Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Կրծքագեղձի կիսման կամ Breast-sharing վիրահատություն. կլինիկական դեպք. oncology.am

Կրծքագեղձի կիսման կամ Breast-sharing վիրահատություն. կլինիկական դեպք. oncology.am

Հիպերտրոֆիկ (գերզարգացած) կրծքագեղձերով հիվանդների մոտ ուռուցքային գոյացությունների առկայության դեպքում վիրահատական բուժման ժամանակ առաջանում են զգալի տեխնիկական դժվարություններ։ Ներկայումս, նման դեպքերում որպես կանոն, կատարվում է երկկողմանի վիրահատություն - առաջին հերթին հավասարակշռության պահպանման, և երկրորդ, սիմետրիայի ապահովման նպատակով։

Վիրահատական մոտեցումներում առկա է մեծ բազմազանություն` օրգանապահպան վիրահատություններից մինչև երկկողմանի մաստէկտոմիաներ։

Հնարավոր է տարբերակներից մեկն է  այսպես կոչված «կրծքագեղձի կիսման» կամ breast-sharing վիրահատությունը։ Այս դեպքում ախտահարման կողմում կատարվում է կրծքագեղձի հեռացում (մաստէկտոմիա), իսկ մյուս (կոնտրալատերալ) կրծքագեղձը չափսերով փոքրացվում է (կատարվում է ռեդուկցիոն մամոպլաստիկա), սակայն կրծքագեղձի ռեդուկցված մասը տեղափոխվում է հակառակ կողմ` վերականգման (ռեկոնստրուկցիայի) նպատակով։

Breast-sharing վիրահատության վերաբերյալ հոդվածները խիստ սակավաթիվ են, տեխնիկական առանձնահատկությունների պատճառով այն համարվում է հազվագյուտ և բարդ վիրահատություն։

 

 Կրծքագեղձի կիսման կամ Breast-sharing վիրահատություն. կլինիկական դեպք  Կրծքագեղձի կիսման կամ Breast-sharing վիրահատություն. կլինիկական դեպք


Մեր հիվանդը 59 տարեկան է, ուռուցքային գոյացությունը տեղակայված էր ձախ կրծքագեղձի վերին-դրսային քառորդականում, մամոգրաֆիկ հետազոտությամբ ձախ կրծքագեղձում ամբողջությամբ նկարագրվում էին վտանգավոր միկրոկալցինատներ։ Վիրահատության ժամանակ ձախ կողմից կատարվեց կրծքագեղձի հեռացում (մաստէկտոմիա)։ Աջ կողմից կատարվեց կրծքագեղձի փոքրացնող պլաստիկա և աջ կրծքագեղձի ստորին կեսից կեսից ևավորվեց լաթ երկու անոթային ոտիկներով, որը պտտվեց 180 աստիճան` ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ և ենթամաշկային թունելի միջով տեղափոխվեց դեպի ձախ, դեպի հեռացված կրծքագեղձի շրջան` այն վերականգնելու նպատակով։

Ըստ էության, breast-sharing վիրահատությունը կրծքագեղձի աուտոլոգիական (սեփական հյուսվածքներով) վերականգման տարբերակ է, որը լրիվ համապատասխանում է ռեկոնստրուկտիվ վիրաբուժության հիմնական սկզբունքներից մեկին` «նմանի վերականգնումը նմանով»։

 

 Կրծքագեղձի կիսման կամ Breast-sharing վիրահատություն. կլինիկական դեպք  Կրծքագեղձի կիսման կամ Breast-sharing վիրահատություն. կլինիկական դեպք

 Կրծքագեղձի կիսման կամ Breast-sharing վիրահատություն. կլինիկական դեպք

 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ