Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեկան առողջություն

Հիպնոս

Հիպնոս

Հիպնոսը հատուկ քնանման վիճակ է, որն առաջ է գալիս ֆիզիկական թույլ ու միօրինակ գրգռիչների և խոսքային ներշնչումների ազդեցության տակ:


Հիպնոսի վիճակի խորացման հետ զուգընթաց ուժեղանում է մարդու ներշնչվողականությունը և տեղի են ունենում հոգեբանական խոր փոփոխություններ:Հիպնոս (հուն. hypnos - քուն) հասկացությունն առաջացել է հին հունական դիցարանի քնի աստված Հիպնոսի անունից:


Հիպնոսը դեռևս շատ վաղուց օգտագործվում  է որպես մարդու առողջական վիճակի բարելավման և ներքին ուժերի ակտիվացման միջոց: Հիպնոսացնողը այցելուին  ներշնչանքի միջոցով կարող է մղել տարբեր գործողությունների, գցել նրան տարբեր հոգեվիճակների մեջ,  ուժեղացնել կամ թուլացնել նրա իմացական գործընթացները:Մարդիկ դեռևս հնագույն ժամանակներից հայտնվում էին հիպնոտիկ վիճակների մեջ: Շատ կրոնական մշակույթներում կարևոր դեր էր խաղում մեդիտացիան` հիպնոսի տարատեսակներից մեկը: Սակայն գիտությունը սկսեց  հետաքրքրվել  հիպնոսով միայն 1700-ական թվականների վերջին:Ժամանակակից հիպնոսի հիմանդիրն է ավստրիացի  հոգեբույժ Ֆրանց


Մեսմերը, որը ենթադրում էր, որ հիպնոսը մի միստիկ ուժ է, որը փոխանցվում է հիպնոսացնողից հիպնոսացվողին:Քննադատները միանգամից ժխտեցին միստիկ ուժի մասին տեսությունը, սակայն գիտնականները դեռ երկար տարիներ շարունակեցին քննել Մեսսերի  այն գաղափարը, որ հիպնոտիկ էներգիան բխում է  հենց հիպնոսացնողից  և էական ազդեցություն  թողնում հիպնոսացվողի վրա: Ի սկզբանե հիպնոսը կոչում էին


Մեսմերի անունով `մեսմերիզմ, և նույնիսկ այսօր այս երկու տերմինները համարվում են հոմանիշներ:Հիպնոսն իրենից ներկայացնում է տրանսի վիճակ: Տրանսպերսոնալ վիճակում մարդու գիտակցությունը խորքային փոփոխության է ենթարկվում, սակայն պրոֆեսիոնալ իրականացման դեպքում այն երբեք չի վնասում: Տրանսպերսոնալ վիճակում գտնվող մարդը շարունակում է լսել հիպնոսացնոսին և ենթարկվել նրա ներշնչանքների ազդեցությանը:Հիպնոսացնողը  այն մասնագետն է , ով այցելուին գցում է հիպնոտիկ վիճակի մեջ, իսկ հիպնոթերապևտը բժիշկ է, ով բուժում է հիպնոսի միջոցով:Հոգեբույժները պնդում են, որ ռելաքսացիան և հիպնոսն օգնում են մարդուն հանգստանալ, ներքուստ թուլանալ, քանի որ գիտակցությունը կարծես թե <> և սկսում ավելի քիչ մասնակցություն ունենալ մտածողական գործընթացում:Այդ վիճակում գտնվող մարդը գիտակցում է, թե ինչ է կատարվում իրականում, սակայն ամեն ինչ կարծես մթնշաղով պատված է  լինում, քանի որ այդ ժամանակ ակտիվանում է ենթագիտակցականի աշխատանքը, որն էլ մարդուն դարձնում է ավելի  ազատ, անկաշկան և զգայուն: Սրվում են  բոլոր զգայությունները և հիպնոթերապևտը սեանսի ընթացքում կարող է բազմաթիվ համային, հոտառական և այլ զգայություններ առաջացնել:Հիպնոսի միջոցով ակտիվանում է նաև հիշողությունը. մարդ կարող է հիշել այնպիսի երևույթներ, որոնց մասին առհասարակ մոռացել էր:


Հիպնոսի միջոցով բուժում են այն մարդկանց, ովքեր մանկության տարիներին հոգեկան տրավմա են ստացել, և դա այսօր  իրենց խանգարում է առօրյա կյանքում:Հիպնոսի միջոցով հնարավոր է նաև <> առաջացնել, սակայն  հիպնոթերապևտը պետք է շատ զգույշ լինի, որպեսզի սխալմամբ «օտար» հիշողություններ չառաջացնի այցելուի մոտ և նրան  չենթարկացնի իր կամքին:Հիպնոսը պետք է անցկացնել  հոգեթերապևտիկ հատուկ սենյակում, ուր այցելուն գտնվելով  մասնագետի ուշադրության կենտրոնում, կարող է իրեն զգալ  հանգիստ, պաշտպանված ու վստահ:Հիպնոս անցկացնելու համար պարտադիր չէ մարդուն քնեցնել, հրահանգները կարելի է տալ գիտակցության համար նաև աննկատ ձևով` քողարկելով դրանք որոշ միջոցների օգնությամբ:


Հիպնոզը կապված է հիպնոսացվողի էմոցիոնալ վիճակի հետ, և հիպնոսացնողը անմիջականորեն ազդում է ոչ թե մարդու ֆիզիոլոգիայի, այլ նրա հույզերի և նյարդերի վրա:Հիպնոսի միջոցով կարելի է մարդկանց բուժել տարբեր հոգեկան և ֆիզիկական հիվանդություններից, օրինակ` նևրոզը:Քանի որ նևրոզն առաջանում է այն պատկերներից, որոնք մարդ ինքն է ստեղծում, ուստի կարելի է այդ պատկերներն անէացնել`դրանք փոխարինելով նորերով:Այսինքն`գտնելով և վերացնելով նևրոզի առաջացման սկզբնաղբյուրը`հնարավոր է լիովին բուժվել դրանից: Հոգեթերապևտի կողմից առաջացրած կարծրատիպը, որպես կանոն, ավելի թույլ է, քան մարդու անցյալում ունեցածը և այն, որպես կանոն, որոշ ժամանակ անց անհետանում է: Դրա փոխարեն հայտնվում է նախկինը և  հիվանդությունը կարող է նորից  ի հայտ գալ: Եթե պատկերը ձևավորվել է  տարիների ընթացքում, ապա այն շատ դժվար է վերացնել մի քանի րոպեում: Որքան մարդ շուտ դիմի մասնագետի, այնքան բուժումն ավելի  արագ ու արդյունավետ կլինի:Հիպնոս կարող են իրականացնել միայն շատ բարձր  էթիկա ունեցող բժշկական, հոգեբուժական և հոգեբանական կրթություն ու վերապատրաստում ստացած մասնագետները: Այն նշանակվում է բժշկի կողմից և միայն այցելուի ցանկությամբ չի կարող իրականացվել :Հիպնոսի միջոցով առողջ մարդուն կարելի է նոր կարծրատիպեր ներշնչել:Այդպես կարելի է հասնել ստիգմատների առաջացմանը` նկարագրելով մարդուն իր մարմնի նոր պատկերը: Դրա միջոցով հնարավոր է նաև մարդու մոտ առաջացնել, օրինակ, սրտխփոց`պատմելով նրան որևէ անհանգստություն առաջացնող իրադարձություն: 


hyp.jpgՀիպնոսը հատուկ քնանման վիճակ է, որն առաջ է գալիս ֆիզիկական թույլ ու միօրինակ գրգռիչների և խոսքային ներշնչումների ազդեցության տակ: Հիպնոսի վիճակի խորացման հետ զուգընթաց ուժեղանում է մարդու ներշնչվողականությունն ու տեղի են ունենում հոգեբանական խոր փոփոխություններ:

 

Հիպնոս (հուն. hypnos - քուն) հասկացությունն առաջացել է հին հունական դիցարանի քնի աստված Հիպնոսի անունից:

 

Հիպնոսը դեռևս շատ վաղուց օգտագործվում  է որպես մարդու առողջական վիճակի բարելավման և ներքին ուժերի ակտիվացման միջոց:

 

Հիպնոսացնողն այցելուին  ներշնչանքի միջոցով կարող է մղել տարբեր գործողությունների, գցել նրան տարբեր հոգեվիճակների մեջ,  ուժեղացնել կամ թուլացնել նրա իմացական գործընթացները:

 

Մարդիկ դեռևս հնագույն ժամանակներից հայտնվում էին հիպնոտիկ վիճակների մեջ: Շատ կրոնական մշակույթներում կարևոր դեր էր խաղում մեդիտացիան` հիպնոսի տարատեսակներից մեկը: Սակայն գիտությունը սկսեց հետաքրքրվել հիպնոսով միայն 1700 - ական թվականների վերջին:

 

Ժամանակակից հիպնոսի հիմանդիրն է ավստրիացի  հոգեբույժ Ֆրանց Մեսմերը, որը ենթադրում էր, որ հիպնոսը մի միստիկ ուժ է, որը փոխանցվում է հիպնոսացնողից հիպնոսացվողին: Քննադատները միանգամից ժխտեցին միստիկ ուժի մասին տեսությունը, սակայն գիտնականները դեռ երկար տարիներ շարունակեցին քննել Մեսսերի  այն գաղափարը, որ հիպնոտիկ էներգիան բխում է  հենց հիպնոսացնողից և էական ազդեցություն  թողնում հիպնոսացվողի վրա: Ի սկզբանե հիպնոսը կոչում էին Մեսմերի անունով` մեսմերիզմ, և նույնիսկ այսօր այս երկու տերմինները համարվում են հոմանիշներ:

 

Հիպնոսն իրենից ներկայացնում է տրանսի վիճակ: Տրանսպերսոնալ վիճակում մարդու գիտակցությունը խորքային փոփոխության է ենթարկվում, սակայն պրոֆեսիոնալ իրականացման դեպքում այն երբեք չի վնասում: Տրանսպերսոնալ վիճակում գտնվող մարդը շարունակում է լսել հիպնոսացնոսին և ենթարկվել նրա ներշնչանքների ազդեցությանը:

 

Հիպնոսացնողը  այն մասնագետն է, ով այցելուին գցում է հիպնոտիկ վիճակի մեջ, իսկ հիպնոթերապևտը բժիշկ է, ով բուժում է հիպնոսի միջոցով:

 

Հոգեբույժները պնդում են, որ ռելաքսացիան և հիպնոսն օգնում են մարդուն հանգստանալ, ներքուստ թուլանալ, քանի որ գիտակցությունը կարծես թե <> և սկսում ավելի քիչ մասնակցություն ունենալ մտածողական գործընթացում: Այդ վիճակում գտնվող մարդը գիտակցում է, թե ինչ է կատարվում իրականում, սակայն ամեն ինչ կարծես մթնշաղով պատված է լինում, քանի որ այդ ժամանակ ակտիվանում է ենթագիտակցականի աշխատանքը, որն էլ մարդուն դարձնում է ավելի ազատ, անկաշկանդ և զգայուն: Սրվում են բոլոր զգայությունները և հիպնոթերապևտը սեանսի ընթացքում կարող է բազմաթիվ համային, հոտառական և այլ զգայություններ առաջացնել: Հիպնոսի միջոցով ակտիվանում է նաև հիշողությունը. մարդ կարող է հիշել այնպիսի երևույթներ, որոնց մասին առհասարակ մոռացել էր:

Հիպնոսի միջոցով բուժում են այն մարդկանց, ովքեր մանկության տարիներին հոգեկան տրավմա են ստացել և դա այսօր  իրենց խանգարում է առօրյա կյանքում:

 

Հիպնոսի միջոցով հնարավոր է նաև <> առաջացնել, սակայն հիպնոթերապևտը պետք է շատ զգույշ լինի, որպեսզի սխալմամբ «օտար» հիշողություններ չառաջացնի այցելուի մոտ և նրան  չենթարկի իր կամքին:

Հիպնոսը պետք է անցկացնել  հոգեթերապևտիկ հատուկ սենյակում, ուր այցելուն գտնվելով մասնագետի ուշադրության կենտրոնում, կարող է իրեն զգալ  հանգիստ, պաշտպանված ու վստահ:

 

Հիպնոս անցկացնելու համար պարտադիր չէ մարդուն քնեցնել, հրահանգները կարելի է տալ գիտակցության համար նաև աննկատ ձևով` քողարկելով դրանք որոշ միջոցների օգնությամբ: Հիպնոզը կապված է հիպնոսացվողի էմոցիոնալ վիճակի հետ, և հիպնոսացնողը անմիջականորեն ազդում է ոչ թե մարդու ֆիզիոլոգիայի, այլ նրա հույզերի և նյարդերի վրա:

 

Հիպնոսի միջոցով կարելի է մարդկանց բուժել տարբեր հոգեկան և ֆիզիկական հիվանդություններից, օրինակ` նևրոզը: Քանի որ նևրոզն առաջանում է այն պատկերներից, որոնք մարդ ինքն է ստեղծում, ուստի կարելի է այդ պատկերներն անէացնել` դրանք փոխարինելով նորերով: Այսինքն` գտնելով և վերացնելով նևրոզի առաջացման սկզբնաղբյուրը` հնարավոր է լիովին բուժվել դրանից: 

 

Հոգեթերապևտի կողմից առաջացրած կարծրատիպը, որպես կանոն, ավելի թույլ է, քան մարդու անցյալում ունեցածը և այն, որպես կանոն, որոշ ժամանակ անց անհետանում է: Դրա փոխարեն հայտնվում է նախկինը և  հիվանդությունը կարող է նորից ի հայտ գալ: Եթե պատկերը ձևավորվել է տարիների ընթացքում, ապա այն շատ դժվար է վերացնել մի քանի րոպեում: Որքան մարդ շուտ դիմի մասնագետի, այնքան բուժումն ավելի արագ և արդյունավետ կլինի:

 

Հիպնոս կարող են իրականացնել միայն շատ բարձր էթիկա ունեցող բժշկական, հոգեբուժական և հոգեբանական կրթություն ու վերապատրաստում ստացած մասնագետները: Այն նշանակվում է բժշկի կողմից և միայն այցելուի ցանկությամբ չի կարող իրականացվել:

Սկզբնաղբյուր. harmonia.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հրատապ թեմա Հայաստանում Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com

–   Ի՞նչ ասել է սեզոնային դեպրեսիա:

–   Սեզոնային և հետտոնական դեպրեսիաները սկսում են, երբ տոնական վիճակներն ավարտվում են, սպասելիքները վերանում են...

Բժշկի ընդունարանում
Արտասվելն օգտակար է. armeniamedicalcenter.am
Արտասվելն օգտակար է. armeniamedicalcenter.am

Եթե չլիներ մարդու լաց լինելու ունակությունը, նա նման կլիներ ռոբոտի: Արցունքներն արտահայտում են մեր վիշտը, հիասթափությունը, անօգնականությունը, երբեմն նաև՝ ուրախությունը...

Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am
Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am

Մարդու կյանքը, իհարկե գունավորվում է վառ էմոցիաներով, ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական, հատկապես սթրեսներով և ապրումներով...

Թերապիա
Դեպրեսիա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Գայանե Մարգարյանը. armeniamedicalcenter.am
Դեպրեսիա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Գայանե Մարգարյանը. armeniamedicalcenter.am

Դեպրեսիա բառը տրամադրության անկում է նշանակում: Սովորական վատ տրամադրությունը և դրա հետ...

«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am
«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am

Շրջապատում հաճախ լսում ենք` «նևրոզ ունեմ» և շատ դեպքերում, մարդիկ չկարևորելով հիվանդության լրջությունն ու չգնահատելով ռիսկերը, շրջանցում են այն, իսկ արդյունքում բախվում լուրջ խնդիրների: Մարդիկ անլուրջ են վերաբերվում երևույթին՝ մտածելով...

Հոգեկան և վարքի խանգարումներ Բժշկի ընդունարանում
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է հոգեբանը:

Հոգեբանը զբաղվում է հոգեբանական  բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...

Ես
Ինչպես կառավարել սեփական հույզերը. izmirlianmedicalcenter.com
Ինչպես կառավարել սեփական հույզերը. izmirlianmedicalcenter.com

Հույզերի տիրապետության տակ են մեր մտքերը և գործողությունները: Երբեմն մարդուն կարող է թվալ, որ ինքը ոչինչ չի կարողանում անել իր հույզերի հետ: Ընդունակությունը տիրապետել ինքդ քեզ և զսպել հույզերը կարևոր և արժեքավոր ունակություն է...

Որտեղ են կուտակվում բացասական հույզերը
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը

Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...

Ես
Վիրավորանքի զգացումը և նրա կործանարար ազդեցությունը առողջության և հոգեկանի վրա. izmirlianmedicalcenter.com
Վիրավորանքի զգացումը և նրա կործանարար ազդեցությունը առողջության և հոգեկանի վրա. izmirlianmedicalcenter.com

Յուրաքանչյուրին ծանոթ է վիրավորանքի զգացումը: Մարդն իր կյանքի ընթացքում պարբերաբար իր հանդեպ զգում է խղճահարություն այն բանի համար, որ իր հետ անարդար են վարվել, ոնչին ինքն արժանի չէ...

Սթրեսի 5 արտասովոր նախանշան. news.am
Սթրեսի 5 արտասովոր նախանշան. news.am

Գլխացավ, վաղ առավոտից հոգնածություն, գրգռվածություն, վատ տրամադրություն. սրանք ամենեւին էլ սթրեսի միակ նախանշանները չեն: Ստորեւ ներկայացվում է սթրեսի 5 արտասովոր նախանշան...

Թերապիա
Փսիխոսոմատիկ հիվանդությունների հանդեպ հատկապես խոցելի են լարված մտավոր աշխատանքով զբաղված անձիք. հոգեբույժ Գայանե Մարգարյան. armeniamedicalcenter.am
Փսիխոսոմատիկ հիվանդությունների հանդեպ հատկապես խոցելի են լարված մտավոր աշխատանքով զբաղված անձիք. հոգեբույժ Գայանե Մարգարյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ փսիխոսոմատիկ բաժանմունքի վարիչ, հոգեբույժ Գայանե Ասատուրի Մարգարյանը...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Սթրեսը և քաղաքակրթությունը. izmirlianmedicalcenter.com
Սթրեսը և քաղաքակրթությունը. izmirlianmedicalcenter.com

Քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց կտրուկ բարձրացել է ժամանակակից մարդու ինքնագիտակցությունը, և նա ամեն օր հայտնվում է առավել սթրեսային իրավիճակներում, քան նրա նախնիները հեռավոր անցյալում...

Հոգեսոմատիկա. ինչի՞ մասին են խոսում հիվանդությունները. galatv.am
Հոգեսոմատիկա. ինչի՞ մասին են խոսում հիվանդությունները. galatv.am

Հոգեսոմատիկա` գիտություն է հոգու եւ մարմնի մասին, բժշկության մեջ ուղղություն է, որը զբաղվում է առողջության վրա մեր էմոցիաների, վախերի եւ հոգեբանական արգելափակումների ազդեցությամբ...

Թերապիա
Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը, անհանգստությունն ու վախը. tert.am
Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը, անհանգստությունն ու վախը. tert.am

Մարդիկ հաճախ են հայտնվում ցայտնոտի մեջ և իրենց համար արհեստականորեն սթրեսային իրավիճակներ ստեղծում, որոնք կարելի է նաև հեշտությամբ շրջանցել: Այս մասին գրում է Business insider-ը` ներկայացնելով...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ