Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեկան առողջություն

Վիրավորանքի զգացումը և նրա կործանարար ազդեցությունը առողջության և հոգեկանի վրա. izmirlianmedicalcenter.com

Վիրավորանքի զգացումը և նրա կործանարար ազդեցությունը առողջության և հոգեկանի վրա. izmirlianmedicalcenter.com

Յուրաքանչյուրին ծանոթ է վիրավորանքի զգացումը: Մարդն իր կյանքի ընթացքում պարբերաբար իր հանդեպ զգում է խղճահարություն այն բանի համար, որ իր հետ անարդար են վարվել, ոնչին ինքն արժանի չէ: Այդպիսի պահերին ինքն իրեն հարցեր է տալիս. «ի՞նչու ինձ հետ այդպես վարվեցին, ի՞նչի համար»: Եվ շատ հաճախ այն մարդը, ով վիրավորել է, տեղյակ չէ, որ իր վարքով կամ խոսքով նեղացրել է դիմացինին: Արդյունքում մարդն իրեն տանջում է` ընկնելով դեպրեսիայի մեջ և գործելով չարդարացված արարքներ: Այսպիսի հոգեվիճակը չի կարող բացասական ազդեցություն չունենալ օրգանիզմի վրա:

Բժշկության մեջ «հոգեմարմնական» կոչվող ուղղությունն ուսումնասիրում է հոգեբանական պատճառների ազդեցությունը մարմնական հիվանդությունների զարգացման վրա: Շատ հաճախ վիրավորանքի զգացումը և դրա հետ կապված հույզերը իրական պատճառ են դառնում տարբեր հիվանդությունների առաջացման համար: Ստորև ներկայացնենք մի քանի օրինակ:

  1. Ճարպակալում.: Վիրավորված մարդը տառապում է դրական հույզերի պակասից և այդ ժամանակ նրա հաճույքի հիմնական աղբյուրը դառնում է կերակուրը: Հոգեկան տառապանքը նա կուլ է տալիս ինչ-որ համեղ պատառով: Այս գործընթացը նա կրկնում է շատ հաճախ, որն բերում է քաշի ավելացման:
  2. Կոկորդի հիվանդություն: Երկար ժամանակ չբուժվող և քրոնիկ բնույթ կրող լարինգոզները և ֆարինգիտներն առաջանում են «կուլ տված» վիրավորանքի և ժամանակին չարտահայտված հույզերի պատճառով: Այդպիսի հիվանդություններ ունենում են այն մարդիկ, ովքեր չեն կարողանում պատասխանել վիրավորանք հասցնողին և ստիպված են լինում լուռ տանել:
  3. Սրտի հիվանդություններ: Սիրտն իսկական թիրախ է վիրավորանքի համար: Այն ծանր բեռի նման դրվում է նրա վրա` ճնշելով և առաջացնելով սուր ծակոցներ:


Ի՞նչպես խուսափել այս ամենից: Ներումը հզոր ուժ է` հաղթահարելու վիրավորանքը: Անգամ, եթե մարդն ամեն կերպ փորձում է մոռանալ իրեն հասցված վիրավորանքները, միևնույն է, նրանք մնում են ենթագիտակցականի խորքում ու աստիճանաբար քայքայում օրգանիզմը` առաջացնելով նոր հիվանդություններ: Վիրավորանքից և նրա հետևանքներց ազատվելու միակ ելքն անկեղծ ներումն է: Ներել նրանց, ովքեր երբևէ վիրավորել են: Այս մասին խոսում է նաև քրիստոնեությունը: Սակայն վիրավորանքը հաղթահարելը բավականին դժվար է:

Ի՞նչը կարող է օգնել մարդուն այդ դժվարին հոգևոր աշխատանքում


  • Վիրավորանքի խոստովանությունը: Մարդը պետք է ազնվորեն խոստովանի ինքն իրեն և գիտակցի, որ վիրավորված է:

  • Աղոթքները: Արտաբերելով աղոթքների խոսքերը` մարդու հոգեկանում առաջանում է ներդաշնակություն: Աղոթքներում կան այնպիսի խոսքեր, որոնք օգնում են «փափկացնել» սիրտը և թողնել վիրավորանքը:

  • Անկեղծ խոսակցությունը: Դա շատերի համար թվում է դժվար և հարց է առաջանում. «Ի՞նչու ես պետք է սկսեմ խոսել այն մարդու հետ, ով ինձ վիրավորել է»: Սակայն, եթե անկեղծ լինենք, ապա կհասկանանք, որ դա բխում է մեր շահերից: Չէ՞ որ վիրավորված մարդն է ցանկանում ազատվել այդ կործանարար զգացումից, որը պահում է նրան գերության մեջ և գցում է կյանքի որակը: Ուստի անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ լուծել այդ ցավոտ խնդիրը: Եվ միգուցե արժե՞ անցնել սեփական հպարտության վրայով և ներման ճանապարհի առաջին քայլերն անել:

  • Նայել վիրավորանքին այլ տեսանկյունից: Երբեմն մարդուն վիրավորող խոսքերը և արարքները կյանքի դասեր են դառնում ու նպաստում նրա անձնային աճին: Անգամ դավաճանությունը, երբեմն, կարող է նպաստել մարդկանց ճանաչման հարցում նոր հմտություններ ձեռք բերելու և ավելի վստահելի ընկերներ ունենալու հարցում:


Եվ, ի վերջո, մարդիկ կատարյալ չեն և յուրաքանչյուրը կարող է կյանքի ընթացքում կամա թե ակամա վիրավորել իրեն շրջապատող մարդկանց: Ուրեմն փորձենք խիստ չդատել և ներողամիտ գտնվել մյուսների հանդեպ: Ներել, որպեսզի ներվել: Հոգին մաքրելով վիրավորանքի զգացումներից մենք այնտեղ տեղ ենք ազատում սիրո, ուրախության և այլ դրական զգացումների համար:

«Իզմիրլյան» ԲԿ հոգեբան Գայանե Ղալումյան
Հեռախոս. +374 91 42 35 53   

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հրատապ թեմա Հայաստանում Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com

–   Ի՞նչ ասել է սեզոնային դեպրեսիա:

–   Սեզոնային և հետտոնական դեպրեսիաները սկսում են, երբ տոնական վիճակներն ավարտվում են, սպասելիքները վերանում են...

Բժշկի ընդունարանում
Արտասվելն օգտակար է. armeniamedicalcenter.am
Արտասվելն օգտակար է. armeniamedicalcenter.am

Եթե չլիներ մարդու լաց լինելու ունակությունը, նա նման կլիներ ռոբոտի: Արցունքներն արտահայտում են մեր վիշտը, հիասթափությունը, անօգնականությունը, երբեմն նաև՝ ուրախությունը...

Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am
Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am

Մարդու կյանքը, իհարկե գունավորվում է վառ էմոցիաներով, ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական, հատկապես սթրեսներով և ապրումներով...

Թերապիա
Դեպրեսիա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Գայանե Մարգարյանը. armeniamedicalcenter.am
Դեպրեսիա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Գայանե Մարգարյանը. armeniamedicalcenter.am

Դեպրեսիա բառը տրամադրության անկում է նշանակում: Սովորական վատ տրամադրությունը և դրա հետ...

«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am
«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am

Շրջապատում հաճախ լսում ենք` «նևրոզ ունեմ» և շատ դեպքերում, մարդիկ չկարևորելով հիվանդության լրջությունն ու չգնահատելով ռիսկերը, շրջանցում են այն, իսկ արդյունքում բախվում լուրջ խնդիրների: Մարդիկ անլուրջ են վերաբերվում երևույթին՝ մտածելով...

Հոգեկան և վարքի խանգարումներ Բժշկի ընդունարանում
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է հոգեբանը:

Հոգեբանը զբաղվում է հոգեբանական  բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...

Ես
Ինչպես կառավարել սեփական հույզերը. izmirlianmedicalcenter.com
Ինչպես կառավարել սեփական հույզերը. izmirlianmedicalcenter.com

Հույզերի տիրապետության տակ են մեր մտքերը և գործողությունները: Երբեմն մարդուն կարող է թվալ, որ ինքը ոչինչ չի կարողանում անել իր հույզերի հետ: Ընդունակությունը տիրապետել ինքդ քեզ և զսպել հույզերը կարևոր և արժեքավոր ունակություն է...

Որտեղ են կուտակվում բացասական հույզերը
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը

Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...

Ես
Սթրեսի 5 արտասովոր նախանշան. news.am
Սթրեսի 5 արտասովոր նախանշան. news.am

Գլխացավ, վաղ առավոտից հոգնածություն, գրգռվածություն, վատ տրամադրություն. սրանք ամենեւին էլ սթրեսի միակ նախանշանները չեն: Ստորեւ ներկայացվում է սթրեսի 5 արտասովոր նախանշան...

Թերապիա
Փսիխոսոմատիկ հիվանդությունների հանդեպ հատկապես խոցելի են լարված մտավոր աշխատանքով զբաղված անձիք. հոգեբույժ Գայանե Մարգարյան. armeniamedicalcenter.am
Փսիխոսոմատիկ հիվանդությունների հանդեպ հատկապես խոցելի են լարված մտավոր աշխատանքով զբաղված անձիք. հոգեբույժ Գայանե Մարգարյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ փսիխոսոմատիկ բաժանմունքի վարիչ, հոգեբույժ Գայանե Ասատուրի Մարգարյանը...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Սթրեսը և քաղաքակրթությունը. izmirlianmedicalcenter.com
Սթրեսը և քաղաքակրթությունը. izmirlianmedicalcenter.com

Քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց կտրուկ բարձրացել է ժամանակակից մարդու ինքնագիտակցությունը, և նա ամեն օր հայտնվում է առավել սթրեսային իրավիճակներում, քան նրա նախնիները հեռավոր անցյալում...

Հոգեսոմատիկա. ինչի՞ մասին են խոսում հիվանդությունները. galatv.am
Հոգեսոմատիկա. ինչի՞ մասին են խոսում հիվանդությունները. galatv.am

Հոգեսոմատիկա` գիտություն է հոգու եւ մարմնի մասին, բժշկության մեջ ուղղություն է, որը զբաղվում է առողջության վրա մեր էմոցիաների, վախերի եւ հոգեբանական արգելափակումների ազդեցությամբ...

Թերապիա
Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը, անհանգստությունն ու վախը. tert.am
Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը, անհանգստությունն ու վախը. tert.am

Մարդիկ հաճախ են հայտնվում ցայտնոտի մեջ և իրենց համար արհեստականորեն սթրեսային իրավիճակներ ստեղծում, որոնք կարելի է նաև հեշտությամբ շրջանցել: Այս մասին գրում է Business insider-ը` ներկայացնելով...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ