Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Երեխայի սնուցումը

Մանկահասակ երեխաների համար առավել կարեւոր 5 սնուցիչները. news.am

Մանկահասակ երեխաների համար առավել կարեւոր 5 սնուցիչները. news.am

Մանկահասակ երեխաները, մեծավ մասամբ, քմահաճ վերաբերմունք են դրսեւորում ուտելիքի նկատմամբ: Ցանկացած նոր համ, հոտ, գույն ունեցող եւ հատկապես կանաչ սննդատեսակ դժվարությամբ է նրանց ստամոքս տանող ճանապարհը գտնում: Պարզապես կհրաժարվեն ուտել, եւ վերջ:

Այդուհանդերձ, նույնիսկ եթե երեխան քմահաճներից չէ, հարկավոր է վստահ լինել, որ աճի համար անհրաժեշտ բոլոր սնուցիչներից բավարար քանակով է ստանում, զգուշացնում է FoxNews-ը:

Ստորեւ փորձագետների գնահատմամբ մանկահասակ երեխաների համար առավել անհրաժեշտ 5 սնուցիչներն ենք ներկայացնում:

  1. Կալիում
    ԱՄՆ դիետոլոգների ակադեմիայի խոսնակ Սառա Կրիգերի գնահատմամբ, կալիումը վճռորոշ նշանակություն ունի՝ արյան ճնշումը վերահսկողության տակ պահելու հարցում, մինչդեռ երեխաների մեծ մասը այն բավարար քանակով չի ստանում, հատկապես նրանք, որոնց մոտ հավելյալ քաշի եւ ճարպակալման ռիսկ է նկատվում:
    Մրգերի եւ բանջարեղենի մեծ մասը կալիումի բաղադրություն ունեն: Հատկապես հարուստ աղբյուր են բանանը, սեխը, ձմերուկը, ելակը, բրոկոլին, ոլոռը եւ կարտոֆիլը:

  2. Դոկոզահեկսայենային թթու
    «Դոկոզահեկսայենային թթուն ուղեղի առողջ աճի հիմնաքարերից մեկն է», - համոզմունք ունի հանրահայտ դիետոլոգ դոկտոր Սթոք Կոհենը: Մինչդեռ մանկահասակ երեխաները հիշյալ օմեգա-3 ճարպաթթվի պահանջվող ծավալի ընդամենը 25 տոկոսն են ընդունում:
    Կյանքի առաջին երեք տարիներին աճի շեշտակի տեպմերով բնորոշվող ուղեղը դոկոզահեկսայենային թթվի օգնությամբ երեխայի կոգնիտիվ կարողությունները եւ տեսողությունը հղկելու հնարավորություն է ստանում: Վերջերս Journal of Sleep Research ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, այն նաեւ կարող է երեխային զերծ պահել մրսածությունից ու ալերգիայից, ինչպես նաեւ որակյալ քնի միջոց ծառայել:
    Դոկոզահեկսայենային թթվի բարձր բաղադրությամբ աչքի ընկնող սննդամթերքներից են ձուն (դեղնուցը), վիտամիններով հարստացված կաթը եւ ձկնեղենը:

  3. Կալցիում
    Կալցիումը կենսական նշանակություն ունի աճող օրգանիզմի համար, քանի որ ոսկրերի, մկանների եւ ատամների ամրությունն է ապահովում: Սնուցիչի անհրաժեշտ ծավալն ապահովելու համար երեխան պետք է օրական 500 գրամ կաթ կամ յոգուրտ ընդունի եւ գրեթե նույնքան էլ՝ պանիր: Առաջարկվող այլընտրանքներից են կալցիումով հարստացված շիլաները եւ մրգահյութերը:

  4. Երկաթ
    Այս միներալը վճռորոշ նշանակություն ունի հեմոգլոբինի՝ թթվածինը թոքերից մարմնի հյուսվածքներին հասցնող կարմիր գնդիկների ձեւավորման հարցում: Բացի այդ, այն նաեւ երեխայի նյութափոխանակության, աճի ու զարգացման տեսանկյունից է անհրաժեշտ: Երկաթի՝ օրգանիզմում ոչ բավարար ծավալներով առկայության դեպքում փոքրիկի մոտ անեմիա կարող է առաջանալ: Ի դեպ, Սառա Կրիգերի մեկնաբանմամբ, կալցիումը արյան բաղադրությունից երկաթ դուրս մղելու հատկություն ունի, այնպես որ հարկավոր է նաեւ կաթի ընդունման ծավալները սահմանափակել:
    Աճող օրգանիզմի համար երկաթի անհրաժեշտ ծավալներն ապահովելու լավագույն միջոցը միներալով հարստացված շիլաներն են: Այլ աղբյուրներից են ձուն, հավի միսը, տավարի անյուղ միսը, հարստացված բրինձը եւ հացը:

  5. Բջջանյութ
    Բջջանյութն առողջ սննդակարգի կարեւորագույն բաղադրիչներից է, սակայն այն հատկապես մանկահասակ երեխաների համար է օգտակար՝ հաճախակի փորկապությունից խուսափելու նպատակով: Մրգերը, բանջարեղենը եւ ձավարեղենը սնուցիչի հարուստ պաշար են ներկայացնում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. vseodetyah.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մինչև մեկ տարեկան երեխաների սնուցումը. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ Uncategorized . arabkirjmc.am
Մինչև մեկ տարեկան երեխաների սնուցումը. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ   Uncategorized	. arabkirjmc.am

Երեխաների սնունդը մինչև մեկ տարեկանը բնականաբար բավականին տարբեր է մեծահասակի սննդից և գտնվում է ուշադրության կենտրոնում: Առողջ զարգացման համար հավասարակշռված սնունդ է պետք, որը կպարունակի բավարար...

Սխալ սննդակարգը` տոնական օրերին, և դրա հետևանքները. հարցազրույց Սիրանուշ Փաշինյանի հետ. arabkirjmc.am
Սխալ սննդակարգը` տոնական օրերին, և դրա հետևանքները. հարցազրույց Սիրանուշ Փաշինյանի հետ. arabkirjmc.am

Տոնական օրերին սնունդը երկար ժամանակ մնալով սեղանին, երբեմն, նույնիսկ սենյակային ջերմաստիճանի պայմաններում, կարող է փչանալ և պատճառ դառնալ ստամոքս-աղիքային համակարգի խանգարումների: Սովորաբար, այդ օրերին...

Սնունդը և առողջությունը
ՀՀ ԱՆ. Երեխաների սնունդն ամանորյա տոներին
ՀՀ ԱՆ.  Երեխաների սնունդն ամանորյա տոներին

Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին...

Ամեն ինչ տոն օրերի մասին
Բժիշկները խորհուրդ չեն տալիս աղ լցնել փոքրիկների սննդի մեջ. news.am
Բժիշկները խորհուրդ չեն տալիս աղ լցնել փոքրիկների սննդի մեջ. news.am

Ծնողները մանկական սնունդն ավելի համեղ չեն դարձնում, երբ դրան աղ են ավելացնում: Սակայն նրանք որոշակիորեն վնաս են հասցնում երեխաների առողջությանը, պնդում են բժիշկները: Շատ հայրիկներ եւ մայրիկներ, առանց մտածելու,...

Ինչպե՞ս կրճատել գիշերային կերակրումները. kksenyak.am
Ինչպե՞ս կրճատել գիշերային կերակրումները. kksenyak.am

Սա երևի կերակրող մայրերին ամենաշատ հուզող հարցերից է: Այն գնալով ավելի հրատապ է դառնում երեխայի մեծանալուն զուգահեռ, քանի որ շատ երեխաներ սկսում են գիշերն ավելի հաճախ...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Ինչո՞ւ է երեխաս հանկարծակի սկսում անդադար կուրծք պահանջել. katik.am
Ինչո՞ւ է երեխաս հանկարծակի սկսում անդադար կուրծք պահանջել. katik.am

Երեխան կուրծք էր պահանջում բավականին կանոնավոր ընդմիջումներով, բայց հիմա կարծես ամբողջ օրը կրծքին կպած լինի: Բազմաթիվ պատճառներ կան, թե ինչու է երեխան ավելի շատ կուրծք պահանջում: Դրանք կարող են ներառել, այսպես կոչված,...

Երեխայի ուղեղի զարգացման համար անհրաժեշտ 4 մթերք. news.am
Երեխայի ուղեղի զարգացման համար անհրաժեշտ 4 մթերք. news.am

Ճիշտ սնվելը ծայրաստիճան կարեւոր է երեխայի ճիշտ աճի ու զարգացման համար . «դատարկ կալորիաները», որոնք պարունակում են գազավորված ըմպելիքներն ու քաղցրավենիքը, միայն նպաստում են ավելորդ քաշ հավաքելուն...

Ուտելիք դպրոցականների համար. սննդաբանի խորհուրդները. 1in.am
Ուտելիք դպրոցականների համար. սննդաբանի խորհուրդները. 1in.am

Կարևոր է ո'չ միայն պարզապես կերակրել երեխային, այլև նրան սովորեցնել սնվելու ճիշտ ռեժիմին, հայտնում է goodhouse.ru-ն...

7 հարց ու պատասխան այն մասին, թե ինչու երեխաները պետք է ջուր խմեն. med.news.am
7 հարց ու պատասխան այն մասին, թե ինչու երեխաները պետք է ջուր խմեն. med.news.am

Դեռահասների ու երեխաների մեծ մասը բավականաչափ ջուր չի խմում, իսկ մոտավորապես քառորդ մասը, Harvard School of Public Health-ի տվյալներով, երբեք մաքուր...

Առողջ երեխա
Երեխաներին չի կարելի սպիտակաձավարի շիլա տալ. գիտնականներ. 1in.am
Երեխաներին չի կարելի սպիտակաձավարի շիլա տալ. գիտնականներ. 1in.am

Սպիտակաձավարի շիլան շատ վտանգավոր ուտելիք է աճող երեխայի համար: Շատերը կարծում են, որ փոքրիկ երեխաներին այն առհասարակ հակացուցված է, հաղորդում է...

Մթերքներ, որոնք զարգացնում են երեխայի գլխուղեղը. 1in.am
Մթերքներ, որոնք զարգացնում են երեխայի գլխուղեղը. 1in.am

Լավ սնունդը ո՛չ միայն ամուր առողջության գրավական է, այլև՝ մտավոր ցուցանիշների: Դրանում համոզված են ֆրանսիացի մասնագետները: Նրանք հետազոտել են...

Երբ է ցանկալի, որ երեխան հավելյալ սնունդ ընդունի. katik.am
Երբ է ցանկալի, որ երեխան հավելյալ սնունդ ընդունի. katik.am

Մայրական կաթը միակ սնունդն է, որ առողջ, հասուն ծնված երեխաները պետք է ուտեն կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում: Մայրական կաթի բաղադրությունը փոփոխվում է օրվա...

7 խորհուրդ կրծքով կերակրող մայրերին. news.am
7 խորհուրդ կրծքով կերակրող մայրերին. news.am

Ինչպե՞ս իմանամ՝ երեխաս նորմա՞լ է սնվում: Այս հարցը բոլոր՝ կրծքով կերակրող մայրերին է հուզում, հատկապես երբ երեխան առնվազն երկու ժամը մեկ սնվելու ցանկություն է արտահայտում...

Շաքարի 4 անսպասելի ազդեցություն երեխայի առողջության վրա. med.news.am
Շաքարի 4 անսպասելի ազդեցություն երեխայի առողջության վրա. med.news.am

Պաղպաղակը, ծննդյան տարեդարձի տորթը եւ թխվածքաբլիթները երեխայի սննդակարգի անբաժան մասն են կազմում, եւ ոչ ոք, կարծես թե, դեմ չէ դրան: Մինչդեռ, ինչպես հետազոտությամբ է պարզվել, մեկ օրվա ընթացքում երեխաների եւ դեռահասների...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ