Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սեռական կյանք

Ամուսնական առաջին գիշերը

Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում։


Սեռական կյանքում նույնիսկ անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է նրանց կյանքում։ Այն պայմանները, որոնք ցանկալի է ապահովել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, անառարկելի, բայց դրանց մասին պետք է նախապես մտածել։ Մահճակալը չպետք է ճռճռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի։ Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին։ Հարկ է նշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղաների վերաբերմունքից։ Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ։ Նրանց դուր են գալիս գրկախառնությունը, համբույրները, գուրգուրանքն ու քնքուշ խոսքերը, բայց սպասվող սեռական հարաբերությունը ընկալվում է վախով։ Երիտասարդների կողմից աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, երբեմն էլ` համառությունն ու բռնությունը կարող են հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով նորաստեղծ ընտանիքի կայացումն ու կայունությունը։ Ուստի պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ։


Ցանկալի է, որ առաջին սեռական հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը տեղի ունենա առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն։


Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկման դեպքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ։


Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից տղամարդն արագ լիցքաթափվում է։ Մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` ուշանալ, ինչը կերկարացնի հարաբերության տևողությունը։ Երկչոտ, կասկածամիտ և անվստահ տղամարդու առնանդամը կարող է լարվել կամ հեշտոց մտնելու պահին թուլանալ, ինչի հետևանքով հնարավոր է, որ սեռական հարաբերությունը անհաջող ավարտ ունենա։ Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վերաբերմունքը, վարքը։ Հայտնի է, որ երբ զուգընկերուհին հանդիմանում է, ապա մեծանում են տղամարդու անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը։


Թեպետ առաջին կենակցման ժամանակ կուսաթաղանթի պատռվելը ներկայացվում է որպես դրամատիկ, ցավագին և առատ արյունահոսությամբ ուղեկցվող իրադարձություն, իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, և երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների։ Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ուղեկցվում են ոչ ուժեղ ցավով կամ լինում են առանց ցավի։ Քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ուստի առատ արյունահոսության դեպքեր հազվադեպ են լինում։ Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու «խրտնած» վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել։


Բացառիկ դեպքերում ամուր, զանգվածեղ կուսաթաղանթը կարող է խանգարել առնանդամի ներթափանցմանը։ Սա հաճախ խնդիր է դառնում այն կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքով ապրել. տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի։


Առաջին գիշերը ամուսնական զույգի համար երբեմն ճակատագրական և բախտորոշիչ է լինում։ Դժբախտաբար մինչև այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մարդիկ, ովքեր խիստ հետևում են այս սովորույթին`առաջին գիշերվա «արդյունքին»։ Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի են մտահոգված և հետաքրքրված հարսնացուի` կույս լինելու հանգամանքով, քան ամուսնական զույգը։ Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում։ Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ տեղեկատվության և սեռական դաստիարակության բացակայության դեպքում կրկնապատկվում է։ Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով։ Գոյություն ունեն կուսաթաղանթի 20-ից ավելի տեսակներ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ։ Դա է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավերի։ Սովորաբար լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ։ Դա պայմանավորված է ինչպես կուսաթաղանթի տեսակով, այնպես էլ առնանդամի ձգվածության աստիճանով։ Ինչպես արդեն նշվեց, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև հայելիների միջոցով գինեկոլոգիական հետազոտության ժամանակ դրա ամբողջականությունը չի խախտվում։ Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ։ Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր։ Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում` նաև սեռական խանգարումներ։ Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ։ Բացի այդ, թե կնոջ, թե տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի։ Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են լինում ցանկացած կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ։ Իսկ առաջին անհաջող փորձը կարող է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության նվազման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց` սեռական թուլության պատճառ դառնալ։


Օգտակար խորհուրդներ ամուսնական առաջին գիշերվա «հերոսների» համար։


Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլ օգտագործելուց, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա։ Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում։


Կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո։ Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ լինեն դրանք, այնքան «վիրահատությունը» անցավ կանցնի։ Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը։ Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը ծլիկային օրգազմը զուգընկերուհու մեջ առաջին սեքսուալ փորձից հաճելի տպավորություն կթողնի։ Մի խոսքով` խրախուսելի է, երբ նրան հնարավոր ցավերից շեղելու նպատակով ավելի երկար ժամանակ է տրամադրվում սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները։
Հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ։ Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար։


Կուսազրկմանը ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա։ Ներհրեք առնանդամը արագ, վստահ շարժումով, սակայն ոչ կտրուկ։


Կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը` լայնորեն կողմ տարված։ Եթե ոտքերը պարզած պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ։


Ցանկալի է առնանդամը ներդնելու պահին մի թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել։ Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա կծկումը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը։ Եթե զուգընկերը սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը։


Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, գուրգուրել, հաճելի խոսքեր ասել։ Ցանկալի է լսել թեթև, մեղեդային երաժշտություն։ Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին։ Պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին գիշերը կվերածեն իսկական փորձության։ Իսկ դա սպառնում է նրան սեքսուալ նևրոզով։


Հետևաբար, ցանկալի է, որ ամուսինը (զուգընկերը) նախապես տեղեկացված ու, գլխավորը` ինքնավստահ լինի։


Այս բարդ թվացող, բայց խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է գուրգուրել, համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան քնքուշ խոսքեր ասել։ Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը։ Իմաստուն քայլ է նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպելը։
Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ամուսինների ներդաշնակ սեռական կյանքի գրավականն է։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ, բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Arpi

02.06.2015

hargeli bjishk,axjikneri qani tokosi mot karox e kusataxant@ chpatrvel?hachax e linum nman depqer?

Մեդ-Պրակտիկ

02.06.2015

Հարգելի SYUZI19, բարև Ձեզ: "Աերտալ" դեղամիջոցը պարունակում է "Ացեկլոֆենակ" , որն իրենից ներկայացնում է ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոց, ունի հակաբորբոքային, հակաայտուցային, ցավազրկող էֆեկտ: Նշանակվում է մկանաբորբերի, հոդաբորբերի, վնասվածքների, օստեոպորոզի, ատամնացավի, ռևմատիկ հիվանդությունների դեպքում:

Մեդ-Պրակտիկ

02.06.2015

Հարգելի NONA, եթե կիստան դեղորայքով բուժվել է, ամենայն հավանականությամբ այն ֆունկցիոնալ կիստա է եղել, այսինքն առաջացել է հորմոնալ խանգարման հետևանքով: Եթե հորմոնալ ֆոնը չի կարգավորվել, հնարավոր է հետագայում նորից առաջանան ֆունկցիոնալ կիստաներ, որոնց դեպքում նույնպես վիրահատության կարիք չի լինի, եթե իհարկե չլինեն բարդություններ, կամ կիստան շատ մեծ չափերի չլինի, որն այնքան էլ բնորոշ չէ ֆունկցիոնալ կսիտաներին:

ERIKA

31.05.2015

HARGELI BJISHK ISK INCHPES KARELIYE HASKANAL KUYSE TE VOCH ARANC SERAKAN HARABERUTYUN UNENALU

ANUL

29.05.2015

Hargeli bjishk,hxi kin@ voroshaki chapov sperma kul talov'hnaravore lini bardutyun,ka vnas te voch.ultradzaynayin hetazotutyan jamanak kereva da?xndrum em patasxaneq.

Մեդ-Պրակտիկ

28.05.2015

Հարգելի Anush)), այո հնարավոր է: 

Մեդ-Պրակտիկ

28.05.2015

Հարգելի Nona, եթե կոպիտ միջոցների չեք դիմում, ապա ոչ:

Մեդ-Պրակտիկ

28.05.2015

Հարգելի Ալինա, բարև Ձեզ: Կուսաթաղանթի բնածին բացակայության  դեպքում գինեկոլոգիական զննմամբ ուղղակի ոչինչ չի լինի տվյալ հատվածում, իսկ եթե կուսաթաղանթ եղել է, բայց վնասվել է, կերևան կուսաթաղանթի մնացորդները: Կուսաթաղանթի բարձր տեղակայման դեպքում, գինեկոլոգիական հայելիներով զննելիս այն կերևա:

ANI ADUNC

28.05.2015

Hargeli bjkuhi 6 tari araj unecel em aj dzvarani polikistozner axtoroshum. bjishkn asec ete shtap chamusnanaq aylevs cheq karoxana erexaner unenal. @nduneci nshanakac dexer@ bayc popoxutyun tenc chzgaci.. 3 tari arajel serakan haraberutyun uneca (brnutyamb) @ndamen@ mek angam. u verjers gnaci ultradzaynayin hetazotutyan asecin qo mot amen ban maqur e voch mi polikistozner chuneq amen ban maqur e. avelacnem vor nshacs caver@ linum en himnakanum dashtani naxorerin. ev @ndhanur armamb dashtani jamanak misht el ujex caverem unecel(14tari sharunak)

SYUZI19

26.05.2015

Barev dzez hargeli Bjishk.mek harc unem,AIRTAL dex@ inchi hamar en ogtagorcum?inchvor hivandutyan dem en nshanakum?

Մեդ-Պրակտիկ

26.05.2015

Հարգելի ANI ADUNC, կարևոր է ցավերի կոնկրետ տեղակայումը: Ընդհանրապես հարաբերությունից կամ ձեռնաշարժությունից հետո պարբերաբար առաջացող ցավերը վկայում են կոնքի օրգանների խնդիրների մասին, կախված ցավի տեղակայումից կարելի է ենթադրել, թե կոնկևետ որ հատվածում է խնդիրը: Եթե սեռական կյանքով չեք ապրել, Ձեզ մոտ ցավը կարող է կապված լինլ ձվարանների  կիստայի կամ բորբոքային պրոցեսների հետ: Ձվարանի կիստան կարելի է ախտորոշել ՈՒՁՀ հետազոտությամբ և քանի որ արդեն կատարվել է ՈՒՁՀ և ոչինչ չի հայտնաբերվել, մնում է ենթադրել, որ կա բորբոքային պրոցես, որը միայն ՈՒՁՀ հետազոտությամբ հնարավոր չէր պարզել: Եթե ցավերը կշարունակեն անհանգստացնել, հարկավոր է նորից դիմել գինեկոլոգի խորհրդատվության: 

Մեդ-Պրակտիկ

25.05.2015

Հարգելի Karen, բարև Ձեզ: Ոչ նման բան չկա, կնոջ մոտ սեռական հարաբերությունն ավարտվում է միայն հեշտանքով: 

NONA

25.05.2015

lav,shat shnorhakal em hargeli bjishk,,,ayo es unecel em dzvarani kista,sakayan dexahaberov bujvel em,hima hnaravor e vor glux e barcracrel ? husam virahatakan mijamtutyun chi pahanjvi

Anush))

24.05.2015

Hargeli bjishk ete kusataxanty vnasvel e masnaki hnaravore 2rord harabrutyan jamanak noric aryun GA?

Grigor xachatryan

24.05.2015

Barev dzes hargeli bjishk es 15 tarekan em u mankuc 10 tarekanic zbaxvel em dzernasharjutyamb xndrum em asaceq da karox e hetagayum xndirner arajacnel. u shabatva mej qani angam e kareli dbaxvel dzernasharjutyamb

Ալինա

23.05.2015

Հարգելի մասնագետ, խնդրում եք իմ հարցին էլ պատասխանեք. Քանի որ լինում են դեպքեր, երբ ի ծնե աղջիկը կուսաթաղանթ չի ունենում, արդյոք գինեկոլոգըական ստուգման դեպքում հնարավոր է հաստատել, որ իսկապես ի ծնե չի եղել, ոչ թե եղել է, բայց վնասվել է..? և մի հարց էլ,,այն դեպքերում,երբ շատ խորն է տեղակայված և միայն ծննդաբերության ժամանակ է պատռվում,, արդյոք նման խորության դեպքում էլ ստուգման ժամանակ հնարավոր է հաստատել, որ առկա է?

Nona

23.05.2015

Hargeli bjishk derasharjutyan depqum karox e kusataxant@ vnasvel

ANI ADUNC

22.05.2015

Shnorhakalutyun harcs anpatasxan chtoxnelu hamar. nereceq, bayc evs mek harc em uzum tal. amusnacac chem bayc ha&ax em cankutyun unenum, ev inqnabavararman jamanak erbemn vorovaynums ujex caverem zgum ases cav@ taratsvum e nersums. hangstanaluc heto aveli e ujexanum cav@ u 5 rope anc kamac-kamac ancnum. sonografia anca asecin amen ban maqur e xndirner chuneq. inchi hetevanqov klinen ayd caver@?

Մեդ-Պրակտիկ

22.05.2015

Հարգելի SYUZI19, բարև Ձեզ: "Դյուֆաստոնը" պրոգեստերոնի սինթետիկ անալոգն է, որը հղիության վաղ ժամկետներում նշանակվում է պրոգեստերոնի դեֆիցիտի կամ պրոֆիլակտիկ նպատակով: Պրոգեստերոնի դեֆիցիտը կարող է վիժման սպառնալքի պատճառ դառնալ: Եթե հղիությունն ընթանում է նորմալ, անհանստանալու կարիք չկա:

Մեդ-Պրակտիկ

22.05.2015

Հարգելի NONA, եթե ցավերը նոր են առաջացել չի բացառվում, որ կա բորբոքային պրոցես կամ ձվարանի կիստա, որը նոր է առաջացել: Ցանկալի է դիմել գինեկոլոգի խորհրդատվության:

Մեդ-Պրակտիկ

22.05.2015

Հարգելի Arianna, բարև Ձեզ: Պատճառը նյարդային լարվածությունն է, փորձեք հարաբերությունից թուլանալ, օգտագործեք բուսական հանգստացնողներ, օրինակ կատվախոտի հաբեր: Եթե խնդիրը շարունակի անհանգստացնել, հարկավոր է դիմել նեղ մասնագետի` սեքսոպաթոլոգի խորհրդատվության:

Մեդ-Պրակտիկ

22.05.2015

Հարգելի ANI ADUNC, այո հնարավոր է: Հնարավոր է նաև, որ վնասվել են արտաքին սեռական օրգանները և արյունը հենց այդ հատվածից է եղել:

SYUZI19

22.05.2015

XNDRUM EM PATASXANEQ IM HARCIN.AYN SHATNKAREVOR E.

Karen

21.05.2015

barev dzez mi harc unem knoj mot inchpes txaneri mot orgazmi hasnelu jamanak inch vor hexuk linum e te voc nkati unem txamardkanc mot sermnajaytqum e linum isk kananc mot inch vor hexuk linum e?

SYUZI19

19.05.2015

BAREV DZEZ HARGELI BJISHK,9 SHABATAKAN HXIUTYUN KA,BJISHKN ASAC VOR MI POQR TUYL E PTUX@,NSHANAKEC DYUFASTON.INCH NSHANAKUTYUN UNI AYD DEX@,XMELUC HETO EREXAI VICHAK@ NORMAL KLINI?

Մեդ-Պրակտիկ

19.05.2015

Հարգելի Armo, բարև Ձեզ: Առնանդամի թեքվածություն առաջանում է տարբեր պատճառներով դրա անատոմիական մաս կազմող էլաստիկ թելերի վնասման հետևանքով, տվյալ հատվածում առաջանում է ֆիբրոզ: Կախված նրանից, թե ֆիբրոզը որ հատվածում է, թեքումը համապատասխանաբար այդ կողմ էլ կլինի: Խնդիրը տնային պայմաններում լուծել հնարավոր չէ: Հարկավոր է ուրոլոգի կոնսուլտացիա:

Arianna

18.05.2015

Barev dzez hargeli bjjshkuhi xndrumem patasxaneq im harcin.es 27 tarekanem 3 amise Inch amusnacacem ev normal haraberutyun chenq unenum amusnus het.amusnus motenalun pes indz mot sksvumen nervayn sharjumner.kopit asac histeriayi nopaner inch@ nyarday ac ume 2el asaceq xndrem Inchumne xndir@ ev ardyoq luceliye da.asem vor amusnacelem sirelov ev indz mot evs cankutyun arajanume zbaxvel dranov bayc chem karoxanum.

NONA

18.05.2015

che hargeli bjshkuhi parberabar chen,miayn haraberutyunic heto mi qani jam ev verj,,,chkar aydpisi ban,verjers em tenc ban nkatum

Մեդ-Պրակտիկ

18.05.2015

Հարգելի G, սեռական հարաբերության տևողությունը կախված է մի շարք հանգամանքներից, այն տարբեր մարդկանց մոտ տարբեր է, միջինում սեռական հարաբերության տևողությունը 2-6 ր է:

armo

18.05.2015

Xndrum em patasxaneq im harcin

Կարդացեք նաև

Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեքսոլոգիա ԿԻՆ: Ինտիմ
Կյանքն առանց սեքսի. առասպելներ և ճշմարտություն. urolog.am
Կյանքն առանց սեքսի. առասպելներ և ճշմարտություն. urolog.am

Սեքսը կարող է բացակայել կնոջ կյանքում տարբեր պատճառներով: Որոշներն այն ընդունում են որպես փաստ, որի հետ պետք է հաշտվել և սպասել «մինչև լավ ժամանակներ», մյուսները տագնապում են: Կան նաև այնպիսիները, ովքեր սեքսից...

Սեքսոլոգիա
Ընտանիքը` որպես մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական
Ընտանիքը` որպես մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական

Ընտանիքը` որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական: Ընտանիքի շնորհիվ ամրանում և զարգանում է պետությունը...

5 մթերք՝ ի նպաստ ինտիմ կյանքի. 1in.am
5 մթերք՝ ի նպաստ ինտիմ կյանքի. 1in.am

Վերջին գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ մթերքների օգտագործումը մարդկանց դարձնում է ավելի սեքսուալ՝ հայտնում է healthinfo.ua-ն...

Սնունդը և առողջությունը
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան

Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...

ԿԻՆ: Ինտիմ ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am

Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ...

Սեքսոլոգիա ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
6 առողջական խնդիր, որ առաջանում է սեռական հարբերության բացակայության արդյունքում. elq.am
6 առողջական խնդիր, որ առաջանում է սեռական հարբերության բացակայության արդյունքում. elq.am

Սեքսը հարկավոր է յուրաքանչյուրին՝ և՛ կնոջը, և՛ տղամարդուն,- գրում է aroxj.am-ը։ Այն միայն  սերունդը շարունակելու և հաճույքի համար չէ: Սեքսն անհրաժեշտ է նաև առողջությանը: Դրա բացակայությունը կամ պակասը...

Սեքսի 8 առողջարար հատկությունների մասին. news.am
Սեքսի 8 առողջարար հատկությունների մասին. news.am

«Սեքսը բնության մի մասն է: Իսկ ես բնության հետ համահունչ եմ ապրում», - ասում էր հեռուստաէկրանի լեգենդ Մերիլին Մոնրոն: Հանրահայտ դերասանուհին միգուցե տեղյակ չէր, որ պարզապես բնության բաղադրիչը...

Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am
Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am

Այս հացին հիմնականում շատ զույգեր կպտասխանեն «ոչ»։ Բայց կան զույգեր, ովքեր չեն ցանկանում մի ամբողջ շաբաթ զրկվել սեքսի հաճույքից եւ ուզում են հարաբերություններ ունենալ նաեւ այդ օրերին...

ԿԻՆ: Ինտիմ
Սերն ու սեքսը փոխկապակցված պետք է լինեն. news.am
Սերն ու սեքսը փոխկապակցված պետք է լինեն. news.am

Այն, որ անձրեւի տակ կրքոտ համբուրվող զույգին, ի վերջո, շքեղ սեքս է սպասում՝ ռոմանտիկ ֆիլմերից է հայտնի: Բայց այդյո՞ք խենթի նման սիրահարվածությունը կարող է սեքսի որակի վրա ազդել...

Սեր, հարաբերություններ, ընտանիք
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան

Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային...

ԿԻՆ: Ինտիմ ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
5 ուտեստներ, որոնք կարող են վնասել ինտիմ կյանքը
5 ուտեստներ, որոնք կարող են վնասել ինտիմ կյանքը

Երեկոյան` ընթրիքի սեղանի շուրջ, նախքան ննջասենյակ անցնելը, զուգընկերները հաճախ մկան եւ կատվի խաղ են սկսում` միմյանց երեւակայությունը բորբոքելու եւ գրգռելու համար...

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Լավագույն սեքսի 5 բաղադրիչները. med.news.am
Լավագույն սեքսի 5 բաղադրիչները. med.news.am

Երբ սեքսի մասին է խոսքը, դժվար թե հնարավոր լինի գտնել մեկին, ով չի ցանկանա ակտիվացնել այն, նույնիսկ եթե իրեն «Դոն Ժուան» է համարում անկողնում...

Բժիշկ Վրեժ Շահրամանյանի հետ. սեռական անկարողություն (իմպոտենցիա). հոգեբանական պատճառները (տեսագրություն)
Բժիշկ Վրեժ Շահրամանյանի հետ. սեռական անկարողություն (իմպոտենցիա). հոգեբանական պատճառները (տեսագրություն)

Տղամարդու պոտենցիայի (էրեկցիայի) հետ կապված դժվարությունները բոլոր տարիքային խմբերում հաճախ հանդիպող գանգատներից են: Սեռական ոչ մի խանգարում տղամարդուն այնքան մեծ անհանգստություն և հուսահատություն...

Սեքսոլոգիա Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Երբ տղամարդը ցանկանում է, բայց ոչինչ չի ստացվում. սեռական կարողության խանգարման պատճառները. ankakh.com
Երբ տղամարդը ցանկանում է, բայց ոչինչ չի ստացվում. սեռական կարողության խանգարման պատճառները. ankakh.com

Սեռական կարողության խանգարումը` իմպոտենցիան, ժամանակակից բժշկությունն անվանում է էրեկտիլ դիսֆունկցիա, այսինքն՝ գրգռվածության խանգարում...

Սեքսոլոգիա ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ