Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեկան առողջություն

Արժե՞ զսպել զայրույթը

Արժե՞ զսպել զայրույթը

Թվում է, թե պետք է  անմիջապես այս հարցին բացասական պատասխան տալ: Այլապես ինչպե՞ս կարող են մարդիկ իմանալ, որ մենք դժգոհ ենք ինչ-որ բանից: Ինչպե՞ս կհասկանան, որ պետք է դադարեցնեն  մեզ համար անընդունելի վարքագիծը:

 

Շատ մասնագետներ, լուրջ հոգեբաններ խորհուրդ են տալիս կամքին ազատություն տալ անմիջապես:  Արտահայտվել, չզսպել զայրույթը: Դուրս թողնել ներսում կուտակվածը:

 

Սակայն այլ բան են մարդկային հարաբերությունները: Երբեմն մենք սխալմամբ ուրիշի ցավն ու լուռ վիրավորանքն արհամարհանքի, անշնորհակալության հետ ենք շփոթում: Ճանապարհին ուրիշի շտապողականությունը կամ դանդաղկոտությունն ընկալում  հատուկ մեր նկատմամբ արված ոտնձգություն:  Բայց մի՞թե բոլորը ցանկանում են  իրար վիրավորել, նվաստացնել:

 

Ահա մի այսպիսի պատմություն: Մի անգամ մի գործարար գնացքով մեկնում է  ուրիշ երկիր: Գնացք է բարձրանում մի տղամարդ երեխաների հետ ու նստում իրեն հատկացված տեղում, իսկ երեխաները սկսում են վազվզել, խառնաշփոթ ստեղծել:  Հայրը դիտողություն չի անում նրանց ու ասես չի էլ նկատում, թե ինչ է շուրջը կատարվում: Երբ երեխաներից մեկը նստած կանանցից մեկի մազերն է քաշում, գործարարը մոտենում է հայրիկին ու զայրացած նախատում. «Ինչո՞ւ չեք սաստում ձեր երեխաներին, մի՞թե չեք տեսնում, թե նրանք ինչ են անում»:

 

Տղամարդը նրան պատասխանում է. «Դուք իրավացի եք: Ես ցավում եմ, որ նրանք իրենց այդպես են պահում: Բանն այն է, որ կինս` այդ երեխաների մայրը, մի քանի ժամ առաջ է մահացել, ու ես չգիտեմ, թե ինչպես եմ այսուհետ ապրելու: Երեխաները դեռևս չեն գիտակցում այդ, գուցե նրանք այդ կերպ են արձագանքում: Խնդրում եմ, ներող եղեք»:

 

Գաղտնիք չէ, որ տարբեր մարդիկ նույն իրավիճակը տարբեր կերպ են տեսնում ու գնահատում, դա հավասարապես վերաբերում է թե՛ հարազատներին, թե՛ օտարներին: Չիմանալով մարդկային արժեհամակարգի մասին` դժվար է  որոշակի մարդու վարքագծի մասին սեփական անձի դիրքերից գնահատել ու դատել: Ուստի ավելի դյուրին է ներելն ու հասկանալը, քան թե անմեղին մեղադրելը: Ընդ որում, հիմնականում բոլոր «զանցանքները» չեն արվում միտումնավոր, այլ սոսկ  ենթագիտակցորեն ազդանշելու, որ ուշադրության արժանանանք կամ էլ մեզ նկատեն:  Ուստի գուցե ներենք այդ փոքրիկ թուլությունները:

 

Անձնական տարածք

 

Անձնական տարածքը մարդու շուրջ այն գոտին է, որտեղ մուտք ունեն միայն մտերիմները: Դա  պարզապես մեկնված թևի հեռավորությամբ տարածություն չէ: Անձնական տարածք հասկացության մեջ բնակարանն է, բանկային հաշիվը, ավտոմեքենան, պայուսակի պարունակությունը, գրագրությունը: Յուրաքանչյուր մարդ ունի սեփական նախապատվություններն անձնական տարածքի հարցերում. ինչ-որ մեկը տանել չի կարողանում ուրիշ մարդու հպումը, մեկի համար շատ է կարևորվում անձնական բաժակը, իսկ ոմանք էլ իրենց իրերի հսկողությունը  հեշտությամբ վստահում են անծանոթ մարդկանց: Ձեռքսեղմումը, ուսին կամ թիկունքին թեթևակի թփթփացնելը համարվում են սոցիալապես թույլատրելի  հպումներ, իսկ «գործերդ ոնց են» հարցը հարգանքի հասարակ դրսևորում է: Սակայն, հոգեբանների հավաստմամբ, նման անմեղ թվացող «ներխուժումներն» անգամ կարող են զայրացնել: Իսկ ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ ուսումնասիրում կամ նայում են  ձեր համակարգչի էկրանին, առանց հարցնելու վերցնում իրերը ձեր դարակից կամ հյուր գնում առանց նախապես զգուշացնելու:

 

Անձնական տարածքի սահմանները յուրաքանչյուրի մոտ տարբեր են ու հաճախ կախված են նաև բնակության վայրից: Օրինակ` մեծ քաղաքներում այդ տարածքները բնակչության խտության պատճառով ավելի փոքր են: Անձնական տարածքի գլխավոր գործոններից են այն պայմանները, որոնցում մեծանում է մարդը: Մեծ ընտանիքում անձնական տարածքի շրջանակներն ավելի լղոզված են, ոչ հստակ, քանի որ մեծ ընտանիքներում հիմնականում իրերի մեծ մասն ընդհանուր է ու առանձնանալու հանարավորություններն էլ` ոչ շատ: Սակայն, հարկ է նշել, որ անձնական տարածքի պաշտպանությունը ոչ մի կապ չունի եսասիրության կամ ժլատության հետ: Բացարձակապես նորմալ է անձնական հարմարավետությանը վերաբերող կանոններ հաստատելն ու պահանջելը, որ շրջապատողները նույնպես հետևեն այդ կանոններին: Իհարկե հետևելով, որ ինքներդ էլ չխախտեք մեկ ուրիշի կանոնները: Անհրաժեշտ է շրջապատի մարդկանց հստակ բացատրել, թե որն է ձեր անձնական տարածքը, ու խնդրել չներխուժել այնտեղ առանց ձեր թույլտվության: Գուցե դրա մասին անընդհատ հիշեցնելու կամ անգամ դռների վրա փականներ շարելու հարկ լինի:

 

Երբեմն մարդը չի կռահում անգամ, որ իր տեսանկյունից անմեղ գործողությունները կարող են մեկ ուրիշին տհաճություն պատճառել: Կարևոր է նաև «ոչ» ասել սովորել: Դա այն կարևոր խոսքն է, որը սահմաններ է գծում: «Ոչ»-ը պետք է արտաբերել հանգիստ ու վստահ: Ու չպետք է մերժումը դիտարկել որպես բացասական երևույթ: Դա սոսկ տեղեկությունը հասցնելու, շրջապատին հասկացնելու միջոց է, երբ ցանկանում ես բացատրել, որ սեփական հարմարավետությունը որոշակի սահմաններ ունի,  և ձեր ժամանակի չարաշահումը, խաղը ձեր զգացմունքների հետ, առանց հարցնելու ձեր իրերն օգտագործելն ազդում է ձեր տրամադրության ու նույնիսկ առողջության վրա: Իսկական ընկերներն ու բարեկամները պետք է դա հասկանան ու երբեք չվիրավորվեն: Չէ՞ որ նրանք էլ են ուզում, որ մենք մեզ հարմարավետ զգանք: Միմյանց նկատմամբ  հարգալից վերաբերմունքն անձնական տարածքի հարցում  վճռորոշ դեր է խաղում ու հնարավորություն տալիս խուսափելու կոնֆլիկտներից:

 

Ուրախանալ ամեն աստծո օրով

 

Յուրաքանչյուրն էլ գեթ մեկ անգամ բողոքել է կյանքից. ինչքան ամեն ինչ դժվար է ու անարդարացի, ինչքան չարություն ու դժբախտություն կա: Ցավոք, հաճախ նկատում ենք ու նշում միայն բացասական երևույթները` համառորեն հրաժարվելով նկատել դրականները: Մինչդեռ դրանք քիչ չեն, հարկավոր է միայն նկատել: Ուրեմն ինչպե՞ս կարելի է երբեմն սև-սպիտակ կյանքին գույներ ավելացնել: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կյանքի որակը միայն փողով, հաջողություններով, հասարակության մեջ գրաված դիրքով ու «բարեկեցության այլ մանրուքներով» չի որոշվում ու չափվում: Չէ՞ որ նույնիսկ ամեն ինչ ունենալով էլ կարելի է դժբախտ զգալ: Ինչո՞ւ: Որովհետև ոչինչ չի երջանկացնում: Բերկրանքը երջանկության զգացումն է տվյալ պահին: Իսկ եթե հաշվի առնենք, որ ողջ կյանքը բաղկացած է կարճ պահերից ու ակնթարթներից, ապա ինչքան շատ ենք բերկրանքի պահեր ունենում, այնքան երջանիկ ենք:

 

Ուրեմն ի՞նչն է խանգարում մեզ այդ զգացումն ապրելուն: Հաճախ ուրիշի հաջողություններից շատերն ասես «պայթում» են նախանձից: Մտածում են` լինեի նրա փոխարեն: Կամ` ինձ մոտ պետք է պարտադիր ամեն ինչ ավելի լավ լինի: Հաճախ չենք էլ խորանում, թե հարկավո՞ր է արդյոք մեզ այն, ինչն ուրիշին է պետք: Ցավոք, ամեն լավ բան ասես ակնթարթորեն ջնջվում է հիշողությունից: Երբ նախանձը սկսում է խեղդել, փորձեք հիշել, թե վերջերս ինչ հաճելի բան է եղել ձեր կյանքում: Անպայման կգտնեք, միայն մի մոռացեք մանրուքների մասին: Համեղ թխվածքը, ընկերների հետ սուրճի  սեղանի շուրջ զրույցը: Իսկ եթե դժգոհության ու դատարկության զգացումը չի նահանջում, ապա մտածեք, թե ինքներդ ինչ կցանկանայիք հենց այդ պահին, և ինչպես կարելի է այդ ցանկությունն իրականացնել: Ամեն ինչ փորձեք, սակայն ձեռքերը մի ծալեք ու նստեք: Գործի անցեք երազանքն իրականություն դարձնելու համար, և երջանկությունը կայցելի ձեզ:

 

Երբեմն մեզ ներսից կրծում է վիրավորանքի զգացումն անարդարացիությունից. թվում է, թե մեզ թերագնահատում են, օգտագործում, չեն սիրում: Ու սկսվում է` ինչու է իմ ճակատագիրն այսպիսին:  Մինչդեռ իրական պատճառը գտնելն ու վերացնելը շատ բարդ է: Սակայն ոնց էլ պտտվես, ամեն ինչ փոխելու համար պետք է սկսես ինքդ քեզնից:

 

Փորձեք չաղտոտել , եթե  ձեզ նյարդայնացնում են կեղտոտ փողոցները: Ժպտացեք ու հաճոյախոսեք ձեր մռայլ հարևանին, որը ձեզ անգամ չի բարևում: Թուփ կամ էլ ծառ տնկեք ձեր լերկ բակում: Մի խոսքով, ավելի շատ անշահախնդիր բարություն արեք: Այն կվերադառնա եռապատիկ,  բայց ոչ անմիջապես: Սակայն բերկրանքի ու հպարտության զգացումը կլցնի ձեր սիրտը շատ շուտով: Մի մասնակցեք բամբասանքին ու այն ամենին, ինչը կգցի ձեր տրամադրությունը: Հավատացեք, այդ խոսակցություններն ամենևին չեն թեթևացնում հոգին, այլ միայն բացասականով են աղտոտում: Պարզապես ձեզ պատնեշեք այն անպետք  տեղեկությունից, թե  ինչքան վատ է ամենուր: Ավելի լավ է կատակերգություն դիտեք կամ էլ հետաքրքիր գիրք կարդացեք: Ուշադրություն մի դարձրեք չար, կոպիտ ու անտաշ մարդկանց վրա: Ի՞նչ կարելի է նրանցից սովորել: Կարելի է ու պետք է միմիայն ծիծաղել ամեն վատի վրա. օրվա մռայլության, չարի ու նախանձի, կոպտության, սեփական անհաջողությունների: Ու կտեսնեք, թե ինչպես է փոխվում տրամադրությունը,  դուք ուրախ եք դառնում, ու հոգին էլ թեթևանում է:

 

Փորձեք ծիծաղել. ինքներս մեզ վրա ծիծաղելը դժվարին խնդիր է, սակայն երբ սովորեք, կզգաք, թե որքան է դա թեթևացնում: Հումորի զգացումը հոյակապ բալասան է ունայնության ու անհուսության պարագայում: Ու մի բան էլ. ոչինչ այնպես չի շեղում տխուր մտքերից, որքան սիրած գործը: Եթե ունեք հոբբի, ապա օգտվեք դրա պատճառած բերկրանքից ու բավականությունից:

 

Կարելի է, ասենք, մաքրություն ձեռնարկել հաճելի ուրախ երաժշտության ներքո:

 

Նույնիսկ ամենադրական ու պայծառ մարդիկ ժամանակ առ ժամանակ զայրանում են, վշտանում  և անգամ արտասվում: Սակայն դժվար թե նրանք իրենց կյանքը վերածեն  փնթփնթոցի: Մի ծուլացեք երջանկացնելու ձեր իսկ սիրտը, դա այնքան էլ դժվար բան չէ:

 

Փորձեք նախանձը վանել. իրական նպատակներ դրեք ձեր առջև ու մշակեք դրանց հասնելու պլաններ: Փորձեք ապրված յուրաքանչյուր օրից, մի հաճելի մանրուքից բավականություն ստանալ: Փորձեք ինքներդ լցնել կյանքը, մի սպասեք երկնային մանանայի: Դատարկ խոսակցությունների, բամբասանքի ու բացասական տեղեկությունների վրա ժամանակ մի վատնեք: Ավելի լավ է  ուրիշ գործ գտնել: Ագրեսիային ագրեսիվությամբ մի պատասխանեք: Փորձեք մի լավ ծիծաղել ինքներդ ձեզ վրա: Բարի գործ կատարեք առանց պատասխան ակնկալելու: Դա ձեր կյանքն ավելի կհետաքրքրացնի: Արժե միայն ցանկանալ,  և անպայման կգտնեք երջանկանալու առիթ:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. fashionforyou.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com

–   Ի՞նչ ասել է սեզոնային դեպրեսիա:

–   Սեզոնային և հետտոնական դեպրեսիաները սկսում են, երբ տոնական վիճակներն ավարտվում են, սպասելիքները վերանում են...

Բժշկի ընդունարանում
Արտասվելն օգտակար է. armeniamedicalcenter.am
Արտասվելն օգտակար է. armeniamedicalcenter.am

Եթե չլիներ մարդու լաց լինելու ունակությունը, նա նման կլիներ ռոբոտի: Արցունքներն արտահայտում են մեր վիշտը, հիասթափությունը, անօգնականությունը, երբեմն նաև՝ ուրախությունը...

Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am
Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am

Մարդու կյանքը, իհարկե գունավորվում է վառ էմոցիաներով, ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական, հատկապես սթրեսներով և ապրումներով...

Թերապիա
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հրատապ թեմա Հայաստանում Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեպրեսիա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Գայանե Մարգարյանը. armeniamedicalcenter.am
Դեպրեսիա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Գայանե Մարգարյանը. armeniamedicalcenter.am

Դեպրեսիա բառը տրամադրության անկում է նշանակում: Սովորական վատ տրամադրությունը և դրա հետ...

«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am
«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am

Շրջապատում հաճախ լսում ենք` «նևրոզ ունեմ» և շատ դեպքերում, մարդիկ չկարևորելով հիվանդության լրջությունն ու չգնահատելով ռիսկերը, շրջանցում են այն, իսկ արդյունքում բախվում լուրջ խնդիրների: Մարդիկ անլուրջ են վերաբերվում երևույթին՝ մտածելով...

Հոգեկան և վարքի խանգարումներ Բժշկի ընդունարանում
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է հոգեբանը:

Հոգեբանը զբաղվում է հոգեբանական  բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...

Ես
Ինչպես կառավարել սեփական հույզերը. izmirlianmedicalcenter.com
Ինչպես կառավարել սեփական հույզերը. izmirlianmedicalcenter.com

Հույզերի տիրապետության տակ են մեր մտքերը և գործողությունները: Երբեմն մարդուն կարող է թվալ, որ ինքը ոչինչ չի կարողանում անել իր հույզերի հետ: Ընդունակությունը տիրապետել ինքդ քեզ և զսպել հույզերը կարևոր և արժեքավոր ունակություն է...

Որտեղ են կուտակվում բացասական հույզերը
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը

Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...

Ես
Վիրավորանքի զգացումը և նրա կործանարար ազդեցությունը առողջության և հոգեկանի վրա. izmirlianmedicalcenter.com
Վիրավորանքի զգացումը և նրա կործանարար ազդեցությունը առողջության և հոգեկանի վրա. izmirlianmedicalcenter.com

Յուրաքանչյուրին ծանոթ է վիրավորանքի զգացումը: Մարդն իր կյանքի ընթացքում պարբերաբար իր հանդեպ զգում է խղճահարություն այն բանի համար, որ իր հետ անարդար են վարվել, ոնչին ինքն արժանի չէ...

Սթրեսի 5 արտասովոր նախանշան. news.am
Սթրեսի 5 արտասովոր նախանշան. news.am

Գլխացավ, վաղ առավոտից հոգնածություն, գրգռվածություն, վատ տրամադրություն. սրանք ամենեւին էլ սթրեսի միակ նախանշանները չեն: Ստորեւ ներկայացվում է սթրեսի 5 արտասովոր նախանշան...

Թերապիա
Փսիխոսոմատիկ հիվանդությունների հանդեպ հատկապես խոցելի են լարված մտավոր աշխատանքով զբաղված անձիք. հոգեբույժ Գայանե Մարգարյան. armeniamedicalcenter.am
Փսիխոսոմատիկ հիվանդությունների հանդեպ հատկապես խոցելի են լարված մտավոր աշխատանքով զբաղված անձիք. հոգեբույժ Գայանե Մարգարյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ փսիխոսոմատիկ բաժանմունքի վարիչ, հոգեբույժ Գայանե Ասատուրի Մարգարյանը...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Սթրեսը և քաղաքակրթությունը. izmirlianmedicalcenter.com
Սթրեսը և քաղաքակրթությունը. izmirlianmedicalcenter.com

Քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց կտրուկ բարձրացել է ժամանակակից մարդու ինքնագիտակցությունը, և նա ամեն օր հայտնվում է առավել սթրեսային իրավիճակներում, քան նրա նախնիները հեռավոր անցյալում...

Հոգեսոմատիկա. ինչի՞ մասին են խոսում հիվանդությունները. galatv.am
Հոգեսոմատիկա. ինչի՞ մասին են խոսում հիվանդությունները. galatv.am

Հոգեսոմատիկա` գիտություն է հոգու եւ մարմնի մասին, բժշկության մեջ ուղղություն է, որը զբաղվում է առողջության վրա մեր էմոցիաների, վախերի եւ հոգեբանական արգելափակումների ազդեցությամբ...

Թերապիա
Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը, անհանգստությունն ու վախը. tert.am
Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը, անհանգստությունն ու վախը. tert.am

Մարդիկ հաճախ են հայտնվում ցայտնոտի մեջ և իրենց համար արհեստականորեն սթրեսային իրավիճակներ ստեղծում, որոնք կարելի է նաև հեշտությամբ շրջանցել: Այս մասին գրում է Business insider-ը` ներկայացնելով...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ