Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեկան առողջություն

Ամաչկոտության պատճառները

Ամաչկոտության պատճառները

Առօրյա կյանքում հաճախ կարելի է հանդիպել ամաչկոտ մարդկանց: Ոմանք հազվադեպ են ամաչկոտություն զգում, իսկ ոմանք էլ երկչոտ, կաշկանդված ու լարված են գրեթե միշտ: Շատերին դա իրոք խանգարում է լիարժեք կյանք վարել՝ հարաբերություններ ստեղծել, մասնագիտական բարձունքների հասնել, շփումից հաճույք ստանալ և այլն: Նման մարդկանց ունակություններն ու տաղանդները մնում են ստվերում: Այդպիսի մարդկանց մասին  հաճախ ասում են, որ «այսպիսի պարզ գլխով» կամ «այսպիսի ձեռքերով» կարելի էր պրոֆեսոր դառնալ կամ միլիոններ աշխատել:

 

Ամաչկոտ մարդիկ իրենց հաճախ դժբախտ են զգում, քանի որ իրենց ամաչկոտության պատճառով շատ նպատակներ մնում են չիրագործված:  Նման մարդիկ անհարմար են զգում բարձրաձայնել իրենց կարիքների, ցանկությունների, նպատակների մասին, քանի որ վախենում են այլոց գնահատականից.  նրանց համար  շատ ավելի հեշտ է համեստորեն լռել:

 

Ամաչկոտությանը կարելի է վերագրել հետևյալ դրսևորումները՝ լռությունը կամ «ես չգիտեմ»-ի պես նախադասությունները, ցածր ձայնը, իջեցված աչքերն ու կեցվածքը, դեմքի կարմրումը, քրտնելը, շարժումների կաշկանդվածությունը, դողը: Ամաչկոտության պատճառները բազմաթիվ են: Դրա հիմնական պատճառներից է ներքին կոնֆլիկտը: Կոնֆլիկտ ցանկությունների, մտքերի, զգացմունքների և ներքին «քննադատի» միջև, որն ասում է, թե սա անել չի՛ կարելի, սա վա՛տ է, հիմարություն է կամ կարևոր չէ:

 

Հարց է ծագում. որտեղի՞ց է հայտնվում այդ ներքին «քննադատը»: Հաճախ, դա այն ամենն է, ինչ մենք լսել ենք մեր ծնողներից, տատիկներից ու պապիկներից, ուսուցիչներից ու դաստիարակներից: Օրինակ՝ մեր երկրում երկար ժամանակ աղջիկների ամաչկոտությունը խրախուսվում էր: Մեզ ասում էին, որ աղջիկը պետք է լինի համեստ, երկչոտ, գրեթե անտեսանելի, հանգիստ, սիրո մասին խոսքերը պետք է նրան շփոթեցնեն: Իր մասին այդպիսի աղջիկը չպետք է խոսի, իսկ գովասանքներից չհպարտանա:Իսկ որքա՜ն ասացվածքներ և արտահայտություններ կան, որոնց միջոցով ծնողները, հաճախ հոգնածության կամ անտեղյակության հետևանքով, լռեցնում են իրենց երեխաներին. «մտածի՛ր խոսելուց առաջ», «ուր նստեցնեն, այնտեղ էլ նստիր», «որ կողմ չասեն, այն կողմ մի նայիր», «տեսնում ես՝ մեծերը խոսում են», «քո խելքի բանը չէ», «դեռ փոքր ես» և այլն: Այդպիսի երեխաները մեծանում են կաշկանդվածություն, երկչոտություն և լարվածություն զգալով, որովհետև շարունակում են լսում են նույնը, սակայն արդեն իրենց ներսում: Եթե արդեն հասուն  տարիքում ամաչկոտ մարդուն ինչ-որ բացասական բան են ասում, ապա դա միայն ավելի է խորացնում նրա ամաչկոտության և անինքնավստահության զգացումը:

 

Սովորաբար ամաչկոտ մարդիկ խւսափում են այնպիսի իրավիճակներից, որտեղ պետք է ակտիվորեն շփվել, արտահայտվել և այն մարդկանցից, ովքեր կարող են նրանց քննադատել: Կան այնպիսիք, ովքեր իրենց ամաչկոտությունը հաղթահարում են ալկոհոլի, թմրադեղերի միջոցով: Դա հանում է նրանց ներքին արգելքները, սակայն դա հղի է ալկոհոլիզմով և այլ կախվածություններով, քանի որ հաճախ այդպիսի մարդիկ դժվարանում են ծանոթանալ երիտասարդի կամ աղջկա հետ, շրջապատում իրենց դրսևորել սթափ վիճակում և միշտ ստիպված են դիմել հոգեմետ նյութերի օգնությանը: Կան մարդիկ, ովքեր պայքարում են սեփական ամաչկոտության դեմ, ինչպես իսկական չարի դեմ: Նրանք ագրեսիվորեն գնում են իրենց վախերին ընդառաջ, ինչն էլ նյարդայնության տպավորություն է թողնում: Հաճախ նրանք պարծենում են իրենց հաղթանակներով, բայց այդ հաղթանակներն այնքան ցուցադրական են և վառ արտահատված, որ տպավորություն է ստեղծվում, թե այդ ամենն ուրիշներից սեփական երկչոտ բնույթը թաքցնելու համար է արվում:

 

Ամաչկոտության հիմնական հետևանքներն են՝ մասնագիտական և ստեղծագործական ինքնակայացման բացակայությունը, ժամանակի անիմաստ վատնումը, մշտական մեղքի զգացումը, կախվածությունը մեծամասնության կարծիքից, շփման դժվարությունները և այլն: Իսկ ինչպե՞ս ազատվել ամաչկոտությունից: Նախ և առաջ հարկավոր է  փոխել դրա հանդեպ վերաբերմունքը՝ դադարել վախենալ դրանից և ատել այն: Դրա համար պետք է ամաչկոտության մեջ որևէ դրական կողմ գտնել: Դա կարող է լինել զգոնությունը, զգուշությունը, լրջությունը, խոհեմությունը: Օրինակ, ամաչկոտ մարդիկ հաճախ ունեն ուրիշ մարդկանց ապրումակցելու, նրանց հասկանալու գերազանց ունակություն: Դրական կողմեր գտնելը շատ կարևոր քայլ է, քանի որ սիրով արված ցանկացած գործ միշտ էլ դրական արդյունք է տալիս: Քիչ ամաչելուն կարող է նպաստել նաև այդ մասին արտահայտվելը: Օրինակ՝ եթե Դուք ժամադրված եք աղջկա հետ և ամաչում եք նրանից, ապա նրան ասեք՝ «Ես քեզ տեսնելով մի փոքր հուզվեցի» կամ եթե Դուք ելույթ եք ունենում հանրության առջև, ապա կարող եք ասել՝ «Ես մի փոքր հուզված եմ, ինձ համար շատ կարևոր է այս ելույթը: Ես երկար եմ սպասել այս հնարավորությանը»: Երբ մենք բարձրաձայնում ենք այն մասին, թե ինչ ենք զգում, դրա ուժը մի փոքր նվազում է:

 

Ամաչկոտությունից լիովին ձերբազատվելու համար, իհարկե, ցանկալի է դիմել հոգեբանի օգնությանը, քանի որ դա Ձեզ հնարավորություն կտա հասկանալ դրա իրական պատճառները, տեսնել և ի օգուտ Ձեզ շրջել դրանից բխող խնդիրները, ինչպես նաև հաշտեցնել Ձեր ներքին «քննադատին» սեփական ցանկությունների, մտքերի և զգացմունքների հետ:     

Սկզբնաղբյուր. harmonia.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հրատապ թեմա Հայաստանում Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com

–   Ի՞նչ ասել է սեզոնային դեպրեսիա:

–   Սեզոնային և հետտոնական դեպրեսիաները սկսում են, երբ տոնական վիճակներն ավարտվում են, սպասելիքները վերանում են...

Բժշկի ընդունարանում
Արտասվելն օգտակար է. armeniamedicalcenter.am
Արտասվելն օգտակար է. armeniamedicalcenter.am

Եթե չլիներ մարդու լաց լինելու ունակությունը, նա նման կլիներ ռոբոտի: Արցունքներն արտահայտում են մեր վիշտը, հիասթափությունը, անօգնականությունը, երբեմն նաև՝ ուրախությունը...

Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am
Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am

Մարդու կյանքը, իհարկե գունավորվում է վառ էմոցիաներով, ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական, հատկապես սթրեսներով և ապրումներով...

Թերապիա
Դեպրեսիա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Գայանե Մարգարյանը. armeniamedicalcenter.am
Դեպրեսիա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Գայանե Մարգարյանը. armeniamedicalcenter.am

Դեպրեսիա բառը տրամադրության անկում է նշանակում: Սովորական վատ տրամադրությունը և դրա հետ...

«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am
«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am

Շրջապատում հաճախ լսում ենք` «նևրոզ ունեմ» և շատ դեպքերում, մարդիկ չկարևորելով հիվանդության լրջությունն ու չգնահատելով ռիսկերը, շրջանցում են այն, իսկ արդյունքում բախվում լուրջ խնդիրների: Մարդիկ անլուրջ են վերաբերվում երևույթին՝ մտածելով...

Հոգեկան և վարքի խանգարումներ Բժշկի ընդունարանում
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է հոգեբանը:

Հոգեբանը զբաղվում է հոգեբանական  բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...

Ես
Ինչպես կառավարել սեփական հույզերը. izmirlianmedicalcenter.com
Ինչպես կառավարել սեփական հույզերը. izmirlianmedicalcenter.com

Հույզերի տիրապետության տակ են մեր մտքերը և գործողությունները: Երբեմն մարդուն կարող է թվալ, որ ինքը ոչինչ չի կարողանում անել իր հույզերի հետ: Ընդունակությունը տիրապետել ինքդ քեզ և զսպել հույզերը կարևոր և արժեքավոր ունակություն է...

Որտեղ են կուտակվում բացասական հույզերը
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը

Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...

Ես
Վիրավորանքի զգացումը և նրա կործանարար ազդեցությունը առողջության և հոգեկանի վրա. izmirlianmedicalcenter.com
Վիրավորանքի զգացումը և նրա կործանարար ազդեցությունը առողջության և հոգեկանի վրա. izmirlianmedicalcenter.com

Յուրաքանչյուրին ծանոթ է վիրավորանքի զգացումը: Մարդն իր կյանքի ընթացքում պարբերաբար իր հանդեպ զգում է խղճահարություն այն բանի համար, որ իր հետ անարդար են վարվել, ոնչին ինքն արժանի չէ...

Սթրեսի 5 արտասովոր նախանշան. news.am
Սթրեսի 5 արտասովոր նախանշան. news.am

Գլխացավ, վաղ առավոտից հոգնածություն, գրգռվածություն, վատ տրամադրություն. սրանք ամենեւին էլ սթրեսի միակ նախանշանները չեն: Ստորեւ ներկայացվում է սթրեսի 5 արտասովոր նախանշան...

Թերապիա
Փսիխոսոմատիկ հիվանդությունների հանդեպ հատկապես խոցելի են լարված մտավոր աշխատանքով զբաղված անձիք. հոգեբույժ Գայանե Մարգարյան. armeniamedicalcenter.am
Փսիխոսոմատիկ հիվանդությունների հանդեպ հատկապես խոցելի են լարված մտավոր աշխատանքով զբաղված անձիք. հոգեբույժ Գայանե Մարգարյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ փսիխոսոմատիկ բաժանմունքի վարիչ, հոգեբույժ Գայանե Ասատուրի Մարգարյանը...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Սթրեսը և քաղաքակրթությունը. izmirlianmedicalcenter.com
Սթրեսը և քաղաքակրթությունը. izmirlianmedicalcenter.com

Քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց կտրուկ բարձրացել է ժամանակակից մարդու ինքնագիտակցությունը, և նա ամեն օր հայտնվում է առավել սթրեսային իրավիճակներում, քան նրա նախնիները հեռավոր անցյալում...

Հոգեսոմատիկա. ինչի՞ մասին են խոսում հիվանդությունները. galatv.am
Հոգեսոմատիկա. ինչի՞ մասին են խոսում հիվանդությունները. galatv.am

Հոգեսոմատիկա` գիտություն է հոգու եւ մարմնի մասին, բժշկության մեջ ուղղություն է, որը զբաղվում է առողջության վրա մեր էմոցիաների, վախերի եւ հոգեբանական արգելափակումների ազդեցությամբ...

Թերապիա
Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը, անհանգստությունն ու վախը. tert.am
Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը, անհանգստությունն ու վախը. tert.am

Մարդիկ հաճախ են հայտնվում ցայտնոտի մեջ և իրենց համար արհեստականորեն սթրեսային իրավիճակներ ստեղծում, որոնք կարելի է նաև հեշտությամբ շրջանցել: Այս մասին գրում է Business insider-ը` ներկայացնելով...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ