ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ 

ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 

 

 

Տնօրեն                         Հայկ  Համբարձումյան
Հասցե                          ք. Արտաշատ, Արամ Խաչատրյան փող., 116 շենք 
Տնօրենի ընդունարան  +374-235 2 55 37
Տեղեկատու                 +374-235 2 53 6484

Հարգելի բարեկամներ, ուրախ ենք ձեզ ողջունելու ‹‹Արտաշատի բժշկական կենտրոն›› փակ բաժնետիրական ընկերության կայքում, որտեղ կարող եք գտնել ամբողջական տեղեկատվություն մեր աշխատանքների և  ԲԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ:
Մեր Կենտրոնը հագեցած է ժամանակակից և բարձրորակ ախտորոշիչ ու բուժական սարքավորումներով, այստեղ իրենց ծառայություններ են մատուցում բարձրակարգ մասնագետներ, ինչն էլ հնարավորություն է տալիս լավագույնս ու որակյալ իրականացնել ինչպես  Արտաշատի տարածաշրջանի, այնպես էլ  Արարատի մարզի բնակիչների  բուժսպասարկումը: Մեր այցելուներին ենք ներկայացնում ծառայությունների լայն ու բազմապրոֆիլ տեսականի՝  ապահովելով նաև անհատական ու սրտացավ մոտեցում յուրաքանչյուրի համար:
Մենք ուրախ ենք  ըստ արժանվույն հոգ տանելու, որպեսզի դուք պահպանեք կյանքում ամենաթանկը՝ առողջությունը:

                                                                                                                                                                                     Լավագույն ցանկություններով՝
                                                                                                                                                       ‹‹Արտաշատի բժշկական կենտրոն››  ՓԲԸ տնօրեն
                                                                                                                                                                                                 ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Artashat Medical Centure

 

 

Մեր մասին Արտաշատի հիվանդանոցը հիմնվել է 1920 թվականին, նախկինում կոչվել է Արտաշատի կենտրոնական հիվանդանոց, որի  կազմի մեջ մտել են շրջանի գյուղական ամբուլատորիաները և բուժմանկաբարձական կետերը: Արտաշատի շրջանը մինչև 1951 թվականը չի ունեցել տիպային հիվանդանոց: 1951 թվականին կառուցվել է 200 /երկու հարյուր/ մահճակալանոց երկհարկանի հիվանդանոց, որը գործել է մինչև 1982 թվականը: 1979 թվականին սկսվել և 1982 թվականին ավարտվել է 240 /երկու հարյուր քառասուն/ մահճակալանոց տիպային եռահարկ հիվանդանոցի կառուցումը և հանձնվել շահագործման, որը գործում է առ այսօր: 1987 թվականից Կենտրոնական հիվանդանոցին կից կառուցվել է  մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք 120 / մեկ  հարյուր քսան մահճակալով, որը գործել է մինչև 2008 թվականը: 2008 թվականին մանկաբարձագինեկոլոգիական  բաժանմունքը միավորվել  Է Կենտրոնական  հիվանդանոցին :
1992 թվականին կառուցվել է եռահարկ վերակենդանացման բաժանմունք, որը  իրականացրել է ինչպես  մանկական, այնպես  էլ  մեծահասակների բուժօգնություն: 2002 թվականին վերակենդանացման  բաժանմունքի  մանկական  բուժօգնության սպասարկումը միավորվել է մանկական բաժանմունքին: 2016 թվականին Արտաշատի բժշկական  կենտրոնը  կապիտալ վերանորոգվել  է Համաշխարհային բանկի օգնությամբ, որը  բացվել է 2018 թվականի  հոկտեմբեր ամսին և հագեցած է ժամանակակից  բուժտեխնիկայով և սարքավորումներով: 2019 թվականի մայիս ամսից Արտաշատի բժշկական կենտրոնը համալրվել Է համակարգչային շերտագրման գերժամանակակից սարքով /KT/, իսկ վիրաբուժական բաժանմունքում օգոստոս ամսից վիրահատությունները կատարվում են լապարասկոպիկ  եղանակով:

  Արտաշատ ԲԿ. Տեղեկատու   Արտաշատ ԲԿ  

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Պացիենտների համար
  • Մասնագետների համար

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱՆԿԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԱԽՏՈՐՈՇԻՉ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ
ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԲԱԺԻՆ
ԸՆԴՈՒՆԱՐԱՆԻ և ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԹԵՐԱՊևՏԻԿ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԻՆՖԵԿՑԻՈՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
ԼՈԳՈՊԵԴԻ ԿԱԲԻՆԵՏ
ԿԱՆԱՆՑ ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱ
ՄԱՆԿԱԲԱՐՁԱ-ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ և ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՌԵՆՏԳԵՆ ԿԱԲԻՆԵՏ
ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՏԵՍԱՍՐԱՀ
 
 
Կազմակերպության ստորաբաժանումները
Լուրեր Ծառայություններ Գիտական բժշկություն Երեխա Թվեր, փաստեր, դեպքեր Իրադարձություններ Կազմակերպություններ Հիվանդություններ Կին Աֆորիզմներ Հրապարակումներ Բժիշկներ Ավանդական բժշկություն Տղամարդ Տեսասրահ Հայտարարություններ Հիվանդություններ Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա Ուղարկել բացիկ Հրատապ թեմա Դեղեր Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր Կապ Մեր հյուրն է Առաջին օգնություն Պատմական խրոնիկա Կարիերային սանդուղքով