Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սեռական կյանք

Ամուսնական առաջին գիշերը

Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում։


Սեռական կյանքում նույնիսկ անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է նրանց կյանքում։ Այն պայմանները, որոնք ցանկալի է ապահովել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, անառարկելի, բայց դրանց մասին պետք է նախապես մտածել։ Մահճակալը չպետք է ճռճռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի։ Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին։ Հարկ է նշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղաների վերաբերմունքից։ Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ։ Նրանց դուր են գալիս գրկախառնությունը, համբույրները, գուրգուրանքն ու քնքուշ խոսքերը, բայց սպասվող սեռական հարաբերությունը ընկալվում է վախով։ Երիտասարդների կողմից աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, երբեմն էլ` համառությունն ու բռնությունը կարող են հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով նորաստեղծ ընտանիքի կայացումն ու կայունությունը։ Ուստի պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ։


Ցանկալի է, որ առաջին սեռական հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը տեղի ունենա առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն։


Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկման դեպքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ։


Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից տղամարդն արագ լիցքաթափվում է։ Մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` ուշանալ, ինչը կերկարացնի հարաբերության տևողությունը։ Երկչոտ, կասկածամիտ և անվստահ տղամարդու առնանդամը կարող է լարվել կամ հեշտոց մտնելու պահին թուլանալ, ինչի հետևանքով հնարավոր է, որ սեռական հարաբերությունը անհաջող ավարտ ունենա։ Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վերաբերմունքը, վարքը։ Հայտնի է, որ երբ զուգընկերուհին հանդիմանում է, ապա մեծանում են տղամարդու անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը։


Թեպետ առաջին կենակցման ժամանակ կուսաթաղանթի պատռվելը ներկայացվում է որպես դրամատիկ, ցավագին և առատ արյունահոսությամբ ուղեկցվող իրադարձություն, իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, և երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների։ Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ուղեկցվում են ոչ ուժեղ ցավով կամ լինում են առանց ցավի։ Քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ուստի առատ արյունահոսության դեպքեր հազվադեպ են լինում։ Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու «խրտնած» վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել։


Բացառիկ դեպքերում ամուր, զանգվածեղ կուսաթաղանթը կարող է խանգարել առնանդամի ներթափանցմանը։ Սա հաճախ խնդիր է դառնում այն կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքով ապրել. տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի։


Առաջին գիշերը ամուսնական զույգի համար երբեմն ճակատագրական և բախտորոշիչ է լինում։ Դժբախտաբար մինչև այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մարդիկ, ովքեր խիստ հետևում են այս սովորույթին`առաջին գիշերվա «արդյունքին»։ Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի են մտահոգված և հետաքրքրված հարսնացուի` կույս լինելու հանգամանքով, քան ամուսնական զույգը։ Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում։ Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ տեղեկատվության և սեռական դաստիարակության բացակայության դեպքում կրկնապատկվում է։ Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով։ Գոյություն ունեն կուսաթաղանթի 20-ից ավելի տեսակներ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ։ Դա է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավերի։ Սովորաբար լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ։ Դա պայմանավորված է ինչպես կուսաթաղանթի տեսակով, այնպես էլ առնանդամի ձգվածության աստիճանով։ Ինչպես արդեն նշվեց, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև հայելիների միջոցով գինեկոլոգիական հետազոտության ժամանակ դրա ամբողջականությունը չի խախտվում։ Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ։ Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր։ Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում` նաև սեռական խանգարումներ։ Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ։ Բացի այդ, թե կնոջ, թե տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի։ Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են լինում ցանկացած կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ։ Իսկ առաջին անհաջող փորձը կարող է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության նվազման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց` սեռական թուլության պատճառ դառնալ։


Օգտակար խորհուրդներ ամուսնական առաջին գիշերվա «հերոսների» համար։


Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլ օգտագործելուց, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա։ Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում։


Կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո։ Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ լինեն դրանք, այնքան «վիրահատությունը» անցավ կանցնի։ Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը։ Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը ծլիկային օրգազմը զուգընկերուհու մեջ առաջին սեքսուալ փորձից հաճելի տպավորություն կթողնի։ Մի խոսքով` խրախուսելի է, երբ նրան հնարավոր ցավերից շեղելու նպատակով ավելի երկար ժամանակ է տրամադրվում սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները։
Հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ։ Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար։


Կուսազրկմանը ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա։ Ներհրեք առնանդամը արագ, վստահ շարժումով, սակայն ոչ կտրուկ։


Կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը` լայնորեն կողմ տարված։ Եթե ոտքերը պարզած պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ։


Ցանկալի է առնանդամը ներդնելու պահին մի թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել։ Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա կծկումը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը։ Եթե զուգընկերը սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը։


Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, գուրգուրել, հաճելի խոսքեր ասել։ Ցանկալի է լսել թեթև, մեղեդային երաժշտություն։ Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին։ Պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին գիշերը կվերածեն իսկական փորձության։ Իսկ դա սպառնում է նրան սեքսուալ նևրոզով։


Հետևաբար, ցանկալի է, որ ամուսինը (զուգընկերը) նախապես տեղեկացված ու, գլխավորը` ինքնավստահ լինի։


Այս բարդ թվացող, բայց խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է գուրգուրել, համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան քնքուշ խոսքեր ասել։ Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը։ Իմաստուն քայլ է նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպելը։
Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ամուսինների ներդաշնակ սեռական կյանքի գրավականն է։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ, բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Lilit

09.01.2016

barev dzev hargeli bjishk, xndrum em indz aseq inchice vor hxiutyan test em anum bayc vochinch cuyc chi talis, gnum em tarber artadrutyan tester, bayc vochinch cuyc chi talis, voch mi gic, shnorakalutyun

Ani21

09.01.2016

Sireli bjishk xntrumem patasxaneq Harcis. ..ardyoq ginekolog@ hetazotuyan jamanak tesnume kusataxant@...nax. mersi

Մեդ-Պրակտիկ

08.01.2016

Հարգելի Vaxarshak, բարև Ձեզ: Առաջին սեռական հարաբերությունից հետո տղամարդու օրգանիզմում որևէ անատոմիական փոփոխություն չի լինում: 

Anahit12345

07.01.2016

Barev dzez xntrumem patasxaneq Harcis. Inchpes karoxem imanal txan serakan haraberutyun unecele te voch. ..xntrumem patasxaneq Harcis shat arag iroq karevore naxapes shnorakalutyun

Մեդ-Պրակտիկ

07.01.2016

Հարգելի Artur, բարև Ձեզ: Եթե դրանք մանր են, ցանի նման, անհանգստանալու կարիք չկա: Ինչ վերաբերում է հոտին. գլխիկի տակ կուտակվում է ճարպանման նյութ, որը կոչվում է սմեգմա, հարկավոր է անընդհատ մաքրել այդ հատվածը, որպեսզի կուտակում չլինի: 

Մեդ-Պրակտիկ

05.01.2016

Հարգելի MELINKA, բարև Ձեզ: Պարտադիր չէ, որ կուսաթանաթի պատռումն ուղեկցվի առատ արյունով: Յուրաքանչյուր տղամարդ  անկախ կուսաթաղանթի վնասված լինելուց, կզգա կինն ապրել է սեռական կյանքով, թե ոչ:

Մեդ-Պրակտիկ

05.01.2016

Հարգելի Karen, ձեզ մոտ սեռահասունացումն ամենայն հավանականությամբ նոր է սկսվել, այսինքն մտահոգվել անդամի չափի մասին դեռ վաղ է: Ձեր օրգանիզմը դեռ լիովին ձևավորված չէ,  և սեռահասունացման ընթացում տեղի կունենա նաև սեռական անդամի մեծացում: 

Մեդ-Պրակտիկ

05.01.2016

Հարգելի Mari, բարև Ձեզ: Ցավ ամորձիներում հնարավոր է բազմաթիվ պատճառներից, որոշ դեպքերումը ցավի պատճառը մեխանիկական ճնշումն է. օրինակ կիպ տաբատները: Եթե մեխանիկական ճնշումը բացառվում է, պետք է փնտրել պաթոլոգիկ պրոցես: Ցամ ամորձիներում կարող է առաջանալ հետևյալ դեպքերում. աճուկային ճողվածք, վարիկոցելե, բորբոքային պրոցեսներ և այլն: Խորհուրդ կտայի դիմել ուրոլոգի: 

Vaxarshak

05.01.2016

Xndrum em patasxanel harcis. Chisht e vor. 1 in serakan haraberutyunneri jamanak txayi arnandami glxik@ ev kashin irar kapox nerqevi telik@ ktrvum e?

Artur

04.01.2016

Barev dzez bjishk xndrum em patasxanel hetevyal harcis, arnandamis glxiki nerqevi masum anmijapes glxikin miacox teliki vra nkatel em manr bshtikner ev unen tuyl artahaytvac thach hot aseq xndrem inchi het kara kapvac linel? Hnaravor e seravarak lini ete ayo apa inchpes kareli e bujel? Naxapes shnorhakalutyun.

MELINKA

03.01.2016

bjshkuhi jan duq aseciq vor matov hnaravor e kusataxante patrvi bayc voch amboxjutyamb,aysinqn arajin gishere aryun kga?u txan khaskana vor kusataxante kias\at patrvaqc e?

GARIK

03.01.2016

hargeli bjishk es 14 tarekan em arnandams poqr e inch xorur d ktaq

Mari

02.01.2016

Barev dzez!!!Bjishk Jan @nkers verjin shrjanum caver uni amordzineri shrjanum!!!Arden 1-1.5tarie chi unecel serakan haraberutyun Mtahogvum em vor karoxe da linel patchar@!!!?????

Մեդ-Պրակտիկ

01.01.2016

Հարգելի Elencho, բարև Ձեզ: Նախ պետք է համոզվել, որ քորի պատճառը սնկերն են: Դրա համար հարկավոր է հեշտոցի քսուք հանձնել, որից հետո ստանալ համապատասխան բուժում: Վտանգը կայանում է նրանում, որ կարող է միանալ երկրորդային ինֆեկցիա, իր հետագա բարդություններով հանդերձ:

Մեդ-Պրակտիկ

01.01.2016

Հարգելի Melina, բարև Ձեզ: Մատով հնարավոր է վնասվի կուսաթաղանթը, սակայն ամբողջությամբ պատռել քիչ հավանական է:

elencho

28.12.2015

Bjishk ete snkeri patcharov e qore inch petq e anel ev inch vtang ka??

melinka

27.12.2015

hnaravor e matov amboxj kusataxante patrel?ete che txan khaskana vor mi mase patrvac e?

Մեդ-Պրակտիկ

21.12.2015

Հարգելի Ashxen, բարև Ձեզ: Դաշտանային ֆունկցիայի խանգարումը կարող է չհղիանալու պատճառ դառնալ, քանի որ դրա հետևանքով խանգարվում է նաև ձվազատման ֆունկցիան: Եթե դաշտանի խանգարում նկատվում է երկու, երեք ամսից ավելի, հարկավոր է դիմել բժշկի:

Մեդ-Պրակտիկ

21.12.2015

Հարգելի Nara, բարև Ձեզ: Անալ սեռական հարաբերությունից հետո ցիստիտ կառաջանա միայն, եթե որևէ ինֆեկցիայով եք վարակվել:

Մեդ-Պրակտիկ

21.12.2015

Հարգելի Lusine, բարև Ձեզ: Ցիստիտի պատճառները տարբեր են, կարող են լինեն ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն բնույթի: Կախված պատճառից, դեղորայքի ընտրությունը ևս տարբեր է: Ստորև ներկայացված հոդվածում կգտնեք մանրամասն ինֆորմացիա.

 

www.med-practic.com/arm/145/950/article.more.html

Մեդ-Պրակտիկ

19.12.2015

Հարգելի MIMI, քիչ հավանական է:

Մեդ-Պրակտիկ

19.12.2015

Հարգելի Aalina, բարև Ձեզ: Նախ պետք է պարզել, քորի ու արտադրության պատճառը սնկերն են, թե ոչ: Հարկավոր է հանձնել քսուք, այնուհետև ստանալ համապատասխան բուժում: Կոնկրետ սնկերը վտանգավոր չեն, սակայն կարող է միանալ երկրորդային ինֆեկցիա, որը կբարդացնի վիճակը:

Ashxen

19.12.2015

Barev cez bjishk jan inc mot dashtan@ ankanon e mi am is linum e mi amis 4e.orernele an@ndat poxvum da karoxe xangarel hxianalun.18tarekan em kuys em

Nara

19.12.2015

Barev dzez hargeli bjishk anal seqsic heto hnaravor e cistit arajanal?

Lusine

19.12.2015

Barev dzez hargeli bjishk inchic karox e arajanal cistit@ knoj mot, knsheq voreve dexamijoc cistiti dem

Lilit

19.12.2015

Shnorhakal em patasxanelu hamar

MIMI

18.12.2015

bjishk jan ete loxanaluc cucamatis kese mtcrel em heshtocs bayc et jamanak kckel em hetuyqs u cav u aryun chem nkatel hnaravor e zrkvac linem kusataxantics?

aalina

18.12.2015

Barev dzez bjishk es uzum em imanam ete ka kor u snkeri hetevank e inch petqe arvi ev.. inch vnas ka ??

Մեդ-Պրակտիկ

17.12.2015

Հարգելի RUBEN, բարև Ձեզ: Եթե հարաբերություն չեք ունեցել, սեռական ճանապարհով փոխանվող ինֆեկցիան կարելի է բացառել: Սեռական հասունացման ընթացքում, կապված գեղձերի ֆունկցիայի խանգարման հետ, հաճախ նկատվում է սեկրետի կուտակում: Եթե այլ գանգատներ չկան, անհանգստանալ պետք չէ, սեռահասունացումից հետո ինքնուրույն կանցնի: Հարկավոր է ուղղակի հետևել անձնական հիգիենային, կանոնավոր կերպով լոգանք ընդունել, ժամանակ առ ժամանակ կարող եք նաև երիցուկի թուրմով լվացումներ կատարել:

Մեդ-Պրակտիկ

17.12.2015

Հարգելի Mary, բարև Ձեզ: Արտադրություն կա, թե ոչ, եթե այո, ինչ բնույթի է:

Կարդացեք նաև

Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am

Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...

Ուռուցքաբանություն Սեքսոլոգիա
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեքսոլոգիա ԿԻՆ: Ինտիմ
Կյանքն առանց սեքսի. առասպելներ և ճշմարտություն. urolog.am
Կյանքն առանց սեքսի. առասպելներ և ճշմարտություն. urolog.am

Սեքսը կարող է բացակայել կնոջ կյանքում տարբեր պատճառներով: Որոշներն այն ընդունում են որպես փաստ, որի հետ պետք է հաշտվել և սպասել «մինչև լավ ժամանակներ», մյուսները տագնապում են: Կան նաև այնպիսիները, ովքեր սեքսից...

Սեքսոլոգիա
Ընտանիքը` որպես մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական
Ընտանիքը` որպես մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական

Ընտանիքը` որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական: Ընտանիքի շնորհիվ ամրանում և զարգանում է պետությունը...

5 մթերք՝ ի նպաստ ինտիմ կյանքի. 1in.am
5 մթերք՝ ի նպաստ ինտիմ կյանքի. 1in.am

Վերջին գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ մթերքների օգտագործումը մարդկանց դարձնում է ավելի սեքսուալ՝ հայտնում է healthinfo.ua-ն...

Սնունդը և առողջությունը
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան

Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...

ԿԻՆ: Ինտիմ ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am

Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ...

Սեքսոլոգիա ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
6 առողջական խնդիր, որ առաջանում է սեռական հարբերության բացակայության արդյունքում. elq.am
6 առողջական խնդիր, որ առաջանում է սեռական հարբերության բացակայության արդյունքում. elq.am

Սեքսը հարկավոր է յուրաքանչյուրին՝ և՛ կնոջը, և՛ տղամարդուն,- գրում է aroxj.am-ը։ Այն միայն  սերունդը շարունակելու և հաճույքի համար չէ: Սեքսն անհրաժեշտ է նաև առողջությանը: Դրա բացակայությունը կամ պակասը...

Սեքսի 8 առողջարար հատկությունների մասին. news.am
Սեքսի 8 առողջարար հատկությունների մասին. news.am

«Սեքսը բնության մի մասն է: Իսկ ես բնության հետ համահունչ եմ ապրում», - ասում էր հեռուստաէկրանի լեգենդ Մերիլին Մոնրոն: Հանրահայտ դերասանուհին միգուցե տեղյակ չէր, որ պարզապես բնության բաղադրիչը...

Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am
Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am

Այս հացին հիմնականում շատ զույգեր կպտասխանեն «ոչ»։ Բայց կան զույգեր, ովքեր չեն ցանկանում մի ամբողջ շաբաթ զրկվել սեքսի հաճույքից եւ ուզում են հարաբերություններ ունենալ նաեւ այդ օրերին...

ԿԻՆ: Ինտիմ
Սերն ու սեքսը փոխկապակցված պետք է լինեն. news.am
Սերն ու սեքսը փոխկապակցված պետք է լինեն. news.am

Այն, որ անձրեւի տակ կրքոտ համբուրվող զույգին, ի վերջո, շքեղ սեքս է սպասում՝ ռոմանտիկ ֆիլմերից է հայտնի: Բայց այդյո՞ք խենթի նման սիրահարվածությունը կարող է սեքսի որակի վրա ազդել...

Սեր, հարաբերություններ, ընտանիք
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան

Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային...

ԿԻՆ: Ինտիմ ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
5 ուտեստներ, որոնք կարող են վնասել ինտիմ կյանքը
5 ուտեստներ, որոնք կարող են վնասել ինտիմ կյանքը

Երեկոյան` ընթրիքի սեղանի շուրջ, նախքան ննջասենյակ անցնելը, զուգընկերները հաճախ մկան եւ կատվի խաղ են սկսում` միմյանց երեւակայությունը բորբոքելու եւ գրգռելու համար...

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Լավագույն սեքսի 5 բաղադրիչները. med.news.am
Լավագույն սեքսի 5 բաղադրիչները. med.news.am

Երբ սեքսի մասին է խոսքը, դժվար թե հնարավոր լինի գտնել մեկին, ով չի ցանկանա ակտիվացնել այն, նույնիսկ եթե իրեն «Դոն Ժուան» է համարում անկողնում...

Բժիշկ Վրեժ Շահրամանյանի հետ. սեռական անկարողություն (իմպոտենցիա). հոգեբանական պատճառները (տեսագրություն)
Բժիշկ Վրեժ Շահրամանյանի հետ. սեռական անկարողություն (իմպոտենցիա). հոգեբանական պատճառները (տեսագրություն)

Տղամարդու պոտենցիայի (էրեկցիայի) հետ կապված դժվարությունները բոլոր տարիքային խմբերում հաճախ հանդիպող գանգատներից են: Սեռական ոչ մի խանգարում տղամարդուն այնքան մեծ անհանգստություն և հուսահատություն...

Սեքսոլոգիա Բժշկի ընդունարանում Բժիշկներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ