Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ

Ալկոհոլը խթանում է ուռուցքային հիվանդությունների առաջացումը. oncology.am

Ալկոհոլը խթանում է ուռուցքային հիվանդությունների առաջացումը. oncology.am

Շեֆիլդի Համալսարանի (Sheffield University) գիտնականների խումբը հրապարակեց ալկոհոլի չարաշահման և ուռուցքային հիվանդությունների զարգացման միջև գոյություն ունեցող կապը հաստատող հետազոտության արդյունքները:

Ամբողջ աշխարհում մահերի մոտավորապես 6%-ը կապված է ալկոհոլի չարաշահման հետ: Սպիրտային խմիչքը կարող է առաջացնել ավելի քան 60 տարատեսակ հիվանդություն, այդ թվում նաև քաղցկեղի մի քանի տեսակներ: 2012 թվականին ամբողջ աշխարհում ալկոհոլի չարաշահման հետևանքով առաջացած քաղցկեղի պատճառով մահացել է կես միլիոն մարդ:

Սպիրտային խմիչքի կանոնավոր օգտագործումը մեծացնում է աղիների քաղցկեղի, կրծքագեղձի քաղցկեղի, կոկորդի, բերանի խոռոչի, կերակրափողի, ըմպանի ուռուցքի, ինչպես նաև լյարդի քաղցկեղի առաջացման ռիսկը:

Նախկինում հրապարակված այս ցուցակը համալրվեց ևս մեկ կետով. ալկոհոլը խթանում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացումը: Աղիների և կրծքագեղձի քաղցկեղը առավել տարածված տեսակներն են, իսկ կերակրափողի քաղցկեղն ավելի հազվադեպ է հանդիպում և դժվարությամբ է բուժման ենթարկվում:

Ըստ հետազոտության, որքան շատ է ալկոհոլ ընդունում մարդը, այնքան մեծ է քաղցկեղի առաջացման հավանականությունը, սակայն ռիսկի խմբում են հայտնվել նաև բավականին քիչ ալկոհոլ օգտագործող մարդիկ: Գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ ընդունվող ալկոհոլի քանակի նվազեցումը պակասեցնում էր նաև քաղցկեղի զարգացման ռիսկը:

Հետազոտողները Մեծ Բրիտանիայում ալկոհոլի հետ փոխկապակցված քաղցկեղի ձևերի առաջացման հաճախության վերաբերյալ տվյալներ են ներկայացնում: Նրանք բացատրում են, որ 1960-ական թվականներից մարդիկ սկսել են ավելի շատ սպիրտային խմիչք ընդունել, այդ պատճառով ալկոհոլի ընդունմամբ խթանվող քաղցկեղը սկսել է ավելի հաճախ հանդիպել: Հեղինակները գտնում են, որ մարդիկ բավարար տեղեկացված չեն ալկոհոլի քաղցկեղ առաջացնելու փաստին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկացի հետազոտողները ստեղծել են գենաինժեներային վիրուս, որն ազդում է գլխուղեղի հատուկ նեյրոնների վրա և նվազեցնում է սպիրտայինից կախյալությունը:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԴՆԹ-ի ի՞նչ վնասումներ է առաջացնում ծխախոտի ծուխը և ինչպե՞ս է դա կապված միզապարկի քաղցկեղի հետ. oncology.am
ԴՆԹ-ի ի՞նչ վնասումներ է առաջացնում ծխախոտի ծուխը և ինչպե՞ս է դա կապված միզապարկի քաղցկեղի հետ. oncology.am

Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանի հետազոտողները պարզել են, թե ինչպես են ծխելու ժամանակ արտազատվող թունավոր նյութերը ԴՆԹ-ի վնասում առաջացնում։ European Urology պարբերականում հրապարակված հետազոտության...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Միզային համակարգ
Բժիշկները հայտնել են, թե ինչպիսի դեղեր ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել ալկոհոլի հետ. armeniamedicalcenter.am
Բժիշկները հայտնել են, թե ինչպիսի դեղեր ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել ալկոհոլի հետ. armeniamedicalcenter.am

Ինչպես հաղորդում է «Համաշխարհային իրադարձությունների քրոնիկան», եթե դեղորայքի ուղեցույցում չկա նախազգուշացում ալկոհոլի հետ անհամատեղելիության մասին, նշանակում է, այդ հարցով չեն անցկացվել...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ
Ինչպես ազատվել խումհարից. 1in.am
Ինչպես ազատվել խումհարից. 1in.am

Բրիտանացի գիտնականները (Արևմտյան Անգլիայի համալսարան) հայտարարում են, որ խումհարից փրկության միջոց են գտել: Գաղտնիքը թաքնված է կարտոֆիլի խյուսի մեջ...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Իբուպրոֆենի կանոնավոր ընդունումը ծխողների շրջանում 48 տոկոսով նվազեցնում է թոքերի քաղցկեղի հավանականությունը. news.am
Իբուպրոֆենի կանոնավոր ընդունումը ծխողների շրջանում 48 տոկոսով նվազեցնում է թոքերի քաղցկեղի հավանականությունը. news.am

Իբուպրոֆենի ոչ մեծ չափաքանակի կանոնավոր ընդունումը մշտապես ծխողների շրջանում 48%-ով նվազեցնում է թոքերի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Այս մասին հայտնել են Ohio State University-ի (ԱՄՆ) գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ
Էլեկտրոնային ծխախոտը բացասաբար է ազդում լնդերի և ատամների վրա. հետազոտություն. tert.am
Էլեկտրոնային ծխախոտը բացասաբար է ազդում լնդերի և ատամների վրա. հետազոտություն. tert.am

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթերի համալսարանի մի խումբ գիտնականներ հետազոտություն են անցկացրել և պարզել, որ էլեկտրոնային ծխախոտը բացասական ազդեցություն է գործում մարդու լնդերի և ատամների վրա...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Սպիրտային խմիչքները բարձրացնում են քաղցկեղից մահվան վտանգը. news.am
Սպիրտային խմիչքները բարձրացնում են քաղցկեղից մահվան վտանգը. news.am

Ալկոհոլային խմիչքների օգտագործումը մեծացնում է քաղցկեղից մահվան վտանգը: Sheffield University-ի գիտնականների հետազոտության արդյունքների համաձայն՝ աշխարհում մահվան դեպքերի շուրջ 6%-ը կապված են...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Ծխող հայրերից 3 անգամ ավելի շատ ասթմայով հիվանդ երեխաներ են ծնվում. 1in.am
Ծխող հայրերից 3 անգամ ավելի շատ ասթմայով հիվանդ երեխաներ են ծնվում. 1in.am

Այն երեխաների մոտ, որոնց հայրերը բեղմնավորման ժամանակ եղել են ծխող, 3 անգամ ավելի հաճախ է զարգանում ասթմա, հայտնում է International Journal of Epidemiology պարբերականը: Հետազոտությանը մասնակցել են...

Ծխողների տներում քաղցկեղածինների վտանգավոր բարձր խտություն են հայտնաբերել. news.am
Ծխողների տներում քաղցկեղածինների վտանգավոր բարձր խտություն են հայտնաբերել. news.am

Ծխողների տներում պատերը, հատակը եւ կահույքի մակերեւույթը ներծծված են վտանգավոր քաղցկեղածին նյութերով, որոնք այնտեղ են մնում նույնիսկ  6 ամսից ավելի այն բանից հետո, երբ տանը դադարում են ծխել...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Գիտնականները՝ ծխելու նոր վտանգավոր հետևանքների մասին. 1in.am
Գիտնականները՝ ծխելու նոր վտանգավոր հետևանքների մասին. 1in.am

Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ ծխելն առաջացնում է երկարաժամկետ փոփոխություններ գեների ակտիվության մեջ՝ հայտնում է NBC News-ը: Գենետիկներն այսպիսի եզրակացության են եկել...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ո՞ր վնասակար սովորությունն է առավել վտանգավոր առողջության համար. news.am
Ո՞ր վնասակար սովորությունն է առավել վտանգավոր առողջության համար. news.am

Բոլոր վնասակար սովորություններն, այսպես թե այնպես, վտանգավոր են առողջության համար, հակառակ դեպքում դրանք «վնասակար» չէին համարվի: Սակայն դրանցից մեկն անհամեմատ ավելի վտանգավոր է...

Ինչպես եւ ինչու է ծխելը սրտային անբավարարություն առաջացնում. news.am
Ինչպես եւ ինչու է ծխելը սրտային անբավարարություն առաջացնում. news.am

Վաղուց հայտնի է, որ ծխելը մեծացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը: Այժմ Brigham and Women’s Hospital-ի հետազոտողները որոշել են պարզել, թե ծխելը ճշգրիտ ինչպես է սրտային անբավարարություն...

Գիտնականները պարզել են, թե ինչու են ծխողները գիրանում ծխելը թողնելուց հետո. 1in.am
Գիտնականները պարզել են, թե ինչու են ծխողները գիրանում ծխելը թողնելուց հետո. 1in.am

Ծխախոտից հրաժարվելը հաճախ հանգեցնում է գիրացման այն պատճառով, որ ծխի մեջ պարունակվող նիկոտինը և մյուս բաղադրիչները ճնշում են գրելին հորմոնի արտադրությունը, որը պատասխանատու է...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
Ծխախոտից հրաժարվելը պարանոցի եւ գլխի քաղցկեղի վտանգը կնվազեցնի 80 տոկոսով. news.am
Ծխախոտից հրաժարվելը պարանոցի եւ գլխի քաղցկեղի վտանգը կնվազեցնի 80 տոկոսով. news.am

Ծխախոտից հրաժարվելը կարող է 80 տոկոսով նվազեցնել պարանոցի եւ գլխի քաղցկեղի վտանգը: Այսպիսի կարծիք են հայտնել Հնդկաստանի Հիվանդությունների հետազոտության եւ տեղեկատվության ազգային  կենտրոնի գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Բոլոր տեսակի էլեկտրոնային ծխախոտները վնասակար են. գիտնականներ. tert.am
Բոլոր տեսակի էլեկտրոնային ծխախոտները վնասակար են. գիտնականներ. tert.am

Էլեկտրոնային ծխախոտների ծխի մասշտաբային վերլուծությունը ցույց է տվել, որ այն պարունակում է քաղցկեղածիններ և տոքսիններ, որոնք առաջանում են դրանց միջուկի հիմնական լուծիչի քայքայումից...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ