Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեկան առողջություն

Հոգեբանի էթիկական սկզբունքները

Հոգեբանի էթիկական սկզբունքները

Բժշկական պրակտիկայի հիմնական սկզբունքը, որն է` «Մի՛ վնասիր», ամբողջությամբ կիրառելի է նաև հոգեբանական ու հոգեթերապևտիկ օգնության ցուցաբերման պրակտիկայում:


Ցավոք, երբեմն նրանք չեն հետևում այդ կանոնին, և հոգեբանի սխալ վարքը կարող է  վերածվել  այցելուի տառապանքի ևս մեկ աղբյուրի: Հոգեբանի աշխատանքի էթիկան հիմնված է համամարդկային բարոյական արժեքների վրա:Իր աշխատանքում հոգեբանը ղեկավարվում է հետևյալ սկզբունքերով և կանոններով.


Մասնագիտական կոմպետենտություն. Հոգեբանը պետք է տրամադրի միայն մասնագիտական կոմպետենտ օգնություն և գիտակցի սեփական կոմպետենտության սահմանները: Հոգեբանը պետք է ջանքեր գործադրի` հարստացնելու սեփական գիտելիքներն ու կատարելագործելու գործնական հմտությունները: Հոգեբանի կյանքի սթրեսներն ու հիվանդությունները, որոնք կարող են ազդել նրա մասնագիտական կոմպետենտության վրա, պետք է  ժամանակին գիտակցվեն նրա կողմից և ձեռնարկվեն դրան համապատասխան քայլեր:Անհրաժեշտ է հրաժարվել մասնագիտական օգնություն տրամադրելուց, երբ հոգեբանի հոգեկան կամ ֆիզիկական վիճակը կարող է բացասական ազդեցություն թողնել թերապևտիկ պրոցեսի վրա:


Անձի հանդեպ հարգանք ու խտրականության բացակայություն. Հոգեբանը պետք է գիտակցի սեփական արժեքներն ու համոզմունքները` մասնակից չդարձնելով դրանց այցելուին: Տարիքի, անաշխատունակության, ազգային կամ կրոնական պատկանելության, սեռի, սեռական կողմնորոշման կամ սոցիալ – տնտեսական իրադրության, ինչպես նաև այլ հիմքերով  խտրականությունը հակասում է հոգեթերապիայի էթիկային:


Տեղեկատվության համաձայնեցում. Այցելուի ու հոգեթերապևտի հարաբերությունները պետք է հիմնված լինեն վստահության և տեղեկատվության համաձայնեցման վրա: Առաջին իսկ  հարցազրույցի ժամանակ հոգեբանը պետք է տեղեկացնի այցելուին հոգեբանական օգնության առանձնահատկությունների մասին: Հոգեբանը պետք է համաձայնության գա այցելուի հետ հանդիպման, վճարման, այլ կանոնների ու պարտականությունների շուրջ: Եթե այցելուն երեխա է, ապա նախօրոք անհրաժեշտ է լրացուցիչ համաձայնության գալ նրա ծնողների կամ խնամակալների հետ:


Տեղեկատվության կոնֆիդենցիալությունը, որը այցելուն տրամադրում է հոգեբանին թերապիայի ընթացքում, համարվում է այցելուի իրավունքն ու հոգեբանական և հոգեթերապևտիկ արդյունավետ գործունեության անբաժան մասը: Հոգեբանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի պահպանի այցելուի կոնֆիդենցիալության իրավունքները:Հոգեբանն իրավունք  չունի այցելուից ստացած տեղեկատվությունը քննարկել հոգեթերապիայի, խորհրդատվության, սուպերվիզիայի և  ուսուցողական բնագավառի ենթատեքստից դուրս: Եթե հոգեթերապևտն օգտագործում է տվյալ դեպքի նյութը աշխատակիցների հետ խորհրդատվական, կրթական, սուպերվիզիայի կամ ուսուցողական ենթատեքստում քննարկման հիմունքներով, ապա այցելուի անձի և կյանքի մասին տվյալները պետք է փոփոխված լինեն այնպես, որպեսզի այցելուին հնարավոր չլինի ճանաչել:


Անկեղծությունն ընկած է հոգեբանի ու այցելուի փոխհարաբերությունների հիմքում: Գիտակցելով մարդկային շփման և  հարաբերությունների դժվարությունները` հոգեբանը պետք է համագործակցի այցելուների ու նրանց ընտանիքների հետ (այն դեպքում, երբ այցելուն մանուկ է կամ դեռահաս), ուսանողների ու աշխատակիցների հետ և հնարավորինս լինի անկեղծ


Այցելուի շահագործման արգելք. Հոգեբանը չպետք է որևէ կերպ շահագործի այցելուին կամ նրա ընտանիքին: Հոգեբանը պետք է խուսափի այցելուի հետ երկակի հարաբերություններից:Սեռական հարաբերություններն այցելուի կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ համարվում է  մասնագիտական էթիկայի կոպիտ խախտում:


Սոցիալական պատասխանատվություն. Հոգեբանը պետք է մասնագիտական գործունեություն ծավալի` ելնելով այն օրենքներից, որոնք բխում են այցելուի շահերից և առհասարակ ուղղված են հասարակության օգտին:


Օգտագործվող մեթոդիկաների անվտանգության կանոններ.Հոգեբանը պետք է կիրառի  միայն այն մեթոդիկաները, որոնք չեն վնասում այցելուին:


Մեթոդիկաների ադեկվատության կանոնները. Կիրառվող մեթոդիկաները պետք է ադեկվատ (համապատասխան) լինեն  թերապիայի նպատակներին, այցելուի տարիքին, սեռին, կրթությանը, այցելուի վիճակին և գիտափորձի պայմաններին:Հոգեբանները պետք է շատ ուշադիր և զուսպ լինեն իրենց  գրառումներում ու եզրակացություններում` հաշվի առնելով դրանց` որպես քայքայիչ ու խտրականացնող նյութի հանդես գալու հավանականությունը, օրինակ` նորմալ-աննորմալ, ադապտացված-ոչ ադապտացված, ինտելիգենտ- մտավոր հետամնաց և այլն:


Հոգեբանները չպետք է կիրառեն որոշ այցելուների` իրենց օգնությանը դիմելու  տանող մանիպուլյատիվ գործողություններ: Ոչ մի դեպքում այցելուի ազատությունը չպետք է սահմանափակվի  թե՛ խորհրդատվության դադարեցման, թե՛ այլ հոգեբանի կամ ուրիշ  մասնագետի մոտ խորհրդատվությունը շարունակելու որոշման մեջ: 

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. deti-i-my.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com

–   Ի՞նչ ասել է սեզոնային դեպրեսիա:

–   Սեզոնային և հետտոնական դեպրեսիաները սկսում են, երբ տոնական վիճակներն ավարտվում են, սպասելիքները վերանում են...

Բժշկի ընդունարանում
Արտասվելն օգտակար է. armeniamedicalcenter.am
Արտասվելն օգտակար է. armeniamedicalcenter.am

Եթե չլիներ մարդու լաց լինելու ունակությունը, նա նման կլիներ ռոբոտի: Արցունքներն արտահայտում են մեր վիշտը, հիասթափությունը, անօգնականությունը, երբեմն նաև՝ ուրախությունը...

Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am
Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am

Մարդու կյանքը, իհարկե գունավորվում է վառ էմոցիաներով, ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական, հատկապես սթրեսներով և ապրումներով...

Թերապիա
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հրատապ թեմա Հայաստանում Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեպրեսիա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Գայանե Մարգարյանը. armeniamedicalcenter.am
Դեպրեսիա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Գայանե Մարգարյանը. armeniamedicalcenter.am

Դեպրեսիա բառը տրամադրության անկում է նշանակում: Սովորական վատ տրամադրությունը և դրա հետ...

«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am
«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am

Շրջապատում հաճախ լսում ենք` «նևրոզ ունեմ» և շատ դեպքերում, մարդիկ չկարևորելով հիվանդության լրջությունն ու չգնահատելով ռիսկերը, շրջանցում են այն, իսկ արդյունքում բախվում լուրջ խնդիրների: Մարդիկ անլուրջ են վերաբերվում երևույթին՝ մտածելով...

Հոգեկան և վարքի խանգարումներ Բժշկի ընդունարանում
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է հոգեբանը:

Հոգեբանը զբաղվում է հոգեբանական  բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...

Ես
Ինչպես կառավարել սեփական հույզերը. izmirlianmedicalcenter.com
Ինչպես կառավարել սեփական հույզերը. izmirlianmedicalcenter.com

Հույզերի տիրապետության տակ են մեր մտքերը և գործողությունները: Երբեմն մարդուն կարող է թվալ, որ ինքը ոչինչ չի կարողանում անել իր հույզերի հետ: Ընդունակությունը տիրապետել ինքդ քեզ և զսպել հույզերը կարևոր և արժեքավոր ունակություն է...

Որտեղ են կուտակվում բացասական հույզերը
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը

Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...

Ես
Վիրավորանքի զգացումը և նրա կործանարար ազդեցությունը առողջության և հոգեկանի վրա. izmirlianmedicalcenter.com
Վիրավորանքի զգացումը և նրա կործանարար ազդեցությունը առողջության և հոգեկանի վրա. izmirlianmedicalcenter.com

Յուրաքանչյուրին ծանոթ է վիրավորանքի զգացումը: Մարդն իր կյանքի ընթացքում պարբերաբար իր հանդեպ զգում է խղճահարություն այն բանի համար, որ իր հետ անարդար են վարվել, ոնչին ինքն արժանի չէ...

Սթրեսի 5 արտասովոր նախանշան. news.am
Սթրեսի 5 արտասովոր նախանշան. news.am

Գլխացավ, վաղ առավոտից հոգնածություն, գրգռվածություն, վատ տրամադրություն. սրանք ամենեւին էլ սթրեսի միակ նախանշանները չեն: Ստորեւ ներկայացվում է սթրեսի 5 արտասովոր նախանշան...

Թերապիա
Փսիխոսոմատիկ հիվանդությունների հանդեպ հատկապես խոցելի են լարված մտավոր աշխատանքով զբաղված անձիք. հոգեբույժ Գայանե Մարգարյան. armeniamedicalcenter.am
Փսիխոսոմատիկ հիվանդությունների հանդեպ հատկապես խոցելի են լարված մտավոր աշխատանքով զբաղված անձիք. հոգեբույժ Գայանե Մարգարյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ փսիխոսոմատիկ բաժանմունքի վարիչ, հոգեբույժ Գայանե Ասատուրի Մարգարյանը...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Սթրեսը և քաղաքակրթությունը. izmirlianmedicalcenter.com
Սթրեսը և քաղաքակրթությունը. izmirlianmedicalcenter.com

Քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց կտրուկ բարձրացել է ժամանակակից մարդու ինքնագիտակցությունը, և նա ամեն օր հայտնվում է առավել սթրեսային իրավիճակներում, քան նրա նախնիները հեռավոր անցյալում...

Հոգեսոմատիկա. ինչի՞ մասին են խոսում հիվանդությունները. galatv.am
Հոգեսոմատիկա. ինչի՞ մասին են խոսում հիվանդությունները. galatv.am

Հոգեսոմատիկա` գիտություն է հոգու եւ մարմնի մասին, բժշկության մեջ ուղղություն է, որը զբաղվում է առողջության վրա մեր էմոցիաների, վախերի եւ հոգեբանական արգելափակումների ազդեցությամբ...

Թերապիա
Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը, անհանգստությունն ու վախը. tert.am
Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը, անհանգստությունն ու վախը. tert.am

Մարդիկ հաճախ են հայտնվում ցայտնոտի մեջ և իրենց համար արհեստականորեն սթրեսային իրավիճակներ ստեղծում, որոնք կարելի է նաև հեշտությամբ շրջանցել: Այս մասին գրում է Business insider-ը` ներկայացնելով...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ