Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեկան առողջություն

Վախի հաղթահարման ամենաարդյունավետ միջոցները

Վախի հաղթահարման ամենաարդյունավետ միջոցները

Խոսքը գնում է անինքնավստահության և վախի հաղթահարման մասին, որոնք խանգարում են մարդուն՝ գործել: Կարևոր է հիշել, որ վախերին ընդառաջ գնալը նշանակում է աճել, սովորել, դառնալ ավելի իմաստուն և ուժեղ:

Շատ հազվադեպ կարելի է հանդիպել մարդկանց, որոնք ոչնչից չեն վախենում: Վախը դա տագնապի ընդհանուր ռեակցիան է իրական կամ ենթադրվող վտանգի հանդեպ: Այսպիսով, վախը է մեր կյանքի անբաժանելի մասնէ, բայց երբ այն ստեղծում է իռացիոնալ սահմանափակումներ, ապա այդ ժամանակ կարող է բացասաբար ազդել մեր վարքի վրա: Ցանկացած նորմալ մարդու մոտ կարող են լինել տարբեր վախեր, այդ թվում այնպիսինները, որոնց մասին նա անգամ չի էլ կասկածում, մինչև չհայտնվի համապատասխան իրավիճակում: Սա ամենահին զգացումներից է, որը միշտ անհրաժեշտ է եղել գոյատևելու համար, և այն մեզ միաժամանակ և՛ օգնում է, և՛ խանգարում:

 

Եթե մարդկանց հարցնենք, թե նրանք ինչ հիմնական վախեր ունեն, ապա տիպիկ պատասխանները կլինեն այսպիսիք.

 

  • անհաջողության վախ,
  • մերժված լինելու վախ,
  • բավականին լավը չլինելու վախ:

 

Վախի վերջին տեսակը՝ բավականին լավը չլինել ինչ-որ մի բանի համար, ամենաշատն է ընկած մյուս վախերի հիմքում: Մենք վախենում ենք, որ անհաջողության կմատնվենք, քանի որ բավականաչափ լավը չենք: Մենք վախենում ենք, որ կկորցնենք փոխհարաբերությունները, որ մեզ կմերժեն, քանի որ բավականաչափ լավը չենք: Անգամ կարող ենք ունենալ կասկածների վրա հիմնված մեր հաջողության վերաբերյալ մտավախություններ:

 

Վախերի առկայությունը բավականին բնական երևույթ է: Սակայն, երբ դրանք սկսում են մեզ խանգարել, ապա այդ ժամանակ կարող են հանգեցնել ողբերգության: Վախերը խանգարում են մեզ գործել, դրանք անգամ կարող են մեզ խանգարել՝ երազել:

 

Մտավախությունների մեծ մասն անհիմն է, քանի որ մարդիկ, չնայած նրան, որ կատարյալ չեն, սակայն բավականին լավն են նվաճումների  համար: 

 

Ինչպե՞ս ազատվել վախից, ինչպե՞ս հաղթահարել անվստահությունը: Այս հարցերը մարդկանց մեծամասնության համար արդիական  են կյանքի տարբեր փուլերում:

 

Ասում են, որ համարձակ է ոչ թե նա, ով չի վախենում, այլ նա, ով ունակ է գործելու, չնայած  իր վախին: 

 

Այս հոդվածում  մենք կթվարկենք մի քանի պարզ, սակայն արդյունավետ մեթոդներ, որոնք հասու են բոլորին, և կօգնեն հաղթահարել վախն ու վստահություն ձեռք բերել սեփական ուժերի նկատմամբ:

 

  1. Սկզբում խոստովանեք Ձեր վախերը. դա ամենալուրջ առաջին քայլն է: Գրեթե մեզնից յուրաքանչյուրն ունի ինչ-որ մտավախություններ, բայց դրանք թաքնված են մեր գիտակցության խորքում, հաճախ չնկատված, չընդունված, քանի որ մենք անտեսում ենք նրանց և ձևացնում, որ գոյություն չունեն, բայց դրանք կան և մեզ վրա ազդում են ամեն օր, ամբողջ կյանքի ընթացքում: Եվ այսպես, խոստովանե՛ք Ձեր վախերը:

  2. Շարադրեք Ձեր վախերը թղթի վրա. գրառումը կնշանակի խոստովանություն: Երբ Դուք արտահայտեք թղթի վրա, ապա դրանց հետ կարող եք անել այն, ինչ կկամենաք, օրինակ, կարելի է վառել կամ պատռել՝ խորհրդանշելով դրանց ոչնչացումը:

  3. Զգացեք Ձեր վախը: Դուք խոստովանեցիք այն, սակայն Դուք դեռ վախենում եք դրանից: Գիտակցեք, որ Դուք միակը չեք, քանի որ մենք բոլորս էլ զգում ենք տարբեր տեսակի մտավախություններ: Շատերն ունեն այն նույն վախերը, ինչ որ Դուք: Չկա ոչ մի սխալ կամ առաննահատուկ բան վախ զգալու մեջ: Այն փաստը, որ մենք վախենում ենք ինչ-որ բանից, չի դարձնում մեզ շրջապատող մարդկանցից ավելի վատը: Զգացեք Ձեր վախը մաքսիմալ խորը և լիարժեք: Դա Ձեր մասնիկն է, բայց այն Ձեզ չի կառավարում:

  4. Հարց տվեք  ինքներդ Ձեզ, թե ի՞նչ կարող է պատահել վատագույն դեպքում: Հաճախ դա այնքան վախեցնող չէ, ինպես մեզ է թվում: Դուք վախենում եք ձախողվե՞լ նոր աշխատավայրում. ի՞նչ կլինի, եթե դա տեղի ունենա, Դուք կգտնեք նոր աշխատանք և կշարունակեք ապրել: Դուք վախենում եք, որ Ձեզ կանտեսի հակառակ սեռից որևէ մե՞կը. ի՞նչ կլինի այդ դեպքում, Դուք կգտնեք Ձեզ ավելի համապատասխան մեկին: Դուք վախենում եք ֆինանսապես սնանկանալու՞ց. ի՞նչ կնշանակի դա Ձեզ համար, Դուք կկրճատեք Ձեր ծախսերը, հնարավոր է, կխնդրեք ընտանիքին կամ ընկերներին օգնել Ձեզ մի որոշ ժամանակ, մինչև Դուք կգտնեք փող աշխատելու միջոց: Դուք անպայման ելք կգտնեք:

  5. Փորձեք կազմել մի ցուցակ, որում հարկավոր է նշել, թե ինչ կլիներ, եթե Դուք գործեիք առանց վախի: Գրեք, թե իրականում ի՞նչ եք Դուք վտանգի ենթարկում: Թղթի վրայի այդ ցանկը կարող է օգնել Ձեզ հասկանալ, որ Ձեր որոշ վախերն իռացիոնալ են: Մի մոռացեք նաև Ձեր ցուցակում նշել այն բաները, որոնք հնարավոր է Դուք ձեռք բերեք, եթե ռիսկի դիմեք: Ինչպես ասվում է, «վախի աչքերը մեծ են», մեզ երբեմն ավելի շատ թվում է, թե մենք իսկի ենք դիմում, քան իրականում անում ենք:

  6. Փորձեք մտածել այն մասին, թե ինչպիսին Ձեր կյանքը կդառնա, եթե ազատվեք վախից. ավելի լավը, այդպես չէ՞: Փորձեք պատկերացնել բոլոր այն առավելություննները, որոնք Դուք կստանաք, եթե  հաղթահարեք վախերի որոշ մասը:

  7. Գտնվեք այստեղ և հիմա: Անհաջողություն կրելու վախը (կամ ինչ-որ ուրիշ)` դա ապագային վերաբերող վախն է: Մենք պարուրված ենք անհանգստություններով այն մասին, թե ինչ կարող է պատահել: Հեռու քշե՛ք ապագայի մասին բոլոր մտքերը, հեռու քշե՛ք նույնիսկ անցյալի սխալների և անհաջողությունների մասին մտքերը: Կենտրոնացեք ներկայի վրա: Հենց հիմա արեք այնպիսի մի բան, ինչը կօգնի Ձեզ հաղթահարել Ձեր մտավախությունները, և մոռացե՛ք այն մասին, թե ինչ կարող է լինել հետագայում: Ապրե՛ք ներկայով: Երբ Դուք բացահայտում եք, որ մտածում եք անցյալի կամ ապագայի մասին, վերադարձե՛ք ներկա կյանք և կենտրոնացե՛ք այն բանի վրա, թե ինչ եք անում հիմա:

  8. Ոչ մեծ քայլեր: Վախերի հաղթահարումը և սեփական նպատակների հետապնդումը կարող է վախեցնող և ճնշող թվալ: Ոչ մեծ քայլեր արեք, ինչ-որ բան, որ գիտեք կարող եք անել, այնպիսի բան, ինչում Դուք վստահ եք: Հետո կզգաք հաճելի զգացողություններ և կանեք մեկ ուրիշ փոքր քայլ: Շարունակե՛ք նույն ոգով:

  9. Պարզապես գործե՛ք: Որպեսզի հաղթահարեք վախը, Դուք պարզապես պետք է անեք այն, ինչից վախենում եք: Պետք չէ երկար մտածել դրա մասին, հարկավոր է գործել:

  10. Ուրախացե՛ք ամեն մի հաջողությամբ, նունիսկ՝ փոքրիկ ձեռքբերումներով: Դա կօգնի Ձեզ առաջ գնալ ավելի մեծ ոգևորվածությամբ:

 

Այս հոդվածում հիմնականում խոսքը գնում էր անինքնավստահության և վախի հաղթահարման մասին, որոնք խանգարում են մարդուն՝ գործել: Կարևոր է հիշել, որ վախերին ընդառաջ գնալը նշանակում է աճել, սովորել, դառնալ ավելի իմաստուն և ուժեղ:

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. svincickay.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com

–   Ի՞նչ ասել է սեզոնային դեպրեսիա:

–   Սեզոնային և հետտոնական դեպրեսիաները սկսում են, երբ տոնական վիճակներն ավարտվում են, սպասելիքները վերանում են...

Բժշկի ընդունարանում
Արտասվելն օգտակար է. armeniamedicalcenter.am
Արտասվելն օգտակար է. armeniamedicalcenter.am

Եթե չլիներ մարդու լաց լինելու ունակությունը, նա նման կլիներ ռոբոտի: Արցունքներն արտահայտում են մեր վիշտը, հիասթափությունը, անօգնականությունը, երբեմն նաև՝ ուրախությունը...

Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am
Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am

Մարդու կյանքը, իհարկե գունավորվում է վառ էմոցիաներով, ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական, հատկապես սթրեսներով և ապրումներով...

Թերապիա
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հրատապ թեմա Հայաստանում Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեպրեսիա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Գայանե Մարգարյանը. armeniamedicalcenter.am
Դեպրեսիա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Գայանե Մարգարյանը. armeniamedicalcenter.am

Դեպրեսիա բառը տրամադրության անկում է նշանակում: Սովորական վատ տրամադրությունը և դրա հետ...

«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am
«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am

Շրջապատում հաճախ լսում ենք` «նևրոզ ունեմ» և շատ դեպքերում, մարդիկ չկարևորելով հիվանդության լրջությունն ու չգնահատելով ռիսկերը, շրջանցում են այն, իսկ արդյունքում բախվում լուրջ խնդիրների: Մարդիկ անլուրջ են վերաբերվում երևույթին՝ մտածելով...

Հոգեկան և վարքի խանգարումներ Բժշկի ընդունարանում
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է հոգեբանը:

Հոգեբանը զբաղվում է հոգեբանական  բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...

Ես
Ինչպես կառավարել սեփական հույզերը. izmirlianmedicalcenter.com
Ինչպես կառավարել սեփական հույզերը. izmirlianmedicalcenter.com

Հույզերի տիրապետության տակ են մեր մտքերը և գործողությունները: Երբեմն մարդուն կարող է թվալ, որ ինքը ոչինչ չի կարողանում անել իր հույզերի հետ: Ընդունակությունը տիրապետել ինքդ քեզ և զսպել հույզերը կարևոր և արժեքավոր ունակություն է...

Որտեղ են կուտակվում բացասական հույզերը
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը

Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...

Ես
Վիրավորանքի զգացումը և նրա կործանարար ազդեցությունը առողջության և հոգեկանի վրա. izmirlianmedicalcenter.com
Վիրավորանքի զգացումը և նրա կործանարար ազդեցությունը առողջության և հոգեկանի վրա. izmirlianmedicalcenter.com

Յուրաքանչյուրին ծանոթ է վիրավորանքի զգացումը: Մարդն իր կյանքի ընթացքում պարբերաբար իր հանդեպ զգում է խղճահարություն այն բանի համար, որ իր հետ անարդար են վարվել, ոնչին ինքն արժանի չէ...

Սթրեսի 5 արտասովոր նախանշան. news.am
Սթրեսի 5 արտասովոր նախանշան. news.am

Գլխացավ, վաղ առավոտից հոգնածություն, գրգռվածություն, վատ տրամադրություն. սրանք ամենեւին էլ սթրեսի միակ նախանշանները չեն: Ստորեւ ներկայացվում է սթրեսի 5 արտասովոր նախանշան...

Թերապիա
Փսիխոսոմատիկ հիվանդությունների հանդեպ հատկապես խոցելի են լարված մտավոր աշխատանքով զբաղված անձիք. հոգեբույժ Գայանե Մարգարյան. armeniamedicalcenter.am
Փսիխոսոմատիկ հիվանդությունների հանդեպ հատկապես խոցելի են լարված մտավոր աշխատանքով զբաղված անձիք. հոգեբույժ Գայանե Մարգարյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ փսիխոսոմատիկ բաժանմունքի վարիչ, հոգեբույժ Գայանե Ասատուրի Մարգարյանը...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Սթրեսը և քաղաքակրթությունը. izmirlianmedicalcenter.com
Սթրեսը և քաղաքակրթությունը. izmirlianmedicalcenter.com

Քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց կտրուկ բարձրացել է ժամանակակից մարդու ինքնագիտակցությունը, և նա ամեն օր հայտնվում է առավել սթրեսային իրավիճակներում, քան նրա նախնիները հեռավոր անցյալում...

Հոգեսոմատիկա. ինչի՞ մասին են խոսում հիվանդությունները. galatv.am
Հոգեսոմատիկա. ինչի՞ մասին են խոսում հիվանդությունները. galatv.am

Հոգեսոմատիկա` գիտություն է հոգու եւ մարմնի մասին, բժշկության մեջ ուղղություն է, որը զբաղվում է առողջության վրա մեր էմոցիաների, վախերի եւ հոգեբանական արգելափակումների ազդեցությամբ...

Թերապիա
Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը, անհանգստությունն ու վախը. tert.am
Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը, անհանգստությունն ու վախը. tert.am

Մարդիկ հաճախ են հայտնվում ցայտնոտի մեջ և իրենց համար արհեստականորեն սթրեսային իրավիճակներ ստեղծում, որոնք կարելի է նաև հեշտությամբ շրջանցել: Այս մասին գրում է Business insider-ը` ներկայացնելով...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ