Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա

Սննդակարգ ատամների համար

Սննդակարգ ատամների համար

Մեր ատամներն ամեն օր կատարում են մեծ ծավալի աշխատանք՝ կծելով, կրծելով  և մանրացնելով սննունդը: Սակայն մեր կողմից օգտագործվող ոչ բոլոր մթերքներն են ատամների համար օգտակար:

Թշնամիներ...


Վաղուց հայտնի է, որ ատամների ամենամեծ թշնամին շաքարն է, որը շատ սիրում են կարիեսագեն մանրէները: Այդ մանրէները շաքարը վեր են ածում թթուների, որոնք քայքայում են ատամների ամրության համար պատասխանատու հանքային նյութերը: Սակայն կարիեսի զարգացումը կախված է ոչ թե քաղցրի քանակից, այլ այն օգտագործելու հաճախականությունից: Զարմանալի է, սակայն փաստ է, որ ատամների համար ավելի լավ է մեկ անգամ ուտել միջին չափսի տորթ, քան ամեն ժամ քիչ-քիչ ծամել: Որքան ավելի հաճախ եք ուտում քաղցր, այնքան ավելի հաճախ է արտադրվում թթուն և թուքը չի հասցնում ատամները պաշտպանել քայքայումից:
Երկրորդ թշնամին՝ կիտրոնի թթուն է, որը պարունակվում է կոլայի, լիմոնադի, կիտրոնի հյութի մեջ: Ատամների հետ կոնտակտի մեջ մտնելով, կիտրոնահյութը փափկացնում է ատամի արծնապակին (էմալ) և այն դարձնում փխրուն: Էմալի քայքայումն հրահրելու համար բավական է խմել օրը երկու բաժակ կիտրոնի հյութ պարունակող ըմպելիք: Ազդեցությունը պակասեցնելու համար, ավելի լավ է այդպիսի ըմպելիքները խմել ձողիկով:


Չնայած թեյը և սուրճը ատամները առանձնապես չեն վնասում, սակայն նպաստում են բերանի չորությանը: Չարժե չարաշահել և ալկոհոլը:

...և ընկերները


Միայն առողջ սննդի մեջ են առկա ատամներին անհրաժեշտ վիտամիններն և նյութերը: Շատ օգտակար են հում մրգերը և բանջարեղենը, սև հացը և պանիրը: Այս մթերքները ակտիվացնում են թքարտադրությունը, որը հանքանյութերի օգնությամբ վերականգնում է ատամի մակերեսի ամրությունը և նպաստում է բերանի խոռոչի ինքնամաքրմանը: Ըմպելիքներից բարենպաստ են ջուրը և կաթը: Բոլոր տեսակի կաթնամթերքները հարուստ են կալցիումով, որը օգտակար է ոչ միայն ատամներին այլև ոսկորներին:

Ամենակարևոր ընկերը


Ատամների ձևավորման և պահպանման համար մեծ նշանակություն ունի կալցիումը: Այդ պատճառով անհրաժեշտ է ոչ միայն ճիշտ ընտրել սննդամթերքը, այլև հետևել բերանի խոռոչի հիգիենային: Անհրաժեշտ է օրը երկու անգամ ատամները մաքրել ատամի մածուկով, որը հարստացված է էմալի համար օգտակար նյութերով:

Սննդակարգ ատամների համար:


Համբուրգերի և քաղցրի սիրահարների ատամները վտանգվածների ցուցակում առաջինն են: Փորձեք քաղցրավենիքը, ճարպոտ սնունդը և գազավորած ըմպելիքները փոխել բանջարեղենով, մրգերով, բնական յոգուրտով և կեֆիրով:


Կազմենք մոտավոր ցուցակ. ի՞նչ են սիրում և ի՞նչ չեն սիրում ատամները:


Չեն սիրում՝ քաղցր և շաքար, կոշտ ուտելիք, մրգի կորիզներ, ընկույզի կեղև, չորահաց, ինչպես նաև խնամքի բացակայություն:
Սիրում են՝ տարբեր տեսակի կաթնամթերքներ, պանիր, ձուկ, միրգ, բանջարեղեն, սև հաց: Բացի այդ, հատուկ ատամնաքսուքներ և ողողումների համար նախատեսված տարբեր տեսակի հակամանրէական միջոցներ:


Թարգմանությունը՝ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալության

Սկզբնաղբյուր. Sila.pro
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բրիտանացի գիտնականներն ատամն առանց լիցքի բուժելու միջոց են գտել. 1in.am
Բրիտանացի գիտնականներն ատամն առանց լիցքի բուժելու միջոց են գտել. 1in.am

Բրիտանացի գիտնականները համոզված են, որ ատամները կարող են ինքնուրույն վերականգնել վնասվածքները, և լիցք օգտագործելու կարիք չի լինի։ Լոնդոնի Թագավորական քոլեջի թիմը պարզել Է, որ Tideglusib քիմիական...

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Հակաբակտերիալ ծածկույթով ատամի իմպլանտներն ինքնուրուն կսերտաճեն ոսկրին. news.am
Հակաբակտերիալ ծածկույթով ատամի իմպլանտներն ինքնուրուն կսերտաճեն ոսկրին. news.am

University of the Basque Country-ի (Իսպանիա) գիտնականները զբաղված են իմպլանտների համար նոր ծածկույթների մշակմամբ, որոնք կպայքարեն բակտերիալ վարակների դեմ (որոնք կարող են իմպլանտների անջատման հանգեցնել)...

5 րոպեում ատամի ցավից ազատվելու պարզագույն եղանակ. bestinfo.am
5 րոպեում ատամի ցավից ազատվելու պարզագույն եղանակ. bestinfo.am

Այն ամենն, ինչ անհրաժեշտ է. սառույցի մի կտոր։ Սառույցի կտորը դրեք բթամատի և ցուցամատի միջև։ Մերսեք այդ հատվածը մեղմ շարժումներով։ Այս հատվածում են գտնվում նյարդաթելեր...

ԼՈՒՐԵՐ: Ցավ ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Պե՞տք է արդյոք հեռացնել իմաստնության ատամները. news.am
Պե՞տք է արդյոք հեռացնել իմաստնության ատամները. news.am

Իմաստնության ատամների հեռացումը բավականին տարածված պրակտիկա է, սակայն ապացույց չկա, թե այդ միջամտությունն առանց ցուցումների որքանով է արդարացի: Նեյմեգենի համալսարանի...

Օգտակա՞ր է ատամների համար առանց շաքարի մաստակը. 1in.am
Օգտակա՞ր է ատամների համար առանց շաքարի մաստակը. 1in.am

Գիտնականները պարզել են, որ ուտելուց հետո առանց շաքարի մաստակ ծամելը կարող է քայքայել ատամները: Այդ մասին հոդվածը հրապարակված է British Dental Journal պարբերականում...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Մուլտֆիլմերն ատամնաբույժներին կօգնեն երեխաների բուժման գործընթացում. գիտնականներ. tert.am
Մուլտֆիլմերն ատամնաբույժներին կօգնեն երեխաների բուժման գործընթացում. գիտնականներ. tert.am

Acta Odontologia Scandinavica ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ ատամների բուժման ընթացքում հատուկ ակնոցով մուլտֆիլմերի դիտումը երեխաներին օգնում է հաղթահարել անհանգստությունն ու ցավը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Լրահոս երեխաների մասին
Բուժաշխատողները լուծել են կարիեսի խնդիրը. tert.am
Բուժաշխատողները լուծել են կարիեսի խնդիրը. tert.am

Ժամանակակից ատամնաբուժության թանկարժեքության պատճառով կարիեսը դարձել է հիվանդների գլխավոր գլխացավանքը: Սակայն ԱՄՆ-ի գիտնականները գտել են լուծումը...

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Շնաձկները մարդկանց կօգնեն նոր ատամներ աճեցնել. 1in.am
Շնաձկները մարդկանց կօգնեն նոր ատամներ աճեցնել. 1in.am

Գիտնականները որոշել են պարզել շնաձկների ատամներ աճեցնելու գենետիկական ընդունակությունները, որպեսզի ապագայում այն կիրառեն մարդկանց վրա, հայտնում է BBC-ն: Շնաձկների ատամները ամբողջ կյանքի ընթացքում վերականգնվում են...

Գիտնականները համարում են, որ ատամի մածուկները կարիեսի դեմ չեն օգնում. 1in.am
Գիտնականները համարում են, որ ատամի մածուկները կարիեսի դեմ չեն օգնում. 1in.am

Գիտնականները պարզել են, որ իրականում ֆտոր պարունակող ատամի մածուկները քիչ արդյունավետ են: Բանն այն է, որ պաշտպանական շերտը, որը գոյացնում են ֆտորային միացությունները էմալի վրա...

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք
ԱՄՆ-ում հավանության է արժանացել ներարկում չպահանջող ատամնաբուժական ցավազրկողի օգտագործումը. news.am
ԱՄՆ-ում հավանության է արժանացել ներարկում չպահանջող ատամնաբուժական ցավազրկողի օգտագործումը. news.am

ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղերի որակի վերահսկողության վարչությունը (Food and Drug Administration) հավանություն է տվել քթի նոր ցողացրի օգտագործմանը, որը հնարավոր է օգտագործել տեղային անզգայացման համար...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ
Ատամնալիցքի նոր նյութ է ստեղծվել, որը նպաստում է ատամի վերականգնմանը. news.am
Ատամնալիցքի նոր նյութ է ստեղծվել, որը նպաստում է ատամի վերականգնմանը. news.am

Հարվարդի եւ Նոթինգեմի համալսարանների գիտնականներն ատամների լիցքի նոր նյութ են մշակել, որը ոչ միայն լցնում է փտած խոռոչը, այլեւ ատամի բջիջների կիսում եւ դենտինի վերականգնում է է խթանում...

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Գիտնականներին հաջողվել է բնական ատամներ «աճեցնել». 1in.am
Գիտնականներին հաջողվել է բնական ատամներ «աճեցնել». 1in.am

Տոկիոյում տեղակայված ճապոնական հետազոտական կենտրոնի մի խումբ գիտնականներ սովորել են լիարժեք ատամներ ստեղծել՝ աճեցնելով դրանք ցողունային բջիջներից։ Դա երկար գործընթաց է, սակայն արդյունքում մարդը կարող է...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Philips-ի «խելացի» խոզանակը տվյալներն ուղարկում է ատամնաբույժին. 1in.am
Philips-ի «խելացի» խոզանակը տվյալներն ուղարկում է ատամնաբույժին. 1in.am

Philips ընկերությունը ներկայացրել է Sonicare FlexCare Platinum Connected ատամի խոզանակը, որն ունի սենսոր և Bluetooth մոդուլով միանում է սմարթֆոնին: Սարքը կարող է ատամնաբույժին հաշվետվություն ուղարկել...

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք
Ատամների ամենօրյա խնամքը կօգնի խուսափել վտանգավոր հիվանդություններից. 1in.am
Ատամների ամենօրյա խնամքը կօգնի խուսափել վտանգավոր հիվանդություններից. 1in.am

Նյու Յորքի համալսարանի գիտնականները պարզել են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը կապված է 2 տիպի մանրէների հետ, որոնք նաև առաջացնում են լնդերի հիվանդություն...

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք
Ատամի նոր մածուկ` կարիեսի դեմ
Ատամի նոր մածուկ` կարիեսի դեմ

Մեծ Բրիտանիայում գիտնականները մշակել են ատամի նոր մածուկ, որն ունակ է վերահանքայնացնել ատամի էմալը, կանխել կարիեսի զարգացումն ու ատամների զգայունությունը, քանի դեռ քնած եք: Ատամի մածուկի...

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ