ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. հիվանդություններ
Ֆիզիկական վարժությունները կարող են օգնել շագանակագեղձի քաղցկեղի բուժմանը. news.am

Բարձր ինտենսիվության ֆիզիկական ծանրաբեռնվածությունները կարող են զգալիորեն օգնել շագանակագեղձի քաղցկեղի բուժմանը: Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բարձրացնում է քաղցկեղով հիվանդների կյանքի որակը, սակայն ուրոլոգ-ուռուցքաբան Ֆրեդ Սաադը University of Montreal Hospital Research Centre (CRCHUM)-ից, վստահ է, որ սպորտը դեղերից ոչ պակաս ուղղակիորեն ազդում է հենց ուռուցքի վրա ու կարող է, իրոք, օգնել հիվանդներին:
Բժիշկ Սաադն իրականացնում է առաջին կլինիկական հետազոտությունը, որը գնահատում է ֆիզիկական ինտենսիվ ծանրաբեռնվածության ազդեցությունը շագանակագեղձի բարձիթողի փուլում գտնվող տղամարդկանց ապաքինման ցուցանիշների վրա:
«Սովորաբար քաղցկեղի բարձիթողի վիճակում գտնվող մետաստազներով հիվանդները նստակյաց կենսակերպ են վարում, - ասել է բժիշկ Սաադը: - Ընդունված է համարել, որ դրանից քաղցկեղն ավելի է զարգանում: Մենք ուզում ենք ցույց տալ, որ ֆիզիկական ծանրաբեռնվածություններն ուղղակիորեն ավելացնում են մետաստատիկ ուռուցքներով հիվանդների կյանքի տևողոթյունն առնվազն 22 տոկոսով, այսինքն` 6 ամսով»:
Միջինը շագանակագեղձի մետաստազներով հիվանդները կարող են երկու- երեք տարվա կյանք ունենալ: Նրանց կյանքը ֆիզիկական վարժությունների միջոցով ևս 6 ամսով երկարացնելն այն արդյունքն է, որը համարժեք է նոր դեղի գործածմանը:
Հետազոտոթւյունը միաժամանակ անցկացվելու է Կանադայում, Իռլանդիայում ու Ավստրալիայում: Դրան մասնակցելու են 60 հիվանդանոցներ, որոնք արդեն սկսել են կամավորներ հրավիրել: Ընդհանուր առմամբ, բարձիթողի ուռուցքներով 900 տղամարդ կփորձի քաղցկեղի բուժման վրա ֆիզիկական ինտենսիվ ծանրաբեռնվածությունների ազդեցությունը:


Կարդացեք նաև

Մեծ Բրիտանիայից հետազոտողների անցկացրած հետազոտության արդյունքները վկայում են, որ ոչ միշտ է անհրաժեշտ բուժել շագանակագեղձի չտարածված քաղցկեղը: Փորձարկմանը մասնակցել են տղամարդիկ...



Մոտ ապագայում բժիշկները ի զորու կլինեն պացիենտների շագանակագեղձի բուժման այլընտրանքային միջոց առաջարկել՝ ուռուցքի սառեցում...



Նոր ուսումնասիրության համաձայն՝ վարժեցված գերմանական հովվաշունն իր հոտառությամբ ունակ է ավելի քան 90% ճշգրտությամբ «ախտորոշել» շագանակագեղձի քաղցկեղը, գրում է...



ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղորայքի վարչության (FDA) նոր տվյալները ցույց են տվել, որ դեղամիջոցների անցանկալի ռեակցիաները տղամարդկանց եւ կանանց մոտ տարբեր են...



Հայտնի է, որ կանայք տղամարդկանցից ավելի երկար են ապրում եւ այստեղ խնդիրը կենսակերպի մեջ չէ: Կյանքի տեւողությունը որոշող տարբերությունները ի հայտ են գալիս բեղմնավորման պահից, հաղորդում է...



Գիտնականները պարզել են, որ կարմիր գինին կարող է նպաստել շագանակագեղձի հիվանդությունների բուժմանը:
Ապացուցվել է, որ ռեզվերատրոլ կոչվող նյութը, որն առկա է խաղողի կճեպի մեջ, ինչպես նաև կարմիր գինու մեջ, վտանգավոր է ուռուցքների համար...


Նոր հետազոտության համաձայն՝ ճաղատ տղամարդիկ առավել մեծ հավանականություն ունեն շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու:
Daily Mail-ը գրում է, որ գիտնականները պարզել են, որ տղամարդիկ, ովքեր ենթարկվել են շագանակագեղձի բիոպսիայի, առավել հավանական...



Ցուրտ եղանակը եւ արեւային լույսի պակասը կարող են հանգեցնել շագանակագեղձի քաղցկեղի առաջացման՝ գտնում են ԱՄՆ-ի Այդահոյի համալսարանի գիտնականները...


Շագանակագեղձի քրոնիկ բորբոքման համար շատ օգտակար է մաղադանոսի հյութը: Օգտագործել 1 թեյի գդալ` օրը 3 անգամ, 20 օր շարունակ: 10 օր ընդմիջում անել ու նորից կրկնել բուժման կուրսը...




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Դիմակներ` մազերի համար
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Բնական միջոց իմպոտենցիայի դեմ. 1in.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Տղամարդկանց մոտ տեստոստերոնի ցածր մակարդակը բարձրացնում է մահացության ռիսկը
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am