Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեկան առողջություն

Որն է հոգեբանի օգնության դերը

Որն է հոգեբանի օգնության դերը

Հոգեբանական օգնությունը բավականին լայն հասկացություն է: Այդպես կարող են կոչել ինչպես հոգեբանի ու հոգեթերապևտի տրամադրած մասնագիտական օգնությունը, այնպես էլ պարզ ընկերական զրույցը:


Հաճախ, դժվար իրավիճակում հայտնվելով, մարդ գիտակցաբար, իսկ երբեմն էլ անգիտակցաբար փնտրում է մեկին,  ում  առջև  կարող է «բացել իր սիրտը», ումից կարող է խորհուրդ հարցնել, և սա էլ հենց հոգեբանական օգնության որոնումն է:Հոգեբանական օգնության հիմնականում  դիմում են առողջ մարդիկ` առանց որևէ հոգեկան շեղումների: Հոգեբանին դիմելու  որոշումը հաճախ պայմանավորված է լինում որոշակի դժվար կենսապայմաններ հաղթահարելու անհրաժեշտությամբ, որոնք այցելուն ի զորու չէ ինքնուրույն կարգավորել, կամ էլ  կյանքի որակը փոխելու ձգտմամբ, երբ նրան շրջակա միջավայրի հետ հարաբերություններում որոշ պահեր չեն բավարարում: Ցավոք, մեր հասարակության մեջ դեռևս արմատացած է այն տեսակետը, որ հոգեբանին դիմում են միայն հիվանդ կամ թույլ մարդիկ, մինչդեռ ուժեղն ինքը պետք է լուծի իր խնդիրներն ու ինքնուրույն կարգավորի դժվարությունները: Սակայն մասնագիտացված հոգեբանական աջակցությունը կարող է բավականին թեթևացնել մարդու կյանքը, օգնել նրան ելք գտնել բարդ իրավիճակից:Հոգեբանական աջակցության հիմնական տեսակները հոգեբանական խորհրդատվությունն ու հոգեթերապիան են:


Հոգեբանական աջակցության այդ տեսակները միմյանցից տարբերվում են հետևյալով` հոգեբանական խորհրդատվությունն ուղղված է կոնկրետ խնդրի կարգավորմանը, որը այցելուի համար անլուծելի է թվում և հոգեբանի աջակցության կարիք ունի: Հոգեթերապիան ուղղված է մարդու անձնային բնութագրերի փոփոխմանը, բնավորության այն գծերի կամ հատկությունների փոփոխմանը, որոնք այցելուն անարդյունավետ է համարում, և որոնք խանգարում են իրեն հարմարավետ զգալ:


Հոգեբանական խորհրդատվության նպատակը այցելուին խնդրահարույց իրավիճակից հանելն է, որից ինքնուրույն նա դժվարանում է դուրս գալ: Դա կարող է տարիքային կամ անձնային ճգնաժամ լինել, միջանձնային կոնֆլիկտներ, ընտանեկան դժվարություններ կամ մասնագիտական կողմնորոշման դժվարություններ: Խորհրդատվության ընթացքում հնարավոր է պարզաբանել ստեղծված բարդ իրավիճակի պատճառը, ուսումնասիրել դրա զարգացման հավանական տարբերակները, որից հետո այցելուն հոգեբանի հետ միասնական ուժերով  կարող է  գտնել խնդրի  լուծման լավագույն տարբերակը:


Հաճախ այցելուն կարծում է, որ հոգեբանը, լսելով վերջինիս, միանգամից «ախտորոշում կդնի » և խնդրի հաղթահարման վերաբերյալ խորհուրդներ կտա: Իրականում հոգեբանը խորհուրդներ չի տալիս: Նա օգնում է քանդել  սեփական կարծրատիպերը, որոշ բաներ  խոստովանել ինքն իրեն, խնդրի լուծման պատասխանատվությունը վերցնել իր վրա և ճիշտ, օպտիմալ ձևով վերլուծել սեփական վարքը:


Խնդրի լուծման համար անհրաժեշտ է վերլուծել տվյալ խնդիրը, գտնել դրա առաջացման պատճառները, պարզել` նմանատիպ երևույթ արդեն տեղի՞ է ունեցել այցելուի հետ, թե՞ նա առաջին անգամ է բախվում նմանատիպ իրավիճակի, լուծման ի՞նչ միջոցներ է արդեն փորձել և ինչու՞ դրանք նրան չեն օգնել: Դրանից հետո այցելուն խորհրդատուի հետ անցնում է խնդրի լուծման որոնմանը: Առաջին այցելության ընթացքում քննարկվում է հոգեբանական խորհրդատվության անցկացման ձևը, այցելության տևողությունը,  հաճախականությունը, թե որքան են շարունակվելու հանդիպումները և այլն:


Հոգեբանական խորհրդատվությունը սովորաբար ենթադրում է մոտավորապես տասից տասնհինգ հանդիպում: Հանդիպումների հաճախականությունը կարող է տատանվել շաբաթական երկու օրից մինչև ամիսը մեկ անգամ:Հոգեթերապիան ավելի երկարատև հոգեբանական աշխատանք է, որի հիմքում  ընկած է այցելուի` իր կյանքը փոխելու ցանկությունը, ավելի ներդաշնակ մարդ դառնալու, շրջապատի հետ ավելի արդյունավետ փոխհարաբերվելու ցանկությունը: Հոգեթերապիայի ընթացքում մարդ սովորում է ավելի լավ ճանաչել ինքն իրեն,  չխառնվել սեփական մտքերի ու ցակությունների մեջ,  ավելի  վստահել  ինքն իրեն:


Հոգեթերապիայի իրական նպատակներն են` օգնել այցելուին ձերբազատվել հուզական սթրեսից, ընդլայնել ընտրության նրա հնարավորությունները, վարքային ռազմավարությունները և կարևորը` օգնել նրան վերականգնել խնդիրները  ինքնուրույն հաղթահարելու ընդունակությունը:


Հոգեթերապիան օգտակար է դեպրեսիա, վախեր, տագնապներ, անքնություն, նյարդային խանգարումներ ունեցող, ինչպես նաև դժբախտություն, ծանր վիշտ ապրող մարդկանց:Եթե Դուք ցանկանում եք արագ և հնարավորինս արդյունավետ հաղթահարել Ձեր խնդիրները, ապա  նկատի ունեցեք, որ դա կախված է ոչ միայն  հաջող ընտրված մասնագետից, այլև նրանից, թե որքան ինքներդ ակտիվ կմասնակցեք  այդ գործընթացին` վերցնելով պատասխանատվությունը  Ձեր ձեռքը :  


Հոգեբանական օգնությունը բավականին լայն հասկացություն է: Այդպես կարող են կոչել ինչպես հոգեբանի ու հոգեթերապևտի տրամադրած մասնագիտական օգնությունը, այնպես էլ պարզ ընկերական զրույցը: Հաճախ, դժվար իրավիճակում հայտնվելով, մարդ գիտակցաբար, իսկ երբեմն էլ անգիտակցաբար փնտրում է մեկին,  ում  առջև  կարող է «բացել իր սիրտը», ումից կարող է խորհուրդ հարցնել, և սա էլ հենց հոգեբանական օգնության որոնումն է:Հոգեբանական օգնության հիմնականում դիմում են առողջ մարդիկ`առանց որևէ հոգեկան շեղումների:

 

Հոգեբանին դիմելու որոշումը հաճախ պայմանավորված է լինում որոշակի դժվար կենսապայմաններ հաղթահարելու անհրաժեշտությամբ, որոնք այցելուն ի զորու չէ ինքնուրույն կարգավորել, կամ էլ կյանքի որակը փոխելու ձգտմամբ, երբ նրան շրջակա միջավայրի հետ հարաբերություններում որոշ պահեր չեն բավարարում: Ցավոք, մեր հասարակության մեջ դեռևս արմատացած է այն տեսակետը, որ հոգեբանին դիմում են միայն հիվանդ կամ թույլ մարդիկ, մինչդեռ ուժեղն ինքը պետք է լուծի իր խնդիրներն ու ինքնուրույն կարգավորի դժվարությունները:

 

Սակայն մասնագիտացված հոգեբանական աջակցությունը կարող է բավականին թեթևացնել մարդու կյանքը, օգնել նրան ելք գտնել բարդ իրավիճակից:

 

Հոգեբանական աջակցության հիմնական տեսակները հոգեբանական խորհրդատվությունն ու հոգեթերապիան են: Հոգեբանական աջակցության այդ տեսակները միմյանցից տարբերվում են հետևյալով` հոգեբանական խորհրդատվությունն ուղղված է կոնկրետ խնդրի կարգավորմանը, որը այցելուի համար անլուծելի է թվում և հոգեբանի աջակցության կարիք ունի: Հոգեթերապիան ուղղված է մարդու անձնային բնութագրերի փոփոխմանը, բնավորության այն գծերի կամ հատկությունների փոփոխմանը, որոնք այցելուն անարդյունավետ է համարում, և որոնք խանգարում են իրեն հարմարավետ զգալ:

 

Հոգեբանական խորհրդատվության նպատակը այցելուին խնդրահարույց իրավիճակից հանելն է, որից ինքնուրույն նա դժվարանում է դուրս գալ: Դա կարող է տարիքային կամ անձնային ճգնաժամ լինել, միջանձնային կոնֆլիկտներ, ընտանեկան դժվարություններ կամ մասնագիտական կողմնորոշման դժվարություններ: Խորհրդատվության ընթացքում հնարավոր է պարզաբանել ստեղծված բարդ իրավիճակի պատճառը, ուսումնասիրել դրա զարգացման հավանական տարբերակները, որից հետո այցելուն հոգեբանի հետ միասնական ուժերով կարող է  գտնել խնդրի  լուծման լավագույն տարբերակը:

 

Հաճախ այցելուն կարծում է, որ հոգեբանը, լսելով վերջինիս, միանգամից «ախտորոշում կդնի» և խնդրի հաղթահարման վերաբերյալ խորհուրդներ կտա: Իրականում հոգեբանը խորհուրդներ չի տալիս: Նա օգնում է քանդել սեփական կարծրատիպերը, որոշ բաներ խոստովանել ինքն իրեն, խնդրի լուծման պատասխանատվությունը վերցնել իր վրա և ճիշտ, օպտիմալ ձևով վերլուծել սեփական վարքը:

 

Խնդրի լուծման համար անհրաժեշտ է վերլուծել տվյալ խնդիրը, գտնել դրա առաջացման պատճառները, պարզել` նմանատիպ երևույթ արդեն տեղի՞ է ունեցել այցելուի հետ, թե՞ նա առաջին անգամ է բախվում նմանատիպ իրավիճակի, լուծման ի՞նչ միջոցներ է արդեն փորձել և ինչու՞ դրանք նրան չեն օգնել: Դրանից հետո այցելուն խորհրդատուի հետ անցնում է խնդրի լուծման որոնմանը: Առաջին այցելության ընթացքում քննարկվում է հոգեբանական խորհրդատվության անցկացման ձևը, այցելության տևողությունը, հաճախականությունը, թե որքան են շարունակվելու հանդիպումները և այլն:

 

Հոգեբանական խորհրդատվությունը սովորաբար ենթադրում է մոտավորապես տասից տասնհինգ հանդիպում: Հանդիպումների հաճախականությունը կարող է տատանվել շաբաթական երկու օրից մինչև ամիսը մեկ անգամ:

 

Հոգեթերապիան ավելի երկարատև հոգեբանական աշխատանք է, որի հիմքում ընկած է այցելուի` իր կյանքը փոխելու ցանկությունը, ավելի ներդաշնակ մարդ դառնալու, շրջապատի հետ ավելի արդյունավետ փոխհարաբերվելու ցանկությունը: Հոգեթերապիայի ընթացքում մարդ սովորում է ավելի լավ ճանաչել ինքն իրեն, չխառնվել սեփական մտքերի ու ցակությունների մեջ, ավելի  վստահել  ինքն իրեն:

Հոգեթերապիայի իրական նպատակներն են` օգնել այցելուին ձերբազատվել հուզական սթրեսից, ընդլայնել ընտրության նրա հնարավորությունները, վարքային ռազմավարությունները և կարևորը` օգնել նրան վերականգնել խնդիրները ինքնուրույն հաղթահարելու ընդունակությունը:

 

Հոգեթերապիան օգտակար է դեպրեսիա, վախեր, տագնապներ, անքնություն, նյարդային խանգարումներ ունեցող, ինչպես նաև դժբախտություն, ծանր վիշտ ապրող մարդկանց:

 

Եթե դուք ցանկանում եք արագ և հնարավորինս արդյունավետ հաղթահարել Ձեր խնդիրները, ապա նկատի ունեցեք, որ դա կախված է ոչ միայն հաջող ընտրված մասնագետից, այլև նրանից, թե որքան ինքներդ ակտիվ կմասնակցեք այդ գործընթացին` վերցնելով պատասխանատվությունը Ձեր ձեռքը: 

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. vpenze.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com

–   Ի՞նչ ասել է սեզոնային դեպրեսիա:

–   Սեզոնային և հետտոնական դեպրեսիաները սկսում են, երբ տոնական վիճակներն ավարտվում են, սպասելիքները վերանում են...

Բժշկի ընդունարանում
Արտասվելն օգտակար է. armeniamedicalcenter.am
Արտասվելն օգտակար է. armeniamedicalcenter.am

Եթե չլիներ մարդու լաց լինելու ունակությունը, նա նման կլիներ ռոբոտի: Արցունքներն արտահայտում են մեր վիշտը, հիասթափությունը, անօգնականությունը, երբեմն նաև՝ ուրախությունը...

Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am
Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am

Մարդու կյանքը, իհարկե գունավորվում է վառ էմոցիաներով, ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական, հատկապես սթրեսներով և ապրումներով...

Թերապիա
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հրատապ թեմա Հայաստանում Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեպրեսիա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Գայանե Մարգարյանը. armeniamedicalcenter.am
Դեպրեսիա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Գայանե Մարգարյանը. armeniamedicalcenter.am

Դեպրեսիա բառը տրամադրության անկում է նշանակում: Սովորական վատ տրամադրությունը և դրա հետ...

«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am
«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am

Շրջապատում հաճախ լսում ենք` «նևրոզ ունեմ» և շատ դեպքերում, մարդիկ չկարևորելով հիվանդության լրջությունն ու չգնահատելով ռիսկերը, շրջանցում են այն, իսկ արդյունքում բախվում լուրջ խնդիրների: Մարդիկ անլուրջ են վերաբերվում երևույթին՝ մտածելով...

Հոգեկան և վարքի խանգարումներ Բժշկի ընդունարանում
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է հոգեբանը:

Հոգեբանը զբաղվում է հոգեբանական  բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...

Ես
Ինչպես կառավարել սեփական հույզերը. izmirlianmedicalcenter.com
Ինչպես կառավարել սեփական հույզերը. izmirlianmedicalcenter.com

Հույզերի տիրապետության տակ են մեր մտքերը և գործողությունները: Երբեմն մարդուն կարող է թվալ, որ ինքը ոչինչ չի կարողանում անել իր հույզերի հետ: Ընդունակությունը տիրապետել ինքդ քեզ և զսպել հույզերը կարևոր և արժեքավոր ունակություն է...

Որտեղ են կուտակվում բացասական հույզերը
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը

Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...

Ես
Վիրավորանքի զգացումը և նրա կործանարար ազդեցությունը առողջության և հոգեկանի վրա. izmirlianmedicalcenter.com
Վիրավորանքի զգացումը և նրա կործանարար ազդեցությունը առողջության և հոգեկանի վրա. izmirlianmedicalcenter.com

Յուրաքանչյուրին ծանոթ է վիրավորանքի զգացումը: Մարդն իր կյանքի ընթացքում պարբերաբար իր հանդեպ զգում է խղճահարություն այն բանի համար, որ իր հետ անարդար են վարվել, ոնչին ինքն արժանի չէ...

Սթրեսի 5 արտասովոր նախանշան. news.am
Սթրեսի 5 արտասովոր նախանշան. news.am

Գլխացավ, վաղ առավոտից հոգնածություն, գրգռվածություն, վատ տրամադրություն. սրանք ամենեւին էլ սթրեսի միակ նախանշանները չեն: Ստորեւ ներկայացվում է սթրեսի 5 արտասովոր նախանշան...

Թերապիա
Փսիխոսոմատիկ հիվանդությունների հանդեպ հատկապես խոցելի են լարված մտավոր աշխատանքով զբաղված անձիք. հոգեբույժ Գայանե Մարգարյան. armeniamedicalcenter.am
Փսիխոսոմատիկ հիվանդությունների հանդեպ հատկապես խոցելի են լարված մտավոր աշխատանքով զբաղված անձիք. հոգեբույժ Գայանե Մարգարյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ փսիխոսոմատիկ բաժանմունքի վարիչ, հոգեբույժ Գայանե Ասատուրի Մարգարյանը...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Սթրեսը և քաղաքակրթությունը. izmirlianmedicalcenter.com
Սթրեսը և քաղաքակրթությունը. izmirlianmedicalcenter.com

Քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց կտրուկ բարձրացել է ժամանակակից մարդու ինքնագիտակցությունը, և նա ամեն օր հայտնվում է առավել սթրեսային իրավիճակներում, քան նրա նախնիները հեռավոր անցյալում...

Հոգեսոմատիկա. ինչի՞ մասին են խոսում հիվանդությունները. galatv.am
Հոգեսոմատիկա. ինչի՞ մասին են խոսում հիվանդությունները. galatv.am

Հոգեսոմատիկա` գիտություն է հոգու եւ մարմնի մասին, բժշկության մեջ ուղղություն է, որը զբաղվում է առողջության վրա մեր էմոցիաների, վախերի եւ հոգեբանական արգելափակումների ազդեցությամբ...

Թերապիա
Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը, անհանգստությունն ու վախը. tert.am
Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը, անհանգստությունն ու վախը. tert.am

Մարդիկ հաճախ են հայտնվում ցայտնոտի մեջ և իրենց համար արհեստականորեն սթրեսային իրավիճակներ ստեղծում, որոնք կարելի է նաև հեշտությամբ շրջանցել: Այս մասին գրում է Business insider-ը` ներկայացնելով...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ