Հոգեկան առողջություն
Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am
Մարդու կյանքը, իհարկե գունավորվում է վառ էմոցիաներով, ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական, հատկապես սթրեսներով և ապրումներով:
Դժվար է թաքցնել սեփական էմոցիոնալ վիճակը, բայց, չգիտես ինչու, բոլորին սովորեցնում են դա սկսած մանկությունից: Իսկ ավելի ճիշտ կլիներ սովորեցնել մարդուն կառավարել իր հույզերը, որովհետև էմոցիաները թաքցնելը և դրանք բլոկադայի ենթարկելը, օրգանիզմի ընդհանուր առողջական վիճակի վրա բացասական ազդեցություն է ունենում: Նմանատիպ հարցերով զբաղվում է պսիխոսոմատիկա գիտությունը:
Դրանով զբաղվող մասնագետները պնդում են, որ մարմնի որևէ մասի կամ օրգանի հիվանդությունը կարող է հուշել, թե մարդու հոգուն ինչպիսի պրոբլեմներ, ապրումներ և հույզեր են ծանրացած:
Օրինակ
- Հիմնական առողջական խնդիրները եվ դրանց պատճառները
- Ստամոքսաղիքայի տրակտի հիվանդությունները և անախորժ վիճակները խոսում են այն մասին, որ Ձեզ անհանգստացնում է անցյալը, տարած վիրավորանքները, որոնք մոռանալ չի հաջողվում: Դրանց պատճառը կարող են լինել նաև Ձեր նկատմամբ ուշադրության, հոգատարության և սիրո պակասը: Չդադարող փսխումը կարող է լինել որևէ մեկի, կամ ինչ-որ բանի նկատմամբ տհաճության զգացումը, կամ էլ կայուն գրգռված վիճակը: Զանազան վախերը, հուզումները և տագնապները կարող են արտահայտվել ներքին օրգանների հիվանդագին արտահայտություններով:
- Կարող են տուժել ենթաստամոքսային գեղձը, երիկամները, աղիները:
Ոտքերի ցավերը գործողությունների, հնարավոր փոփոխությունների նկատմամբ վախի, անվստահության պատճառով են ի հայտ գալիս: Դրանք կապված են նաև ֆինանսական ոլորտի հետ առնչվող ապրումների հետ:
Անոթային համակարգի խնդիրները մարդուն նշաններ են տալիս, ոպեսզի նա փոխի կյանքի իրավիճակների նկատմամբ իր վերաբերմունքը և ռեակցիաները, ազատվի տարած հիասթափություններից, ապրի դրական էներգիայով և, անկախ շրջապատող ազդակներից, պահպանի հոգում ուրախություն և խաղաղություն:
Մեջքի ստորին հատվածի ցավերը վկայում են նյութական խնդիրների, ինչպես նաև ճնշած ապրումների մասին: Անհրաժեշտ է ազատվել ագրեսիայից և չարությունից:
Կոկորդի խնդիրները ճնշած և չարտաբերած ասելիքներիի նշան են:
Պետք է նկատել, որ երեխաների մոտ հաճախ են լինում կոկորդի հետ կապված խնդիրներ, հիվանդություններ, հատկապես, երբ նրանք չեն կարողանում արտահայտվել կամ վախերի պատճառով չեն խոսում իրենց հույզերի մասին: Դրա օրինակ է ընտանիքում ծնողների վեճը երեխայի ներկայությամբ:
Կրծքավանդակում ծանրության և ջարդվածության զգացողությունները կարող են ի հայտ գալ միայնությունից և թախծից: Իսկ սուր սպազմները՝ զսպած զայրույթի և տատանումների արտահայտություն են:
Տեսողության և աչքերի հետ կապված խնդիրները հետևանք են ինչ-որ բան տեսնել չցանկանալու, վիրավորող կամ տհաճ իրավիճակին թիկունք դարձնելու ցանկության, այլ կերպ ասած, ինչ-որ պաշտպանական մեխանիզմի:
Լավ օրինակ կարող է լինել էդիտ Պիաֆի մանկական տարիների իրավիճակը:
Միգրենը, գլխացավը ցածր ինքնարժեքի և սեփական արարքների ուժեղացած դատապարտման, քննադատման մասին են խոսում:
Օնկոլոգիական հիվանդությունները ուժեղ հոգեկան ապրումների՝ ատելության, որևէ մեկի կամ ինչ-որ բանի հանդեպ չարության զգացումի զսպման արդյունք են:
Գինեկոլոգիական խնդիրները կանանց մոտ հաճախ ի հայտ են գալիս սեքսուալ ոլորտում բացասական էմիոցիաների, անբավարարվածության, ինտիմ հարաբերությունների նկատմամբ վախի, վիրավորանքի և մեղքի զգացումի պատճառով:
Սեձական էմոցիաները զսպել պետք չէ: Դա կարող է լուրջ վնաս հասցնել օրգանիզմին, առանձին օրգաններին: Այդ պատճառով պետք է սովորել հոգեկան հույզերը, ցավը կառավարելու տարբեր պսիխոթերապևտիկ մեթոդներ և օգտվել դրանցից:
Այստեղ օգնության կարող են գալ մեդիտացիան, յոգան, ներման տեխնիկաները և, իհարկե, անկասկած սպորտը:
18.01.2019 Կարդացեք նաև
Ժամանակակից տեխնոլոգիական զարգացման արդյունքում մարդիկ շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում կամ օնլայն խաղերում...
07.05.2025
Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...
09.06.2023
Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա կյանքին վերադառնալու համար...
09.01.2023
Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...
29.08.2022
Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...
13.07.2022
Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...
21.04.2022
ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում...
04.04.2022
Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...
26.01.2022
Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...
23.12.2021
Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...
26.11.2021
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
25.10.2021
Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...
05.10.2021
Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...
13.09.2021
Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...
08.07.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ