Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի սնուցումը

Երբ է ցանկալի, որ երեխան հավելյալ սնունդ ընդունի. katik.am

Երբ է ցանկալի, որ երեխան հավելյալ սնունդ ընդունի. katik.am

Մայրական կաթը միակ սնունդն է, որ առողջ, հասուն ծնված երեխաները պետք է ուտեն կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում: Մայրական կաթի բաղադրությունը փոփոխվում է օրվա տարբեր ժամերին եւ երեխայի տարիքից կախված, այնպես որ, յուրաքանչյուր մայր ունի այն կաթը, որը համապատասխանում է իր երեխայի յուրահատուկ կարիքներին: Մայրական կաթն ապահովում է երեխայի համար իմունիտետի տարրեր, եւ քանի դեռ երեխան կերակրվում է, երեխայի առողջությանը կրծքով կերակրման տված օգուտները շարունակվում են ամբողջ մանկության ընթացքում եւ ավելի:

 

Շատ հավելյալ սնունդներ ավելի ցածր կալորիականություն եւ ցածր սննդային արժեք ունեն, քան մայրական կաթը, եւ կարող են դժվարամարս լինել նորածինների համար: Դրանք կարող են առաջացնել ոչ ցանկալի ռեակցիա եւ նույնիսկ ալերգիա: Այս խնդիրներից կարելի է խուսափել սպասելով, մինչեւ ձեր երեխան պատրաստ լինի պինդ սննդին: Որոշ ծնողներ սկսում են տալ երեխաներին հավելյալ սնունդ ավելի վաղ, քան երեխան պատրաստ է դրան՝ վատնելով ավելորդ ժամանակ, էներգիա եւ գումար:

 

Կրծքով կերակրվող երեխաներին պետք չէ տալ լրացուցիչ սնունդ մինչեւ կյանքի առաջին կես տարին: Մինչ այդ դուք կտեսնեք փոփոխություններ, ի նշան երեխայի զարգանալուն եւ նախապատրաստմանը՝ մի քանի ամիս անց հավելյալ սնունդ ընդունելուն: Դուք կարող եք նկատել, որ նա դառնում է ավելի մարդամոտ, խաղում եւ «զրուցում» ձեզ հետ՝ կերակրման ընթացքում, նա ունի աճի պոռթկում եւ ավելի հաճախ է սնունդ պահանջում: Նա ընդօրինակում է ծամելուն, փորձ է ձեռք բերում: Եվ դուք կզգաք, որ նա պատրաստ է սկսել հավելյալ սնունդ ընդունել: Նա կարող է նստել առանց որեւէ աջակցության, քաղցած է մնում, չնայած ավելի հաճախակի կերակրելուն, ինչը կապ չունի հիվանդության կամ ատամ հանելու հետ, կորցրել է լեզվով ետ մղելու ռեֆլեքսը եւ հավելյալ սնունդը բերանից դուրս չի հանում, կարող է բռնել իրեր ցուցամատով եւ բութ մատով (ուտելու էֆեկտ):

 

Երեխաները, ովքեր պատրաստ են պինդ սննդին, սովորաբար կարողանում են ինքնուրույն ուտել: Մայրերը հաճախ նշում են, որ իրենք հասկանում են, որ իրենց երեխաները պատրաստ են, երբ նրանք վերցնում են սնունդը ափսեից, ծամում, կուլ տալիս եւ ցանկանում էլի:

 

Փորձեք զգալ ձեր երեխային: Ալերգիաներին հակում ունեցող երեխաները կարող են հրաժարվել հավելյալ սննդից ավելի երկար՝ մինչեւ իրենց առաջին տարին գրեթե լրանալը: Քանի դեռ նրանք աճում են, երջանիկ ու առողջ են, կարիք չկա անհանգստանալու:

 

Սկզբնաղբյուր. katik.am
Լուսանկարը. 7ya.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ