Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Հայաստանում սկսել են կիրառել ձեւի հիշողությամբ մետաղներից օրթոպեդիկ իմպլանտներ (ֆոտո). izmirlianmedicalcenter.com

Հայաստանում սկսել են կիրառել ձեւի հիշողությամբ մետաղներից օրթոպեդիկ իմպլանտներ (ֆոտո). izmirlianmedicalcenter.com

Հայաստանի օրթոպեդիայում ու վնասվածքաբանությունում սկսել են կիրառել ձեւի հիշողությամբ մետաղներից իմպլանտներ: Հիշողության մետաղը այս դեպքում հնարավորություն է տվել  խուսափել մեծ կտրվածքով տրավմատիկ վիրահատությունից։

Ձեւի հիշողությամբ մետաղները, որոնք մշակվել են դեռևս անցած հարյուրամյակի 60-ականներին, կարողանում են հիշել իրենց նախկին ձեւը ու նորից վերականգնել այն դեֆորմացիայից հետո։ Այդ հատկության, նաեւ ամրության ու կոռոզիայի չենթարկվելու հատկությունների շնորհիվ այդ մետաղները լայնորեն գործածվում են արդյունաբերության տարբեր ոլորտներում։ Նման մետաղները շատ հարմար են նաեւ բժշկությական պրակտիկայում՝ մասնավորապես դիմածնոտային վիրաբուժության, օրթոդոնտիայի, կարդիովիրաբուժության բնագավառներում: Բայց դրանց կիրառման ամենալայն դաշտը օրթոպեդիայում ու վնասվածքաբանությունում է։ Սառեցնելով մինչեւ 0-5 աստիճան, այդ մետաղին կարելի է տալ կանխադրված չափսերի ցանկացած ձեւ, կախված կոտրվածքի տեղակայումից։ Մինչեւ մարդու մարմնի ջերմաստիճան տաքանալու ժամանակ մետաղը ձգտում է վերականգնել իր նախկին ձեւը, ազդելով ոսկրաբեկորների վրա ու ապահովելով նրանց համադրումն ու կոմպրեսիան։

«Արամյանց» ԲԿ-ի փոխտնօրեն, «Իզմիրլյան» ԲԿ-ի կոնսուլտանտ, օրթոպեդ- վնասվածքաբան Միքայել Բուռնուչյանը, իր իսկ խոսքով, վաղուց է լսել այդ մետաղների մասին, ու դեռ  կլինիկական օրդինատորուրայի տարիներին էր մտածում Հայաստանում այդ մեթոդի ներդրման մասին։ Նա Ռուսաստանում գտել է նման ձուլվածքից օրթոպեդիկ կոնստրուկցիաներ արտադրողների, պայմանավորվել նրանց հետ: Իսկ Հայաստանում նրա նախաձեռնությանն աջակցել է Երեւանի պետական բժշկական համալսարանի օրթոպեդիայի ու վնասվածքաբանության ամբիոնի վարիչ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը։

Այսօր արդեն ութ վիրահատություն է իրականացվել՝ նիտինոլ կոչվող ձուլվածքից պատրաստված կոնստրուկցիաների կիրառմամբ։ Այդ ձուլվածքը 55 տոկոս նիկել ու 45 տոկոս տիտան է պարունակում։ Արդեն կարելի է խոսել Հայաստանում ձեւի հիշողությամբ մետաղներից պատրաստված օրթոպեդիկ իմպլանտատների հաջող ներդրման մասին։

Վիրահատություններից մեկը «Իզմիրլյան» ԲԿ-ում Միքայել Բուռնուչյանն ու Արմեն Չարչյանը վերջերս են իրականացրել։ Կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումից հետո հիվանդի մոտ տեղի էր ունեցել ազդրային ոսկորի երկայնական կոտրվածք։ Բժիշկները կոտրվածքի տեղում նիտինոլից պատրաստված երեք կիսաօղակաձեւ աքցան են տեղադրել։ Դրան կարող էր այլընտրանք լինել ռեվիզիոն վիրահատությունը՝ մեգապրոթեզի, հարթակի ու պտուտակների տեղադրումով։

Եւս մեկ հետաքրքիր վիրահատություն է իրականացվել անրակի կոտրվածքով 16-ամյա հիվանդին։ Նրան տեղադրել են ինտրամեդուլյար լար ու S-աձեւ աքցան։

Միքայել Բուռնուչյանի խոսքով՝ առաջինը այս շարքում եղել է կեղծ հոդի բուժման վիրահատությունը։ Օրթոպեդիայում կեղծ հոդ են անվանում այն պաթոլոգիական վիճակը, երբ կոտրվածքից հետո ոսկորը ինչ-ինչ պատճառներով չի կպնում։ Հիվանդի մոտ ձեւավորվել էր նախաբազկի զույգ ոսկրերի կեղծ հոդ։ Հունիսի 15-ին նրան վիրահատել են  նիտինոլից պատրաստված S-աձեւ աքցանի եւ ինտրամեդուլյար լարի գործածումով։ Այդ իմպլանտները փաստորեն փոխարինել են Իլիզարովի ապարատը, որը գործածվում է նման դեպքերում։ «Հինգ ամիս հետո ունենք արդեն ճաճանչոսկրի սերտաճած վիճակ, իսկ ծղիկոսկրը ընթացքի մեջ է։ Բայց պետք է սպասել  ևս երկու տարի, վիրահաության վերջնական հաջողության մասին խոսելու համար», - ասաց բժիշկը։

Միքայել Բուռնուչյանը պարզաբանեց, որ ձեւի հիշողությամբ մետաղներից պատրաստված կոնստրուկցիաները կարելի է կիրառել թարմ կոտրվածքների, ոչ ճիշտ սերտաճած կոտրվածքների, կեղծ հոդերի, օրթոպեդիկ հիվանդությունների ժամանակ։

«Միտքը ոսկրաբեկորների մշտական կոմպրեսիան է, այսինքն, ձեւի հիշողությամբ մետաղն ինքն իր ուժով սեղմում է ոսկրաբեկորները։ Սեղմվելուց ոսկրացումը ավելի արագանում է։ Սա միակ մետաղն է բժշկության մեջ, որն ունի սեղմող ուժ։ Կան տարբեր ձեւերի եւ չափերի կոնստրուկցիաներ՝ ունիվերսալ պտուտակ, մետաղյա լար, սերկլյաժ։ Դրանք հնարավոր է կիրառել բոլոր մետաղների հետ օստեոսինթեզի ժամանակ, հարթակով պտտուտակներով ֆիքսելու ժամանակ, արտաօջախային ապարատների հետ համատեղ», - ասաց նա։

Բժիշկը նշեց, որ դիաֆիզար կոտրվածքների դեպքում միայն այս մետաղից կոնստրուկցիաների կիրառումը բավական չէ, պետք է նաեւ արտաքին ֆիքսացիա։  Իսկ մետաֆիզար, մետաէպիֆիզար կոտրվածքների դեպքում դրանց մտաբիլարյան տեսանկյունից գործածումը բավական է։ Նա հավելեց, որ ձեւի հիշողությամբ մետաղներից պատրաստված կոնստրուկցիաները կիրառվում են նաեւ  հալուքս վալգուսների, հարթաթաթության, ակրոմիալ-անրակային հոդի հոդախախտերի, արմնկելունի կոտրվածքի ժամանակ։ Սակայն դրանք չի կարելի կիրառել բազմաբեկորային կոտրվածքների դեպքում, քանի որ կարող է տեղի ունենալ ոսկրաբեկորների ոչ ճիշտ համադրում: Այսինքն՝ դրանք կիրառվում են միայն գծային միջաձիգ կոտրվածքների ժամանակ։

Ձեւի հիշողությամբ մետաղների կոնստրուկցիաները հետագայում հանվում են մարդու մարմնից, ինչպես եւ մյուս մետաղական կոնստրուկցիաները։

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը նշեց, որ հիշողությամբ մետաղների կիրառումը միշտ արդիական է եղել վնասվածքաբանության եւ օրթոպեիդայի մեջ, որովհետեւ դրանցով կարելի է հասնել ոչ միայն կոտրված ոսկորների կոմպրեսիայի, որը խթանում է ոսկրագոյացումը, եւ ոսկրաբեկորների սերտաճումը, այլ նաեւ կատարել համադրումներ, ուղղումներ, կորեկցիաներ եւ այլն։

«Ուսումնասիրելով դաշտը, մենք որոշեցինք փորձարկել դա Հայաստանում։ 8 վիրահատություն ունենք արված, եւ կարճաժամկետ արդյունքները շատ դրական են։ Ունենք դեպք, երբ շատ կարճ ժամանակում կեղծ հոդի սերտաճում գնաց, այսինքն որոշակիորեն մետաղն իր վրա վերցրեց Իլիզարովի ապարատի ֆունկցիան, մշտապես կոմպրեսիա ապահովեց։ Մեթոդն անփոխարինելի էր էնդոպրոթեզից հետո պերիպրոստետիկ կոտրվածքի ժամանակ՝ շատ ատրավմատիկ, շատ քիչ ինտրավիրահատական տրավմա պատճառող վիրահատություն կատարեցինք։ Ես տեսնում եմ մեթոդի համար լուրջ ապագա Հայաստանի Հանրապետությունում», - ասաց նա։

Միքայել Բուռնուչյանն էլ հավելեց, որ բոլոր հիվանդները տեղեկացված են եղել այն մասին, որ իրենց տեղադրելու են ձեւի հիշողությամբ մետաղներ, ու տվել են իրենց համաձայնությունը՝ այդ նոր տեխնոլոգիայի կիրառման համար։ Ինչ վերաբերում է գնին՝ ապա նիտինոլից պատրաստված կոնստրուկցիաները հասանելի են բնակչության բոլոր խավերի համար:

 

Հայաստանում սկսել են կիրառել ձեւի հիշողությամբ մետաղներից օրթոպեդիկ իմպլանտներ (ֆոտո) Հայաստանում սկսել են կիրառել ձեւի հիշողությամբ մետաղներից օրթոպեդիկ իմպլանտներ (ֆոտո) Հայաստանում սկսել են կիրառել ձեւի հիշողությամբ մետաղներից օրթոպեդիկ իմպլանտներ (ֆոտո)

 

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

էլեկտրահարության հետևանքով առաջացած մեծ դեֆեկտները վերացվեցին բազմափուլային վիրահատությունների արդյունքում. կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am
էլեկտրահարության հետևանքով առաջացած մեծ դեֆեկտները վերացվեցին բազմափուլային վիրահատությունների արդյունքում. կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am

Ամբարձիչի վրա աշխատող 55-60 տարեկան տղամարդու մոտ՝ մի քանի հազար վոլտ էլեկտրահարության հետևանքով զույգ ոտնաթաթերը խիստ վնասվել էին: Մեկ ոտնաթաթի ամբողջ թիկնային մակերեսը վնասված էր...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Սև գույնի միջողային աճառի ճողվածք». կլինիկական դեպք` նյարդավիրաբուժության պրակտիկայից. nairimed.com
«Սև գույնի միջողային աճառի ճողվածք». կլինիկական դեպք` նյարդավիրաբուժության պրակտիկայից. nairimed.com

«Միջողային աճառի ճողվածքի կապակցությամբ կատարվող վիրահատությունները սովորական բնույթ են կրում մեր աշխատանքում, սակայն առայսօր սև գույնի միջողային աճառի ճողվածքի չէինք հանդիպել...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Պտղի հետազոտությունը՝ աշարհում կիրառվող ամենալավ սարքով. erebunimed.com
Պտղի հետազոտությունը՝ աշարհում կիրառվող ամենալավ սարքով. erebunimed.com

Հայաստանում է General Electric աշխարահռչակ ընկերության ԱՊՀ երկրների ներկայացուցիչ Ալեքսեյ Կիսիլյովը: Նա Էրեբունի ԲԿ-ում է General Electric-ի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ Արմեդտեխնիկա կազմակերպության հրավերով...

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Օգտվեք հնարավորությունից նորից անցավ քայլել. «Նաիրի» բժշկական կենտրոն
Օգտվեք հնարավորությունից նորից անցավ քայլել. «Նաիրի» բժշկական կենտրոն

Նաիրի բժշկական կենտրոնում ապրիլի 10-13-ը Ֆինլանդիայի Կոքսա կլինիկայի առաջատար մասնագետ բժ․ Տոնիս Լոնդը կկատարի ծնկան և կոնքազդրային հոդերի էնդոպրոթեզավորում և ռեվիզիա, այսինքն նախկինում պրոթեզավորված...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. Բացառիկ վիրահատություն՝ բարեհաջող ելքով. հայ բժիշկներին հաջողվել է վերականգնել երիտասարդի կտրված ձեռքը
ԵՊԲՀ. Բացառիկ վիրահատություն՝ բարեհաջող ելքով. հայ բժիշկներին հաջողվել է վերականգնել երիտասարդի կտրված ձեռքը

Աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում ստացած վնասվածքի հետևանքով, ուսագոտուց կտրված աջ ձեռքով Թալինից Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել 29-ամյա Ժորա Թորոսյանը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Իզմիրլյան» ԲԿ-ում կատարվել է հերթական բարդ վիրահատությունը` պրոֆեսոր Արմեն Չարչյանի կողմից. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» ԲԿ-ում կատարվել է հերթական բարդ վիրահատությունը` պրոֆեսոր Արմեն Չարչյանի կողմից. izmirlianmedicalcenter.com

Երկու օր առաջ Եվրոպայի երիտասարդների բրոնզե մեդալակիր Վ․Հ․-ն  դիմել է «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին` գանգատվելով մարզման ժամանակ վնասվածքի արդյունքում առաջացած աջ ծնկանհոդի...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հազվագյուտ հանդիպող ախտաբանության վիրահատական բուժում «Իզմիրլյան» ԲԿ-ում. izmirlianmedicalcenter.com
Հազվագյուտ հանդիպող ախտաբանության վիրահատական բուժում «Իզմիրլյան» ԲԿ-ում. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ-ում կատարվել է հազվագյուտ հանդիպող ախտաբանության՝ Լերրի (մելոռեոստոզ), վիրահատական բուժում «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի և բաժանմունքի վարիչ Սահակ Սարիբեկյանի կողմից...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ցողունային բջիջները կարող են կաթվածահար եղած մարդկանց վերադարձնել քայլելու ունակությունը. biostem.am
Ցողունային բջիջները կարող են կաթվածահար եղած մարդկանց վերադարձնել քայլելու ունակությունը. biostem.am

Տեխնիոնի գիտնականներն (Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ) ուսումնասիրություն են կատարել ստորին վերջույթների կաթվածով առնետների վրա: Կրծողներին իրականացվել է ցողունային բջիջներով բուժման կուրս: Ընդամենը երեք շաբաթ անց ենթափորձային...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Վիրահատական միջամտություն. ոտնաթաթերի առաջին մատների վալգուսային դեֆորմացիայի ուղղում. oncology.am
Վիրահատական միջամտություն. ոտնաթաթերի առաջին մատների վալգուսային դեֆորմացիայի ուղղում. oncology.am

Հիվանդը  69տ. կին. դիմել է ՈւԱԿ՝ գանգատվելով ոտնաթաթերի առաջին մատների վալգուսային դեֆորմացիայիից։ Հիվանդին կատարվել է վիրահատություն`առաջին մատների մետատարզալ ոսկրերի երկկողմանի կարգավորող օստեոտոմիաներ...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հիշողություն ունեցող մետաղով բացառիկ վիրահատություններ Արամյանց ԲԿ-ում
Հիշողություն ունեցող մետաղով բացառիկ վիրահատություններ Արամյանց ԲԿ-ում

Արամյանց բժշկական կենտրոնի Օրթոպեդիայի ու Վնասվածքաբանության բաժանմունքում սկսել են իրականացնել բացառիկ վիրահատություններ հիշողություն ունեցող հատուկ մետաղի կիրառմամբ: Մետաղի օգտագործումն առավել...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Իզմիրլյան» ԲԿ-ի բժիշկները Մոսկվայից ժամանած գործընկերոջ հետ պրոթեզավորել են ռեւմատոիդ արթրիտով հիվանդի ծնկահոդը. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» ԲԿ-ի բժիշկները Մոսկվայից ժամանած գործընկերոջ հետ պրոթեզավորել են ռեւմատոիդ արթրիտով հիվանդի ծնկահոդը. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ-ի բժիշկները Մոսկվայից ժամանած գործընկերոջ հետ միասին իրականացրել են քառասունամյա կնոջ ծնկի հոդի էնդոպրոթեզավորման բարդ վիրահատությունը...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԼՂՀ ԱՆ. Պրոֆեսոր Արմեն Չարչյանը Արցախում բարդագույն կոնքազդրային հոդի վիրահատություն է կատարել
ԼՂՀ ԱՆ. Պրոֆեսոր Արմեն Չարչյանը Արցախում բարդագույն կոնքազդրային հոդի վիրահատություն է կատարել

Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանի հրավերով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացրել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ստեփանակերտում վիրահատել են Ապրիլյան պատերազմում հաշմանդամ դարձած զինվորին. նա ինքնուրույն կքայլի Արցախ. izmirlianmedicalcenter.com
Ստեփանակերտում վիրահատել են Ապրիլյան պատերազմում հաշմանդամ դարձած զինվորին. նա ինքնուրույն կքայլի Արցախ. izmirlianmedicalcenter.com

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հրավերով Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը Ստեփանակերտում իրականացրել է 2016 թվականի Ապրիլյան...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ. ամպուտացիայից խուսափման էտապային մեթոդի կիրառում «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ. ամպուտացիայից խուսափման էտապային մեթոդի կիրառում «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am

Օրերս «Արմենիա» բժշկական կենտրոնում կատարվել է սրունքի անոթների հետ կապված էնդովասկուկյար վիրահատական միջամտություն, որի նպատակը պացիենտի ոտքը ամպուտացիայից փրկելն էր: Նա կարողացել է...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ