Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ՄԱԲՀ

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն

Վիտիլիգո

Վիտիլիգո


Համարվում է, որ այս  հիվանդությունը` վիտիլիգոն,  կյանքի ու առողջության տեսանկյունից վտանգ չի ներկայացնում: Սակայն, բավական է միայն նայես հայելու մեջ,  որ ընկնես մտատանջության մեջ: Բացի  գեղագիտական «անհարմարությունից» կամ կոսմետիկական թերություն համարվելուց, այն ահազանգում է  օրգանիզմում կատարվող խախտումների մասին: Ցավոք, երկար ժամանակ վիտիլիգոյին լուրջ ուշադրություն չէր հատկացվում, քանի որ  բժշկությունն ավելի «լուրջ» խնդիրներով էր զբաղված: Հայտնի է, որ հիվանդությունն աուտոիմունային է: Դա նշանակում է, որ երբեմն մարդու իմունային համակարգում ինչ-որ լուրջ  բան է կատարվում. սեփական օրգանիզմի բջիջները սխալմամբ օտարի տեղ են ընդունվում, ու իսկական որս  է սկսվում դրանց նկատմամբ: Այսօր հայտնի է աուտոիմունային  ծագման ավելի քան 80 հիվանդություն: Դրանցից է շաքարային դիաբետը, ցրված սկլերոզը,  հեպատիտի որոշ տեսակներ, ռևմատոիդ արթրիտը, գայլախտը, փսորիազը:

Ի՞նչ է վիտիլիգոն

Այս հիվանդության ժամանակ քայքայվում են  մաշկի գունավոր բջիջները` մելանոցիտները, և առաջանում են սպիտակ բծեր: Դրանցում բացակայում է  մաշկին բնական գույն հաղորդող պիգմենտը: Վիտիլիգոն աստիճանաբար վերածվել է լուրջ խնդրի: Եթե ծովափին ուշադիր զննեք, ապա  կնկատեք, որ յուրաքանչյուր քսաներորդը  նման խնդիր ունի: Պաշտոնական վիճակագրությունը  ևս նման տվյալներ է տալիս, ինչը նշանակում է, որ աշխարհում ավելի քան 40 մլն մարդ տառապում է վիտիլիգոյով:

Հիվանդանում են հավասարապես թե՛ տղամարդիկ, և թե՛ կանայք` անկախ տարիքից,  բայց գերազանցապես` 20 տարեկանից բարձր: Տարեցտարի հիվանդների թիվն ավելանում է: Վիճակը վատ է այդ առումով Արևմտյան Եվրոպայում: Իսկ Իտալիայում ու Շվեյցարիայում մասնագիտացված կլինիկաներ են գործում: Շատ հայտնի մարդիկ են տառապում այս հիվանդությամբ, սակայն մի բան լավ է, որ վիտիլիգոն վարակիչ չէ, քոր ու ցավ չի առաջացնում:

Հիվանդությունը փոխանցվում է ժառանգաբար: Սակայն փոխանցվում է ոչ թե հենց հիվանդությունը, այլ գենը, որը պատասխանատու է իմունային  համակարգի նորմալ աշխատանքի համար: «Մաքուր» վիճակով վիտիլիգո հազվադեպ է պատահում: Հիմնականում այն ուղեկցում է այս  կամ այն աուտոիմունային  հիվանդությանը, օրինակ` վահանագեղձի գործունեության, աղիների, շաքարախտի հետ կապված խնդիրներին: Այն կարող է միանգամից հայտնվել, ասենք, անսովոր վնասվածքից հետո: Հայտնի են դեպքեր, երբ հիվանդությունն առաջացել է ավտովթարից հետո:

Երբեմն վիտիլիգոն անվանում են ընտրյալների հիվանդություն: Հաճախ են հիվանդանում հասարակության այն խավի ներկայացուցիչները, որտեղ զուգընկեր պետք է  ընտրել սահամանափակ շրջանակներում` ըստ նյութական ու սոցիալական դիրքի: Հաճախ հիվանդանում են թագավորական ընտանիքի ներկայացուցիչներ:

Վիտիլիգոն դժվար բուժվող հիվանդություն է  համարվում գուցե այն պատճառով, որ դա ոչ միայն մաշկի, այլև  ողջ օրգանիզմի հիվանդություն է: Իսկ գոյություն ունեցող միջոցները հիմնականում ուղղված են մաշկային մակերևույթի բուժմանը: Մինչդեռ, կրկին նշենք, հիվանդությունը ողջ օրգանիզմն է ախտահարում: Հայտնի է, որ մաշկին բնական գույն հաղորդող պիգմենտը ղեկավարվում է մելանոտրոպ հորմոնով, որն էլ իր հերթին  արտադրվում է  հիպոֆիզում: Որոշ մասնագետներ պնդում են, որ այս հորմոնի արտադրման հետ կապված խնդիրներն էլ հանգեցնում են վիտիլիգո հիվանդության զարգացման: Վիտիլիգոյի բուժման նորանոր մեթոդներ են առաջ գալիս, սակայն վերջնականապես  բուժել այն  դեռևս չի հաջողվում:  Սակայն կան խորհուրդներ, որոնց կարելի է հետևել ու ամեն անգամ հայելուն նայելով` չտխրել:

- Փոքրիկ բծերը կարելի է տոնային քսուքներով կամ էլ արևայրուքի տպավորություն ստեղծող լոսյոններով ծածկել:

-  Արևի ճառագայթներից պաշտպանվելու նպատակով փողոց դուրս գալիս  պաշտպանական միջոցներ կիրառել:

- Ընդունել B, A, E ,C  վիտամիններ և միկրոտարրեր, ինչպիսիք են` պղինձը, ցինկն ու մանգանը:

Ժողովրդական միջոցներ

-Բծերին օրական 1-2 անգամ ընկույզի կանաչ տերևների ու կանաչ կեղևի հավասար քանակությամբ (10 բաժին) և  (մեկ բաժին) սպիրտի հարաբերությամբ   լուծույթ քսել:

- Բծերը տրորել թեյի եփուկով, դրա համար 1 թեյի գդալ թեյախոտի վրա 1/4 բաժակ եռման ջուր լցնել, եռացնել 2-3 րոպե, քամել, հովացնել, իսկ օգտագործելուց առաջ` խառնել: Թուրմը կարելի է պահել սառնարանում` 2 օր (ոչ ավելի):

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպես ակտիվացնել մազերի աճը. 1in.am
Ինչպես ակտիվացնել մազերի աճը. 1in.am

Direct-press.ru-ի փոխանցմամբ՝ գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է ակտիվացնել մազերի աճը: Մադրիդի Spanish National Cancer Research Centre-ի (Իսպանիայի առաջատար...

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ
Թուրմ, որը բուժում է մաշկային հիվանդությունները. tert.am
Թուրմ, որը բուժում է մաշկային հիվանդությունները. tert.am

Մաշկն ամենաերկար օրգանն է մարդու օրգանիզմում և ամենից շատն է ենթարկվում արտաքին ազդեցություններին: Մաշկային հիվանդություններից տառապում են...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Նոր դեղորայքը կարող է կասեցնել մաշկի քաղցկեղը նույնիսկ դրա զարգացման վերջին շրջանում
Նոր դեղորայքը կարող է կասեցնել մաշկի քաղցկեղը նույնիսկ դրա զարգացման վերջին շրջանում

Նոր թերապիան կարող է կասեցնել մաշկի քաղցկեղի` մելանոմայի զարգացումը մեկ տարով: Roche դեղագործական ընկերությունն այժմ նոր միջոց է փորձարկում, որը համատեղվում է...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Փսորիատիկ արթրիտի դեպքում ի հայտ եկող խնդիրներ. med.news.am
Փսորիատիկ արթրիտի դեպքում ի հայտ եկող խնդիրներ. med.news.am

Փսորիատիկ արթրիտը բորբոքային արթրիտի տեսակ է, որը կարող է ձևավորվել փսորիազի դեպքում: Այն այնքան էլ անվնաս չէ, որքան կարող է թվալ: Պարզվում է՝ դրա...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ամերիկացի գիտնականները մարդկային մաշկի եռաչափ մոդել են ստեղծել. 1in.am
Ամերիկացի գիտնականները մարդկային մաշկի եռաչափ մոդել են ստեղծել. 1in.am

Ամերիկացի գիտնականները որոշակի հաջողությունների են հասել մարդկային մաշկի 3D-մոդելի ստեղծման գործում: Այս մասին հայտնում է supreme2.ru-ն...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Մաշկի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը 7 անգամ մեծացել է. գիտնականներ. 1in.am
Մաշկի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը 7 անգամ մեծացել է. գիտնականներ. 1in.am

Գիտնականները պարզել են, որ մաշկի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը 7 անգամ մեծացել է։ Ինչպես հայտնի է, արևայրուքով չափազանց տարվածությունը կարող է հանգեցնել ոչ լավ հետևանքների...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Ցողունային բջիջները կփրկեն ճաղատությունից. 1in.am
Ցողունային բջիջները կփրկեն ճաղատությունից. 1in.am

Ճաղատացումից կփրկեն ցողունային բջիջները: Գիտնականները հասուն մարդու բջիջիներից մազի ֆոլիկուլներ են ստեղծել: Ճաղատացման բոլոր տեսակների հեռանկարային մոտեցումներով բուժումները հրապարակվել...

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Ինչպե՞ս վերահսկել էկզեման. news.am
Ինչպե՞ս վերահսկել էկզեման. news.am

Էկզեման մաշկի բորբոքում է, որը կարող է կրկնվել ամբողջ կյանքի ընթացքում, եւ այդ հիվանդության սրվելը զգալի չափով կախված է այնպիսի արտաքին գործոններից, ինչպիսիք են՝ ալերգենները, քիմիական նյութերը կամ...

ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Տեղեկատվություն ալերգոլոգ-իմունոլոգ բժիշկների, բժշկական հաստատությունների և սպառողների համար
Տեղեկատվություն ալերգոլոգ-իմունոլոգ բժիշկների, բժշկական հաստատությունների և սպառողների համար

Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ԱՆ “Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն”-ի կողմից պետական գրանցում են ստացել “Սեվաֆարմա” (Չեխիայի Հանրապետություն) ընկերության...

Դեղամիջոցներ Իմունաբանություն ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն Ալերգոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թերապիա ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա
Դրական բակտերիաները ավելի լավ են հաղթահարում մաշկի հիվանդությունները, քան դեղահաբերը
Դրական բակտերիաները ավելի լավ են հաղթահարում մաշկի հիվանդությունները, քան դեղահաբերը

Անմիջապես մաշկի վրա կամ խմելու միջոցով օգտագործվող դրական բակտերիաները կարող են մեղմացնել էկզեման, մաշկի ցանը, վարդագույն պզուկները և այլ մաշկային հիվանդություններ...

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ
Գիտնականները պատահաբար հայտնաբերել են մաշկի ծերացման համար պատասխանատու ֆերմենտ. news.am
Գիտնականները պատահաբար հայտնաբերել են մաշկի ծերացման համար պատասխանատու ֆերմենտ. news.am

Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները մաշկի ծերացման համար պատասխանատու ֆերմենտ են հայտնաբերել: Հետաքրքիր է, որ նրանք ֆերմենտը միանգամայն պատահաբար են գտել, երբ հետազոտություն էին անցկացնում, թե...

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ
Ճապոնիայում մազաթափությունն արհեստական ցողունային բջիջների օգնությամբ կբուժեն. news.am
Ճապոնիայում մազաթափությունն արհեստական ցողունային բջիջների օգնությամբ կբուժեն. news.am

Ճապոնացի կոսմետոլոգները մտադիր են արհեստական ցողունային բջիջների օգնությամբ մազերի աճեցման լայնածավալ հետազոտական աշխատանքներ մեկնարկել...

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Գիտնականներն առաջին անգամ բացատրել են քորելու վնասակարությունը. 1in.am
Գիտնականներն առաջին անգամ բացատրել են քորելու վնասակարությունը. 1in.am

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչու է առողջության համար վտանգավոր մաշկի քոր եկող հատվածը քորելը: Բանն այն է, որ այդ դեպքում ուղեղը սերոտոնին կարող է արտադրել, որի պատճառով տհաճ զգացողություններն...

Մելանոմայի դեմ մշակված նոր՝ իմունախթանիչ դեղամիջոցը հավանության է արժանացել. med.news.am
Մելանոմայի դեմ մշակված նոր՝ իմունախթանիչ դեղամիջոցը հավանության է արժանացել. med.news.am

Սննդամթերքի եւ դեղամիջոցների ամերիկյան վարչությունը հավանության է արժանացրել Merck & Co Inc դեղագործական ընկերության կողմից մշակված նոր դեղամիջոցին: Այն իմունային համակարգի խթանման միջոցով...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
ԱՄՆ-ում հաջողությամբ մազաթափության դեմ դեղահաբ են փորձարկել. 1in.am
ԱՄՆ-ում հաջողությամբ մազաթափության դեմ դեղահաբ են փորձարկել. 1in.am

ԱՄՆ գիտնականներին հաջողվել է ալոպեցիայից տառապող (մազաթափություն) մարդու գլխի մազածածկույթը ամբողջությամբ վերականգնել: Այս մասին գրում է BBC-ն: Հինգ ամիս շարունակ հիվանդներն ընդունել են ռուկսոլտնիբ դեղահաբը...

Մազերի խնամք ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ