Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ՄԱԲՀ

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն

Լապարասկոպիկ վիրահատությունը առավելագույն հարմարավետություն եւ քիչ տրավմա է պատճառում

Լապարասկոպիկ վիրահատությունը առավելագույն հարմարավետություն եւ քիչ տրավմա է պատճառում

«Ինչը որ հնարավոր է կատարել լապարասկոպիկ եղանակով, մեկ վայրկյան անգամ չպետք է մտածել, այլ եղանակով կատարելու մասին: Լապարասկոպիկ եղանակով վիրահատությունը մի շարք առավելություններ ունի. նախ, այն հիվանդի համար ապահովում է առավելագույն հարմարավետություն եւ քիչ տրավմատիկ է, բարդությունների հավանականությունն ավելի ցածր է: Մեր կենտրոնում լապարասկոպիկ վիրահատությունից հետո հիվանդի՝ հիվանդանոցում գտնվելու միջին տևողությունը 1 մահճակալ օր է, այսօր վիրահատեցին` վաղը հիվանդը պատրաստ է դուրս գրվել»,- Aravot.am-ի հետ զրույցում լապարասկոպիկ վիրահատության առավելությունները ներկայացրեց Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի բժիշկ Արմեն Գասպարյանը:

Բժշկի խոսքերով, կոսմետիկ տեսանկյունից նույնպես վիրահատության այս եղանակը հարմար է, քանի որ, մասնագետի վստահեցմամբ, վիրահատությունից հետո մարդու մարմնի վրա ընդամենը 5 միլիմետրանոց անցքերի սպիներ են մնում, որոնք գրեթե չեն երեւում:

Լապարասկոպիկ վիրահատությունն ավելի կարճ է տեւում, հետեւաբար ընդհանուր անզգայնացման տեւողությունը եւս կարճանում է: Հիվանդը վիրակապի կարիք չի ունենում եւ մեկ շաբաթից վերադառնում է իր սովորական կյանքին:

Բժիշկ Գասպարյանը լապարասկոպիայի եղանակի մի կարեւոր առավելության մասին էլ խոսեց. «Մեզ մոտ լապարասկոպիկ եղանակով կատարվում է նաեւ անպտղության ախտորոշում եւ բուժում: Լապարասկոպիան անպտղության ժամանակ շատ մեծ դեր ունի: Այն բանի շնորհիվ, որ գործիքները շատ նուրբ են, պատկերն էլ մեծանում է այնքան, որ ամենամանրակրկիտ դետալները տեսանելի են դառնում, հնարավոր է փողերի հետ կապված բոլոր թերությունները տեսնել և հնարավորինս ուղղել: Այսինքն` այն, ինչ որ անզեն աչքով կարող է չտեսնես, լապարասկոպիայով անպայման կտեսնես: Շատ հաճախ արգանդափողերի կպումներ առաջանում են վիրահատություններից, բորբոքային հիվանդություններից հետո, էնդոմետրիոզի հետևանքով: Կպումների պատճառով փողերը դառնում են անանցանելի: Լապարասկոպիկ եղանակով կպումները վերացվում են: Լապարասկոպիան թույլ է տալիս ախտորոշել էնդոետրիոզ, ձվարանների պոլիկիստոզ հիվանդությունը և իրականացնել բուժական միջամտություններ»:

Հայաստանում, լապարասկոպիկ վիրահատություններն առաջին անգամ կատարվել են այս գիտահետազոտական կենտրոնում` 1974 թվականին, որից հետո կենտրոնի վիրաբուժական բաժանմունքը պարբերաբար թարմացվում եւ լրացվում է էնդոսկոպիկ եւ իննովացիոն տեխնոլոգիաներով:

Մեզ հետ զրույցում բժիշկ Արմեն Գասպարյանն ասաց, որ ներկայումս իրենց բաժանմունքն աշխատում է գերմանական էնդո-վիդեո վիրաբուժական սարքավորումներով. «Համակարգչային հատուկ սարքը կցված է լապարասկոպիկ տեխնիկային, ինչը հնարավորություն է տալիս վիրահատությունները ձայնագրել` հետագայում վերլուծելու համար: Այսօրվա դրությամբ մեր էնդոսկոպիկ բաժանմունքը կատարում է գինեկոլոգիական վիրահատությունների գրեթե բոլոր ծավալները, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում»:

Լապարասկոպիկ եղանակով այս կենտրոնում կատարվում են արգանդի, ձվարանների նորագոյացությունների հեռացում, արտաարգանդային հղիության վիրահատություն: Բժշկի խոսքերով, առաջին անգամ Հայաստանում եւ հենց Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում է կատարվել եւ այսօր էլ կատարվում է կանանց անհանգստացնող անմիզապահության շտկում լապարասկոպիկ եղանակով: «Անփոխարինելի վիրահատություն է: Դա այսօր աշխարհում գինեկոլոգիայի բնագավառում լուրջ վիրահատություն է համարվում: Մեր կենտրոնում առաջին անգամ այդ վիրահատությունը կատարվել է մի քանի ամիս առաջ»,- վստահեցրեց բժիշկը:

Այս ոլորտի նորամուծություններին ծանոթանալու եւ կենտրոնի աշխատանքային առօրյայում դրանք ներդնելու համար կենտրոնի էնդոսկոպիկ վիրաբույժները պարբերաբար վերապատրաստվում են աշխարհի տարբեր երկրներում`Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Ռուսաստանի լավագույն կլինիկաներում, մասնակցում միջազգային կոնֆերանսների ու դասընթացների:

«Մեր կենտրոնում լապարասկոպիայի հետ զուգահեռ քայլող վիրահատություններից  մեկն էլ  հիստերոսկոպիան է, որը նույն էնդո-վիդեո վիրաբուժությունն է` արգանդի խոռոչի համար: Այդ վիրահատության ժամանակ արգանդի խոռոչ են մտցնում ավելի փոքր տրամաչափի գործիքներ ու տեսանկարահանող սարք, որոնց միջոցով հեռացվում են արգանդի խոռոչի պոլիպներ, մինչեւ 4-5 սմ միոմայի հանգույցներ, բացի այդ, իրականացնում են օրգանի բնածին արատների (արգանդի միջնապատեր) շտկում»,-ասաց  Արմեն Գասպարյանը:

«Եվ ընդհանրապես յուրաքանչյուր կին պետք է պարբերաբար դիմի գինեկոլոգի՝ մի շարք հիվանդությունների վաղ հայտնաբերման եւ առավել եւս կանխարգելման նպատակով»,-ասում է բժիշկը:

Հեղինակ. Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Սկզբնաղբյուր. aravot.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գլխի փոխպատվաստման առաջին հավակնորդը ռուսաստանցի ծրագրավորող է. news.am
Գլխի փոխպատվաստման առաջին հավակնորդը ռուսաստանցի ծրագրավորող է. news.am

Առաջին մարդն աշխարհում, ով կարող է ենթարկվել գլխի փոխպատվաստման, Վալերի Սպիրիդոնովն է՝ 30-ամյա ռուսաստանցի ծրագրավորողը, ով տառապում է մեջքի մկանների ատրոֆիայով...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ
Բրիտանիայում սկսել են արհեստական ենթաստամոքսային գեղձի նախատիպ օգտագործել. news.am
Բրիտանիայում սկսել են արհեստական ենթաստամոքսային գեղձի նախատիպ օգտագործել. news.am

Մեծ Բրիտանիայում հավանություն են տվել արհեստական ենթաստամոքսային գեղձի օգտագործմանը: Այն նախատեսված է շաքարային դիաբետով տառապողների համար, հայտնել են...

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Նոր գործիքը կարող է հեշտացնել ուղեղի ուռուցքի հեռացման վիրահատությունը. news.am
Նոր գործիքը կարող է հեշտացնել ուղեղի ուռուցքի հեռացման վիրահատությունը. news.am

Բրիտանական կլինիկաներից մեկում փորձարկում են նոր լազերային գործիքը, որը կարող է զգալիորեն թեթեւացնել ուղեղի քաղցկեղի հեռացման վիրահատությունը եւ կրճատել դրա տեւողությունը: Վիրահատության...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Եվրոպայում առաջին անգամ մահացած սիրտ են փոխպատվաստել. tert.am
Եվրոպայում առաջին անգամ մահացած սիրտ են փոխպատվաստել. tert.am

Բրիտանիայում առաջին անգամ հաջողվել է մահացած սիրտ փոխպատվաստել: BBC-ն հստակեցնում է, որ խոսքը այլևս չբաբախող սրտի մասին է և որ այս վիրահատությունը առաջինն է նաև...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Սրտի մեկ վիրահատության ընթացքում միանգամից երկու միամտություն կարելի է իրականացնել. news.am
Սրտի մեկ վիրահատության ընթացքում միանգամից երկու միամտություն կարելի է իրականացնել. news.am

Սրտի մեկ վիրահատության ընթացքում կարելի է ո՛չ միայն վերականգնել սրտի միտրալ փականը (պրոլապսի դեպքում), այլ նաեւ աբլյացիայի միջամտություն իրականացնել, եթե...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
ՀԱՀ-ում վիրաբույժներն առաջին անգամ տղամարդու սեռական օրգանի փոխպատվաստում են արել. 1in.am
ՀԱՀ-ում վիրաբույժներն առաջին անգամ տղամարդու սեռական օրգանի փոխպատվաստում են արել. 1in.am

Հարավային Աֆրիկայում վիրաբույժների խումբն առնանդամի փոխպատվաստման մեջ հեղափոխություն է արել, հաղորդում է Ստելենբոշ քաղաքի համանուն համալսարանի...

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ Լրահոս տղամարդկանց համար
Սաուդցի բժիշկները հաջողությամբ բաժանել են եմենցի սիամական զույգին. 1in.am
Սաուդցի բժիշկները հաջողությամբ բաժանել են եմենցի սիամական զույգին. 1in.am

Սաուդյան Արաբիայում բժիշկների խումբն իրականացրել է վիրահատություն, որի ընթացքում բաժանել է եմենցի սիամական զույգին: Աբդուլլա և Աբդուռահման անունները կրող տղաներն ընդհանուր կոնքոսկրեր, աղիներ և...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ
Մալայզիայում 104 տարեկան հիվանդի են վիրահատել. news.am
Մալայզիայում 104 տարեկան հիվանդի են վիրահատել. news.am

Մալայզիացի բժիշկներն ազգային առողջապահության պատմության մեջ առաջին անգամ 100 տարեկանն անց հիվանդին բարդ վիրաբուժական վիրահատություն են կատարել: 104-ամյա Պահանգ Հի Լիենը վիրահատական սեղանին...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ
Բրիտանիայում առաջին անգամ փոխպատվաստել են նորածնի օրգաններ. 1in.am
Բրիտանիայում առաջին անգամ փոխպատվաստել են նորածնի օրգաններ. 1in.am

Բրիտանացի բժիշկները նորածնի օրգանների փոխպատվաստման առաջին վիրահատությունն են կատարել: Այս մասին հայտնում է...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ Լրահոս երեխաների մասին
Տղայի գանգի մի մասը փոխպատվաստել են նրա որովայնում կյանքը փրկելու համար. news.am
Տղայի գանգի մի մասը փոխպատվաստել են նրա որովայնում կյանքը փրկելու համար. news.am

Մեծ Բրիտանիայի Սաութամփթոնի կլինիկայում օրիգինալ վիրահատություն են կատարել՝ փրկելու 9-ամյա տղայի կյանքը. բժիշկները ժամանակավորապես հեռացրել են նրա գանգից մի հատված եւ երեք շաբաթով փոխպատվաստել նրա...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ
Ամերիկացի բժիշկները մեքսիկացի տղայի ուսից հսկա ուռուցք են հեռացրել. 1in.am
Ամերիկացի բժիշկները մեքսիկացի տղայի ուսից հսկա ուռուցք են հեռացրել. 1in.am

11-ամյա մեքսիկացի տղան, ով տառապում էր հսկա ուռուցքից, ԱՄՆ-ում ենթարկվել է վիրահատության: Այս մասին հայտնում է ABC-ն: Խոսե Անտոնիո Ռամիրես Սերանոն վիրահատվել է երկուշաբթի...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ
Աշխարհում առաջին անգամ «մահացած սրտի» փոխպատվաստում է իրականացվել. tert.am
Աշխարհում առաջին անգամ «մահացած սրտի» փոխպատվաստում է իրականացվել. tert.am

Առաջին անգամ աշխարհում ավստրալիացի բժիշկները «մահացած սրտի» փոխպատվաստում են իրականացրել: Russia Today-ը մանրամասնում է, որ խոսքը բաբախել դադարած սրտի տրանսպլանտացիայի մասին է...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Երկու ամսական տղայի օրգանիզմում սաղմ է հայտնաբերվել. tert.am
Երկու ամսական տղայի օրգանիզմում սաղմ է հայտնաբերվել. tert.am

Վիետնամի հիվանդանոցում բժիշկներն ապշել են, երբ մասնակիորեն ձևավորված սաղմ են հայտնաբերել երկու ամսական տղա երեխայի օրգանիզմում: Ինչպես հաղորդում է futureofdubai.com-ը` Thanhnienews.com-ին հղումով...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ
Լեհաստանում կաթվածահար տղամարդուն բուժել են քթի նյարդաթելերով. 1in.am
Լեհաստանում կաթվածահար տղամարդուն բուժել են քթի նյարդաթելերով. 1in.am

Լեհ և բրիտանացի բժիշկները կատարել են բացառիկ համատեղ վիրահատություն՝ կաթվածահար տղամարդու հոտառության համակարգից քթի մանրաթելերը փոխպատվաստելով նրա ողնաշարի մեջ...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Եվրոպայում առաջին անգամ երիկամի էնդոսկոպիկ տրանսպլանտացիա է իրականացվել. news.am
Եվրոպայում առաջին անգամ երիկամի էնդոսկոպիկ տրանսպլանտացիա է իրականացվել. news.am

Լիվերպուլի թագավորական հիվանդանոցի վիրաբույժները Եվրոպայում առաջին անգամ երիկամի էնդոսկոպիկ տրանսպլանտացիա են իրականացրել: Հնդկաստանում Ահմեդաբադի երիկամային հիվանդությունների...

ԼՈՒՐԵՐ: Միզային համակարգ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

 

4Life Research USA, LLC ամերիկյան դեղագործական ընկերություն
Трансфер Фактор
Доставка по
России и СНГ.
Без посредников,
от производителя.
 
Հանրապետական գիտաբժշկական գրադարան
 

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ