Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն

Էկզեմա

Էկզեմա

Էկզեման մաշկի  քրոնիկական հիվանդություն է, որը երբեմն սրացումներ է ունենում:  Հիվանդությանը բնորոշ է քորով ուղեկցվող մաշկային ցանի առաջացումը:  Ժամանակակից բժշկության մեջ էկզեման երբեմն ոչ թե առանձին հիվանդություն են դիտում, այլ համախտանիշների համալիր: Նման մոտեցումը համապատասխանում է տիբեթյան բժշկության մոտեցումներին, որը մաշկային հիվանդությունները (դերմատիտներ ու դերմատոզներ) համարում է օրգանիզմի ներքին հիվանդությունների արտաքին դրսևորումներ:

 

Բուժումը

 

Էկզեմա ախտորոշման դեպքում,  տիբեթյան բժշկության համաձայն, կատարվում է  անհատական բուժում` կախված հիվանդության զարգացման գլխավոր մեխանիզմների բնույթից: Որպես կանոն, էկզեմայի բուժումը ներառում է  բուսադեղամիջոցներ ու կենսաակտիվ կետերի վրա ներգործություն (կետային մերսում, ասեղնաբուժություն)` ալերգիկ գործոնը վերացնելու, նյարդային համակարգի հավասարակշռությունը վերականգնելու, ստամոքս-աղիքային տրակտի, լեղուղիների  աշխատանքը բարելավելու համար, մի խոսքով, բոլոր այն պատճառները վերացնելու, որոնք կարող են էկզեմայի պատճառ դառնալ:

 

Էկզեմա ախտորոշման դեպքում տիբեթյան մեթոդով բուժումը հնարավորություն է տալիս ոչ միայն մաշկային հիվանդության ախտանշանները վերացնել, այլև մի շարք ներքին  խնդիրներ:

 

Ախտանշանները

 

Նկատվում է մաշկի կարմրություն, այտուց, բշտիկների առաջացում, որոնք լցված են անգույն հեղուկով, առաջանում են ճաքեր, և մաշկը կեղևակալում է, թեփոտում, քոր գալիս: Բշտիկները հեշտ են պատռվում, որի պատճառով մաշկի վրա խոնավ հատվածներ են առաջանում:

Էկզեմա կարող է առաջանալ մարմնի տարբեր հատվածներում. ձեռքերին, դեմքին, ոտքերին, կան նաև վարիկոզ էկզեմա և այլ տեսակներ: Երեխաների մոտ հաճախ հանդիպում է դեմքի վրա տեղակայված էկզեմա, մեծերի մոտ հիմնականում հանդիպում է ձեռքերի վրա (դաստակներին) ու ոտքերին (թաթերին):

 

Էկզեմայի տեսակները

 

Ժամանակակից բժշկության մեջ էկզեմա են անվանում մաշկային հիվանդությունների մի քանի տեսակ , որոնց մեջ համախմբված են բնույթով ու տեղակայությամբ տարբեր դրսևորումներ:

Հիմնական տեսակ է համարվում իդիոպաթիկ էկզեման, որն ունի սուր բորբոքային բնույթ. մաշկի վրա առաջանում են բշտիկներ, որոնք պայթում են` ստեղծելով թաց հատվածներ: Սովորաբար այս պրոցեսը մեծ հատվածներ է  ընդգրկում (դեմքը, ձեռքերը, մարմնի այլ հատվածներ): Կախված էկզեմայի տեղայնությունից` տարբերում են մի քանի տեսակներ:

 

Մանրէաբանական. սա նման է իդիոպաթիկ էկզեմային, սակայն բնորոշվում է թարախային կեղևներով: Այն սովորաբար առաջանում է  մաշկի մեխանիկական վնասվածքների շուրջ (վերք, քերծվածք, թարախապալար, խոց):

 

Թեփոտ էկզեմա. բնորոշ են թեփային թերթիկները գլխամաշկի վրա, մազերի տակ, սակայն կարող է առաջանալ նաև այլ տեղերում, ասենք` կրծքին:

 

Մասնագիտական էկզեմա. առաջանում է արտաքին թունավոր ազդեցությամբ, սովորաբար կապված է  աշխատանքային պայմանների հետ (քիմիական արտադրանքի արտադրամասերում):

 

Կոշտուկանման էկզեմա. առաջանում է ափերում, ոտնատակին, երբեմն տարածվում է նաև դաստակների ու ոտնաթաթերի երեսային մասում:

Արդեն ասվեց, որ էկզեման տիբեթյան բժշկության մեջ առանձին հիվանդություն չի դիտվում: Այն օրգանիզմում ինչ-որ խախտման հետևանք է: Նման խախտում կարող է լինել դիսբակտերիոզը (աղիքների ֆունկցիայի խանգարումը), նյարդային համակարգի հավասարակշռության, ներզատիչ, իմունային համակարգի հավասարակշռության խախտումը և մի շարք այլ պատճառներ:

 

Բուժման համար հարկավոր է պարզել, թե հատկապես ինչն է պատճառ դարձել, ու բուժել հիմնական  պատճառը:

Սկզբնաղբյուր. http://ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էկզեմայի բուժումը ցողունային բջիջներով հեռանկարային է. biostem.am
Էկզեմայի բուժումը ցողունային բջիջներով հեռանկարային է. biostem.am

Էկզեման ամենատարածված ոչ ինֆեկցիոն բնույթի մաշկային հիվանդություններից է, որի բուժումը բավականին բարդ խնդիր է, իսկ Հարավային Կորեայի գիտնականներն առաջարկում են բուժել պորտալարային ցողունային բջիջների ներարկումներով...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ամերիկացի գիտնականները մելանոմայի զարգացումը կասեցնող միջոց են հայտնաբերել. news.am
Ամերիկացի գիտնականները մելանոմայի զարգացումը կասեցնող միջոց են հայտնաբերել. news.am

Միչիգանի համալսարանի գիտնականները նոր պատրաստուկ են ստեղծել, որը կարող է կանգնեցնել չարորակ բջիջների աճն ու զարգացումը, որոնք մաշկի ագրեսիվ քաղցկեղ՝ մելանոմա են առաջացնում: Հետազոտության...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Նիհարելը կարող է թեթեւացնել փսորիազի ախտանշանները. news.am
Նիհարելը կարող է թեթեւացնել փսորիազի ախտանշանները. news.am

Ավելորդ քաշը խորացնում է փսորիազի ընթացքը, իսկ նիհարելը, հակառակը, թեթեւացնում է այս հիվանդության ախտանշանները եւ զգալիորեն բարելավում հիվանդների կյանքի որակը: Նման արդյունքի են հանգել...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
Գիտնականները ջրիմուռներից արհեստական մաշկ են ստեղծել. news.am
Գիտնականները ջրիմուռներից արհեստական մաշկ են ստեղծել. news.am

Santiago's Catholic University of Chile-ի պրոֆեսորը արհեստական մաշկ է ստեղծել, որը սկզբունքորեն տարբերվում է նախկին բոլոր մշակումներից: Այն ստեղծվել է միկրոջրիմուռների հիմքով, որոնք բնակվում են մաքուր ջրում...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Մաշկի քաղցկեղը հնարավոր կլինի ախտորոշել առանց բիոփսիայի. news.am
Մաշկի քաղցկեղը հնարավոր կլինի ախտորոշել առանց բիոփսիայի. news.am

Մոտ ապագայում մաշկի քաղցկեղի տարատեսակներից մելանոման հնարավոր կլինի ախտորոշել առանց բիոփսիայի. Tufts University-ի հետազոտողների խումբը որպես այս ինվազիվ միջամտության այլընտրանք է...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ
Նոր թեստը կօգնի արագ ախտորոշել մելանոման. news.am
Նոր թեստը կօգնի արագ ախտորոշել մելանոման. news.am

«Հեղուկ բիոփսիայի» հիման վրա անցկացվող նոր թեստը, որը ստեղծել են Մելբուռնի հետազոտողները, կօգնի մելանոման ախտորոշել ընդամենը մի քանի ժամում, ինչը բուժումն արագ սկսելու եւ հիվանդների շրջանում մահացությունը...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ
Կրծքի կաթից պատրաստված օճառը բուժել է էկզեման. news.am
Կրծքի կաթից պատրաստված օճառը բուժել է էկզեման. news.am

Շոտլանդիայից 31-ամյա Քիմբերլի Գլեդմանը սթրեսի հետեւանքով առաջացած էկզեման հաջողությամբ բուժել է սեփական կրծքի կաթից պատրաստված օճառով: Իհարկե, նա խոստովանել է, որ ամուսինն այս կոսմետոլոգիական...

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք
Նոր միջոցը ճաղատացած մարդկանց օգնում է վերականգնել մազերի 90 տոկոսը. news.am
Նոր միջոցը ճաղատացած մարդկանց օգնում է վերականգնել մազերի 90 տոկոսը. news.am

Նոր միջոցը կարող է շատ արդյունավետ լինել ճաղատացման դեմ, հույս ունեն  Columbia University Medical Center-ի մասնագետները: Նրանց իրականացրած հետազոտությանը չափավոր օջախային ալոպեցիայով տառապող...

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ
Մաշկի աճեցման նոր տեխնոլոգիա է մշակվել. news.am
Մաշկի աճեցման նոր տեխնոլոգիա է մշակվել. news.am

Ամերիկացի գիտնականները մաշկի աճեցմանը համապատասխանող հատվածները որոշելու նոր մեթոդ են մշակել: Նյու Յորքում Բինգմթոնի համալսարանի պրոֆեսորի օգնական Գայ Գերմանը հայտնել է, որ այդ տեխնոլոգիայի շնորհիվ...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Ռադիոլոգիա և այրվածքաբանություն ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Գիտնականները 3D-տպիչի միջոցով մաշկ կստեղծեն. 1in.am
Գիտնականները 3D-տպիչի միջոցով մաշկ կստեղծեն. 1in.am

Չինացի գիտնականները սկսել են աշխատել տոխնոլոգիայի ստեղծման վրա, որը հնարավորություն կտա 3D-տպիչի միջոցով մարդու մաշկի նման մաշկ ստեղծել: Նախագծի իրականացումը 2-3 տարի կտևի...

ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Գիտնականները արհեստական մաշկ են ստեղծել. 1in.am
Գիտնականները արհեստական մաշկ են ստեղծել. 1in.am

Գիտնականները ԱՄՆ-ում մշակել են անտեսանելի էլաստիկ թաղանթ, որը հնարավոր է դնել մաշկի վրա և այդպիսով նվազեցնել ո՛չ միայն կնճիռների և աչքերի տակի պարկերի տեսանելիությունը, այլև, իրապես, բարելավել մաշկի վիճակը դրա...

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ
Լաբորատորիայում աճեցված արհեստական մաշկն ի վիճակի է քրտնելու. news.am
Լաբորատորիայում աճեցված արհեստական մաշկն ի վիճակի է քրտնելու. news.am

RIKEN ինստիտուտի ճապոնացի գիտնականներին հաջողվել է լաբորատոր պայմաններում մաշկի հյուսվածքներ աճեցնել, որոնք մազային ֆոլիկուլներ եւ քրտնագեղձեր են պարունակում: Սա արհեստական մաշկի...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ճապոնիայում ցողունային բջիջներից մաշկ եւ մազեր են աճեցրել. news.am
Ճապոնիայում ցողունային բջիջներից մաշկ եւ մազեր են աճեցրել. news.am

Ֆիզիկական եւ քիմիական հետազոտությունների ճապոնացի մասնագետներն առաջին անգամ կարողացել են մաշկի արտաքին շերտ, ինչպես նաեւ մազարմատներ աճեցնել ինդուկցված ցողունային բջիջներից...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Բանանների վրա հայտնվող մուգ բծերը գիտնականներին հուշել են մաշկի քաղցկեղի արագ ախտորոշման միջոց. news.am
Բանանների վրա հայտնվող մուգ բծերը գիտնականներին հուշել են մաշկի քաղցկեղի արագ ախտորոշման միջոց. news.am

Հասուն բանանների վրա հայտնվող մուգ բծերը գիտնականներին միջոց են հուշել ավելի արագ եւ ճշգրտորեն ախտորոշելու մաշկի քաղցկեղը: Ֆիզիկական եւ վերլուծական էլեկտրաքիմիայի լաբորատորիայի (Շվեյցարիա)...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Որքան քիչ են խալերը, այնքան բարձր է մելանոմայի վտանգը. med.news.am
Որքան քիչ են խալերը, այնքան բարձր է մելանոմայի վտանգը. med.news.am

Մարմնին խալերի մեծ քանակություն ունեցող մարդիկ ավելի հաճախ են բախվում մաշկի քաղցկեղին, բայց խալերի նվազագույն քանակություն ունեցողներն ավելի հաճախ են հիվանդանում մաշկի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակով...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ