Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիգիենա

Ի՞նչ ենք շնչում

Ի՞նչ ենք շնչում

Ավելացել են շնչուղիների եւ ալերգիկ հիվանդությունները 21—րդ դարում, որը բնորոշվում է որպես ինֆորմացիոն կամ պոստինսդուստրիալ դարաշրջան, դժվար է պատկերացնել մեր առօրյան առանց ժամանակի գերարագ ընթացքն ապահովող տեխնիկայի՝ լինեն հեռախոսներ, ինտերնետ, սրընթաց գնացքներ, թե ավտոմեքենաներ։

 

Մեր կյանքում տեղի ունեցող փոփոխությունները շատերի կողմից բնորոշվում են որպես առաջընթաց ու զարգացում, իսկ ոմանց կարծիքով էլ մենք ապրում ենք հոգեւորի աղքատացման ժամանակաշրջանում։ Ինչ գնահատական էլ տանք այդ ամենին, մարդ արարածը մնում է այն կենսաբանական օրգանիզմը, ում անհրաժեշտ է օդ, ջուր, սնունդ, հանգիստ։

 

Ժամանակակից տեխնոլոգիաները ոչ միայն ավելի բարեկեցիկ եւ հարմարավետ են դարձնում մեր առօրյան, այլեւ մարդուն կանգնեցնում են մի շարք հիմնախնդիրների առջեւ, որոնցից նախեւառաջ պետք է առանձնացնել բնության եւ մարդու համակեցության ներդաշնակության խախտումը։ Աշխարհում այսօր գերխնդիր է օդի աղտոտվածության բարձր մակարդակը, որը տարբեր թունավոր արտանետումների՝ ազոտի օքսիդների, ծանր մետաղների, արդյունաբերական փոշու, օզոնային շերտի վնասման, ավտոտրանսպորտի արտանետումների հետեւանք է։ Բնական ֆիլտրեր հանդիսացող կանաչ տարածությունների կրճատումը հնարավորություն չի տալիս վերականգնել հավասարակշռությունը, ինչն անդառնալի հետեւանքներ է ունենում մարդու առողջության եւ բնության վրա։ Պատահական չէ, որ վերջին շրջանում բավականին մեծացել են վերին շնչուղիների, ինչպես նաեւ ալերգիկ հիվանդությունները։ Այդ միտումը նկատվում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում։

 

Բժիշկներն ու էկոլոգները ահազանգում են, օրենսդիրների կողմից օրենքներ են ընդունվում խնդիրը կարգավորելու համար, սակայն դրանից իրավիճակը չի բարելավվում, հատկապես խոշոր քաղաքներում։ Յուրաքանչյուր օր օդի հետ միասին մենք միաժամանակ շնչում ենք մեկ ճաշի գդալ թունավոր փոշի, հանդիսանալով կենդանի ֆիլտր, եւ արդեն վաղուց ապրում ենք չհայտարարված քիմիական պատերազմի մեջ։

 

Վնասակար նյութերն ընկնում են ոչ միայն շնչուղիներ, այլեւ արյունատար համակարգ, օրգանիզմի տարբեր հյուսվածքներ՝ նպաստելով այնպիսի հիվանդությունների զարգացմանը, ինչպիսիք են՝ թոքերի քաղցկեղը, ինֆարկտը, բրոնխիտը, ասթման, ալերգիկ հիվանդությունները, նյարդային, իմունային, սիրտանոթային համակարգերի եւ շնչուղիների ախտահարումը։ Ընդ որում, մեր իմունային համակարգի քայքայումը տեղի է ունենում աննկատ, աստիճանաբար։ Սկզբում առաջանում է ուժեղ հոգնածություն, անտարբերություն, ծայրահեղ նյարդայնություն, ցրվածություն, իսկ հետո հանկարծ՝ «առանց որեւէ պատճառի» ինչ-որ բան ներսից կոտրվում է, եւ մենք սկսում ենք ավելի հաճախ հիվանդանալ։ Ներկայումս հանրապետությունում էապես կրճատվել է արդյունաբերությունը, դրա փոխարեն մեծացել է տրանսպորտի եւ դրա արտանետումների ազդեցությունը։ Երեւանի դեպքում այդ ցուցանիշն անգամ գերազանցում է գործարանների արտանետումների բացասական ազդեցությանը։ Ավտոտրանսպորտի արտանետումները եւ կենցաղում փայտի օգտագործումը հանդիսանում են այնպիսի միկրոմասնիկների աղբյուր, որոնք չափազանց վնասակար են առողջության համար եւ, ուսումնասիրությունների համաձայն, կրճատում են կյանքի տեւողությունը ու մեծացնում հիվանդացության մակարդակը։ Դրանք առավել վտանգավոր են այն առումով, որ մնում են մարդու շնչառության մակարդակի բարձրության վրա։

 

Բացի դրանից, աղտոտված օդը կարող է տեղափոխվել մեծ տարածությունների վրա։ Համաձայն Եվրամիության Clean Air for Europe կազմակերպության անցկացրած ընդարձակ հետազոտության՝ միկրոմասնիկների եւ աղտոտված օդի պատճառով սրված հիվանդությունները ԵՄ տարածքում տարեկան ազդում են շուրջ 200-300 հազար մարդու կյանքի տեւողության վրա։ Օրինակ՝ Ֆինլանդիայում մեծահասակների շրջանում սրտի եւ արյունատար անոթների հիվանդությամբ տառապողների թիվը հասնում է 1300-ի։ Կյանքի տեւողությունը կրճատվում է ամիսներով։ Վերջին տարիներին բրոնխիալ ասթմայի տարածվածության վերաբերյալ անցկացրած տարբեր հետազոտությունների տվյալների համաձայն արձանագրվել է, որ վերջին 30 տարիների ընթացքում կրկնակի ավելացել է հիվանդացությունը։

 

Ներկայումս բնակչության 4-8 տոկոսը տառապում է այդ հիվանդությամբ։ Երեխաների շրջանում այդ թիվը հասնում է 5-10 տոկոսի, իսկ մեծահասակների շրջանում՝ 5 տոկոսի սահմաններում է։ Այսպիսով՝ բրոնխիալ ասթմայով հիվանդ երեխաների եւ չափահասների թիվը գերազանցում է 250 հազարը։ Բրոնխիալ ասթմայի տարածվածության աճի վերաբերյալ մասնագետների կարծիքները երբեմն տրամաբանորեն հակառակն են։

 

Մասնագետների մի մասը որեւէ կապ չի տեսնում հիվանդության ավելացման եւ մթնոլորտի աղտոտվածության միջեւ։ Նրանց կողմից իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում ոչ միշտ է այդ գործոնը առաջնային դեր խաղացել։ Սակայն մասնագետների մյուս խումբը կարծում է, որ բրոնխիալ ասթման անմիջականորեն կապված է էկոլոգիայի, մթնոլորտային օդի աղտոտվածության հետ։ Դա են վկայում բազմաթիվ ուսումնասիրություններ, որտեղ հստակ երեւում է կապը հիվանդության եւ մթնոլորտային օդի աղտոտվածության կոնկրետ գործոնների միջեւ, ինչպես օրինակ՝ NO2-ի խտության մեծացումը, փոշին, ծանր մետաղների նստվածքները եւ այլն։ Առողջության համար մեծ վտանգ է ներկայացնում հատկապես ազոտի օքսիդը, որի հիմնական աղբյուր է մետալուրգիական արդյունաբերությունը, ավտոտրանսպորտը, տարբեր տաքացնող սարքեր եւ այլն։

 

Ազոտի օքսիդը պատճառ կարող է դառնալ ինչպես ալերգիկ հիվանդությունների, այնպես էլ՝ շնչառական, մասնավորապես բրոնխիալ ասթմայի առաջացման համար։ Ազոտի օքսիդը, ֆենոլը եւ մյուս թունավոր նյութերը պատճառ են դառնում ոչ միայն շնչառական, այլեւ նորագոյացությունների, նյարդային համակարգի, սիրտ-անոթային, ալերգիկ հիվանդությունների առաջացման եւ զարգացման համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոյի տվյալներով՝ մթնոլորտային աղտոտվածության հանդեպ առավել զգայուն են մինչեւ 6 տարեկան երեխաները, ինչպես նաեւ 50-ից բարձր տարիք ունեցողները։ Բնակչության առողջության վրա մթնոլորտային օդի աղտոտվածության բարձր ազդեցությունը պայմանավորված է մի շարք գործոններով. դրանցից առաջինն այն է, որ օդի մեջ միաժամանակ կան բազմաթիվ թունավոր տարրեր։ Դրանցից անհնար է զերծ մնալ, քանի որ շնչառությունն անընդհատ եւ շարունակական է, որի արդյունքում մարդու արյան մեջ են ներթափանցում թունավոր նյութերը։

 

Մթնոլորտային աղտոտվածությունն առաջին հերթին ազդում է օրգանիզմի դիմադրողականության վրա, որի նվազման արդյունքում մեծանում է հիվանդացության աստիճանը, ինչպես նաեւ օրգանիզմում տեղի են ունենում այլ ֆիզիոլոգիական փոփոխություններ։ Հայաստանում 2002 թվականից նկատվում է բրոնխիալ ասթմայից մահացության ցուցանիշների նվազման միտում։ ՀՀ ԱՆ գլխավոր թերապեւտ-թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ ԱՆ տվյալներով, 1990-ականներին նկատվել է բրոնխիալ ասթմայից մահացության դեպքերի աճ։Դա պայմանավորված էր երկրում առկա ճգնաժամով, որի արդյունքում մարդիկ հնարավորություն չունեին զբաղվելու իրենց առողջությամբ, եւ ասթման չէր վերահսկվում։ Այդ առումով հիվանդության առաջացումն ու զարգացումը կասեցնելու գործում շատ կարեւոր է մարդկանց տեղեկացվածության բարձրացումը։ «Շնչուղիների հետ կապված խնդիրները նոր չեն բժշկության մեջ։

 

Վերջին 30-50 տարվա ընթացքում ամբողջ աշխարհում նկատելիորեն ավելացել է շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց թիվը։ Առողջապահության միջազգային կազմակերպությունը, սահմանելով հատուկ օր՝ նվիրված ասթմայի դեմ պայքարին, դրանով շեշտեց, որ այդ խնդիրը լուրջ է եւ արժանի միջազգային ուշադրության», - ասաց նա, ապա ավելացրեց, որ օդի աղտոտվածության, դրա պատճառների եւ ունեցած վնասի վերաբերյալ հասարակության շրջանում տեղեկացվածության բարձրացումը հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնել պայքարը։ Մասնագետի կարծիքով՝ շնչառական եւ ալերգիկ հիվանդությունների աճը պայմանավորված է ոչ միայն բնակլիմայական պայմանների փոփոխությամբ, օդի աղտոտվածության բարձր մակարդակով, այլեւ յուրաքանչյուր քաղաքացու ոչ գրագետ եւ ճիշտ ապրելակերպով։ Անհատը խախտում է կենսաբանական ռիթմերը՝ քնի եւ արթնության ժամանակը, առողջ սննդակարգը եւ արդյունքում «վաստակում» է տարբեր հիվանդություններ։ Փաստորեն, մարդ-արարածն իր գիտելիքների եւ փորձի շնորհիվ մի կողմից ստեղծում է կյանքի համար հարմարավետ պայմաններ, մյուս կողմից՝ խախտելով բնության օրենքները՝ վտանգում սեփական կյանքը։ Միգուցե այս պարագայում այնքան էլ գիտաֆանտաստիկ չթվա Ա. Բելյաեւի «Օդավաճառը» ստեղծագործությունը, որտեղ պայքար էր ընթանում օդի՝ որպես ամենաթանկ ապրանքի համար։

Հեղինակ. Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գիտնականները կենցաղային փոշու մեջ հայտնաբերել են 9000 տեսակի միկրոբներ. 1in.am
Գիտնականները կենցաղային փոշու մեջ հայտնաբերել են 9000 տեսակի միկրոբներ. 1in.am

Համաձայն նոր գիտական հետազոտության՝ սովորական տնային փոշում ապրում են միջինը 9000 տարբեր տեսակի միկրոբներ...

Կարիեսի զարգացման հավանականությունն արդեն կարելի է կանխատեսել. news.am
Կարիեսի զարգացման հավանականությունն արդեն կարելի է կանխատեսել. news.am

Իսպանացի գիտաշխատողներին հաջողվել է առանձնահատուկ տեխնոլոգիա ստեղծել, որի օգնությամբ կարելի է կանխատեսել մարդու մոտ կարիեսի առաջացման հավանականությունը։ Ավելին, ախտորոշիչ նոր թեստի օգնությամբ...

ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա
Մաստակը կարող է բերանի խոռոչը մաքրել մանրէներից. news.am
Մաստակը կարող է բերանի խոռոչը մաքրել մանրէներից. news.am

Նիդերլանդացի գիտնականները պարզել են, որ մաստակը կարող է մաքրել բերանի խոռոչը հիվանդածին մանրէներից:Մաստակի մեկ սալիկն ունակ է 100 միլիոն մանրէ բռնել (թքի պարունակության միկրոօրգանիզմների միջին քանակի...

ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա
Բնակարանում լվացք չորացնելը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել. news.am
Բնակարանում լվացք չորացնելը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել. news.am

Բնակարանում լվացք չորացնելը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել թույլ իմունային համակարգ եւ ծանր ասթմա ունեցող մարդկանց համար, զգուշացնում են բժիշկները...

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար Օգտակար խորհուրդներ
Օճառի բաղադրիչը կազմող մանրէասպան միացությունը` վնասակար. news.am
Օճառի բաղադրիչը կազմող մանրէասպան միացությունը` վնասակար. news.am

Հակաբակտերիալ օճառների մեծ մասի հիմնական բաղադրիչը հանդիսացող՝ տրիկլոզան անվամբ հայտնի քիմիական միացությունը մանրէների դեմ պայքարը լյարդի առողջության հաշվին կարող է մղել: Փորձագետների համար...

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Սրբիչները տան ամենակեղտոտ իրեր են համարվում. 1in.am
Սրբիչները տան ամենակեղտոտ իրեր են համարվում. 1in.am

Ինչպես պարզվել է, տանը բակտերիաների տարածման մեղավորները սրբիչներն են: Այս եզրահանգմանն են եկել Արիզոնայի համալարանի գիտնականները, գրում է...

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք
Մարդկանց ձեռքերն ամենավտանգավոր վարակների աղբյուր են. tert.am
Մարդկանց ձեռքերն ամենավտանգավոր վարակների աղբյուր են. tert.am

Մարդկանց ձեռքերին բնակվող ամենավտանգավոր մանրէներն ավելի վատ են, քան մետրոյի շարժասանդուղքներինն ու առևտրի կենտրոնների և այգիների նստարաններինը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով...

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք
Սուրճն ատամները փրկում է կարիեսից
Սուրճն ատամները փրկում է կարիեսից

Սուրճի չափավոր օգտագործումը կարող է կանխել կարիեսի առաջացումը: Բրազիլիացի գիտնականները հայտնաբերել են, որ սուրճի որոշ տեսակի հատիկները հակաբակտերիալ հատկություններ ունեն...

ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Մարդկանց 95 տոկոսը սխալ է լվանում ձեռքերը
Մարդկանց 95 տոկոսը սխալ է լվանում ձեռքերը

Մարդկանց 95 տոկոսը սխալ է լվանում ձեռքերը: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները եւ նշել, որ դրա հետեւանքով հիգիենան գտնվում է ցածր մակարդակի վրա, որն էլ իր հերթին ինֆեկցիաների ու տարբեր հիվանդությունների...

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք
Ինչ պետք է իմանալ դեզոդորանտների մասին
Ինչ պետք է իմանալ դեզոդորանտների մասին

Բոլոր մարդիկ ինչ-որ պատճառով քրտնում են: Ամեն տարի մարդկությունը մոտ 18 մլրդ դոլար է ծախսում քրտնարտադրությունը դադարեցնելու կամ գոնե քրտինքի հոտը քողարկելու համար...

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ
Անհարմար հագուստն առողջությանը լուրջ վնաս է հասցնում
Անհարմար հագուստն առողջությանը լուրջ վնաս է հասցնում

Հանրահայտ այն միտքը, թե գեղեցկությունը զոհեր է պահանջում, կանանց ստիպում է սերնդե-սերունդ անհարմար հագուստ հագնել ու դրա բոլոր հետեւանքները հպարտ ու լուռ տանել։ Սակայն, The Telegraph - ը հաղորդում է, որ նման վարքն առողջության համար վնասակար է...

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Ատամի մածուկը կարող է վտանգավոր լինել նյարդային համակարգի համար
Ատամի մածուկը կարող է վտանգավոր լինել նյարդային համակարգի համար

Թեքսասի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները եկել են եզրակացության, որ չափից դուրս ատամի մածուկ օգտագործելը հանգեցնում է օրգանիզմում օգտակար նյութերի հավասարակշռության խախտմանը, ինչը հղի է նյարդաբանական շեղումներով, հաղորդում է «ԱԻՖ»-ը...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Ճիշտ ընտրված զուգագուլպաներ. խորհուրդներ
Ճիշտ ընտրված զուգագուլպաներ. խորհուրդներ

Մեզնից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ լրջորեն անհանգստացել է ամենապատասխանատու պահին զուգագուլպայի պատռվելու պատճառով: Մինչդեռ սրանից շատ հեշտ կարելի է խուսափել` ընդամենը զուգագուլպա գնելիս մի քիչ ավելի ուշադիր լինելով...

ԼՈՒՐԵՐ: Առողջ կին ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք Լրահոս կանանց համար
Պարզվել է ինքնաթիռի սրահի ամենակեղտոտ վայրը
Պարզվել է ինքնաթիռի սրահի ամենակեղտոտ վայրը

Միացյալ Նահանգների միկրոկենսաբանները հետազոտություն են անցկացրել՝ պարզելու համար, թե որն է ինքնաթիռի սրահի ամենաաղտոտված վայրը, գրում է Вести-ն։ Հակառակ փորձի պատվիրատուների սպասումների՝ այդ վայրը բոլորովին էլ զուգարանը չի եղել...

Տան ամենակեղտոտ իրն ամանեղեն լավանալու սպունգն է
Տան ամենակեղտոտ իրն ամանեղեն լավանալու սպունգն է

Ամանեղեն լվանակու սպունգը տան ամենակեղտոտ իրերից է: Ինչպես ցույց են տվել վերլուծությունները, դրանք  200 հազ. անգամ ավելի կեղտոտ են, քան զուգարանակոնքի նստատեղը: Հիգենիայի խորհրդի մասնագետներն առաջարկում են անձեռոցիկները, սպունգը լվանալ 60  աստիճանից բարձր...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ