Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեկան առողջություն

Հոգեսոմատիկա. ինչի՞ մասին են խոսում հիվանդությունները. galatv.am

Հոգեսոմատիկա. ինչի՞ մասին են խոսում հիվանդությունները. galatv.am

Հոգեսոմատիկա` գիտություն է հոգու եւ մարմնի մասին, բժշկության մեջ ուղղություն է, որը զբաղվում է առողջության վրա մեր էմոցիաների, վախերի եւ հոգեբանական արգելափակումների ազդեցությամբ: Գիտականորեն ապացուցված է, որ մեր ներքին ապրումները եւ զգացմունքները վերածվում են ֆիզիկական հիվանդության:

Մի անգամ Կարինա Բաղդասարովան՝ հայտնի կրկեսային մարզիչների դինաստիայի ներկայացուցիչներից մեկը, խոստովանել է, որ ամբողջ կյանքում երազել է դառնալ պարուհի, իսկ հայրն իրեն ստիպել է աշխատել կրկեսում: Հասուն տարիքում հասկացել է, թե ինչու է ամբողջ կյանքում տառապել գոտկատեղի ցավերից, ըստ էության, «արել է այն, ինչ չի ցանկացել»:

Եվ այսպես, ի՞նչ են պատմում հիվանդությունները:

Գլուխ

Եթե գլուխը հաճախ կամ անընդհատ ցավում է, ապա «ցավում են մտքերը»՝ տեղեկատվության առատության կամ մտորումների պատճառով: Գլխացավեր հաճախ ունենում են շատ խելացի մարդիկ, ովքեր ճնշում են զգացմունքները: Այդ խնդիրը խոսում է ցածր ինքնագնահատականի եւ վախի, ինչ-որ բանի համար ներքին կշտամբանքների մասին, որոնք մարդը պահում է ներսում:

Մազեր

Մազերի հետ խնդիրները (վաղ ճերմակել, մազաթափություն) սթրեսի, անօգնականության եւ հուսահատության ցուցիչ են: Մազերը, հատկապես կանանց մոտ, կենսունակության խորհրդանիշ են: Խնդիրներ կարող են առաջանալ, եթե մարդն ապրում է մշտական լարվածության եւ վախի մեջ: Ընդամենն անհրաժեշտ է լինել ինքնավստահ, հավատալ սեփական ուժերին: Երբեմն մազերի հիվանդությունը կարող է առաջանալ եսակենտրոն բնավորության եւ Աստծո հանդեպ անգիտակից վրդովմունք ունենալու հետեւանքով:

Պարանոց

Պարանոցը կապում է միտքը (գլուխը) զգացմունքների (մարմնի) հետ: Պարանոցի հետ կապված խնդիրները խոսում են այն մասին, որ միտքը եւ զգացմունքները ներդաշնակ չեն: Մետաֆիզիկական մակարդակում դա կարելի է ընկալել որպես հոգեւորի եւ նյութականի միջեւ կամուրջ: Պարանոցի շրջանում հիվանդությունները խոսում են ճկունության բացակայության մասին. մարդը վախենում է շրջվել, որպեսզի իմանա ճշմարտությունը, անտեսում է իրավիճակը` դրանով զբաղվելու փոխարեն: Կարելի է նաեւ պարանոցի ցավի ժամանակ դրական կամ բացասական պատասխանել գլխի շարժումով:

 

Հոգեսոմատիկա. ինչի՞ մասին են խոսում Ձեր հիվանդությունները
Աչքեր

  • Կարճատեսություն. հեռատեսության բացակայություն, ապագայի հանդեպ վախ եւ սեփական քթից այն կողմ նայելու դժկամություն:
  • Հեռատեսություն. ներկայով ապրելու անկարողություն: Հեռատես մարդիկ շատ երկար են մտածում նախքան անհրաժեշտ քայլն անելը, չեն կարող տեսնել իրավիճակն ամբողջությամբ:
  • Դալտոնիզմ. աչքերը տեսնում են միայն մոխրագույնը: Խոսում է այն մասին, որ մարդը չի կարողանում ընդունել կյանքի ուրախությունները:
  • Գլաուկոմա-բելմո: Մարդը ներկայում տառապում է անցյալի պատճառով, չի ցանկանում ներել եւ ընդունել անցյալը:


Ատամներ

Ատամնացավ ունենում են անվճռական եւ որոշում չկայացնող մարդիկ: Բոլորը որոշում են Ձեր փոխարեն, իսկ Դուք չեք կարող վերլուծել կյանքի իրավիճակները: Ծամող ատամների հետ կապված խնդիրները խոսում են այն մասին, որ դուք չեք կարող ընդունել փաստերը, միեւնույն ժամանակ, վերին կողմնային ատամները պատասխանատու են որոշումների ընդունման, իսկ ներքեւի ատամները՝ սեփական որոշումների համար պատասխանատվություն կրելու համար, ձախ կողմինը՝ անձնական խնդիրների առկայության, աջ կողմինը՝ սոցիալական: Կան նաեւ կարծիքներ, որ մարմնի ձախ կողմի հետ կապված խնդիրներն արձանագրում են մոր հետ հաղորդակցվելու խնդիրները, իսկ աջ կողմինը՝ հոր հետ:

Բերան

Բերանի խոռոչի հիվանդությունները, օրինակ, ստոմատիտը, կապված է հոգին կեղեքող վիրավորանքի հետ: Լեզուն կծելը պատիժ է շատախոսության համար, այտերը կծելը սեփական գաղտնիքները թաքցնելու անհանգստություն է: Բերանը կապված է նոր գաղափարներ ընդունելու հետ: Ցանկացած խնդիր խոսում է այդ հարցում  անկազմակերպ լինելու մասին:

Շրթունքներ

Շրթունքներ՝ մեր զգացմունքայնության արտացոլումը: Կախված ներքին խնդիրների հետ՝ կարող են արտացոլվել հետեւյալ հիվանդությունները.

  • Ճաքեր՝ մարդը տանջվում է անպատասխան զգացմունքներից:
  • Շրթունքները կծել՝ զգայունություն ցույց տալու համար ինքնախարազանում:
  • Հերպես՝ նույնը, ինչ որ շրթունք կծելը, բայց ավելի խորը մտայնությամբ:


Մեջք

Մեջքը խորհրդանշում է կյանքի հենարանը: Մեջքի հետ կապված խնդիրները խոսում են բարոյական աջակցության բացակայության մասին: Մարդը կարծում է, որ իրեն չեն սիրում, կամ ստիպված է թաքցնել սեփական սերը: Եթե մարդը կորցնում է շարժվելու կարողությունը, նշանակում է, որ նա չի կարող գործով ցույց տալ իր սերը.  ձախ կողմից՝ հարազատների նկատմամբ, եթե աջը՝ աշխարհի:

Գոտկատեղ

Գոտկատեղը վիճաբանություն է, մեղքի զգացում, ուշադրությունը կենտրոնացած է այն փաստի վրա, ինչն անցյալում է եղել: Մեջքից ներքեւ հատվածը կապված է նյութական օգուտների, փողի, կողակցի, տան, երեխաների, աշխատանքի հետ: Ցավերն այդ շրջանում խոսում են այն մասին, որ մարդը ցանկանում է ունենալ ինչ-որ բան, որպեսզի իրեն վստահ զգա, բայց չի խոստովանում դա ո՛չ իրեն, ո՛չ ուրիշներին: Արդյունքում նա ստիպված է ամեն ինչ անել ինքնուրույն:

Հոդեր

Երբ կա հոդացավ, նշանակում է կա թաքցրած զայրույթ: Մարդը ձգտում է կատարելության ամեն ինչում, նույնիսկ մանրուքների մեջ: Նա չի թույլատրում իրեն ցույց տալ զայրույթը, եւ այն կուտակվում է հոդերի մեջ:

  • Արթրիտ. մտածում եք այն մասին, որ Ձեզ չեն սիրում: Մարդիկ, ովքեր տառապում են արթրիտից, որպես կանոն, շատ ուղղամիտ են: Նրանց մոտ միշտ գերակշռում է «պետք է» բառը, նրանք ամեն ինչ անում են սեփական ուժերով: Շատ ուժեղ է «ներքին քննադատությունը»:
  • Հոդախախտում. վերջույթների հոդախախտումը խոսում է այն մասին, որ մարդը շատ անգամ է թույլ տալիս չարաշահել իր համբերությունը:
  • Ծնկների հետ խնդիրները խոսում են կամակորության, հպարտության եւ անզիջում բնավորության մասին:


Ավելորդ քաշ

Եթե մարդն ունի ավելորդ քաշի խնդիր, ապա նրան պետք է վերանայել իր ներքին աշխարհը: Սովորաբար, օրգանիզմը պահում է ավելորդը, որպեսզի զերծ մնա արտաքին ազդեցություններից: Մարդը հասարակության, կյանքի հանդեպ շատ անօգնական է: Երբեմն խոսում է նպատակին հասնելու ձգտման կորստի մասին: Ավելորդ քաշով մարդիկ մանուկ հասակում շատ են տառապել նվաստացումից, ծաղրանքից եւ վիրավորանքից:

Սրունքներ

Սրունքների ցավերը խոսում են կյանքի սկզբունքների խնդիրների մասին: Հնարավոր է տեղի է ունեցել իդեալների խորտակում, իսկ հնարավոր է, որ դուք ցանկանում եք մի բան, որը հակասում է Ձեր բարոյական սկզբունքներին: Եթե սրունքների ցավը թույլ չի տալիս առաջ շարժվել, դա կապված է ապագայի հանդեպ ունեցած վերաբերմունքի հետ եւ կյանքում առաջ շարժվելու կարողությամբ:

Ստամոքս

Բժիշկները հաստատում են, որ գաստրիտը հաճախ առաջանում է անհանգստությունների եւ նյարդային խանգարումների դեպքում: Ստամոքսի հետ խնդիրները խոսում են այն մասին, որ մարդը գտնվում է անորոշ վիճակում, բացակայում է որոշակիությունը, եւ երբեմն առաջ է գալիս հուսահատության զգացումը: Ստամոքսի խոցը խոսում է թերարժեքության, վախի եւ անապահովության մասին:

Սկզբնաղբյուր. galatv.am
Լուսանկարը. Мой живот
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com

–   Ի՞նչ ասել է սեզոնային դեպրեսիա:

–   Սեզոնային և հետտոնական դեպրեսիաները սկսում են, երբ տոնական վիճակներն ավարտվում են, սպասելիքները վերանում են...

Բժշկի ընդունարանում
Արտասվելն օգտակար է. armeniamedicalcenter.am
Արտասվելն օգտակար է. armeniamedicalcenter.am

Եթե չլիներ մարդու լաց լինելու ունակությունը, նա նման կլիներ ռոբոտի: Արցունքներն արտահայտում են մեր վիշտը, հիասթափությունը, անօգնականությունը, երբեմն նաև՝ ուրախությունը...

Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am
Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am

Մարդու կյանքը, իհարկե գունավորվում է վառ էմոցիաներով, ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական, հատկապես սթրեսներով և ապրումներով...

Թերապիա
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հրատապ թեմա Հայաստանում Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեպրեսիա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Գայանե Մարգարյանը. armeniamedicalcenter.am
Դեպրեսիա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Գայանե Մարգարյանը. armeniamedicalcenter.am

Դեպրեսիա բառը տրամադրության անկում է նշանակում: Սովորական վատ տրամադրությունը և դրա հետ...

«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am
«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am

Շրջապատում հաճախ լսում ենք` «նևրոզ ունեմ» և շատ դեպքերում, մարդիկ չկարևորելով հիվանդության լրջությունն ու չգնահատելով ռիսկերը, շրջանցում են այն, իսկ արդյունքում բախվում լուրջ խնդիրների: Մարդիկ անլուրջ են վերաբերվում երևույթին՝ մտածելով...

Հոգեկան և վարքի խանգարումներ Բժշկի ընդունարանում
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է հոգեբանը:

Հոգեբանը զբաղվում է հոգեբանական  բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...

Ես
Ինչպես կառավարել սեփական հույզերը. izmirlianmedicalcenter.com
Ինչպես կառավարել սեփական հույզերը. izmirlianmedicalcenter.com

Հույզերի տիրապետության տակ են մեր մտքերը և գործողությունները: Երբեմն մարդուն կարող է թվալ, որ ինքը ոչինչ չի կարողանում անել իր հույզերի հետ: Ընդունակությունը տիրապետել ինքդ քեզ և զսպել հույզերը կարևոր և արժեքավոր ունակություն է...

Որտեղ են կուտակվում բացասական հույզերը
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը

Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...

Ես
Վիրավորանքի զգացումը և նրա կործանարար ազդեցությունը առողջության և հոգեկանի վրա. izmirlianmedicalcenter.com
Վիրավորանքի զգացումը և նրա կործանարար ազդեցությունը առողջության և հոգեկանի վրա. izmirlianmedicalcenter.com

Յուրաքանչյուրին ծանոթ է վիրավորանքի զգացումը: Մարդն իր կյանքի ընթացքում պարբերաբար իր հանդեպ զգում է խղճահարություն այն բանի համար, որ իր հետ անարդար են վարվել, ոնչին ինքն արժանի չէ...

Սթրեսի 5 արտասովոր նախանշան. news.am
Սթրեսի 5 արտասովոր նախանշան. news.am

Գլխացավ, վաղ առավոտից հոգնածություն, գրգռվածություն, վատ տրամադրություն. սրանք ամենեւին էլ սթրեսի միակ նախանշանները չեն: Ստորեւ ներկայացվում է սթրեսի 5 արտասովոր նախանշան...

Թերապիա
Փսիխոսոմատիկ հիվանդությունների հանդեպ հատկապես խոցելի են լարված մտավոր աշխատանքով զբաղված անձիք. հոգեբույժ Գայանե Մարգարյան. armeniamedicalcenter.am
Փսիխոսոմատիկ հիվանդությունների հանդեպ հատկապես խոցելի են լարված մտավոր աշխատանքով զբաղված անձիք. հոգեբույժ Գայանե Մարգարյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ փսիխոսոմատիկ բաժանմունքի վարիչ, հոգեբույժ Գայանե Ասատուրի Մարգարյանը...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Սթրեսը և քաղաքակրթությունը. izmirlianmedicalcenter.com
Սթրեսը և քաղաքակրթությունը. izmirlianmedicalcenter.com

Քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց կտրուկ բարձրացել է ժամանակակից մարդու ինքնագիտակցությունը, և նա ամեն օր հայտնվում է առավել սթրեսային իրավիճակներում, քան նրա նախնիները հեռավոր անցյալում...

Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը, անհանգստությունն ու վախը. tert.am
Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը, անհանգստությունն ու վախը. tert.am

Մարդիկ հաճախ են հայտնվում ցայտնոտի մեջ և իրենց համար արհեստականորեն սթրեսային իրավիճակներ ստեղծում, որոնք կարելի է նաև հեշտությամբ շրջանցել: Այս մասին գրում է Business insider-ը` ներկայացնելով...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ