Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սեռական կյանք

Ամուսնական առաջին գիշերը

Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում։


Սեռական կյանքում նույնիսկ անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է նրանց կյանքում։ Այն պայմանները, որոնք ցանկալի է ապահովել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, անառարկելի, բայց դրանց մասին պետք է նախապես մտածել։ Մահճակալը չպետք է ճռճռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի։ Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին։ Հարկ է նշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղաների վերաբերմունքից։ Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ։ Նրանց դուր են գալիս գրկախառնությունը, համբույրները, գուրգուրանքն ու քնքուշ խոսքերը, բայց սպասվող սեռական հարաբերությունը ընկալվում է վախով։ Երիտասարդների կողմից աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, երբեմն էլ` համառությունն ու բռնությունը կարող են հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով նորաստեղծ ընտանիքի կայացումն ու կայունությունը։ Ուստի պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ։


Ցանկալի է, որ առաջին սեռական հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը տեղի ունենա առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն։


Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկման դեպքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ։


Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից տղամարդն արագ լիցքաթափվում է։ Մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` ուշանալ, ինչը կերկարացնի հարաբերության տևողությունը։ Երկչոտ, կասկածամիտ և անվստահ տղամարդու առնանդամը կարող է լարվել կամ հեշտոց մտնելու պահին թուլանալ, ինչի հետևանքով հնարավոր է, որ սեռական հարաբերությունը անհաջող ավարտ ունենա։ Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վերաբերմունքը, վարքը։ Հայտնի է, որ երբ զուգընկերուհին հանդիմանում է, ապա մեծանում են տղամարդու անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը։


Թեպետ առաջին կենակցման ժամանակ կուսաթաղանթի պատռվելը ներկայացվում է որպես դրամատիկ, ցավագին և առատ արյունահոսությամբ ուղեկցվող իրադարձություն, իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, և երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների։ Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ուղեկցվում են ոչ ուժեղ ցավով կամ լինում են առանց ցավի։ Քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ուստի առատ արյունահոսության դեպքեր հազվադեպ են լինում։ Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու «խրտնած» վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել։


Բացառիկ դեպքերում ամուր, զանգվածեղ կուսաթաղանթը կարող է խանգարել առնանդամի ներթափանցմանը։ Սա հաճախ խնդիր է դառնում այն կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքով ապրել. տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի։


Առաջին գիշերը ամուսնական զույգի համար երբեմն ճակատագրական և բախտորոշիչ է լինում։ Դժբախտաբար մինչև այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մարդիկ, ովքեր խիստ հետևում են այս սովորույթին`առաջին գիշերվա «արդյունքին»։ Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի են մտահոգված և հետաքրքրված հարսնացուի` կույս լինելու հանգամանքով, քան ամուսնական զույգը։ Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում։ Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ տեղեկատվության և սեռական դաստիարակության բացակայության դեպքում կրկնապատկվում է։ Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով։ Գոյություն ունեն կուսաթաղանթի 20-ից ավելի տեսակներ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ։ Դա է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավերի։ Սովորաբար լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ։ Դա պայմանավորված է ինչպես կուսաթաղանթի տեսակով, այնպես էլ առնանդամի ձգվածության աստիճանով։ Ինչպես արդեն նշվեց, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև հայելիների միջոցով գինեկոլոգիական հետազոտության ժամանակ դրա ամբողջականությունը չի խախտվում։ Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ։ Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր։ Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում` նաև սեռական խանգարումներ։ Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ։ Բացի այդ, թե կնոջ, թե տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի։ Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են լինում ցանկացած կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ։ Իսկ առաջին անհաջող փորձը կարող է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության նվազման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց` սեռական թուլության պատճառ դառնալ։


Օգտակար խորհուրդներ ամուսնական առաջին գիշերվա «հերոսների» համար։


Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլ օգտագործելուց, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա։ Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում։


Կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո։ Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ լինեն դրանք, այնքան «վիրահատությունը» անցավ կանցնի։ Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը։ Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը ծլիկային օրգազմը զուգընկերուհու մեջ առաջին սեքսուալ փորձից հաճելի տպավորություն կթողնի։ Մի խոսքով` խրախուսելի է, երբ նրան հնարավոր ցավերից շեղելու նպատակով ավելի երկար ժամանակ է տրամադրվում սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները։
Հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ։ Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար։


Կուսազրկմանը ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա։ Ներհրեք առնանդամը արագ, վստահ շարժումով, սակայն ոչ կտրուկ։


Կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը` լայնորեն կողմ տարված։ Եթե ոտքերը պարզած պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ։


Ցանկալի է առնանդամը ներդնելու պահին մի թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել։ Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա կծկումը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը։ Եթե զուգընկերը սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը։


Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, գուրգուրել, հաճելի խոսքեր ասել։ Ցանկալի է լսել թեթև, մեղեդային երաժշտություն։ Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին։ Պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին գիշերը կվերածեն իսկական փորձության։ Իսկ դա սպառնում է նրան սեքսուալ նևրոզով։


Հետևաբար, ցանկալի է, որ ամուսինը (զուգընկերը) նախապես տեղեկացված ու, գլխավորը` ինքնավստահ լինի։


Այս բարդ թվացող, բայց խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է գուրգուրել, համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան քնքուշ խոսքեր ասել։ Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը։ Իմաստուն քայլ է նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպելը։
Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ամուսինների ներդաշնակ սեռական կյանքի գրավականն է։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ, բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

17.12.2015

Հարգելի Maryam, բարև Ձեզ: Կոնկրետ արժեքի մասին ստույգ տեղեկատվություն չենք կարող տալ, քանի որ տարբեր կլինիկաներ տարբեր գնացուցակ ունեն: Կարող եք մեր կայքում ընտրել կլինիկան, մանրամասն ինֆորմացիա ստանալ կոնտակտային համարներով:

Մեդ-Պրակտիկ

17.12.2015

Հարգելի Lilit, բարև Ձեզ: Դուք նոր եք սկսել սեռական կյանքով ապրել, և բնական է, սկզբնական շրջանում դժվարություններ  կլինեն: Փորձեք ավելի ազատ պահել Ձեզ, մի ընդունեք հարաբերությունը որպես պարտականություն: Ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի, անհանգստանալու կարիք չկա:

Մեդ-Պրակտիկ

17.12.2015

Հարգելի Elena, վիրահատությունը օրգանզիմի համար սթրես է, երկու ամիս դաշտանի բացակայությունը կապված է հենց դրա հետ: Ինչ վերաբերում է ցիկլի  խանգարմանը, հնարավոր է, որոշ ժամանակ անց ինքնուրույն կարգավորվի: Եթե խանգարումը 6 ամսից ավելի է, հարկավոր է դիմել գինեկոլոգի պատճառը պարզելու համար:

Մեդ-Պրակտիկ

17.12.2015

Հարգելի Naira, հղիության մասին կարելի է ենթադրել, եթե կա դաշտանի ուշացում: Եթե այս ընթացքում դաշտան եք տեսել, ուրեմն հղիություն չկա:

 

RUBEN

17.12.2015

KNEREQ ES 16 TAREKAN EM EV ARNANDAMIS VRA KAN SPITAK GNDIKNER E KASHVI EV TE GLXIKI VRA XNDUM EM ASE TE INCH E DA ASEM VOR SERAKAN HARABERUTYUN CHEM UNECEL

Mary

16.12.2015

Barev dzez bjishk vor xndrem kaseq xndrem inchic kara kor lini inchkan lvacum anum em chi ognum.es 24tarekan em amusnacac chem.

Maryam

15.12.2015

Barev dzez, knereq inch arje kusataxanti virahatutyun@ hayastanum?

Lilit

15.12.2015

Barev dzez,xndrum em patasxaneq,nor em amusnacel,vochinch chem haskanum ser.haraberutyunneric,ush em grgrvun,chem karoxanum indz azat pahem amachum em,amusins asum e iren chem paxaqdhum,chgitem indz inchpes drsevorem ankoxnum,

Elena

14.12.2015

hargeli bjishk kuyraxiqis virahatutyunic heto erku amis chexav heto arden xangarvec..isk dranic araj amen amis linum er baci mayisic..arden 7 tari e dashtan unem bayc mayis amsin chi linum

Naira

14.12.2015

che Bjishk jan pahpanak@ chi vnasvel, da exel 10 or araj, isk inchpes karox em parzel indz mot ka hxiutyun te voch?

Մեդ-Պրակտիկ

14.12.2015

Հսրգելի Naira, բարև Ձեզ: Դժվար է ասել, եթե նկատի ունեք հեշտոցային արտադրությունը, այն թափանցիկ է և լորձանման: Եթե պահպանակը վնասվել է, հնարավոր է նաև, որ սերմնահեղուկ է:

Մեդ-Պրակտիկ

14.12.2015

Հարգելի Anita, բարև Ձեզ: Եթե հղիությունն ընթանում է նորմալ, սեռական հարաբերությունը հակացուցված չէ, ուղղակի մինչև 12-րդ շաբաթը և ավելի մեծ ժամկետներում սկսած 24-25 շաբաթից, այնքան էլ ցանկալի չէ, կամ ավելի քիչ հաճախականությամբ, քանի որ հարաբերության ընթացքում արգանդի տոնուսը բարձրանում է, որը վաղ ժամկետներում կարող է վիժման սպառնալիքի վտանգ լինել, իսկ ավելի մեծ ժամկետներում վաղաժամ ծննդաբերության:

Naira

14.12.2015

barev dzez hargeli bjishk xndrum em patasxaneq im harcin, Bjishk jan @nkerojs het pahpanakov sex anelu jamanak erb inq@ verjacrec etpes mot 1 rope sharunakecin heto nkateci ir votqi vra sermnahexi nman inch vor ban, uzum em imanam da sermnahexuka exel te hnaravora vor da indzanic ekac lini naxqinum nman ban erbeq chi exel, naxaps shnorakalutyun

Anita

13.12.2015

Brev dzez xndrum em kaseq hxiutyan entaqcum kareli e ardyok sexov zbaxvel ev ete ha vor amsic kareli e vorpisi vtangavor chlini erexayin

Մեդ-Պրակտիկ

13.12.2015

Հարգելի Elena, բարև Ձեզ: Խնդրում եմ նշեք քանի ամիս է մոտավորապես որ նման երույթ է նկատվում, և նախկինում կանոնավոր է եղել դաշտանը, թե ոչ:

Մեդ-Պրակտիկ

13.12.2015

Հարգելի AniB, բարև Ձեզ: Ցանկացած տղամարդ կհասկանա աղջիկը կույս է, թե ոչ: Խորհուրդ կտայի անկեղծ լինել, կեղծիքի վրա հիմնված հարաբերությունները երկար չեն կարող տևել:

Մեդ-Պրակտիկ

13.12.2015

Հարգելի Armin11, բարև Ձեզ: Պատճառն ավելի շատ հոգեբանական է: Եթե ամուսնացած չեք, բայց ապրում եք սեռական կյանքով, ենթագիտացորեն ունենում, եք մեղքի զգացում, քանի որ մանկական հասակից ստացել եք այլ դաստիարակություն, որի պատճառով լիարժեք չեք կարողանում հաճույք ստանալ հարաբերությունից, հուզմունքը, լացը ևս կապված են դրա հետ:

Մեդ-Պրակտիկ

13.12.2015

Հարգելի Aspram, բարև Ձեզ: Արտադրության պատճառը պարզելու և համապատասխան բուժման համար հարկավոր է հեշտոցի քսուք հանձնել: Եթե ունեցել եք չպաշտպանված հարաբերություններ, հնարավոր է սեռական ճանապաևհով փոխանցվող ինֆեկցիա լինի: Տնային պայմաններում կարող եք հակասեպտիկ որևէ լուծույթով, օրինակ հեքսիկոնի կամ ֆուռացիլինի լուծույթով լվացումներ կատարել, կարող եք նաև հեքսիկոնի կամ բետադինի մոմիկներ օգտագործել, երեկոյան քնելուց առաջ:

Մեդ-Պրակտիկ

13.12.2015

Հարգելի MIMI, բարև Ձեզ: Դատական փորձաքննության միջոցով կարելի է հաստատել, որ կուսաթաղանթը մասնակի է վնասված, սակայն ինչ միջոցով է վնասվել հնարավոր չէ պարզել:

Elena

12.12.2015

Hargeli bjishk im dashtan@ mek linum e amsva skzbum mek el hajord amsva verjum da normal e?

Shant

12.12.2015

axjikner jan bjishknerin dzer et aylandak harcerov qich anhangstacrek

natali

11.12.2015

Barev bolorit es mech srtov uzum em dez.ognel ov uzum e balik unenal esel em.arel u unem hrashali balik verchreq tetre 12 tpanoch kamach guyni asexov Sax taktekeq u dreq armani meche vren arax lchreq vor trchevi heto vra maqur xunk naxoroq tetach lchreq vran u haneq kpchreq der mechqin pachukivh mi. Kich verev u tox mna iran iran piti pokvi kestanaq artunq areq cheq poshmani

davit

09.12.2015

estex mekt nshel eik,vor analov hxiyanumen te che analov chen hxiyanum

Ani B.

06.12.2015

Barev dzez bjishk jan ) hnaravora dashtani jamanak haraberutyun unenas u txamard@ chimana vor du kuys ches(ete mi qichel derasanakan koxmna zargacac axjka u ipr caver uni))) ??? Xndrumem patasxaneq.naxapes shnorhakalutyun

Armin11

06.12.2015

barev dzez hargeli bjishk) es @nkerojs het serakan haraberutyun unenalu @ntacqum vochinch chem zgum .isk erb avartvume indz hogepes shat vatem zgum u lacumem)) bayc erb dzernasharjutyamb em zbaxvum indz shat lavem zgum u bavararvac))kaseq inchice da?

Aspram

05.12.2015

Barev dzez ) knereq bjishk jan es 19 tarekanem amusnacac chem bayc @nkerojs het unecelem serakan haraberutyun u arden 1tarie inch aprumem serakan kyanqov) nkatumem heshtocayin artadrutyun spitak u tapancik lordzi tesqov ) inch xorhurd ktaq? Inch anel tan paymannerum ?

MIMI

05.12.2015

bjishk ete kusataxante patrvel e matov datakan pordzaqnnutyun karox e asel vor exel e matov

Մեդ-Պրակտիկ

05.12.2015

Հարգելի Lolita, բարև Ձեզ: Քիչ հավանական է:

Մեդ-Պրակտիկ

05.12.2015

Հարգելի Artur, բարև Ձեզ: Նկատի ունեք ինֆեկցիայի փոխանցում կնոջից տղամարդուªն:

Մեդ-Պրակտիկ

05.12.2015

Հարգելի Elen, բարև Ձեզ: Եթե կիստան ֆունկցիոնալ է` ֆոլիկուլյար կամ դեղին մարմնի, առաջանում է հորմոնալ խանգարումների հետևանքվ, իսկ դերմոիդ կիստաներն առաջանում են սեռական հասունացման ժամանակ, ձվարանների զարգացման խանգարումների հետևանքով: Արգանդի թեքվածությունը վտանգավոր է նրանով, որ երբեմն կարող է անպտղության պատճառ դառնալ:

Կարդացեք նաև

Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am

Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...

Ուռուցքաբանություն Սեքսոլոգիա
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեքսոլոգիա ԿԻՆ: Ինտիմ
Կյանքն առանց սեքսի. առասպելներ և ճշմարտություն. urolog.am
Կյանքն առանց սեքսի. առասպելներ և ճշմարտություն. urolog.am

Սեքսը կարող է բացակայել կնոջ կյանքում տարբեր պատճառներով: Որոշներն այն ընդունում են որպես փաստ, որի հետ պետք է հաշտվել և սպասել «մինչև լավ ժամանակներ», մյուսները տագնապում են: Կան նաև այնպիսիները, ովքեր սեքսից...

Սեքսոլոգիա
Ընտանիքը` որպես մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական
Ընտանիքը` որպես մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական

Ընտանիքը` որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական: Ընտանիքի շնորհիվ ամրանում և զարգանում է պետությունը...

5 մթերք՝ ի նպաստ ինտիմ կյանքի. 1in.am
5 մթերք՝ ի նպաստ ինտիմ կյանքի. 1in.am

Վերջին գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ մթերքների օգտագործումը մարդկանց դարձնում է ավելի սեքսուալ՝ հայտնում է healthinfo.ua-ն...

Սնունդը և առողջությունը
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան

Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...

ԿԻՆ: Ինտիմ ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am

Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ...

Սեքսոլոգիա ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
6 առողջական խնդիր, որ առաջանում է սեռական հարբերության բացակայության արդյունքում. elq.am
6 առողջական խնդիր, որ առաջանում է սեռական հարբերության բացակայության արդյունքում. elq.am

Սեքսը հարկավոր է յուրաքանչյուրին՝ և՛ կնոջը, և՛ տղամարդուն,- գրում է aroxj.am-ը։ Այն միայն  սերունդը շարունակելու և հաճույքի համար չէ: Սեքսն անհրաժեշտ է նաև առողջությանը: Դրա բացակայությունը կամ պակասը...

Սեքսի 8 առողջարար հատկությունների մասին. news.am
Սեքսի 8 առողջարար հատկությունների մասին. news.am

«Սեքսը բնության մի մասն է: Իսկ ես բնության հետ համահունչ եմ ապրում», - ասում էր հեռուստաէկրանի լեգենդ Մերիլին Մոնրոն: Հանրահայտ դերասանուհին միգուցե տեղյակ չէր, որ պարզապես բնության բաղադրիչը...

Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am
Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am

Այս հացին հիմնականում շատ զույգեր կպտասխանեն «ոչ»։ Բայց կան զույգեր, ովքեր չեն ցանկանում մի ամբողջ շաբաթ զրկվել սեքսի հաճույքից եւ ուզում են հարաբերություններ ունենալ նաեւ այդ օրերին...

ԿԻՆ: Ինտիմ
Սերն ու սեքսը փոխկապակցված պետք է լինեն. news.am
Սերն ու սեքսը փոխկապակցված պետք է լինեն. news.am

Այն, որ անձրեւի տակ կրքոտ համբուրվող զույգին, ի վերջո, շքեղ սեքս է սպասում՝ ռոմանտիկ ֆիլմերից է հայտնի: Բայց այդյո՞ք խենթի նման սիրահարվածությունը կարող է սեքսի որակի վրա ազդել...

Սեր, հարաբերություններ, ընտանիք
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան

Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային...

ԿԻՆ: Ինտիմ ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
5 ուտեստներ, որոնք կարող են վնասել ինտիմ կյանքը
5 ուտեստներ, որոնք կարող են վնասել ինտիմ կյանքը

Երեկոյան` ընթրիքի սեղանի շուրջ, նախքան ննջասենյակ անցնելը, զուգընկերները հաճախ մկան եւ կատվի խաղ են սկսում` միմյանց երեւակայությունը բորբոքելու եւ գրգռելու համար...

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Լավագույն սեքսի 5 բաղադրիչները. med.news.am
Լավագույն սեքսի 5 բաղադրիչները. med.news.am

Երբ սեքսի մասին է խոսքը, դժվար թե հնարավոր լինի գտնել մեկին, ով չի ցանկանա ակտիվացնել այն, նույնիսկ եթե իրեն «Դոն Ժուան» է համարում անկողնում...

Բժիշկ Վրեժ Շահրամանյանի հետ. սեռական անկարողություն (իմպոտենցիա). հոգեբանական պատճառները (տեսագրություն)
Բժիշկ Վրեժ Շահրամանյանի հետ. սեռական անկարողություն (իմպոտենցիա). հոգեբանական պատճառները (տեսագրություն)

Տղամարդու պոտենցիայի (էրեկցիայի) հետ կապված դժվարությունները բոլոր տարիքային խմբերում հաճախ հանդիպող գանգատներից են: Սեռական ոչ մի խանգարում տղամարդուն այնքան մեծ անհանգստություն և հուսահատություն...

Սեքսոլոգիա Բժշկի ընդունարանում Բժիշկներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ