Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեկան առողջություն

Ինչպես ազատվել աշնան թախիծից. news.am

Ինչպես ազատվել աշնան թախիծից. news.am

Որքան եղանակն ավելի զովանում է, այնքան աշնանային թախիծն ավելի շատ է սկսում պատել մեզ եւ՝ ուզես, թե չուզես, ընկնում ես աշնանային մելամաղձոտ ու մռայլ տրամադրության մեջ։ Արդյունքում, տխուր ֆիլմեր դիտելու, տրամադրությունից դժգոհելու, առավոտյան երկար քնելու ցանկություն է առաջանում։

Բայց աշնանը կյանքը չի կանգնում, առջեում հետաքրքիր օրեր են սպասվում։

Մի քանի խորհուրդ, որոնք ո՛չ միայն կօգնեն ազատվել աշնան թախիծից, այլեւ կբարձրացնեն տրամադրությունը։

  1. Գնացեք շոփինգի
    Պետք չէ բացել զգեստապահարանը եւ ընտրել մուգ ու մռայլ հագուստներ, քանի որ դրանք միայն տխրություն են հաղորդում։  Ավելի լավ է պտտվել խանութներով եւ մի նոր ու ոճային հագուստ գնել, որն ուրախություն կպատճառի։ Պետք է հիշել, որ աշունը հնարավորություն է տալիս գնել սպորտային նոր կոշիկներ, նոր վերարկու, նաեւ երփներանգ զգեստներ։ Նորաձեւ է դա, թե ոչ, եթե որեւէ հագուստ այդ պահին դուր է գալիս, ուրեմն  հենց դա էլ ընտրեք։

  2. Գնացեք պարի դասընթացների
    Այո-այո՛, սա հենց այն է, ինչի մասին դուք մտածել եք։ Ժամանակն է, որ ցանկություններն ի կատար ածեք։ Իսկ եթե կարծում եք, որ պարը Ձեզ համար չէ, ապա կարող եք ֆիթնեսի կամ լողի գնալ։ Դուք ֆիզիկական ակտիվության պակաս ունեք։ Ի դեպ, օրը կարելի է լցնել նաեւ գեղեցիկ ու տրամադրող երաժշտությամբ։

  3. Հաճախ զբոսնեք
    Աշունը տանը նստելու համար չէ, չնայած, չգիտես ինչու, այս շրջանում սովորաբար բոլորը հենց դա են ուզում։ Պետք է զանգել ընկերուհուն կամ սիրած էակին եւ դուրս գալ փողոց՝ զբոսնելու։ Ճանապարհին կարելի է մի սրճարան մտնել՝ մեկ բաժակ սուրճ կամ թեյ խմելու եւ թխվածք ուտելու։  Ի դեպ, մասնագետները խորհուրդ չեն տալիս աշնանը դիետաներ պահել, քանի որ իմունիտետն արդեն իսկ թույլ է, եւ այն չի կարող «հանդուրժել» քաղցը։

  4. Կարգի բերեք ամեն ինչ
    Ճիշտ է, մի փոքր ձանձրալի է հնչում, բայց խոսքը ամեն ինչ կարգի բերելու ու մաքրելու մասին է, որից հետո ձեզ շատ ավելի թարմացած ու վերականգնված կզգաք։ Օրինակ, կարող եք հավաքել կոշիկները կամ հին զուգագուլպաները. դրանցից շատերը, հաստատ, վաղուց պետք է աղբարկղում լինեին։ Հավաքեք այն ամենը, ինչն այլեւս չեք կրում կամ չեք օգտագործում։ Դուք կտեսնենք, որ այս գործընթացը որքան դրականորեն է ազդում Ձեզ վրա։

  5. Միացրեք լույսը եւ բացեք պատուհանը
    Մասնագետները պնդում են, որ տխուր ու մելամաղձոտ տրամադրության հիմնական պատճառը խավար ու մռայլ  օրն է։ Մենք արթնանում ենք մթության մեջ եւ տուն վերադառնում երեկոյան մութ ժամերին, ինչը չի կարող չազդել մեր տրամադրության վրա։ Բացի տրամադրության անկումից, լույսի պակասը կարող է բացասական ներգործություն ունենալ մարդու օրգանիզմի եւ մարմնի վրա։ Աշնանը մեր օրգանիզմը վիտամին D-ի պակաս ունի, այդ պատճառով առաջանում են նաեւ մաշկի, իմունիտետի որոշ խնդիրներ։ Հետեւաբար պետք չէ մոռանալ վարագույրները բացելու եւ սենյակը լուսավորելու մասին։ Ճիշտ է, սա կարող է շատ էլեկտրաէներգիա պահանջել, բայց համաձայնեք, առողջությունը շատ ավելի կարեւոր է։

  6. Սեքսով զբաղվեք
    Իհարկե, սիրած անձնավորության հետ։ Սեքսով զբաղվելը նպաստում է էնդորֆինների (այսպես կոչված «երջանկության» հորմոն) արտադրությանը։ Բայց պետք չէ սեքսին՝ որպես բուժման միջոցի վերաբերել, քանի որ դեղամիջոցները խմում են ըստ ցուցակի, իսկ սա արդեն ձանձրալի է։Սեքսը պետք է միայն դրական զգացմունքներ առաջացնի ձեզ մոտ։

  7. Ինքնաքննադատությամբ մի զբաղվեք
    Հենց աշնանը ցանկություն է առաջանում վերլուծել քո ներաշխարհը կամ գնալ հոգեբանի մոտ։ Բայց պետք չէ այդքան կենտրոնանալ վատ տրամադրության վրա, պարզապես փորձեք մի փոքր ավելի լավ ու հաճելի երեւույթների մասին մտածել, որովհետեւ ինքնաքննադատությունը ոչնչով չի օգնի ձեզ եւ չի փրկի իրավիճակը։ Նման դեպքերում կարող է անգամ օգնել հետեւյալ արտահայտությունը. «դրա մասին կարելի է վաղը մտածել»։ Նախընտրելի է, որ այս նախադասությունն ամեն օր ասեք, մինչեւ Ձեզ մոտ տրամադրության դրական փոփոխություն կլինի։

 

Սկզբնաղբյուր. Delfi
Աղբյուր. style.news.am
Լուսանկարը. deyneko.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com

–   Ի՞նչ ասել է սեզոնային դեպրեսիա:

–   Սեզոնային և հետտոնական դեպրեսիաները սկսում են, երբ տոնական վիճակներն ավարտվում են, սպասելիքները վերանում են...

Բժշկի ընդունարանում
Արտասվելն օգտակար է. armeniamedicalcenter.am
Արտասվելն օգտակար է. armeniamedicalcenter.am

Եթե չլիներ մարդու լաց լինելու ունակությունը, նա նման կլիներ ռոբոտի: Արցունքներն արտահայտում են մեր վիշտը, հիասթափությունը, անօգնականությունը, երբեմն նաև՝ ուրախությունը...

Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am
Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am

Մարդու կյանքը, իհարկե գունավորվում է վառ էմոցիաներով, ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական, հատկապես սթրեսներով և ապրումներով...

Թերապիա
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հրատապ թեմա Հայաստանում Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեպրեսիա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Գայանե Մարգարյանը. armeniamedicalcenter.am
Դեպրեսիա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Գայանե Մարգարյանը. armeniamedicalcenter.am

Դեպրեսիա բառը տրամադրության անկում է նշանակում: Սովորական վատ տրամադրությունը և դրա հետ...

«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am
«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am

Շրջապատում հաճախ լսում ենք` «նևրոզ ունեմ» և շատ դեպքերում, մարդիկ չկարևորելով հիվանդության լրջությունն ու չգնահատելով ռիսկերը, շրջանցում են այն, իսկ արդյունքում բախվում լուրջ խնդիրների: Մարդիկ անլուրջ են վերաբերվում երևույթին՝ մտածելով...

Հոգեկան և վարքի խանգարումներ Բժշկի ընդունարանում
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է հոգեբանը:

Հոգեբանը զբաղվում է հոգեբանական  բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...

Ես
Ինչպես կառավարել սեփական հույզերը. izmirlianmedicalcenter.com
Ինչպես կառավարել սեփական հույզերը. izmirlianmedicalcenter.com

Հույզերի տիրապետության տակ են մեր մտքերը և գործողությունները: Երբեմն մարդուն կարող է թվալ, որ ինքը ոչինչ չի կարողանում անել իր հույզերի հետ: Ընդունակությունը տիրապետել ինքդ քեզ և զսպել հույզերը կարևոր և արժեքավոր ունակություն է...

Որտեղ են կուտակվում բացասական հույզերը
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը

Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...

Ես
Վիրավորանքի զգացումը և նրա կործանարար ազդեցությունը առողջության և հոգեկանի վրա. izmirlianmedicalcenter.com
Վիրավորանքի զգացումը և նրա կործանարար ազդեցությունը առողջության և հոգեկանի վրա. izmirlianmedicalcenter.com

Յուրաքանչյուրին ծանոթ է վիրավորանքի զգացումը: Մարդն իր կյանքի ընթացքում պարբերաբար իր հանդեպ զգում է խղճահարություն այն բանի համար, որ իր հետ անարդար են վարվել, ոնչին ինքն արժանի չէ...

Սթրեսի 5 արտասովոր նախանշան. news.am
Սթրեսի 5 արտասովոր նախանշան. news.am

Գլխացավ, վաղ առավոտից հոգնածություն, գրգռվածություն, վատ տրամադրություն. սրանք ամենեւին էլ սթրեսի միակ նախանշանները չեն: Ստորեւ ներկայացվում է սթրեսի 5 արտասովոր նախանշան...

Թերապիա
Փսիխոսոմատիկ հիվանդությունների հանդեպ հատկապես խոցելի են լարված մտավոր աշխատանքով զբաղված անձիք. հոգեբույժ Գայանե Մարգարյան. armeniamedicalcenter.am
Փսիխոսոմատիկ հիվանդությունների հանդեպ հատկապես խոցելի են լարված մտավոր աշխատանքով զբաղված անձիք. հոգեբույժ Գայանե Մարգարյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ փսիխոսոմատիկ բաժանմունքի վարիչ, հոգեբույժ Գայանե Ասատուրի Մարգարյանը...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Սթրեսը և քաղաքակրթությունը. izmirlianmedicalcenter.com
Սթրեսը և քաղաքակրթությունը. izmirlianmedicalcenter.com

Քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց կտրուկ բարձրացել է ժամանակակից մարդու ինքնագիտակցությունը, և նա ամեն օր հայտնվում է առավել սթրեսային իրավիճակներում, քան նրա նախնիները հեռավոր անցյալում...

Հոգեսոմատիկա. ինչի՞ մասին են խոսում հիվանդությունները. galatv.am
Հոգեսոմատիկա. ինչի՞ մասին են խոսում հիվանդությունները. galatv.am

Հոգեսոմատիկա` գիտություն է հոգու եւ մարմնի մասին, բժշկության մեջ ուղղություն է, որը զբաղվում է առողջության վրա մեր էմոցիաների, վախերի եւ հոգեբանական արգելափակումների ազդեցությամբ...

Թերապիա
Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը, անհանգստությունն ու վախը. tert.am
Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը, անհանգստությունն ու վախը. tert.am

Մարդիկ հաճախ են հայտնվում ցայտնոտի մեջ և իրենց համար արհեստականորեն սթրեսային իրավիճակներ ստեղծում, որոնք կարելի է նաև հեշտությամբ շրջանցել: Այս մասին գրում է Business insider-ը` ներկայացնելով...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ