Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ՄԱԲՀ

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Բալի բուժիչ հատկությունները

Բալի բուժիչ հատկությունները

Բալն արժեքավոր դիետիկ սննդամթերք է, իսկ դեղագործության մեջ բալի օշարակը հաճախ է օգտագործվում դեղորայքի համը լավացնելու համար: Որպես դեղամիջոց, շատ է օգտագործվում բալենու չորացած հյութը (սոսնձանման նյութ): Այն շատ լավ օգնում է ստամոքսի լորձաթաղանթի բորբոքմանը:

 

Բալի չորացրած պտուղներից պատրաստված հյութը օգնում է հազի եւ քրոնիկական բրոնխիտի ժամանակ: Դրա համար անհրաժեշտ է վերցնել բալի չորացրած պտուղներից 1 գդալ, դրանք մանրացնել ու վրան լցնել 1 բաժակ եռջուր` թողնելով 20-30 րոպե: Հետո քամել ու խմել օրը մի քանի անգամ:

 

Ժողովրդական բժշկության մեջ, բացի բալի պտուղներից, օգտագործվում են նաեւ բալի ճյուղերը, տերեւներն ու պոչերը: Օրինակ` բալի ճյուղերից պատրաստված թուրմը թեթեւացնում է անգինայով ու լնդերի բորբոքումով հիվանդների վիճակը: 1 ճաշի գդալ բալենու մատղաշ ճյուղերից մանրացնել, ավելացնել 1 բաժակ եռջուր ու 10 րոպե եռացնել թույլ կրակի վրա: Քամել ու թողնել, որ սառի, այնուհետեւ ողողել բերանն այս հեղուկով` օրվա մեջ մի քանի անգամ:

 

Բալ - Вишня - Cherry - med-practic.com - Tatevik ShahyanԲալի թարմ պտուղները շատ լավ օգնում են նաեւ աղիների գալարակծկումներին` թեթեւացնելով դրանց պատճառած սարսափելի ցավը: Բացի այդ, նաեւ օգտակար են թրոմբոֆլեբիտ հիվանդության դեպքում: Բալի պարունակության մեջ եղած կումարինը եւ օքսիկումարինը նպաստում են արյան մակարդելիության նորմալացմանը: Այս հիվանդության համար գերադասելի է օգտագործել բալի «Գրիոտ հաղթանակ» եւ «Տափաստանային» տեսակները: Առհասարակ սրտի իշեմիկ հիվանդության դեպքում շատ օգտակար է օրվա մեջ գոնե 200գ բալ ուտելը: Իսկ անեմիայի ու ցածր հեմոգլոբինի դեպքում այն իսկական դարման է: Բալի հյութն օգտագործվում է նաեւ որպես ջերմիջեցնող մեթոդ, քանի որ այն հակաբորբոքային նշանակություն ունի:

 

Կանանց մոտ դաշտանային արյունահոսությունների ժամանակ բալի պոչերի թուրմը կարելի է համարել որպես առաջին բուժօգնություն: Բալի 1 ճաշի գդալ պոչերի վրա լցնել 1 բաժակ եռջուր եւ 5 րոպե թողնել թույլ կրակի վրա, հետո քամել: Ստացված թուրմը խմել օրը 3-4 անգամ` բաժակի 1/3-ից, ուտելուց առաջ կամ հետո: Արդյունքը զգացվում է շատ արագ:

 

Իսկ որպեսզի ամբողջ տարի ունենաք թարմ բալ, պետք է այն պահպանել հետեւյալ կերպ. Ապակե տարայի մեջ սկզբից դարսել բալի տերեւներ, ապա վրայից՝ բալի պտուղները, հետո նորից մի շարքով դարսել տերեւներ, ապա` պտուղներ մինչեւ որ տարան կլցվի: Հետո այն դնելով մութ ու սառը տեղում, կարող եք պահպանել մինչեւ ձմեռ:

 

Հեպատիտի դեպքում եւս խորհուրդ է տրվում օգտագործել բալի տերեւների թուրմը: Այն պատրաստվում է հետեւյալ կերպ. 10գ չորացրած-մանրացրած տերեւների վրա ավելացնել 1 բաժակ կաթ եւ թույլ կրակի վրա եռացնել մոտ 30 րոպե: Այնուհետեւ քամել եւ խմել օրը 3 անգամ` բաժակի 1/3-ից: Բալենու կեղեւի թուրմը շատ հետաքրքիր նշանակություն կարող է ունենալ: Դրանից պատրաստված թուրմը ձկնային թունավորումների դեպքում կարելի է օգտագործել որպես հակաթույն: 0,5 լիտր ջուրը հասցնում եք եռման ջերմաստիճանի, հետո ջրի մեջ լցնում 1 թեյի գդալ բալենու կեղեւ, թարմ քերած կոճապղպեղի արմատ եւ մանր կտրատած բերմուդյան սոխ: Այս ամենը ծածկել կափարիչով ու մարմանդ կրակի վրա թողնել 7 րոպե: Կրակի վրայից վերցնելով՝ թրմում եք եւս 20 րոպե, այնուհետեւ գոլ վիճակում խմում եք ամբողջ թուրմը:

 

Ժողովրդական բժշկության մեջ բալի հյութով եւ կաթով բուժում են հոդերի բորբոքումը, իսկ բալի մեջ պարունակվող մեծ քանակությամ սալիցիլաթթուն օգնում է հանգստացնել ռեւմատիկ ցավերը:

 

Բալ - Вишня - Cherry - med-practic.com - Tatevik ShahyanԲալի պտուղներն իրենց մեջ պարունակում են շատ պեկտինային նյութեր, ինչը նպաստում է աղեստամոքսային տրակտի աշխատանքի լավացմանը:

 

Բալենու կեղեւից եւ ընկույզի միջնորմներից պատրաստված թուրմը շատ լավ է վահանագեղձին: Այս երկուսի վրա ավելացնել եռջուր, այնքան, որ այս զանգվածը ծածկվի: Հետո այս ամանը 3 շաբաթ պահել մութ տեղում: 3 շաբաթ հետո 1 ամիս շարունակ օրը 3 անգամ 1 ճաշի գդալից խմել այս հեղուկից` անպայման ուտելուց 15 րոպե առաջ:

 

Բալից պատրաստում են նաեւ շատ համեղ լիկյոր:

 

Ապակե տարայի մեջ լցնել 1 կգ կորիզներով բալ, ավելացնել 400գ շաքարավազ եւ խառնել, լավ թափ տալ ու 3-4 օր պահել արեւի տակ: Այս զանգվածին հետո ավելացնել 0,5 լիտր սովորական օղի, պահել 1,5 ամիս, քամել եւ օգտագործել:

 

Իհարկե, բալը շատ օգտակար է առողջությանը, բայց բալի կորիզների եւ սերմերի մեծ քանակությամբ օգտագործումը կարող է առաջացնել թունավորում, քանի որ այն պարունակում է գլիկոզիդ ամիգդալին (0,85 տոկոս), որը աղիներում եղած որոշակի բակտերիաների հետ կարող է վերածվել կապտաթթվի:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գիտնականներն առաջարկել են բրնձի պատրաստման անվտանգ եղանակ, որը կազատի արսենիումից. 1in.am
Գիտնականներն առաջարկել են բրնձի պատրաստման անվտանգ եղանակ, որը կազատի արսենիումից. 1in.am

Բելֆաստի Թագավորական համալսարանի գիտնականների խումբը PLoS ONE ամսագրում հոդված է հրապարակել՝ նվիրված բրնձի ճիշտ պատրաստմանը...

Նուռը կօգնի նիհարել. 1in.am
Նուռը կօգնի նիհարել. 1in.am

Նուռը կօգնի նիհարել՝ հայտնում է direct-press.ru-ն: Նոր հետազոտության արդյունքում այսպիսի եզրակացության են եկել Մարգարեթ թագուհու համալսարանի գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Ուղտի կաթը նվաճում է Եվրոպան. 1in.am
Ուղտի կաթը նվաճում է Եվրոպան. 1in.am

Հոլանդական MuscleFood ըկերությունը սկսել է եվրոպական շուկայի համար ուղտի կաթի արտադրությունը։ Նման կաթի կեսլիտրանոց շիշը արժեքով համեմատելի է մեկ շիշ շամպայնի հետ, սակայն դա չի խանգարել, որ ամբողջ խմբաքանակը սպառվի վաճառքի...

Ուրցի եթերայուղը կարող է սպանել կրծքի քաղցկեղի բջիջների 97 տոկոսը. tert.am
Ուրցի եթերայուղը կարող է սպանել կրծքի քաղցկեղի բջիջների 97 տոկոսը. tert.am

Եթերայուղերը հայտնի են իրենց օգտակարությամբ և առավել հաճախակի են կիրառվում մեր օրերում տարբեր ցավերի և բորբոքումների բուժման համար...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Դեղաբույսեր ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Սուրճը չի ակտիվացնում. գիտնականներ. 1in.am
Սուրճը չի ակտիվացնում. գիտնականներ. 1in.am

Գիտնականները մի շարք ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ սուրճը չի դասվում օրգանիզմն ակտիվացնող և էներգիա հաղորդող...

Նեխուրը բոլոր հիվանդությունների դեմ ունիվերսալ միջոց է. 1in.am
Նեխուրը բոլոր հիվանդությունների դեմ ունիվերսալ միջոց է. 1in.am

Telegraf.com.ua-ի փոխանցմամբ՝ նեխուրը Հին Եգիպտոսում ու Հին Հունաստանում որպես անփոխարինելի միջոց օգտագործվել է բժշկության մեջ...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Ինչու չի կարելի միրգ ուտել երեկոյան. 1in.am
Ինչու չի կարելի միրգ ուտել երեկոյան. 1in.am

Երեկոյան միրգ կամ հատապտուղ ուտելը նիհարել ցանկացող մարդկանց ամենատարածված սխալներից է, տեղեկացնում է allwomen.net-ը...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Ծորենու պտուղը ոչնչացնում է քաղցկեղածին բջիջները և ապաքինում սիրտը. 1in.am
Ծորենու պտուղը ոչնչացնում է քաղցկեղածին բջիջները և ապաքինում սիրտը. 1in.am

Ծորենին (բարբարիս) համարվում է Հյուսիսային կիսագնդի բույս, որը հանդիպում է Եվրոպայում, Կովկասում, Հյուսիսային Ամերիկայում և այլն...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Դեղաբույսեր ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Հավկիթի դեղնուցի պարունակությունը կանխում է տեսողության վատացումը. tert.am
Հավկիթի դեղնուցի պարունակությունը կանխում է տեսողության վատացումը. tert.am

Ամերիկացի սննդաբանները խորհուրդ են տալիս սննդակարգից չբացառել հավկիթը: Ինչպես գրում է ToYourHealth պարբերականը, բժշկական շրջանակներում թեև վերջերս հակասական կարծիքներ են հնչում հավկիթի օգտակարության...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Ծիրանը վերականգնում է տեսողությունը և բարելավում մաշկի վիճակը. 1in.am
Ծիրանը վերականգնում է տեսողությունը և բարելավում մաշկի վիճակը. 1in.am

Ծիրանը պարունակում է մարդու առողջության համար օգտակար շատ նյութեր, օրինակ՝ վիտամին A, B, C, երկաթ, կալիում, հայտնում է fakty.ua-ն...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Յոգուրտը մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում վնասակար է առողջությանը. 1in.am
Յոգուրտը մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում վնասակար է առողջությանը. 1in.am

Բժիշկները հաճախ են խոսում կաթնամթերքի օգտակարության մասին, սակայն դրանք կարող են նաև վնասել օրգանիզմը, հայտնում է direct-press.ru-ն...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Կարմիր ձուկը նվազեցնում է ճարպակալման ռիսկը. 1in.am
Կարմիր ձուկը նվազեցնում է ճարպակալման ռիսկը. 1in.am

Գիտնականներն ապացուցել են, որ կարմիր ձուկը հատուկ սպիտակուցներ է պարունակում: Այդ ձկան օգտագործումը նվազեցնում է ճարպակալման ռիսկը...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Մարդու առողջությունը կախված է իր նախնիների սնուցումից.
Մարդու առողջությունը կախված է իր նախնիների սնուցումից.

Մարդու առողջական վիճակը և մարմնի քաշը մեծավ մասամբ կախված է այն բանից, թե ինչպես են սնվել նրա նախնիները։ Սիդնեյի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել լաբորատոր...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա
Սխտորը կարող է օգնել միզուղիներում կայուն վարակների դեմ պայքարում. med.news.am
Սխտորը կարող է օգնել միզուղիներում կայուն վարակների դեմ պայքարում. med.news.am

Ժողովրդական բժշկության մեջ սխտորն օգտագործվում է միզուղիներում կայուն վարակների դեմ պայքարում: Երկար ժամանակ բժիշկները կասկածանքով էին վերաբերվում այս բուժմանը, սակայն վերջերս Հնդկաստանի բժիշկները պարզել են, որ սխտորը կարող է շատ...

ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը ԼՈՒՐԵՐ: Միզային համակարգ
Աշորայից պատրաստված մթերքները կարող են օգնել նիհարել. med.news.am
Աշորայից պատրաստված մթերքները կարող են օգնել նիհարել. med.news.am

Աշորային մթերքները լավ այլընտրանք են ցորենից պատրաստված մթերքներին: Դրանք ո՛չ միայն ավելի օգտակար են առողջության համար, այլ նաեւ կարող են օգնել...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ