ԼՈՒՐԵՐ: Ցավ
Օգտակար միջոցներ ատամի ցավի ու բերանի այլ հիվանդությունների դեմ

Եթե ցավում է ատամը, ապա անպայման պետք է դիմել ատամնաբույժին, բայց, եթե ինչ-ինչ պատճառներով այդ պահին հնարավոր չէ, ապա գոնե պետք է փորձել մեղմել ցավը: Վերցնում ենք 1 ճաշի գդալ եղեսպակի մանրացրած տերեւներ, լցնում 1 բաժակ եռացրած ջրի մեջ ու եռացնում 10րոպե: Սառեցնելուց հետո կատարում ենք ողողումներ այնքան ժամանակ, մինչեւ ցավը կանցնի:
Ատամի ցավին շատ լավ օգնում է նաեւ բրգաձեւ սոճու ձեթը: Բամբակի կտորին կաթեցնել 6-7 կաթիլ սոճու ձեթ եւ 10 րոպե թողնել ատամի վրա: Սկզբից՝ ատամի մի մասին, հետո՝ մյուս մասին: Չի կարելի չարաշահել, որովհետեւ հնարավոր է այրեք լինդը: Պրոցեդուրան կրկնել 5-6 ժամ հետո, ատամի ցավի դեպքում: Արդյունավետ միջոց է մեղրամոմը: Վերցնել ոլոռի չափ բնական մեղրամոմի մի կտոր ու դնել ցավող ատամի անցքում: Որպեսզի մեղրամոմը փափկի, կարելի է մի քիչ տաքացնել:
Կարիեսի ժամանակ պրոֆիլակտիկ միջոց է 50 գրամ դաղձի խոտի, 25 գրամ սրոհունդի խոտի եւ 25 գրամ սովորական խնկածաղկի խոտի խառնուրդից պատրաստված թուրմով ողողումները: Այս խառնուրդից վերցնել 2 ճաշի գդալ, լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ ու թողնել 2-3 րոպե թույլ կրակի վրա: 1-2 ժամ հետո քամել եւ կատարել ողողումներ: Այն նաեւ վերացնում է բերանի տհաճ հոտը: Թարախակալված լնդերին ու ատամներին շատ է օգնում սովորական մեղրամոմ ծամելը:
Արյունահոսող լնդերին շատ լավ օգնում է կաղնու կեղեւով պատրաստված թուրմը: Վերցնել 60 գ կաղնու կեղեւ եւ 40 գ լորու ծաղիկներ: Այս խառնուրդից 1 թեյի գդալ լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ, թրմել 15-20 րոպե եւ ողողումներ անել արյունահոսող լնդերի դեպքում: Սրոհունդի ձեթը եւս շատ օգտակար է բերանի խոռոչի հիվանդությունների ժամանակ: Ձեթը պատրաստելու համար վերցնում ենք 1 բաժին սրոհունդի քրքրված ծաղիկներ, 2 բաժին դրա տերեւներից ու լցնում այս ամենը 4 բաժին զեյթունի ձեթի մեջ: Այս բոլորը թափանցիկ շշով 2 շաբաթ թողնել արեւի տակ: 2 շաբաթ հետո քամել ստացված կարմրավուն ձեթը, տաքացնել մինչեւ 60 աստիճան ու թողնել, որ սառի: Թաթախել բամբակն այս ձեթով ու օրվա մեջ 5-6 անգամ մաքրել հիվանդ մասերը: Արդյունքը շատ արագ կզգացվի: Ցանկալի է անել բժշկի ցուցումով:


Կարեն
30.03.2013




Նազարյան Լիլիթ
30.09.2011
Երբ ատամդ ցավում է, խորհուրդն արդեն իսկ օգնում է:




Կարդացեք նաև

Ամերիկացի գիտնականները մարդու ուղեղում պլացեբոյի յուրահատուկ «կենտրոն» են բացահայտել, որի խթանումը կարող է դառնալ քրոնիկական ցավերի դեմ պայքարի բանալի եւ հանգեցնել օփիումային ցավազրկողներից հրաժարման...



Միգրենով տառապող մարդիկ հաճախ են ասում, որ այս կամ այն մթերքն օգտագործելիս իրենց մոտ նոպաներ են սկսվում: Ի՞նչ կապ կա միգրենի եւ սննդի միջեւ: Այս հարցն ուսումնասիրած University of California-ի գիտնականները հանգել են...



Այն ամենն, ինչ անհրաժեշտ է. սառույցի մի կտոր։ Սառույցի կտորը դրեք բթամատի և ցուցամատի միջև։ Մերսեք այդ հատվածը մեղմ շարժումներով։ Այս հատվածում են գտնվում նյարդաթելեր...



Մելոդրամների դիտումը նպաստում է հանդուրժողականության եւ էմպատիայի զարգացմանը, գրում է Daily Mail-ը` վկայակոչելով Օքսֆորդի համալսարանի հետազոտությունը: Ֆիլմերի դիտման ընթացքում ուրիշների ապրումների...



Լույսի նկատմամբ զգայունությունը կամ լուսավախությունը միգրենի հայտնի ախտանիշներից է, սակայն շատերը չգիտեն, որ հենց լույսը և գույնը կարող են դառնալ միգրենի նոպայի պատճառ...



Սթենֆորդի համալսարանի գիտնականները հայտնել են, որ հիպնոսի միջոցով ցավազրկման փորձերը ներկայում հաջողություններով են ընթանում, ինչը վկայում է այն մասին, որ մարդիկ հետագայում կկարողանան դիմադրել հիպնոսի...



Ներկայում նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս լուծել մեջքի ցավի խնդիրները: Ընդ որում, օգնում է ոչ թե «քիմիան», այլ հիվանդի սեփական արյան բջիջները` թրոմբոցիտները, հայտնում է gogetnews.info-ն...



Medmoon.ru կայքի փոխանցմամբ՝ գիտնականները կարծում են, որ ձեռքերը «խաչելը» ո՛չ միայն պաշտպանական ժեստ է, այլև ձեռքերի այդ դիրքը կարող է նվազեցնել ցավը: Նրանց կարծիքով՝ պատահական չէ, որ մարդիկ վտանգի...



Հանովերի համալսարանի հետազոտողները ներկայացրել են ռոբոտի նախատիպ, որը ցավ է զգում։ Մշակողները կարծում են, որ ցավ զգացոզ ռոբոտները կարող են արագ արձագանքել իրենց համար պոտենցիալ վտանգավոր իրավիճակին...



Ամերիկացի մասնագետները` Նորսվելի Գլխացավի կենտրոնից, համարում են, որ գլխացավը կարելի է հաղթահարել լուսային թերապիայի օգնությամբ՝ հայտնում է meddaily.ru-ն: Դա պարզ և արդյունավետ միջոց է...



Շատ մտերիմներ ունեցող մարդիկ կարող են ցավը ավելի հեշտ տանել: Այդպիսի եզրակացության են հանգել Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում...



Մեդիտացիան ավելի արդյունավետ միջոց է թիկունքի ցավը մեղմելու համար, քան՝ դեղորյաքը, հայտնաբերել են Վաշինգտոնի գիտնականները, հայտնում է newsyou.info-ն...



Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ֆինանսական խնդիրներ ունեցող մարդիկ ավելի շատ ֆիզիկական ցավ են զգում, քան նրանք, ովքեր իրենց ապահովված են համարում: Դրամական խնդիրները բացասաբար են ազդում նաև ցավային...



Սիրահարվածությունը մարդկային օրգանիզմի վրա ցավազրկողի ազդեցություն ունի: Նման եզրակացության են հանգել ամերիկացի ննյարդակենսաբանները: Սթենֆորդի համալսարանի նյարդակենսաբանության մասնագետները փորձարկում են...



Նման եզրակացության են հանգել Սիդնեյի համալսարանի (University of Sydney) գիտնականները՝ վերլուծելով 11 հետազոտությունների արդյունքները...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 1-ին ամիս
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Հղիություն. 3-րդ ամիս
-
Հղիություն. 5-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ձեր ծննդյան օրվա թիվը
-
«Ամոթ է այցելել գինեկոլոգին...». Վահե Տեր-Մինասյան
-
Վահանագեղձը հսկողության տակ է
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Դդում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ինչ է պարբերական հիվանդությունը: Պարբերական հիվանդության բուժման մասին
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Դեղաբույսերի եռալեզու բառարան-ցանկ` այբբենական համակարգով, լուսանկարներով
-
Ցիստիտը չի' կարելի անտեսել
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Պայքարում ենք մազաթափության դեմ
-
Սեռական գրգռում
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Դիմակներ` մազերի համար
-
Սիրո և զգացմունքների մասին
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի