Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն

Մազերի արհեստական հեռացում

Մազերի արհեստական հեռացում

Դեռեւս դպրոցական դասագրքերից հիշում ենք, որ մարդու մաշկի մոտ 95 տոկոսը ծածկված է մազերով: Մարդու մազածածկը բաժանվում է 3 տիպի: Երկար մազերը գլխի մազերն են ու բեղ-մորուսը:

 

Հաջորդ տիպը կոշտ կարճ մազերն են` թերթեւունքերը, հոնքերը եւ այլն, եւ աղվամազերը, որով ծածկված է մեր ամբողջ մարմինը: Մազերի յուրաքանչյուր տիպն ունի իր նշանակությունը, բայց ելնելով գեղագիտական դիրքորոշումներից, մենք ինքներս փորձում ենք ձեւավորել` կտրել, գանգրացնել կամ հանել անցանկալի մազերը: Այդ պատճառով կանայք մազերը բաժանում են 2 տիպի`ցանկալի եւ անցանկալի մազեր` հոգ ու խնամք տանելով մեկի մասին, անխնա պայքարելով մյուսի դեմ: Օրինակ` անցանկալի մազեր կարելի է համարել շրթունքի վերեւի մասում աճող աղվամազերը:

 

Դեռեւս Հին Հռոմում եւ Հունաստանում անցանկալի մազերից ազատվելը համարվում էր կանացիություն, եւ գոյություն ուներ մազերից ազատվելու մի քանի տարբերակ: Ամենասովորական ու հասանելի տարբերակը մազը քաշելով հանելն է: Այս եղանակը կարելի է գործածել այն դեպքում, երբ այլ կերպ հնարավոր չէ, որովհետեւ այս ձեւով մազերը կշատանան: Որպեսզի այս պրոցեդուրան ցավոտ չլինի, պետք է խոռոչները լայնացնել: Դրա համար կարելի է դեմքը տաք գոլորշու վրա մի քիչ պահել: Հետո զգուշությամբ ունելիով փորձել ազատվել այդ մազերից: Պրոցեդուրայից հետո դեմքի վրա, հնարավոր է, թեթեւ կարմրություն զգացվի, որը կարճ ժամանակի ընթացքում կանցնի: Այս տարբերակով էպիլյացիայի արդյունքը տեւում է 2-3 շաբաթ: Ոսկով եւ նման եղանակներով էպլյացիան հայտնի է դեռեւս Նեֆերտիտիի ժամանակներից:

 

Մ.թ.ա. երկրորդ դարում կանայք մաշկի պրոբլեմատիկ հատվածներին քսում էին մեղրամոմ կամ բուսական ծագմամբ խեժ ու թողնելով, մի որոշակի ժամանակ հետո, պոկում անցանկալի մազերի հետ մեկտեղ: Այս միջոցը որոշակի փոփոխություններով օգտագործվում է նաեւ մեր օրերում: Այն եւս հասարակ ու պարզ մեթոդ է եւ կիրառվում է նույնիսկ տնային պայմաններում: Բացի այդ, այն նաեւ շատ ավելի մատչելի է, քան գեղեցկության սրահների պրոցեդուրաները:

 

Էպիլյացիան` կախված ակնամոմի ջերմությունից, բաժանվում է 3 տիպի` տաք, գոլ եւ սառը: Այս տարբերակները կիրառվում են` կախված մարմնի հատվածից: Օրինակ` շրթունքի վերեւի հատվածի էպիլյացիան շատ ցավոտ է, այդ պատճառով ճիշտ կլինի կիրառել տաք ակնամոմով տարբերակը, քանի որ այն պակաս ցավոտ է: Արդյունքը տեւում է 3-6 շաբաթ` կախված օրգանիզմից: Այս եղանակի երկարատեւ օգտագործումից հետո տվյալ հատվածում դադարում է մազերի աճը:

 

Մեր օրերում կիրառվում է քիմիական եղանակով էպիլյացիան: Ժամանակակից արտադրությունը առաջարկում է գելերի, քսուքների հարյուրավոր տեսակներ, որոնք ազդում են մազարմատների վրա եւ քսելուց 10-15 րոպե հետո առանց ցավի հանում են բոլոր անցանկալի մազերը: Պարզապես այստեղ պետք է հիշել մեկ բան` որ դրանց բաղադրիչները կարող են գրգռել մաշկը: Այդ պատճառով մինչեւ դեմքին քսելը՝ նախ պետք է փորձել: Վերջինիս արդյունքը եւս պահպանվում է 2-3 շաբաթ:

 

Անցանկալի մազերից ազատվելու ամենաարդյունավետ եղանակը լազերային էպիլյացիան է: Սրա առավելությունն այն է, որ այս եղանակով մազերից ազատվում են ընդմիշտ: Լազերային ճառագայթն ազդում է մազարմատի վրա` ոչնչացնելով դրանք: Իհարկե, այս ամենի մասին իմանալով՝ կարող եք որոշել ինքներդ, թե որ եղանակն է նախընտրելի:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. vsegda-krasiva.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գիտնականներն առաջին անգամ բացատրել են քորելու վնասակարությունը. 1in.am
Գիտնականներն առաջին անգամ բացատրել են քորելու վնասակարությունը. 1in.am

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչու է առողջության համար վտանգավոր մաշկի քոր եկող հատվածը քորելը: Բանն այն է, որ այդ դեպքում ուղեղը սերոտոնին կարող է արտադրել, որի պատճառով տհաճ զգացողություններն...

Մելանոմայի դեմ մշակված նոր՝ իմունախթանիչ դեղամիջոցը հավանության է արժանացել. med.news.am
Մելանոմայի դեմ մշակված նոր՝ իմունախթանիչ դեղամիջոցը հավանության է արժանացել. med.news.am

Սննդամթերքի եւ դեղամիջոցների ամերիկյան վարչությունը հավանության է արժանացրել Merck & Co Inc դեղագործական ընկերության կողմից մշակված նոր դեղամիջոցին: Այն իմունային համակարգի խթանման միջոցով...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
ԱՄՆ-ում հաջողությամբ մազաթափության դեմ դեղահաբ են փորձարկել. 1in.am
ԱՄՆ-ում հաջողությամբ մազաթափության դեմ դեղահաբ են փորձարկել. 1in.am

ԱՄՆ գիտնականներին հաջողվել է ալոպեցիայից տառապող (մազաթափություն) մարդու գլխի մազածածկույթը ամբողջությամբ վերականգնել: Այս մասին գրում է BBC-ն: Հինգ ամիս շարունակ հիվանդներն ընդունել են ռուկսոլտնիբ դեղահաբը...

Մազերի խնամք ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ
Արթրիտի դեմ կիրառվող դեղամիջոցը վերականգնել է մազածածկույթը
Արթրիտի դեմ կիրառվող դեղամիջոցը վերականգնել է մազածածկույթը

Հազվադեպ աուտոիմունային հիվանդությամբ պայմանավորված համատարած ալոպեցիայով տառապող 25-ամյա տղամարդն արթրիտի դեմ կիրառվող դեղամիջոցի օգնությամբ վերականգնել է մազածածկույթը...

ԼՈՒՐԵՐ: Համակարգային հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ
Դեղերի եւ հարդարանքի միջոցների փորձարկման համար ցողունային բջիջներից մաշկ են ստեղծել
Դեղերի եւ հարդարանքի միջոցների փորձարկման համար ցողունային բջիջներից մաշկ են ստեղծել

Լաբորատորիայում ցողունային բջիջներից աճեցված մաշկը կենդանիների փոխարեն կարող է օգտագործվել դեղերի եւ հարդարման միջոցների փորձարկման ու մաշկային հիվանդությունների բուժման նոր մեթոդների մշակման համար...

Էսթետիկ բժշկություն ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Մաշկի քաղցկեղով տառապող մարդկանց թիվն աշխարհում աճել է յոթ անգամ. tert.am
Մաշկի քաղցկեղով տառապող մարդկանց թիվն աշխարհում աճել է յոթ անգամ. tert.am

Մեծ Բրիտանիայի գիտնականները հայտարարել են, որ վերջին 40 տարվա ընթացքում մաշկի քաղցկեղ ախտորոշմամբ հիվանդների թիվը աշխարհում աճել է յոթ անգամ: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով Аргументи.ru-ին...

Թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Քորելը մարդուն հաճույք է պատճառում
Քորելը մարդուն հաճույք է պատճառում

Քորը ոչ միայն նյարդային համակարգի այն ռեակցիան է, որը մտնում է զգայուն մաշկի համակարգի մեջ, այլ նաեւ նպաստում է ուղեղի մի քանի հատվածների ակտիվությանը, որոնք պատասխանատու են մոտիվացիայի, բավականության...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Քորը հանգստացնելու անսպասելի միջոց
Քորը հանգստացնելու անսպասելի միջոց

Սեփական մարմնի ընկալումը «հայելային պատրանք» մեթոդի միջոցով հեշտությամբ փոխվում է: Դա են ցույց տվել ռետինե ձեռնոցի հետ կապված էքսպերիմենտները...

Գիտնականները որոշել են մարդու օրգանիզմում ՄԻԱՎ-ի «ապաստանը»
Գիտնականները որոշել են մարդու օրգանիզմում ՄԻԱՎ-ի «ապաստանը»

Մարդու օրգանիզմի բիջիջների մեծ մասը կարճ ժամանակ է ապրում, ուստի բժիշկների համար պարզ չէր, թե ինչ կերպով է ՄԻԱՎ-ին հաջողվում մարդու օրգանիզմում մնալ տասնամյակներ շարունակ՝ չնայած արդյունավետ հակավիրուսային...

ԼՈՒՐԵՐ: Վեներական հիվանդություններ
Մարդկային մաշկը ընդունակ է օրվա ժամերը որոշելու
Մարդկային մաշկը ընդունակ է օրվա ժամերը որոշելու

Մարդկային մաշկն ունի օրվա ժամը որոշելու հատկություն: Այն հիանալի զգում է, թե  օրվա որ ժամն է: Մաշկի այդ արտասովոր հատկությունը հնարավորություն է տալիս փոխել ակտիվությունը ցերեկը կամ գիշերը՝ պաշտպանվելով...

Դեմքի խնամք ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ
Տղա-ձուկը ոտքից գլուխ պատած է թեփուկներով և երազում է սովորական երեխա դառնալ (տեսագրություն)
Տղա-ձուկը ոտքից գլուխ պատած է թեփուկներով և երազում է սովորական երեխա դառնալ (տեսագրություն)

Հազվադեպ գենետիկ հիվանդությամբ տառապող երեխան չի կարողանում գիշերները քնել՝ մարմինը պատած թեփուկների պատճառով, որոնք նրան անտանելի ցավ են պատճառում...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ
Խալերն ու դրա վերաբերյալ տարածված միֆերը. Ինչ անել իրականում
Խալերն ու դրա վերաբերյալ տարածված միֆերը. Ինչ անել իրականում

Թերևս անհնար է գտնել երկրագնդի վրա մի մարդու, ում մարմնի վրա բացակայում են խալերը և խալատիպ գոյացությունները, որ առաջանում են տարիների ընթացքում ու երբեմն կերպարանափոխվում` մեծանում, մգանում, սևանում...

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ
Մերկ քնելն ազատում է մաշկի խնդիրներից
Մերկ քնելն ազատում է մաշկի խնդիրներից

Պարզվում է` առանց հագուստի քնելն առողջարար է ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ հոգեբանական առումներով: Քունն առանց հագուստի օգնում է խուսափելու մարմնի գերտաքացումից: Ինչպես նշում են մաշկաբանները, մարմնի բնական ու նորմալ ջերմաստիճանն արագ վերականգնում է...

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ
7 նոր հայտնագործություն՝ առողջ մաշկի վերաբերյալ
7 նոր հայտնագործություն՝ առողջ մաշկի վերաբերյալ

Վերջին ուսումնասիրություններն անակնկալ արդյունքներ են ունեցել: Ահա մի քանի հուշում, որոնք կարող են արդյունավետորեն օգնել կնճիռների, տարիքային լաքաների դեմ պայքարի և անգամ քաղցկեղի կանխարգելման հարցում: Սկսիր հիմա և մնա անկրկնելի... միշտ...

Մարմնի խնամք
Օգնություն մելանոմայով հիվանդներին
Օգնություն մելանոմայով հիվանդներին

Ստեղծվել է դեղամիջոց, որն օգնում է մելանոմայի զարգացած ձևով հիվանդ մարդկանց: 

Մաշկի քաղցկեղի բուժման նոր դարաշրջանն սկսվել է: Բժիշկները հայտարարել են, որ իրենք եզակի դեղամիջոց են ստեղծել...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Առողջապահության լրատու 18-19.2012

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 

4Life Research USA, LLC ամերիկյան դեղագործական ընկերություն
Трансфер Фактор
Доставка по
России и СНГ.
Без посредников,
от производителя.
 
Հանրապետական գիտաբժշկական գրադարան
 

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ