Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեկան առողջություն

Մեծամտությունը չարորակ ուռուցք է, հավատացնում են հոգեբանները

Մեծամտությունը չարորակ ուռուցք է, հավատացնում են հոգեբանները

Նարցիսիզմը հոգեբանական խնդիր է, որի արմատները թաքնված են սեռական գիտակցության խորքերում, և դրսևորվում է սեփական մարմնի կամ կերպարի կատարելության գիտակցմամբ: Իրականում  այս բարդույթը կարող է հանդիպել մեզանից յուրաքանչյուրի մոտ:

Դեռևս հին ժամանակներից հունական դիցաբանությունն անդրադարձել է նարցիսիզմին: Ժամանակին ապրում էր Նարկիսոս (Նարցիս) անունով մի գեղեցիկ, բարեկազմ երիտասարդ, որը գետի աստված Կեփիսոսի և հավերժահարս Լավրիոնեի որդին էր: Նա այնքան ինքնահավան էր, որ մերժում էր բոլորի, նույնիսկ` հավերժահարսների սերը: Սիրո աստվածուհի Աֆրոդիտեն իր շնորհները չընդունելու և ժխտելու պատճառով նրան պատժում է: Հավերժահարսներից մեկն էլ ցանկանում է, որպեսզի Նարկիսոսը սիրահարվի այնպես, ինչպես իրենք են սիրահարվել նրան, և սիրի անպատասխան սիրով: Մի անգամ, երբ Նարկիսոսն անտառում որս անելիս մոլորվում է և մարդ է փնտրում, որի միջոցով կարողանա դուրս գալ այդ վիճակից, նրան մոտենում է սիրահարված արձագանքը՝ Էքոն, որն արդեն պատժված էր Հերա աստվածուհու կողմից՝ զրկվելով խոսելու ունակությունից: Նա մոտենում է Նարկիսոսին և սեր խոստովանում, սակայն Նարկիսոսը պատասխանում է. «Ավելի լավ է մեռնել, քան սիրել քեզ նման մեկին»: Երբ տեսնում է իր արտացոլանքը զուլալ ջրի մեջ, սիրահարվում է իր իսկ արտապատկերին: Փորձում է մոտենալ դրան, բայց չի կարողանում հասնել: Եվ երբ հանկարծ գիտակցում է, որ սիրահարվել է ինքն իրեն, սկսվում են տառապանքն ու տվայտանքները: Ի վերջո, Նարկիսոսը մահանում է սեփական անձի նկատմամբ սիրուց: Հավերժահարսները շիրիմ կառուցելու ժամանակ տեսնում են, որ կանաչ խոտերի մեջ նրա դիակի փոխարեն գեղեցիկ ծաղիկ է աճել, մահվան ծաղիկ՝ նարցիս (նարգիզ):

- Առասպելը սեփական անձի նկատմամբ սիրո մասին է,- նշում է հոգեբան Քրիստինա Ավետիսյանը,- նարցիսիզմով տառապողները  մշտապես բարձրաձայնում են իրենց առավելությունների և կարևորության մասին, սիրում են նաև նկարահանել կամ լուսանկարել սեփական արտաքինը: Կ. Գ. Յունգը պաթոլոգիական նարցիսիզմը համարում էր չարորակ ուռուցք, իսկ հոգեվերլուծության նախահայր Զիգմունդ Ֆրոյդը տարանջատում էր երկու տեսակ՝ առաջնային և երկրորդային նարցիսիզմ: Առաջնայինը բնականոն զարգացման փուլ է, վաղ մանկության տարիներին, երբ երեխային թվում է, թե ամբողջ աշխարհը պտտվում է իր շուրջ, իսկ երկրորդայինը վտանգավոր է: Ֆրոյդն այսպես է վերլուծում. երբ լիբիդոն, սեռական էներգիան, սեփական անձից պետք է բնական հունով ուղղվի օբյեկտին` դիմացինին, նա որպես օբյեկտ ընտրում է սեփական անձը: Նարցիսիզմն առաջ է գալիս սեռական հասունացման պրոցեսում`  ճգնաժամի պատճառով: Այդ եսասեր մարդիկ  երբեք չեն մտերմանում ուրիշների հետ, չեն հաշտվում այլոց ինքնության հետ և հեշտությամբ կարող են հրաժարվել նույնիսկ ամենահարազատ մարդկանցից: Նարցիսները մշտապես կատարելության փնտրտուքների մեջ են, որովհետև կարծում են, թե իրենք արժանի են  գերագույնին, իսկ այլոց կարծիքը համարում են  թերի  ու անկատար: Ցավոք, նարցիսները միշտ մենակ են անցնում իրենց կյանքն ու իրականում  չափազանց դժբախտ են:

«Որո՞նք են նարցիսիզմի պատճառները» հարցին տիկին Ավետիսյանը պատասխանում է.

- Բազմաթիվ են, սակայն սկզբնաղբյուրը ընտանիքն է, այն ինստիտուտը, որը պատասխանատու է երեխայի դաստիարակման համար: Այսօր մեր հայ իրականության մեջ նարցիսիզմը գերակշռում է տղամարդկանց մոտ, քանի որ մայրերն առանձնահատուկ ուշադրություն և հոգատարություն են ցուցաբերում արու զավակների նկատմամբ: Իհարկե, չենք խոսում բացառությունների մասին, երբ աղջիկներն են ուշադրության կենտրոնում՝ որոշակի խնդիրներ ունենալու պատճառով: Արու երեխայի նկատմամբ առանձնահատուկ ուշադրությունը բացատրվում է նաև պատերազմների պատճառով, որոնց հետևանքով շատ երիտասարդներ ենք կորցրել: Ուստի տղամարդիկ իրենցից արժեք են ներկայացնում, ինչը նկատելի է նաև նրանց դիրքորոշումից. իրենց ավելի բարձր են դասում, քան կանանց:

Կ. Ավետիսյանի համոզմամբ` գերհոգատարության պատճառով երեխան դառնում է մանկամիտ (ինֆանտիլ) և լիարժեք չի զարգանում, քանի որ սովոր է, որ միշտ իր փոխարեն ինչ-որ մեկը գործի, և հետագայում չի կարողանում ինքնուրույն հաղթահարել խոչընդոտները:

- Եթե դժբախտաբար նրանց մասին հոգ տանողները հեռանում են նրանց կյանքից, նրանք ապակողմնորոշվում են: Նարցիսիզմի մեկ այլ պատճառ կարող է լինել ոչ լիարժեք ընտանիքը, հիմնականում` ամուսնու բացակայության փաստը: Վիրավորանք, որը երեխայի մեջ զարգացնում է մեծամտություն՝ «ես ամենից լավն եմ, իմ նմանը չկա և այլն», որը ոչ այլ ինչ է,  եթե ոչ պաշտպանական ռեակցիա, պատնեշ հասարակությունից: Սակայն նրանք իրականում շատ խոցելի են ու վախկոտ: Նարցիսը մեծամիտ է, գոռոզ նույնիսկ հարազատների, ընկերների նկատմամբ և միշտ իրեն վեր է դասում ուրիշներից: Նրան կարելի է նույնիսկ հեռվից նկատել, քանի որ ուշադրություն է հրավիրում իր վրա: Նարցիսը մարդկանց կա՛մ գերագնահատում է, իդեալականացնում, կա՛մ թերագնահատում, արժեզրկում: Ուստի հասուն նարցիսը պարբերաբար խորը հիասթափությունների արդյունք է: Մինչդեռ նորմալ հոգեբանություն ունեցող հասուն մարդիկ ընդունում են իրենց թերություններն ու սահմանափակումները, անհաջողություններն ու պարտությունները: Նարցիսը միշտ կախվածության մեջ է ուրիշներից, որոնց գովասանքները գալիս են ընդգծելու  իրենց մեծարգո անձը:

Տիկին Ավետիսյանը շարունակում է բացատրել, որ նարցիսիզմի առաջացման մեկ այլ պատճառ է հոգատարության բացակայությունը: Կարծես ամբողջ կյանքի ընթացքում նա վրեժխնդիր է լինում: Նարցիսն ի վիճակի չէ ապրումակցել, սիրել ու հասկանալ դիմացինին: Նա բացի «ես»-ից ոչինչ չունի, նույնիսկ «գերես», որը մեր խիղճն է ու դատավորը: Ըստ  մասնագետի՝ նարցիսի զուգընկերոջ համար դաժան կյանք է սկսվում, քանի որ  նարցիսը միշտ և անսահման ուշադրության պահանջ ունի: Զուգընկերը նրան պետք է իբրև հայելի, որպեսզի նարցիսն իրեն տեսնի ու հիանա: «Էլ չենք խոսում սեռական շեղումների մասին, երբ  սեռական գրգռումն առաջանում է սեփական մարմինը զննելիս կամ դրա արտացոլումը հայելու մեջ նայելիս»,- ասում է նա։

Մասնագետները հավաստիացնում են, որ նարցիսիզմի բուժման նպատակն է հիվանդին օգնել մեծացնելու ապրումակցման ունակությունը, ընդունելու մերժումն ու սխալները,  գծելու սեփական հնարավորությունների ավելի իրատեսական հեռանկար` հրաժարվելով անբանական նպատակներից: Սակայն բուժումն իսկական մարտահրավեր է նարցիսի անհատականության համար, որովհետև այդ կերպ նրանց թուլությունները կարող են բացահայտվել: Այնուամենայնիվ, հոգեբանները համոզված են, որ բուժել հնարավոր է, եթե նրանք գիտակցեն, որ իրենց մեջ կա այդ խնդիրը, ինչը խանգարում է լիարժեք կյանքով ապրելուն:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com

–   Ի՞նչ ասել է սեզոնային դեպրեսիա:

–   Սեզոնային և հետտոնական դեպրեսիաները սկսում են, երբ տոնական վիճակներն ավարտվում են, սպասելիքները վերանում են...

Բժշկի ընդունարանում
Արտասվելն օգտակար է. armeniamedicalcenter.am
Արտասվելն օգտակար է. armeniamedicalcenter.am

Եթե չլիներ մարդու լաց լինելու ունակությունը, նա նման կլիներ ռոբոտի: Արցունքներն արտահայտում են մեր վիշտը, հիասթափությունը, անօգնականությունը, երբեմն նաև՝ ուրախությունը...

Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am
Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am

Մարդու կյանքը, իհարկե գունավորվում է վառ էմոցիաներով, ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական, հատկապես սթրեսներով և ապրումներով...

Թերապիա
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հրատապ թեմա Հայաստանում Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեպրեսիա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Գայանե Մարգարյանը. armeniamedicalcenter.am
Դեպրեսիա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Գայանե Մարգարյանը. armeniamedicalcenter.am

Դեպրեսիա բառը տրամադրության անկում է նշանակում: Սովորական վատ տրամադրությունը և դրա հետ...

«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am
«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am

Շրջապատում հաճախ լսում ենք` «նևրոզ ունեմ» և շատ դեպքերում, մարդիկ չկարևորելով հիվանդության լրջությունն ու չգնահատելով ռիսկերը, շրջանցում են այն, իսկ արդյունքում բախվում լուրջ խնդիրների: Մարդիկ անլուրջ են վերաբերվում երևույթին՝ մտածելով...

Հոգեկան և վարքի խանգարումներ Բժշկի ընդունարանում
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է հոգեբանը:

Հոգեբանը զբաղվում է հոգեբանական  բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...

Ես
Ինչպես կառավարել սեփական հույզերը. izmirlianmedicalcenter.com
Ինչպես կառավարել սեփական հույզերը. izmirlianmedicalcenter.com

Հույզերի տիրապետության տակ են մեր մտքերը և գործողությունները: Երբեմն մարդուն կարող է թվալ, որ ինքը ոչինչ չի կարողանում անել իր հույզերի հետ: Ընդունակությունը տիրապետել ինքդ քեզ և զսպել հույզերը կարևոր և արժեքավոր ունակություն է...

Որտեղ են կուտակվում բացասական հույզերը
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը

Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...

Ես
Վիրավորանքի զգացումը և նրա կործանարար ազդեցությունը առողջության և հոգեկանի վրա. izmirlianmedicalcenter.com
Վիրավորանքի զգացումը և նրա կործանարար ազդեցությունը առողջության և հոգեկանի վրա. izmirlianmedicalcenter.com

Յուրաքանչյուրին ծանոթ է վիրավորանքի զգացումը: Մարդն իր կյանքի ընթացքում պարբերաբար իր հանդեպ զգում է խղճահարություն այն բանի համար, որ իր հետ անարդար են վարվել, ոնչին ինքն արժանի չէ...

Սթրեսի 5 արտասովոր նախանշան. news.am
Սթրեսի 5 արտասովոր նախանշան. news.am

Գլխացավ, վաղ առավոտից հոգնածություն, գրգռվածություն, վատ տրամադրություն. սրանք ամենեւին էլ սթրեսի միակ նախանշանները չեն: Ստորեւ ներկայացվում է սթրեսի 5 արտասովոր նախանշան...

Թերապիա
Փսիխոսոմատիկ հիվանդությունների հանդեպ հատկապես խոցելի են լարված մտավոր աշխատանքով զբաղված անձիք. հոգեբույժ Գայանե Մարգարյան. armeniamedicalcenter.am
Փսիխոսոմատիկ հիվանդությունների հանդեպ հատկապես խոցելի են լարված մտավոր աշխատանքով զբաղված անձիք. հոգեբույժ Գայանե Մարգարյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ փսիխոսոմատիկ բաժանմունքի վարիչ, հոգեբույժ Գայանե Ասատուրի Մարգարյանը...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Սթրեսը և քաղաքակրթությունը. izmirlianmedicalcenter.com
Սթրեսը և քաղաքակրթությունը. izmirlianmedicalcenter.com

Քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց կտրուկ բարձրացել է ժամանակակից մարդու ինքնագիտակցությունը, և նա ամեն օր հայտնվում է առավել սթրեսային իրավիճակներում, քան նրա նախնիները հեռավոր անցյալում...

Հոգեսոմատիկա. ինչի՞ մասին են խոսում հիվանդությունները. galatv.am
Հոգեսոմատիկա. ինչի՞ մասին են խոսում հիվանդությունները. galatv.am

Հոգեսոմատիկա` գիտություն է հոգու եւ մարմնի մասին, բժշկության մեջ ուղղություն է, որը զբաղվում է առողջության վրա մեր էմոցիաների, վախերի եւ հոգեբանական արգելափակումների ազդեցությամբ...

Թերապիա
Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը, անհանգստությունն ու վախը. tert.am
Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը, անհանգստությունն ու վախը. tert.am

Մարդիկ հաճախ են հայտնվում ցայտնոտի մեջ և իրենց համար արհեստականորեն սթրեսային իրավիճակներ ստեղծում, որոնք կարելի է նաև հեշտությամբ շրջանցել: Այս մասին գրում է Business insider-ը` ներկայացնելով...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ