Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հերթական բարդ վիրահատությունն է կատարվել. oncology.am

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հերթական բարդ վիրահատությունն է կատարվել. oncology.am

ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» (ՈՒԱԿ) Օնկոուրոլոգիական բաժանմունքում կատարվել է հերթական բարդ վիրահատությունը՝ միզապարկի արմատական հեռացում և բարակ-աղիքային «նոր միզապարկի» (նեոցիստ կամ բարակ-աղիքային ռեզերվուար) ձևավորում՝ մեկ փուլով։ Հայաստանում նմանատիպ վիրահատություններ կատարվում են ընդամենը մի քանի կենտրոնում, որոնցից մեկը ՈւԱԿ-ն է։

Վիրահատությունը կատարել են վիրաբույժ Կարեն Ծառուկյանը, ասիստենտ Վիկտոր Բադեյանը և անէսթեզիոլոգ Հրանտ Կարապետյանը։

Օնկոուրոլոգիական բաժանմունքի վարիչ Կարեն Ծառուկյանի խոսքով` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում լայնորեն կիրառվում են միզապարկի ուռուցքների բուժման ուղեցույցներով հաստատված բոլոր եղանակները (օրգանապահպան և միզապարկի հեռացումով):

Միզապարկի ուռուցքային ախտահարման ուշացած փուլերում բուժման էնդոսկոպիկ եղանակները բավարար չեն հետագայում հիվանդության շարունակական աճի կամ կրկնողության բարձր հավանականության պատճառով: Եթե չկան հակացուցումներ, բուժման լավագույն եղանակը միզապարկի արմատական հեռացումն է՝ բարակ-աղիքային «նոր միզապարկի» (նեոցիստ կամ բարակ-աղիքային ռեզերվուար) ձևավորմամբ:

Այս վիրահատության ընթացքում միզապարկը հարմիզապարկային ճարպաբջջանքի, զստային ավշահանգույցների, տղամարդկանց մոտ շագանակագեղձի, իսկ կանանց մոտ արգանդի և հավելումների հետ միասին հեռացվում է: Սնուցող անոթների պահպանմամբ բարակ աղու գալարից ստեղծվում է «նոր միզապարկ» (նեոցիստ): Կատարվում են միզածորանների, միզուկի և նեոցիստի  բերանակցումներ։

Մասնագետը նշել է, որ անհրաժեշտության դեպքում հետվիրահատական շրջանում  կատարվում է քիմիաթերապիա, որի համար մեծածավալ արմատական վիրահատությունը հակացուցում չի։ Միզապարկի հեռացումից հետո «նոր միզապարկի» ձևավորումն ապահովում է առանց կաթետերների, բարեկեցիկ կյանքի որակ:

Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, հիվանդը կլինիկայից դուրս է գրվել լավացումով, առանց կաթետերների, ինքնուրույն միզարձակությամբ:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քաղցկեղը վերապրած կանայք անպայման պետք է մարզվեն․ հետազոտություն. oncology.am
Քաղցկեղը վերապրած կանայք անպայման պետք է մարզվեն․ հետազոտություն. oncology.am

Ամենօրյա ֆիզիկական վարժությունները նվազեցնում են քաղցկեղը վերապրած կանանց մոտ վաղաժամ մահվան վտանգը, պարզել են գերմանացի գիտնականները` Հայդելբերգի Քաղցկեղի ուսումնասիրման կենտրոնից։ Հետազոտությունը տպագրվել է...

ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ Լրահոս կանանց համար
Ռուսաստանում կրծքագեղձի յուրահատուկ վիրահատություն են իրականացրել
Ռուսաստանում կրծքագեղձի յուրահատուկ վիրահատություն են իրականացրել

Մեթոդի առանձնահատկությունն այն է, որ ալֆա-մասնիկները ո՛չ միայն ոչնչացնում են ուռուցքը, այլ նաև նպաստում են իմուն համակարգի պաշտպանական հատկությունների առաջացմանը: Ա.Ֆ. Ցիբայի անվան ճառագայթաբանության բժշկական գիտական կենտրոնում՝ միջազգային...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Ստեղծվել է քաղցկեղի դեմ հզոր միջոց. oncology.am
Ստեղծվել է քաղցկեղի դեմ հզոր միջոց. oncology.am

ԱՄՆ-ում Ջոնս Հոպկինս Համալսարանի գիտնականները ստացել են մի պրեպարատ, որը պաշարում է քաղցկեղի աճի համար անհրաժեշտ գլուտամինի նյութափոխանակությունը...

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
«Նաիրի» ԲԿ-ում իրականացվում են ցիտոռեդուկտիվ վիրահատություններ ձվարանների տարածված քաղցկեղի ժամանակ. nairimed.com
«Նաիրի» ԲԿ-ում իրականացվում են ցիտոռեդուկտիվ վիրահատություններ ձվարանների տարածված քաղցկեղի ժամանակ. nairimed.com

Օնկոգինեկոլոգիայի առանձնահատկությունների, ոլորտում կիրառվող մեթոդաբանության եւ մի շարք այլ կարեւոր հարցերի պատասխանեց Օնկոգինեկոլոգների եվրոպական ասոցիաիայի (ESGO)  վարչության անդամ,  «Նաիրի» բժշկական կենտրոնի...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՈՒԱԿ-ում կատարվել է եզակի վիրահատություն՝ կրծքագեղձի օնկոպլաստիկ ռեզեկցիա` ծավալի փոխարինման եղանակով. oncology.am
ՈՒԱԿ-ում կատարվել է եզակի վիրահատություն՝ կրծքագեղձի օնկոպլաստիկ ռեզեկցիա` ծավալի փոխարինման եղանակով. oncology.am

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր և մանկական ուռուցքաբանության բաժանմունքում կատարվել է եզակի վիրահատություն. կրծքագեղձի օնկոպլաստիկ ռեզեկցիա` ծավալի փոխարինման եղանակով...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բարդ վիրահատություն. խոնդրոսարկոմայի հեռացում պլաստիկայով՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
Բարդ վիրահատություն. խոնդրոսարկոմայի հեռացում պլաստիկայով՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

Օրերս Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է բարդ վիրահատություն. կրծքավանդակի առաջակողմնային պատի մասնահատում՝ մեծ չափերի խոնդրոսարկոմայի հեռացումով և պլաստիկայով...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր
Ուռուցքների վիրահատական բուժում՝ նվազ ինվազիվ լապարոսկոպիկ եղանակով. nairimed.com
Ուռուցքների վիրահատական բուժում՝ նվազ ինվազիվ լապարոսկոպիկ եղանակով. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնում` բ.գ.դ., պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի ղեկավարությամբ, տարիներ շարունակ կատարվում են ստամոքս-աղիքային համակարգի, ենթաստամոքսային գեղձի ուռուցքային հիվանդությունների վիրահատություներ` լապարոսկոպիկ...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Քիմիաթերապիա` առանց մազաթափության. նոր սարք «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Քիմիաթերապիա` առանց մազաթափության. նոր սարք «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Չարորակ ուռուցքաների բուժման մեջ կարևորագույն տեղ է գրավում քիմիաթերապիան: Բուժման այս եղանակը հայտնի է բոլորին իր արտահայտված կողմնակի երևույթներով, որոնցից թերևս ամենատհաճը դա մազաթափությունն է: Բուժման արդյունավետության հարցում...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նաիրի» բժշկական կենտրոնում կրծքագեղձի քաղցկեղի հեռացում և պլաստիկ, վերականգնողական վիրահատություն` միաժամանակ. nairimed.com
«Նաիրի» բժշկական կենտրոնում կրծքագեղձի քաղցկեղի հեռացում և պլաստիկ, վերականգնողական վիրահատություն` միաժամանակ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի բազմաֆունկցիոնալ հնարավորությունները թույլ են տալիս իրականացնել ժամանակակից բարդ միջամտություններ: Վերջին տարիներին այստեղ իրականացվում է կրծքագեղձի քաղցկեղի հեռացում և պլաստիկ, վերականգնողական վիրահատություն...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Լապարոսկոպիկ վիրահատական միջամտությունները կոլոռեկտալ քաղցկեղի դեպքում. վիրաբույժ Անդրանիկ Ադամյան. nairimed.com
Լապարոսկոպիկ վիրահատական միջամտությունները կոլոռեկտալ քաղցկեղի դեպքում. վիրաբույժ Անդրանիկ Ադամյան. nairimed.com

Օնկոլոգիական հիվանդությունների մեջ բավականին մեծ տարածում ունեն հաստ աղիքի հիվանդությունները, որոնք ամբողջ աշխարհում մահացությամբ զբաղեցնում են 2-րդ տեղը։ Վիրահատական միջամտությունները կատարվում են ավանդական բաց...

Լուրեր
Կլինիկական դեպք` ՈՒԱԿ-ում. oncology.am
Կլինիկական դեպք` ՈՒԱԿ-ում. oncology.am

Հիվանդ Ա. 48տ, ընդունվել է ՈՒԱԿ 2018թ-ի հոկտեմբերին, ձախ ազդրոսկրի դիստալ հատվածի ախտաբանական կոտրվածքով։

Վիրահատվել է` կատարվել է ազդրոսկրի դիստալ հատվածի սեգմենտար մասնահատում ժամանակավոր...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Առաջին անգամ Հայաստանում կրծքագեղձի վերականգնողական (ռեկոնստրուկտիվ) վիրահատություն լապարոսկոպիկ ձևավորված ճարպոնային լաթով. դեպքի ներկայացում. oncology.am
Առաջին անգամ Հայաստանում կրծքագեղձի վերականգնողական (ռեկոնստրուկտիվ) վիրահատություն լապարոսկոպիկ ձևավորված ճարպոնային լաթով. դեպքի ներկայացում. oncology.am

Ճարպոնային լաթը (omental flap) լայնորեն կիրառվում է ռեկոնստրուկտիվ վիրահատությունների ժամանակ` տարբեր բնույթի դեֆեկտների վերականգման նպատակով...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Նույնիսկ ծխելը թողած կանայք եւ տղամարդիկ պետք է քաղցկեղի սքրինինգ անցնեն․ քիմիաթերապևտ. nairimed.com
Նույնիսկ ծխելը թողած կանայք եւ տղամարդիկ պետք է քաղցկեղի սքրինինգ անցնեն․ քիմիաթերապևտ. nairimed.com

«Չեմ կարող ասել, թե ծխողների և թոքերի քաղցկեղով տառապող մարդկանց թիվը վերջին տարիներին չի նվազել, սակայն այդ ուղղությամբ դեռ պետք է աշխատել», - այս մասին հայտարարել է բժիշկ-քիմիաթերապեւտ Լևոն Բադալյանը...

Կլինիկական դեպք` ՈՒԱԿ-ում. oncology.am
Կլինիկական դեպք` ՈՒԱԿ-ում. oncology.am

Լարնիգէկտոմիան՝ կոկորդի հեռացումը, կոկորդի չարորակ նորագոյացությունների 3-4-րդ աստճանի տեղային տարածման ախտահարումների ժամանակ կիրառվող արմատական բուժման եղանակ է...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ