Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն

Ամերիկացի գիտնականները մելանոմայի զարգացումը կասեցնող միջոց են հայտնաբերել. news.am

Ամերիկացի գիտնականները մելանոմայի զարգացումը կասեցնող միջոց են հայտնաբերել. news.am

Միչիգանի համալսարանի գիտնականները նոր պատրաստուկ են ստեղծել, որը կարող է կանգնեցնել չարորակ բջիջների աճն ու զարգացումը, որոնք մաշկի ագրեսիվ քաղցկեղ՝ մելանոմա են առաջացնում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Molecular Cancer Therapeutics ամսագրում:

Դեղը գործում է չարորակ գոյացություններում ՌՆԹ մոլեկուլներ ստեղծելու օրգանիզմի ունակության հիմքով: Այն 90% դեպքերում կասեցնում է քաղցկեղային բջիջների աճը եւ օրգանիզմում դրանց տարածումը, հատկապես հիվանդության վաղ փուլերում:

Գիտնականները հետազոտության ընթացքում թուլացած իմունիտետով մկներին մարդու մելանոմայի բջիջներ են ներարկել, որից հետո նրանց վրա ազդել են սինթետիկ դեղով, որը ներգործում է ՌՆԹ մոլեկուլներ եւ ուռուցքային բջիջներին հատուկ որոշակի սպիտակուցներ արտադրելու գեների ունակության վրա: Որպես կանոն, այդ գեները նպաստում են հիվանդության տարածմանը: Դեղը ճնշել է մելանոմայի բջիջների աճը:

Նշանակալի է այն փաստը, որ գիտնականները նախապես այս դեղը՝ CCG-203971,  դիտարկում էին որպես սկլերոդերմիայի դեմ միջոց, որը հազվադեպ հանդիպող եւ հաճախակի մահվան ելքով աուտոիմունային հիվանդություն է, որը մաշկային ծածկույթի, թոքերի, սրտի, երիկամների եւ այլ օրգանների կարծրացում է առաջացնում:

Հետազոտության համահեղինակ, Միչիգանի համալսարանի դեղագործության եւ թունաբանության ֆակուլտետի դեկան, բժշկական գիտությունների դոկտեր Ռիչարդ Նոյբիգը հայտնել է, որ այս հայտնագործությունը չափազանց խոստումնալից է, քանի որ մելանոմայի մետաստազները կարող են ուղեղը եւ թոքերը ախտահարել նույնիսկ ուռուցքը վիրահատելուց հետո: Նրա խոսքով՝  դրա կանխումը մեծ թվով մարդկանց կյանքը կփրկի:

Գոյություն ունի մելանոմայի երկու տարատեսակ, որոնցից մեկն ավելի հաճախ է մետաստազներ տալիս, մյուսը՝ հազվադեպ: Բիոփսիայի միջոցով բժիշկը կարող է որոշել, թե հիվանդի մոտ այդ տեսակներից որն է առկա: Եթե մելանոմայի առավել հաճախ մետաստազներով բարդացող տեսակն է, ապա բժիշկը կարող է նոր դեղը նախօրոք ներարկել:

Նոյբիգը ուշադրություն է դարձնում այն փաստին, որ փորձը թուլացած իմունիտետով մկների վրա է անցկացվել: «Եթե խոսքը մարդու մասին է, ապա երբ բջիջների 90%-ը վնասազերծված է, իմունային համակարգը կկարողանա ամբողջովին հաղթահարել»,- նշել է նա:

Սկզբնաղբյուր. в-деталях.рф
Աղբյուր. news.am
Լուսանկարը. в-деталях.рф
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էկզեմայի բուժումը ցողունային բջիջներով հեռանկարային է. biostem.am
Էկզեմայի բուժումը ցողունային բջիջներով հեռանկարային է. biostem.am

Էկզեման ամենատարածված ոչ ինֆեկցիոն բնույթի մաշկային հիվանդություններից է, որի բուժումը բավականին բարդ խնդիր է, իսկ Հարավային Կորեայի գիտնականներն առաջարկում են բուժել պորտալարային ցողունային բջիջների ներարկումներով...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Նիհարելը կարող է թեթեւացնել փսորիազի ախտանշանները. news.am
Նիհարելը կարող է թեթեւացնել փսորիազի ախտանշանները. news.am

Ավելորդ քաշը խորացնում է փսորիազի ընթացքը, իսկ նիհարելը, հակառակը, թեթեւացնում է այս հիվանդության ախտանշանները եւ զգալիորեն բարելավում հիվանդների կյանքի որակը: Նման արդյունքի են հանգել...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
Գիտնականները ջրիմուռներից արհեստական մաշկ են ստեղծել. news.am
Գիտնականները ջրիմուռներից արհեստական մաշկ են ստեղծել. news.am

Santiago's Catholic University of Chile-ի պրոֆեսորը արհեստական մաշկ է ստեղծել, որը սկզբունքորեն տարբերվում է նախկին բոլոր մշակումներից: Այն ստեղծվել է միկրոջրիմուռների հիմքով, որոնք բնակվում են մաքուր ջրում...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Մաշկի քաղցկեղը հնարավոր կլինի ախտորոշել առանց բիոփսիայի. news.am
Մաշկի քաղցկեղը հնարավոր կլինի ախտորոշել առանց բիոփսիայի. news.am

Մոտ ապագայում մաշկի քաղցկեղի տարատեսակներից մելանոման հնարավոր կլինի ախտորոշել առանց բիոփսիայի. Tufts University-ի հետազոտողների խումբը որպես այս ինվազիվ միջամտության այլընտրանք է...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ
Նոր թեստը կօգնի արագ ախտորոշել մելանոման. news.am
Նոր թեստը կօգնի արագ ախտորոշել մելանոման. news.am

«Հեղուկ բիոփսիայի» հիման վրա անցկացվող նոր թեստը, որը ստեղծել են Մելբուռնի հետազոտողները, կօգնի մելանոման ախտորոշել ընդամենը մի քանի ժամում, ինչը բուժումն արագ սկսելու եւ հիվանդների շրջանում մահացությունը...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ
Կրծքի կաթից պատրաստված օճառը բուժել է էկզեման. news.am
Կրծքի կաթից պատրաստված օճառը բուժել է էկզեման. news.am

Շոտլանդիայից 31-ամյա Քիմբերլի Գլեդմանը սթրեսի հետեւանքով առաջացած էկզեման հաջողությամբ բուժել է սեփական կրծքի կաթից պատրաստված օճառով: Իհարկե, նա խոստովանել է, որ ամուսինն այս կոսմետոլոգիական...

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք
Նոր միջոցը ճաղատացած մարդկանց օգնում է վերականգնել մազերի 90 տոկոսը. news.am
Նոր միջոցը ճաղատացած մարդկանց օգնում է վերականգնել մազերի 90 տոկոսը. news.am

Նոր միջոցը կարող է շատ արդյունավետ լինել ճաղատացման դեմ, հույս ունեն  Columbia University Medical Center-ի մասնագետները: Նրանց իրականացրած հետազոտությանը չափավոր օջախային ալոպեցիայով տառապող...

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ
Մաշկի աճեցման նոր տեխնոլոգիա է մշակվել. news.am
Մաշկի աճեցման նոր տեխնոլոգիա է մշակվել. news.am

Ամերիկացի գիտնականները մաշկի աճեցմանը համապատասխանող հատվածները որոշելու նոր մեթոդ են մշակել: Նյու Յորքում Բինգմթոնի համալսարանի պրոֆեսորի օգնական Գայ Գերմանը հայտնել է, որ այդ տեխնոլոգիայի շնորհիվ...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Ռադիոլոգիա և այրվածքաբանություն ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Գիտնականները 3D-տպիչի միջոցով մաշկ կստեղծեն. 1in.am
Գիտնականները 3D-տպիչի միջոցով մաշկ կստեղծեն. 1in.am

Չինացի գիտնականները սկսել են աշխատել տոխնոլոգիայի ստեղծման վրա, որը հնարավորություն կտա 3D-տպիչի միջոցով մարդու մաշկի նման մաշկ ստեղծել: Նախագծի իրականացումը 2-3 տարի կտևի...

ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Գիտնականները արհեստական մաշկ են ստեղծել. 1in.am
Գիտնականները արհեստական մաշկ են ստեղծել. 1in.am

Գիտնականները ԱՄՆ-ում մշակել են անտեսանելի էլաստիկ թաղանթ, որը հնարավոր է դնել մաշկի վրա և այդպիսով նվազեցնել ո՛չ միայն կնճիռների և աչքերի տակի պարկերի տեսանելիությունը, այլև, իրապես, բարելավել մաշկի վիճակը դրա...

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ
Լաբորատորիայում աճեցված արհեստական մաշկն ի վիճակի է քրտնելու. news.am
Լաբորատորիայում աճեցված արհեստական մաշկն ի վիճակի է քրտնելու. news.am

RIKEN ինստիտուտի ճապոնացի գիտնականներին հաջողվել է լաբորատոր պայմաններում մաշկի հյուսվածքներ աճեցնել, որոնք մազային ֆոլիկուլներ եւ քրտնագեղձեր են պարունակում: Սա արհեստական մաշկի...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ճապոնիայում ցողունային բջիջներից մաշկ եւ մազեր են աճեցրել. news.am
Ճապոնիայում ցողունային բջիջներից մաշկ եւ մազեր են աճեցրել. news.am

Ֆիզիկական եւ քիմիական հետազոտությունների ճապոնացի մասնագետներն առաջին անգամ կարողացել են մաշկի արտաքին շերտ, ինչպես նաեւ մազարմատներ աճեցնել ինդուկցված ցողունային բջիջներից...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Բանանների վրա հայտնվող մուգ բծերը գիտնականներին հուշել են մաշկի քաղցկեղի արագ ախտորոշման միջոց. news.am
Բանանների վրա հայտնվող մուգ բծերը գիտնականներին հուշել են մաշկի քաղցկեղի արագ ախտորոշման միջոց. news.am

Հասուն բանանների վրա հայտնվող մուգ բծերը գիտնականներին միջոց են հուշել ավելի արագ եւ ճշգրտորեն ախտորոշելու մաշկի քաղցկեղը: Ֆիզիկական եւ վերլուծական էլեկտրաքիմիայի լաբորատորիայի (Շվեյցարիա)...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Որքան քիչ են խալերը, այնքան բարձր է մելանոմայի վտանգը. med.news.am
Որքան քիչ են խալերը, այնքան բարձր է մելանոմայի վտանգը. med.news.am

Մարմնին խալերի մեծ քանակություն ունեցող մարդիկ ավելի հաճախ են բախվում մաշկի քաղցկեղին, բայց խալերի նվազագույն քանակություն ունեցողներն ավելի հաճախ են հիվանդանում մաշկի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակով...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ