Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեկան առողջություն

Որտեղ են կուտակվում բացասական հույզերը

Որտեղ են կուտակվում բացասական հույզերը

Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է:

Ասում են` բացասական հույզերը կուտակվում են կենսականորեն կարևոր օրգանում` լյարդում, որի առողջությունը կախված է նաև մարդու հոգեկան հավասարակշռությունից: Աշխարհընկալման մետաֆիզիկական տեսանկյունից լյարդն այն ամբարն է, որտեղ կուտակվում է զսպված զայրույթը: Կարծիք կա, որ լյարդի հետ կապված խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ մարդը նյարդայնանում է, անհանգստանում, վախենում իր արարքների հետևանքներից, երբ նրա հոգում վիրավորանքը, դառնությունն ու նյարդայնությունն են բուն դնում:

Եթե զայրույթը կուտակենք մեր մեջ, արտաքուստ փորձելով հանգստություն պահպանել, ապա հիվանդությունը ներսում կկուտակվի, ու մի օր կուտակված բացասական հույզերը դուրս կգան լյարդի աշխատանքի խանգարման կամ այլ հիվանդությունների տեսքով:

 

Մարդկության պատմության ընթացքում լյարդին միշտ առանձնահատուկ դեր է հատկացվել: Շատ մշակույթներում լյարդին նույնիսկ առասպելական հատկություններ են վերագրվել: Օրինակ` Հին Բաբելոնում լյարդը համարվում էր մարդու կենտրոնական օրգանն ու հոգու տեղը: Որոշ լեզուներում էլ լյարդը նույնացվում է կյանքի հետ:


Անտիկ աշխարհի բժիշկ Հալենն առաջին անգամ նկարագրել է լյարդի հիմնական ֆունկցիաները ` այն ներկայացնելով որպես սրտի աշխատանքն ապահովող կենտրոնական էներգետիկ օրգան: Այդ մտայնությունն է տիրել մինչև XVII դարը լյարդը համարվում էր մարդու օրգանիզմի ամենակարևոր օրգանը: Ժամանակակից գիտնականների ուսումնասիրությունները հաստատում են, որ լյարդը կարող է միաժամանակ մի շարք ֆունկցիաներ կատարել` ապահովելով գրեթե ամբողջ օրգանիզմի կենսագործունեությունն ու ազդել օրգանիզմի բազում համակարգերի վրա: Լյարդը «լռակյաց» օրգան է, չի ցավում, եթե հիվանդ է, սակայն, կարող է իր մասին զգացնել տալ թուլության, հոգնածության տրամադրության անկումների, ագրեսիայի բռնկումների, քնատության ու դեպրեսիայի դրսևորումներով:


Լյարդի մասին հոգ տանել նշանակում է լիարժեք սնվել ու բնական միջոցներով լյարդի ամենօրյա մաքրում ապահովել, ինչը կատարվում է լյարդից լեղու ակտիվ արտադրության միջոցով: Դրա համար հարկավոր է սննդի մեջ օգտագործել չզտված ձեթ ու բնական խոլերետիկներ (բույսեր, որոնք դառնություն ունեն)` սպիտակ ու կարմիր բողկ, ցիտրուսներ, մանանեխ, կանաչեղեն, լոբազգիներ: Դրանք օգնում են լյարդին, խոչընդոտում քարագոյացումն ու ակտիվացնում օրգանիզմից ավելորդ խոլեսթերինի դուրսբերումը:


Պե՞տք է արդյոք, որ տղամարդը լաց լինի


Գոյություն ունեն բազում կարծրատիպեր, որոնք գիտակցության ու ենթագիտակցության խորքերում են թաղված ու արտահայտվում են վարքագծում: Կարծրատիպը կարծիք է որոշակի մարդկային խմբի որակների մասին, այդ խմբում կարող են լինել կանայք, տղամարդիկ, ծերունիներ, երեխաներ, ազգային փոքրամասնություն, սեքսուալ փոքրամասնություն, դեռահասներ և այլն: Կարծրատիպային պատկերացումը չափազանց ընդհանրացված է, չափազանց պարզեցված ու շատ կայուն, ի լրումն` զգացմունքով լիցքավորված: Երբեմն կարծրատիպն օգտակար է, ասենք` մութ փողոցում ձեզ է մոտենում խմած մեկը, ցանկանում է ձեզ հետ խոսել: Մարդկանց մեծ մասը նման դեպքերում կարծրատիպային վարքագիծ է դրսևորում, աշխատում է հնարավորինս խուսափել այդ անցանկալի հանդիպումից ու արագ հեռանալ առանց զրուցելու: Սակայն կան կարծրատիպեր էլ, որոնք խանգարում են ապրել, ու դրանք բազմաթիվ են: Կան կարծրատիպեր` կապված կանանց ու տղամարդկանց վերագրվող դերերի ու իրականում նրանց զգացածի հետ:


Մանկուց շատերն են աղջիկներին ներշնչում, որ ասենք` ծառ բարձրանալն աղջկական գործ չէ: Իսկ տղաներին էլ համոզում են, որ տղան լացկան չի լինում: Աղջիկները չպիտի ծեծկռտուքի մեջ մտնեն: Այդ պատկերացումները հետագայում ձևափոխվում են` կնոջ համար գլխավորն ընտանիքն է, իսկ տղամարդը պետք է ընտանիքն ապահովի: Կամ` տղամարդիկ ավելի խելացի են ու տաղանդավոր:

 

Կինը երբեք առաջինը չպիտի սեր խոստովանի տղամարդուն: Տղամարդը պիտի վաստակի ու ընտանիքը պահի:


Մեզանից յուրաքանչյուրը կարող է «չիկարելիների» ու կարծրատիպերի մեծ ցուցակներ կազմել: Նման խիստ ավանդական պատկերացումները խանգարում են աղջիկներին ու տղաներին, կանանց ու տղամարդկանց շփվել, իսկ երբեմն էլ հարաբերությունները սրում են ու անգամ հանգեցնում ամուսնալուծության, սկանդալների: Իսկ եթե ամուսինները չեն էլ բաժանվում, ապա ժամանակի ընթացքում հիվանդանում են տարբեր հոգեսոմատիկ հիվանդություններով` նևրոզներով, արյան ճնշման հիվանդություններով, ստամոքսի խոցով, ասթմայով և այլն:


Ավանդական դրվածքները խանգարում են կանանց ու տղամարդկանց դրսևորվել աշխատավայրում, կարիերա անել, բավականություն ստանալ սեքսուալ կյանքից կամ էլ պարզապես երջանիկ լինել: Ավանդական հայացքների հիմնական օղակն այն գաղափարն է, որ կանանց ու տղամարդկանց միջև արմատական տարբերություններ գոյություն ունեն:


XX դարում հոգեբանները բազում փորձարարական ուսումնասիրություններ են կատարել, որոնք ապացուցել են, որ կանայք ու տղամարդիկ միանման ունակություններ ունեն, ինչպիսիք են հիշողությունը, տրամաբանական մտածողությունը, ինտելեկտն ու ստեղծագործական մոտեցումը: Ուսումնասիրություններով լուրջ տարբերություններ չեն հայտնաբերվել կանանց ու տղամարդկանց հոգեբանության մեջ, և անգամ գոյություն ունեցող տարբերությունները չնչին են գնահատվել: Միակ բանը, որ հստակ շատ ավելի հատուկ է կանանց, զարգացած էմպաթիան է` ինքնամոռաց ապրումներն ուրիշի փոխարեն. կանայք ավելի հաճախ են իրենց ուրիշի տեղը դնում: Դա մեր ժամանակներում խիստ արժեքավոր հատկություն է, ինչը, թերևս, պակասում է քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին: Հապա փորձենք պատկերացնել, թե իշխանությունն ինչպիսին կլիներ, եթե իշխանական մարմիններում ավելի շատ կանայք ներգրավված լինեին:


«Լավ աղջիկները չեն կռվում» դրվածքը հանգեցնում է նրան, որ հասուն կանանց մոտ գերազանցում է վերբալ (խոսքային ) ագրեսիան, իսկ տղամարդկանց մոտ` ֆիզիկականը:


Անցել են այն ժամանակները, երբ կյանքում հաջողության հասնելու համար պահանջվում էր տղամարդու կոպիտ ուժ, հիմա իրականությունն այլ պահանջներ է ներկայացնում` կապված լավ կրթության, լեզուների իմացության, ճկունության, գործունեության ազատ ընտրության, նպատակներին հասնելու հմտության հետ: Տղամարդիկ ու կանայք միանման կարող են համապատասխանել այդ պահանջներին:


Ասվածի նպատակը հրաշալի բացատրում է մեծերից մեկի խոսքը. «Թախիծը, որն արցունքով չի արտահայտվում, ստիպում է լացել ներքին օրգաններին»: Դա վերաբերում է հենց այն սկզբունքային հարցին, թե պե՞տք է, արդյոք, տղամարդն արտասվի:


Բնությունը մարդուն օժտել է «լացի ու արցունքի» օգնությամբ խեղդող վշտից ու թախիծից ազատվելու ունակությամբ, սակայն մարդիկ որոշել են, որ արտասվելը կանանց մենաշնորհն է, ու ավանդաբար տղամարդուն «զրկել» են այդ իրավունքից: Սակայն բնությանը չես խաբի. դրա հետևանքով հասարակությունն ունի խոցով, գաստրիտով, սիրտ-անոթային հիվանդություններով տառապող տղամարդիկ, իսկ սրտամկանի ինֆարկտն ու կաթվածը զրկում են շատերին մինչև խոր ծերություն ապրելու հնարավորությունից:


Արտասվելու փոխարեն տղամարդիկ վիշտը խեղդում են ալկոհոլի մեջ` դրանով իսկ նաև լյարդի ցիռոզի վտանգին ենթարկվում:


Դրա համար գուցե չպետք է տղա զավակին փոքրուց սովորեցնել, թե ամոթ է, տղան չի լացի, այն էլ այն ժամանակ, երբ փոքրիկը վնասել է ծունկն ու իր ցավն է լացում:


Իսկ ինչո՞ւ են կանայք լալիս


Կանանց արցունքները և՛ զենք են, և՛ պաշտպանություն: Կնոջ արցունքները տղամարդուն կարող են զայրացնել, նյարդայնացնել ու գրավել: Սակայն կանայք հենց այնպես չեն լալիս:


Որքան էլ տարօրինակ է, կանանց լալկանությունը զուտ ֆիզիոլոգիական բացատրություն ունի: Կանանց արյան մեջ պրոլակտին հորմոն կա, որը պատասխանատու է արցունքի ու, որ շատ հետաքրքիր է, երեխային կրծքով կերակրելու շրջանում կաթի առաջացման համար:


Լինում են երբեմն դեպքեր, երբ ասում են` «լացիր` կթեթևանաս»: Արցունքը միայն հոգեկան թեթևություն չի բերում. գիտականորեն ապացուցվել է, որ արցունքը մաքրում է օրգանիզմը: Այն քիմիական բաղադրությամբ տարբերվում է սթրեսի հորմոնից: Արցունքն օրգանիզմից դուրս է բերում թունավոր նյութերը, որոնք սթրեսի ժամանակ են գոյանում: Լացելով մարդը հանգստանում է, մաքրվում:


Ընդունված է կանանց թույլ սեռ անվանել. սակայն իրականում, որքան էլ նրանք քնքուշ, իմաստուն, երբեմն բռնկուն, երբեմն էլ չափազանց զգայական են, տղամարդու համար հենարան են: Ընտանիքում ջերմություն ու հարմարավետություն ստեղծելով` կինը պաշտպանում է տղամարդուն, և վիրավորվում է ամուսնու անբավարար ուշադրությունից, սառնությունից ու ժլատ զգացմունքներից:

 

Դա իսկապես արտասվելու չափ վիրավորական է:


Ուրախություն, տխրություն, բերկրանք, զայրույթ. բոլոր դեպքերում կինն իր զգացածն արտահայտում է արցունքով, ուստի, եթե ձեր սիրելին, կինը, մայրը, քույրը լաց է լինում, մի՛ բղավեք, մի՛ մեղադրեք նրան թուլության մեջ: Արցունքը նրան օգնում է ազատվել մի շարք ախտերից:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հրատապ թեմա Հայաստանում Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com

–   Ի՞նչ ասել է սեզոնային դեպրեսիա:

–   Սեզոնային և հետտոնական դեպրեսիաները սկսում են, երբ տոնական վիճակներն ավարտվում են, սպասելիքները վերանում են...

Բժշկի ընդունարանում
Արտասվելն օգտակար է. armeniamedicalcenter.am
Արտասվելն օգտակար է. armeniamedicalcenter.am

Եթե չլիներ մարդու լաց լինելու ունակությունը, նա նման կլիներ ռոբոտի: Արցունքներն արտահայտում են մեր վիշտը, հիասթափությունը, անօգնականությունը, երբեմն նաև՝ ուրախությունը...

Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am
Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am

Մարդու կյանքը, իհարկե գունավորվում է վառ էմոցիաներով, ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական, հատկապես սթրեսներով և ապրումներով...

Թերապիա
Դեպրեսիա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Գայանե Մարգարյանը. armeniamedicalcenter.am
Դեպրեսիա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Գայանե Մարգարյանը. armeniamedicalcenter.am

Դեպրեսիա բառը տրամադրության անկում է նշանակում: Սովորական վատ տրամադրությունը և դրա հետ...

«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am
«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am

Շրջապատում հաճախ լսում ենք` «նևրոզ ունեմ» և շատ դեպքերում, մարդիկ չկարևորելով հիվանդության լրջությունն ու չգնահատելով ռիսկերը, շրջանցում են այն, իսկ արդյունքում բախվում լուրջ խնդիրների: Մարդիկ անլուրջ են վերաբերվում երևույթին՝ մտածելով...

Հոգեկան և վարքի խանգարումներ Բժշկի ընդունարանում
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է հոգեբանը:

Հոգեբանը զբաղվում է հոգեբանական  բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...

Ես
Ինչպես կառավարել սեփական հույզերը. izmirlianmedicalcenter.com
Ինչպես կառավարել սեփական հույզերը. izmirlianmedicalcenter.com

Հույզերի տիրապետության տակ են մեր մտքերը և գործողությունները: Երբեմն մարդուն կարող է թվալ, որ ինքը ոչինչ չի կարողանում անել իր հույզերի հետ: Ընդունակությունը տիրապետել ինքդ քեզ և զսպել հույզերը կարևոր և արժեքավոր ունակություն է...

Վիրավորանքի զգացումը և նրա կործանարար ազդեցությունը առողջության և հոգեկանի վրա. izmirlianmedicalcenter.com
Վիրավորանքի զգացումը և նրա կործանարար ազդեցությունը առողջության և հոգեկանի վրա. izmirlianmedicalcenter.com

Յուրաքանչյուրին ծանոթ է վիրավորանքի զգացումը: Մարդն իր կյանքի ընթացքում պարբերաբար իր հանդեպ զգում է խղճահարություն այն բանի համար, որ իր հետ անարդար են վարվել, ոնչին ինքն արժանի չէ...

Սթրեսի 5 արտասովոր նախանշան. news.am
Սթրեսի 5 արտասովոր նախանշան. news.am

Գլխացավ, վաղ առավոտից հոգնածություն, գրգռվածություն, վատ տրամադրություն. սրանք ամենեւին էլ սթրեսի միակ նախանշանները չեն: Ստորեւ ներկայացվում է սթրեսի 5 արտասովոր նախանշան...

Թերապիա
Փսիխոսոմատիկ հիվանդությունների հանդեպ հատկապես խոցելի են լարված մտավոր աշխատանքով զբաղված անձիք. հոգեբույժ Գայանե Մարգարյան. armeniamedicalcenter.am
Փսիխոսոմատիկ հիվանդությունների հանդեպ հատկապես խոցելի են լարված մտավոր աշխատանքով զբաղված անձիք. հոգեբույժ Գայանե Մարգարյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ փսիխոսոմատիկ բաժանմունքի վարիչ, հոգեբույժ Գայանե Ասատուրի Մարգարյանը...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Սթրեսը և քաղաքակրթությունը. izmirlianmedicalcenter.com
Սթրեսը և քաղաքակրթությունը. izmirlianmedicalcenter.com

Քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց կտրուկ բարձրացել է ժամանակակից մարդու ինքնագիտակցությունը, և նա ամեն օր հայտնվում է առավել սթրեսային իրավիճակներում, քան նրա նախնիները հեռավոր անցյալում...

Հոգեսոմատիկա. ինչի՞ մասին են խոսում հիվանդությունները. galatv.am
Հոգեսոմատիկա. ինչի՞ մասին են խոսում հիվանդությունները. galatv.am

Հոգեսոմատիկա` գիտություն է հոգու եւ մարմնի մասին, բժշկության մեջ ուղղություն է, որը զբաղվում է առողջության վրա մեր էմոցիաների, վախերի եւ հոգեբանական արգելափակումների ազդեցությամբ...

Թերապիա
Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը, անհանգստությունն ու վախը. tert.am
Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը, անհանգստությունն ու վախը. tert.am

Մարդիկ հաճախ են հայտնվում ցայտնոտի մեջ և իրենց համար արհեստականորեն սթրեսային իրավիճակներ ստեղծում, որոնք կարելի է նաև հեշտությամբ շրջանցել: Այս մասին գրում է Business insider-ը` ներկայացնելով...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ