Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեկան առողջություն

Ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանց հիմնական սովորությունները. blog.mediamall.am

Ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանց հիմնական սովորությունները. blog.mediamall.am

Ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանց բնորոշ են մի շարք սովորություններ, որոնցից հիմնականներն են' 

  1.  Համեմատելու սովորություն
    Ուրիշների հետ ինքն իրեն համեմատելու և բոլորին ներքևից վերև նայելու անձի սովորությունն, անկասկած, կախվածության նշան է: Բացառելով սեփական աձի յուրահատկությունն ու բացառիկությունը' աձն ինքնըստինքյան և աստիճանաբար դավաճանում է իրեն: Գնահատելով իրեն ուրիշների միջոցով, մարդը ռիսկի է գնում կորցնել իր համար ամենակարև՝ ինքն իրեն իրապես ճանաչելու բացառիկ կարողությունը և շնորհը: Անտեսելով սեփական ուժի աղբյուրը՝ մարդը դատապարտված է որոնելու իր համար տիրոջ, ղեկավարի, առաջնորդի, ով, հավատացե՛ք, անկասկած կգտնվի: Եթե անձը չի կողմնորոշվում և չգիտի ինչ անել իր կյանքի հետ ու ինչպես այն տնօրինել, ապա կգտնվի մեկը, ով կանի դա նրա փոխարեն:

  2.  Մրցակցելու սովորությունը
    Ինչ որ մեկից ավելի լավը երևալու անձի նախանձախնդիր ներքին ցանկության ու ձգտման մեջ միշտ թաքնված է վերջինիս՝ ուրիշներից ավելի թերի, ավելի վատը լինելու փաստը և դրա հակառակն ապացուցելու անձի փորձը: Քանի դեռ մարդու ուռճացած ու ոչ բարենպաստ «Եսը» նրա կյանքի միակ առաջմղիչ ու գերնպատակ գործոնն է, ապա նա իր կյանքում միշտ «մրցավազքի» ու «պայքարի» մեջ է գտնվելու: Հիշե՛ք, որ միշտ կլինեն այնպիսիք, ովքեր լավն են և նրանցից ավելի լավերը: Ինչպես ասում են՝ միշտ լավից լավը կա: Կյանքի նպատակը միայն նրանում է, որ «լինենք», այլ ոչ թե մրցակցենք: Լինել ինքդ քեզ հետ, լինել ինքդ քեզ հավատարիմ, այլ ոչ որևէ մեկից ավելի լավը: Տեղին է մեջբերել Օշոյի հետևյալ իմաստուն խոսքերը՝ «Միայն դժբախտ մարդն է փորձում ապացուցել , որ նա երջանիկ է, միայն մահացած մարդն է պայքարում ապացուցել, որ նա կենդանի է, ապրում է, միայն վախկոտն է փորձում ապացուցել, որ նա անվախ է, քաջ ու խիզախ: Միայն այն մարդը, ով գիտի սեփական աձի «փոքրությունը», փորձում է ապացուցել իր «մեծությունը»:

  3.  Հուսալու սովորությունը
    Հրաժարվելով հավատալ ինքն իրեն՝ մարդն ապրում է մշտապես հուսալով, ակնկալիքներով ու սպասումներով: Նա հույս ունի, որ ինչ-որ գերբնական ուժ, հոսանք, կամ՝ պարզապես կհայտնվի ինչ-որ մեկը, ով կօգնի իրեն անցնել կյանքի միջով: Այդպիսի մարդիկ միշտ ինչ-որ բանի են սպասում և չգիտեն էլ ինչ ակնկալել այդ անվերջանալի սպասումից: Նրանց վախեցնում է կյանքը, բայց ամենից շատ՝ դրա պատասխանատվությունը: Ապրելով ուրիշի սցենարով և ինչ-որ մեկի նավակում՝ անձն ինքն իրեն զրկում է կյանքի կախարդանքից ու հրաշքներից: Միշտ հիշե՛ք՝ հրաշքները ոտնակոխ եղած ճանապարհներում չեն, այլ անհայտ արահետներում: Մի օր, երբ ռիսկի գնաք ու որոշեք փորձել շրջել ձեր կյանքի անիվը, կտեսնեք, կհասկանաք ու կհամոզվեք, որ ձեզ առաջնորդներ պետք չեն:

  4.  Ճանաչում փնտրելու սովորությունը
    Երբ անձը չգիտի իր գինը, նրան մնում է միայն կառչել շրջապատի գնահատականից: Ճանաչման և ինքնաճանաչման փնտրտուքների մեջ անձը կիսում է ոչ թե այն, ինչն իրեն է ցանկալի, այլ այն, ինչը նրան գումար կբերի ու կլցնի արժանիքների իր «քսակը»: Բայց մարդկային «Ես»-ը բավարարվել չգիտի, նա անհագ է: Եվ որքան մարդը ճանաչված ու հայտնի է դառնում, դրա հետ մեկտեղ նույնչափ ռեսուրսներ ու գործոններ են անհրաժեշտ լինում սեփական անձի կարևորությունն ու նշանակությունն ընդգծելու և շեշտելու համար: Ստացվում է փակ շրջան: Դրանից դուրս գալ հնարավոր է՝ հասկանալով, որ սեփական արժեվորումը բխում է միայն ներսից, այլ ոչ թե որոշվում է շրջապատի կարծիքով ու վերջինիս կողմից տրվող գնահատականով:

  5. Մանիպուլյացիայի դիմելու սովորությունը
    Երբ մարդը չի հավատում սեփական ուժերին, նա օգտագործում է ուրիշներինն իր առաջխաղացման և սեփական նպատակներին հասնելու համար: Կամա թե ակամա նա դառնում է մանիպուլյատոր: Դրա համար նա օգտագործում է ամեն հնարավոր միջոցները, խորամանկ հնարքներն ու ճարպկությունները՝ խղճահարություն, մեղքի և այլ զգացողություններ առաջացնելով մարդկանց մեջ: Իսկ երբ նրա կողմից օգտագործվող հնարները ժամանակի ընթացքում հնանում ու դառնում են անարդյունավետ՝ չարդարացնելով սեփական սպասումներն ու ակնկալիքները, նա փնտրում ու գտնում է ավելի նորերը: Այսպես ասած՝ ժամանակի հետ զարգանում է ճարպկությունը, բայց ոչ հավատն ու վստահությունը սեփական անձի հանդեպ: Հիշե՛ք, օգտագործելով և ստորացնելով ուրիշներին՝ դուք չեք բարձրացնի ձեր ինքնագնահատականը: Ուրիշներին մանիպուլյացիայի ենթարկելու և շահարկելու փոխարեն փորձեք ինքներդ ձեզ մոտիվացնել ու զարգացնել:

Սկզբնաղբյուր. blog.mediamall.am
Լուսանկարը. adventist161.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com

–   Ի՞նչ ասել է սեզոնային դեպրեսիա:

–   Սեզոնային և հետտոնական դեպրեսիաները սկսում են, երբ տոնական վիճակներն ավարտվում են, սպասելիքները վերանում են...

Բժշկի ընդունարանում
Արտասվելն օգտակար է. armeniamedicalcenter.am
Արտասվելն օգտակար է. armeniamedicalcenter.am

Եթե չլիներ մարդու լաց լինելու ունակությունը, նա նման կլիներ ռոբոտի: Արցունքներն արտահայտում են մեր վիշտը, հիասթափությունը, անօգնականությունը, երբեմն նաև՝ ուրախությունը...

Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am
Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am

Մարդու կյանքը, իհարկե գունավորվում է վառ էմոցիաներով, ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական, հատկապես սթրեսներով և ապրումներով...

Թերապիա
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հրատապ թեմա Հայաստանում Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեպրեսիա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Գայանե Մարգարյանը. armeniamedicalcenter.am
Դեպրեսիա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Գայանե Մարգարյանը. armeniamedicalcenter.am

Դեպրեսիա բառը տրամադրության անկում է նշանակում: Սովորական վատ տրամադրությունը և դրա հետ...

«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am
«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am

Շրջապատում հաճախ լսում ենք` «նևրոզ ունեմ» և շատ դեպքերում, մարդիկ չկարևորելով հիվանդության լրջությունն ու չգնահատելով ռիսկերը, շրջանցում են այն, իսկ արդյունքում բախվում լուրջ խնդիրների: Մարդիկ անլուրջ են վերաբերվում երևույթին՝ մտածելով...

Հոգեկան և վարքի խանգարումներ Բժշկի ընդունարանում
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է հոգեբանը:

Հոգեբանը զբաղվում է հոգեբանական  բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...

Ես
Ինչպես կառավարել սեփական հույզերը. izmirlianmedicalcenter.com
Ինչպես կառավարել սեփական հույզերը. izmirlianmedicalcenter.com

Հույզերի տիրապետության տակ են մեր մտքերը և գործողությունները: Երբեմն մարդուն կարող է թվալ, որ ինքը ոչինչ չի կարողանում անել իր հույզերի հետ: Ընդունակությունը տիրապետել ինքդ քեզ և զսպել հույզերը կարևոր և արժեքավոր ունակություն է...

Որտեղ են կուտակվում բացասական հույզերը
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը

Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...

Ես
Վիրավորանքի զգացումը և նրա կործանարար ազդեցությունը առողջության և հոգեկանի վրա. izmirlianmedicalcenter.com
Վիրավորանքի զգացումը և նրա կործանարար ազդեցությունը առողջության և հոգեկանի վրա. izmirlianmedicalcenter.com

Յուրաքանչյուրին ծանոթ է վիրավորանքի զգացումը: Մարդն իր կյանքի ընթացքում պարբերաբար իր հանդեպ զգում է խղճահարություն այն բանի համար, որ իր հետ անարդար են վարվել, ոնչին ինքն արժանի չէ...

Սթրեսի 5 արտասովոր նախանշան. news.am
Սթրեսի 5 արտասովոր նախանշան. news.am

Գլխացավ, վաղ առավոտից հոգնածություն, գրգռվածություն, վատ տրամադրություն. սրանք ամենեւին էլ սթրեսի միակ նախանշանները չեն: Ստորեւ ներկայացվում է սթրեսի 5 արտասովոր նախանշան...

Թերապիա
Փսիխոսոմատիկ հիվանդությունների հանդեպ հատկապես խոցելի են լարված մտավոր աշխատանքով զբաղված անձիք. հոգեբույժ Գայանե Մարգարյան. armeniamedicalcenter.am
Փսիխոսոմատիկ հիվանդությունների հանդեպ հատկապես խոցելի են լարված մտավոր աշխատանքով զբաղված անձիք. հոգեբույժ Գայանե Մարգարյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ փսիխոսոմատիկ բաժանմունքի վարիչ, հոգեբույժ Գայանե Ասատուրի Մարգարյանը...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Սթրեսը և քաղաքակրթությունը. izmirlianmedicalcenter.com
Սթրեսը և քաղաքակրթությունը. izmirlianmedicalcenter.com

Քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց կտրուկ բարձրացել է ժամանակակից մարդու ինքնագիտակցությունը, և նա ամեն օր հայտնվում է առավել սթրեսային իրավիճակներում, քան նրա նախնիները հեռավոր անցյալում...

Հոգեսոմատիկա. ինչի՞ մասին են խոսում հիվանդությունները. galatv.am
Հոգեսոմատիկա. ինչի՞ մասին են խոսում հիվանդությունները. galatv.am

Հոգեսոմատիկա` գիտություն է հոգու եւ մարմնի մասին, բժշկության մեջ ուղղություն է, որը զբաղվում է առողջության վրա մեր էմոցիաների, վախերի եւ հոգեբանական արգելափակումների ազդեցությամբ...

Թերապիա
Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը, անհանգստությունն ու վախը. tert.am
Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը, անհանգստությունն ու վախը. tert.am

Մարդիկ հաճախ են հայտնվում ցայտնոտի մեջ և իրենց համար արհեստականորեն սթրեսային իրավիճակներ ստեղծում, որոնք կարելի է նաև հեշտությամբ շրջանցել: Այս մասին գրում է Business insider-ը` ներկայացնելով...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ