Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն

Հայաստանում առաջին անգամ «Նաիրի» ԲԿ-ում կատարվել է կերակրափողի դիվերտիկուլի հեռացման տրանսօրալ վիրահատություն. nairimed.com

Հայաստանում առաջին անգամ «Նաիրի» ԲԿ-ում կատարվել է կերակրափողի դիվերտիկուլի հեռացման տրանսօրալ վիրահատություն. nairimed.com

Հայաստանում առաջին անգամ «Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացվել է եզակի վիրահատություն՝ տրանսօրալ էզոֆագոդիվերտիկուլոստոմիա. էնդոսկոպիկ մեթոդով դիվերտիկուլի հեռացում՝ առանց կտրվածքի, բերանի խոռոչով: Այս մասին հայտնեց «Նաիրի» ԲԿ 1-ին վիրաբուժական բաժանմունքի վարիչ Անդրանիկ Ադամյանը:

Նրա խոսքով՝ հիվանդի մոտ ախտորոշվել էր Ցենկերի դիվերտիկուլ, եւ վիրաբույժների խումբը՝ պրոֆեսոր Ադամյանի ղեկավարությամբ 2018 թվականի հունիսի 19-ին վիրահատությունը կատարել է բերանի խոռոչով՝ դիվերտիկուլոսկոպի օգտագործմամբ, որի միջով կարող սարքերով կատարվել է էզոֆագոդիվերտիկուլոստոմիա:

Բժշկի խոսքով՝ այսպիսի վիրահատության տեւողությունը եւ վնասվածքայնությունը նվազագույն են՝ նախկինում կիրառվող մեթոդների համեմատությամբ, ինչը թույլ է տալիս խուսափել բազմաթիվ բարդություններից եւ հիվանդին ստացիոնարից դուրս գրել 2-3 օր հետո:

Հայաստանում առաջին անգամ «Նաիրի» ԲԿ-ում կատարվել է կերակրափողի դիվերտիկուլի հեռացման տրանսօրալ վիրահատությունԻնչպես պարզաբանեց Անդրանիկ Ադամյանը, Ցենկերի դիվերտիկուլը կամ Ցենկերի ըմպանակերակրափողային դիվերտիկուլը առավել հաճախ հանդիպող կերակրափողի դիվերտիկուլն է: Այն տղամարդկանց շրջանում 3,5 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց մոտ: Հիմնական գանգատներն են՝ կոկորդում քորը, չոր հազը, առատ թքարտադրությունը, օտար մարմնի առկայության զգացողությունը, կլլման դրվագային խանգարումները, խցանված կերակուրի փսխումը, բերանից նեխահոտը:

Նման հիվանդների մոտ հաճախ կուլ տալու դժվարության, սնունդ ընդունելու հիվանդության հետեւանքով հյուծում է զարգանում, ինչն իր հերթին բերում է հիպովիտամինոզի, բրոնխիտի եւ թոքաբորբի: Ցենկերի դիվերտիկուլի սարսափելի բարդություն է բորբոքումը եւ թափածակումը՝ պարանոցի ֆլեգմոնայի (թարախապալար), մեդիաստինիտի (կրծքավանդակի օրգանների միջեւ թարախային պրոցես) առաջացմամբ: Թափածակումը կարող է զարգանալ նաեւ բժշկական միջամտությունների ժամանակ, ինչպիսին են՝ զոնդավորումը եւ գաստրոսկոպիան, քանի որ Ցենկերի դիվերտիկուլը այնպիսի տեղում է տեղադրված, որ սնունդը, զոնդը եւ գաստրոսկոպն ավելի շուտ հայտնվում են դրա լուսանցքի մեջ, քան կերակրափողի շարունակության:

Հայաստանում առաջին անգամ «Նաիրի» ԲԿ-ում կատարվել է կերակրափողի դիվերտիկուլի հեռացման տրանսօրալ վիրահատությունՄինչեւ վերջին ժամանակներն այս հիվանդությունը բուժվում էր բավականին բարդ եւ վնասվածքային վիրահատության ճանապարհով: Սա շատ հաճախ բերում էր այնպիսի բարդությունների, ինչպիսին է կարերի անկայունությունը, որն իր հերթին բերում է պարանոցի ֆլեգմոնայի, մեդիաստինիտի կամ վիրախորշի զարգացման:

Ինչպես հայտնեց Անդրանիկ Ադամյանը, «Նաիրի» ԲԿ բժիշկները Հայաստանում առաջինն են յուրացրել ինովացիոն տեխնիկան, եւ սա հնարավոր է դարձել բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմի ու բժշկական կենտրոնի տեխնիկական հագեցվածության շնորհիվ:

Սա միակ ինովացիոն մեթոդը չէ, որ Հայաստանում ներդրել է պրոֆեսոր Ադամյանը. նրան են պատկանում վիրահատության բազմաթիվ այլ մեթոդներ որովայնային խոռոչի եւ կրծքավանդակի օրգանների տարբեր պաթոլոգիաների դեպքում, այդ թվում օնկոլոգիական:

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կլինիկական դեպք. բժշկական ճիշտ ռազմավարության արդյունքում` արդյունավետ ելք. nairimed.com
Կլինիկական դեպք. բժշկական ճիշտ ռազմավարության արդյունքում` արդյունավետ ելք. nairimed.com

«Նաիրի» ԲԿ է դիմել 1955 թ. ծնված տղամարդ (գիրություն. bmi=38), ով երկու ամիս առաջ վիրահատվել էր Գերմանիայում` աջ թոքի վերին բլթի քաղցկեղային հիվանդության կապակցությամբ: Այնտեղ, հետվիրահատական հետազոտման...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվում են բացառիկ լապարոսկոպիկ վիրահատություններ. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվում են բացառիկ լապարոսկոպիկ վիրահատություններ. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում կատարվում են լապարոսկոպիկ բացառիկ վիրահատություններ: Նպատակ կա որակական նոր մակարդակի հասցնել լապարոսկոպիկ վիրահատությունները՝ նվազագույնի հասցնելով բաց...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Միայն «Նաիրի» ԲԿ-ում գանգոսկրերի դեֆեկտների վերացում` տիտանե թիթեղի օգտագործմամբ. nairimed.com
Միայն «Նաիրի» ԲԿ-ում գանգոսկրերի դեֆեկտների վերացում` տիտանե թիթեղի օգտագործմամբ. nairimed.com

Նորագույն մեթոդով գանգոսկրի դեֆեկտների բուժման հետ կապված հարցերի շուրջ զրուցեցինք «Նաիրի» ԲԿ Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության ծառայության ղեկավար Արման Հակոբյանի հետ...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Արմենիա» ԲԿ-ում լյարդի ռեզեկցիայի վիրահատության աննախադեպ արդյունք. կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ԲԿ-ում լյարդի ռեզեկցիայի վիրահատության աննախադեպ արդյունք. կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում լյարդի նորագոյացության կապակցությամբ կատարվեց լյարդի ռեզեկցիա: Հիվանդը 65 տարեկան կին է, հետազոտվել էր հանրապետության տարբեր կլինիկաներում և արդեն ախտորոշված ընդունվեց...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. Հերթական բարդ վիրահատությունը՝ այս անգամ անոթային վիրաբույժների կողմից
ԵՊԲՀ. Հերթական բարդ վիրահատությունը՝ այս անգամ անոթային վիրաբույժների կողմից

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հերթական բարդ վիրահատությունն է կատարվել: Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ պրոֆեսոր Տիգրան Սուլթանյանի գլխավորությամբ կատարվել է աորտայի ինֆրառենալ հատվածի...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Թոքի միջին բլթի լոբէկտոմիայի հազվադեպ վիրահատություն. կլինիկական դեպք. nairimed.com
Թոքի միջին բլթի լոբէկտոմիայի հազվադեպ վիրահատություն. կլինիկական դեպք. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնում ոչ շատ վաղուց գործում է թոքային կամ կրծքային վիրաբուժության ծառայություն, որտեղ, վիրահատություններից զատ, իրականացվում են նաև թոքային ախտահարումների հետ կապված այլ միջոցառումներ ու խորհրդատվություններ...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Միոմա. կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am
Միոմա. կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am

Մեզ մոտ որովայնի ծավալային գոյացությամբ 43 ամյա կին ընդունվեց, ում մոտ ուռուցքը սերտաճել, ներաճել էր սիգմայաձև աղու, միզածորանի և հարակից ճարպաբջջանքի մեջ։ Գինեկոլոգները 5 տարի այդ կնոջը պարտադրել և առաջարկել էին վիրահատություն...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Միկրովիրաբուժությունը մարդուն կարող է լիարժեք կյանքի վերադարձնել. կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am
Միկրովիրաբուժությունը մարդուն կարող է լիարժեք կյանքի վերադարձնել. կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am

Մոտավորապես 3 տարի առաջ էլեկտրական վնասվածքից հետո 40-45 տարեկան տղամարդու մոտ քունք-գագաթային շրջանում ոչ միայն փափուկ հյուսվածքների, այլ նաև գանգրոսկրի շատ մեծ դեֆեկտ էր առաջացել: Փաստորեն ամբողջությամբ բացակայում էին այդ...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ողնաշարի վրա ուռուցքի բացառիկ վիրահատություն «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com
Ողնաշարի վրա ուռուցքի բացառիկ վիրահատություն «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

Ողնաշարի վրա ուռուցքի բացառիկ վիրահատություն «Էրեբունի» ԲԿ-ում: «էրեբունի» ԲԿ-ում կատարված վիրահատությունն առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ տարածաշրջանում...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կրծքագեղձի կիսման կամ Breast-sharing վիրահատություն. կլինիկական դեպք. oncology.am
Կրծքագեղձի կիսման կամ Breast-sharing վիրահատություն. կլինիկական դեպք. oncology.am

Հիպերտրոֆիկ (գերզարգացած) կրծքագեղձերով հիվանդների մոտ ուռուցքային գոյացությունների առկայության դեպքում վիրահատական բուժման ժամանակ առաջանում են զգալի տեխնիկական դժվարություններ։ Ներկայումս, նման դեպքերում...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք գինեկոլոգիական բաժանմունքում. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Կլինիկական դեպք գինեկոլոգիական բաժանմունքում. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

«53 տարեկան կնոջ մոտ միոման մեծացել էր այնքան, որ արդեն խանգարում էր շնչառությանը: Միոմայի առկայության մասին նա տեղեկություն ստացել էր դեռ 15 տարի առաջ...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Լապարոսկոպիկ սիգմոիդէկտոմիա կլինիկական դեպք. nairimed.com
Լապարոսկոպիկ սիգմոիդէկտոմիա կլինիկական դեպք. nairimed.com

Հիվանդ Բ.Ա. դիմել է «Նաիրի» ԲԿ՝ գանգատվելով որովայնի վքնածությունից, մեթեորիզմից, կղանքի հետ արյունային արտադրությունից, քաշի կորստից: Համալիր հետազոտութհունից հետո (որովայնի խոռոչի ՈՒՁՀ և ՀՏ` կոնտրաստավորումով...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բարդ տրանսվագինալ խուղակային պլաստիկ վիրահատություններ «Իզմիրլյան» ԲԿ-ում՝ պրոֆեսոր Գևորգ Կասյանի մասնակցությամբ. izmirlianmedicalcenter.com
Բարդ տրանսվագինալ խուղակային պլաստիկ վիրահատություններ «Իզմիրլյան» ԲԿ-ում՝ պրոֆեսոր Գևորգ Կասյանի մասնակցությամբ. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ-ում օրերս հյուրընկալել էր Մոսկվայի Եվդոկիմովայի անվան պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի ուրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Գևորգ Կասյանը: Նրա մասնակցությամբ...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հազվադեպ միջամտություն «Էրեբունի» ԲԿ-ում. կատարվել է կերակրափողի ստենտավորում
Հազվադեպ միջամտություն «Էրեբունի» ԲԿ-ում. կատարվել է կերակրափողի ստենտավորում

Օրերս բժշկական կենտրոն է դիմել 80-ամյա տղամարդ, ում մոտ դեռևս մեկ տարի առաջ բժիշկները կերակրափողի ուռուցք են ախտորոշել: Նորագոյացությունը ժամանակի ընթացքում հիվանդի մոտ կերակրափողի անանցանելիություն էր...

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ