Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Երեխայի սնուցումը

7 խորհուրդ կրծքով կերակրող մայրերին. news.am

7 խորհուրդ կրծքով կերակրող մայրերին. news.am

Ինչպե՞ս իմանամ՝ երեխաս նորմա՞լ է սնվում: Այս հարցը բոլոր՝ կրծքով կերակրող մայրերին է հուզում, հատկապես երբ երեխան առնվազն երկու ժամը մեկ սնվելու ցանկություն է արտահայտում:

 

Չնայած հակառակ պատկերն էլ արհեստական կեր ստացող երեխայի պարագայում կարող է ի հայտ գալ, երբ կերակրումներն առնվազն 4-5 ժամ ընդմիջումով են իրականացվում: 

 

Կրծքով կերակրող կանանց շատ դեպքերում թվում է, թե հարկ եղածից քիչ կաթ են արտադրում: Մինչդեռ, փորձագետների գնահատմամբ, նմանատիպ բարդություն կանանց ընդամենը 5 տոկոսի մոտ է ի հայտ գալիս, ինչը կարող է անառողջ գեղձային հյուսվածքների, որեւէ այլ հիվանդության կամ կրծքի չափերի նվազեցմանը միտված վիրահատության արդյունք լինել, հաղորդում է FoxNews-ը:

 

Այնպես որ, քանի դեռ երեխայի մոտ նորմալ աճ է նկատվում, կարող եք համոզված լինել, որ կաթի անհրաժեշտ պաշար ունեք: Բայցեւայնպես, եթե այս հավաստիացմամբ էլ չկարողացաք բոլոր կասկածները ցրել, ստորեւ բերված յոթ խորհուրդներն ենք ներկայացնում՝ կաթի արտադրության ծավալների կարգավորման համար.

 

  1. Կերակրեք՝ որքան կարող եք
    «Կերակրեք այնքան հաճախ, որքան երեխան է ցանկանում», - խորհուրդ է տալիս կրծքով կերակրման մասնագետի միջազգային վկայագիր ունեցող դոկտոր Իրեն Զոպին, որ Մեդելա բժշկական կենտրոնում խորհրդատվական ծառայության ղեկավարի եւ կլինիկական կրթության մասնագետի պաշտոնն է զբաղեցնում: Նրա համոզմամբ, որքան հաճախ եք երեխային կերակրում եւ կուրծքը կաթից ազատում, այնքան ավելի շատ է օրգանիզմը կաթ արտադրում: Այնպես որ կերակրման մեկ սեսիայի ընթացքում կարող եք երկրորդ կուրծքը դատարկելուց հետո կրկին առաջինին վերադառնալ, եթե, իհարկե, երեխան ցանկացա այդքան սնվել:

  2. Ազատվեք ավելորդ կաթից
    Կանայք հաճախ են բողոքում, որ աշխատանքի վերադառնալուց հետո կաթի արտադրության ծավալների կրճատում է նկատվում: Երեւույթի պատճառն այն է, որ կրծքի մեջ հավաքված ավելորդ կաթից չեն ազատվում: Հատկապես  գիշերային ժամերին, երբ երեխան դեռ չի արթնացել կամ հերթական կերակրումը բաց է թողել, հարկավոր է ազատվել կուտակված կաթից: Նույն միջոցի օգնությանը կարող եք անգամ հերթական կերակրումից հետո դիմել՝ համոզվելու համար, որ կրծքերն ամբողջությամբ դատարկ են:

  3. Կերակրման դիրքը ստուգեք
    Ոչ ճիշտ դիրքով կերակրելիս երեխան կարող է զրկված լինել անհրաժեշտ ծավալով կաթ քաշելու հնարավորությունից, ինչն էլ, իր հերթին, կարող է կաթի արտադրության ծավալների կրճատման հանգեցնել: Այնպես որ արժե մեկ անգամ էլ մասնագետի մոտ այցելել՝ կերակրման դիրքը ստուգելու համար: 

  4. Ջուր խմեք միայն այն ժամանակ, երբ ծարավ եք
    Տարածված մոլորություն կա, թե որքան շատ ջուր խմեք՝ այնքան շատ կաթ կարող եք ունենալ: Մինդեռ նշվածը ոչ մի առնչություն չունի իրականության հետ, նշում է դոկտոր Զոպպին՝ հավելելով, թե ավելին՝ հարկավոր է ջուր խմել միայն այն ժամանակ, երբ ծարավ եք:

  5. Ծծակից եւ շշից խուսափեք
    Ճիշտ է՝ լույս աշխարհ գալու առաջին օրերին ծծակի եւ շշի հետ ծանոթանալուց հետո էլ փոքրիկը դրանք երբեք մոր կրծքի հետ չի շփոթի, բայց այդ կերպ երեխային անհրաժեշտ ծավալով սնունդ մատուցելու եւ կաթի արտադրության ծավալները անհրաժեշտ մակարդակի վրա պահելու հնարավորությունը ձեռքից բաց կթողնեք: Բացի այդ, ծծակն ու շիշը կրծքով կերակրման նորմալ ֆիզիոլոգիական գործընթացը խախտելու հատկություն ունեն: Այնպես որ, դոկտոր Զոպիի խորհրդով, հարկավոր է առնվազն 3-4 շաբաթ սպասել՝ կաթի արտադրության ծավալների անհրաժեշտ կարգավորումը ձեռք բերելու համար, որից հետո կարող եք ծծակ եւ շիշ օգտագործել:

  6. Սթրեսի մի տրվեք
    Սթրեսը միանշանական կարող է կաթի արտադրության ծավալների վրա ազդել, հատկապես երբ երեխան ինտենսիվ խնամքի կենտրոնում է պահվում: Եթե անգամ պարզվի, որ փոքրիկը առողջական խնդիրներ ունի եւ վիրահատության կարիք է զգում, հարկավոր է նախ եւ առաջ կաթի ծավալների մասին մտածել, հիշեցնում է դոկտոր Զոպին: Բացի այդ էլ, ծննդաբերությունն ինքնին կարող է սթրեսի աղբյուր լինել: Փոխարենը փորձեք մի փոքր ավելի երկար քնել, հանգստացնող վարժություններ կատարել եւ սթրեսը հաղթահարելու այլ միջոցներ գտնել:

  7. Օգտակար խոտաբույսերի եւ դեղամիջոցների օգնությանը դիմեք
    Խոտաբույսային հավելումները, մասնավորապես՝ մանանեխի տեսքով, կարող են կաթի արտադրության ծավալները խթանելու հնարավորություն ընձեռել: Բացի այդ էլ, կարող եք նախապես մասնագետի հետ խոսել՝ հավելումների անհրաժեշտ չափաբաժինը հստակեցնելու նպատակով, քանի որ դրանք, ըստ ապրանքանիշի, կարող են տարբեր լինել: Ի հավելումն՝ բժիշկը կարող է նաեւ դեղամիջոցներ նշանակել, որոնք մեծ ի մասամբ անվտանգ են, բայց հնարավոր է՝ որոշ կողմնակի ազդեցություններ հրահրեն:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. beautymama.spb.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մինչև մեկ տարեկան երեխաների սնուցումը. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ Uncategorized . arabkirjmc.am
Մինչև մեկ տարեկան երեխաների սնուցումը. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ   Uncategorized	. arabkirjmc.am

Երեխաների սնունդը մինչև մեկ տարեկանը բնականաբար բավականին տարբեր է մեծահասակի սննդից և գտնվում է ուշադրության կենտրոնում: Առողջ զարգացման համար հավասարակշռված սնունդ է պետք, որը կպարունակի բավարար...

Սխալ սննդակարգը` տոնական օրերին, և դրա հետևանքները. հարցազրույց Սիրանուշ Փաշինյանի հետ. arabkirjmc.am
Սխալ սննդակարգը` տոնական օրերին, և դրա հետևանքները. հարցազրույց Սիրանուշ Փաշինյանի հետ. arabkirjmc.am

Տոնական օրերին սնունդը երկար ժամանակ մնալով սեղանին, երբեմն, նույնիսկ սենյակային ջերմաստիճանի պայմաններում, կարող է փչանալ և պատճառ դառնալ ստամոքս-աղիքային համակարգի խանգարումների: Սովորաբար, այդ օրերին...

Սնունդը և առողջությունը
ՀՀ ԱՆ. Երեխաների սնունդն ամանորյա տոներին
ՀՀ ԱՆ.  Երեխաների սնունդն ամանորյա տոներին

Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին...

Ամեն ինչ տոն օրերի մասին
Բժիշկները խորհուրդ չեն տալիս աղ լցնել փոքրիկների սննդի մեջ. news.am
Բժիշկները խորհուրդ չեն տալիս աղ լցնել փոքրիկների սննդի մեջ. news.am

Ծնողները մանկական սնունդն ավելի համեղ չեն դարձնում, երբ դրան աղ են ավելացնում: Սակայն նրանք որոշակիորեն վնաս են հասցնում երեխաների առողջությանը, պնդում են բժիշկները: Շատ հայրիկներ եւ մայրիկներ, առանց մտածելու,...

Ինչպե՞ս կրճատել գիշերային կերակրումները. kksenyak.am
Ինչպե՞ս կրճատել գիշերային կերակրումները. kksenyak.am

Սա երևի կերակրող մայրերին ամենաշատ հուզող հարցերից է: Այն գնալով ավելի հրատապ է դառնում երեխայի մեծանալուն զուգահեռ, քանի որ շատ երեխաներ սկսում են գիշերն ավելի հաճախ...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Ինչո՞ւ է երեխաս հանկարծակի սկսում անդադար կուրծք պահանջել. katik.am
Ինչո՞ւ է երեխաս հանկարծակի սկսում անդադար կուրծք պահանջել. katik.am

Երեխան կուրծք էր պահանջում բավականին կանոնավոր ընդմիջումներով, բայց հիմա կարծես ամբողջ օրը կրծքին կպած լինի: Բազմաթիվ պատճառներ կան, թե ինչու է երեխան ավելի շատ կուրծք պահանջում: Դրանք կարող են ներառել, այսպես կոչված,...

Երեխայի ուղեղի զարգացման համար անհրաժեշտ 4 մթերք. news.am
Երեխայի ուղեղի զարգացման համար անհրաժեշտ 4 մթերք. news.am

Ճիշտ սնվելը ծայրաստիճան կարեւոր է երեխայի ճիշտ աճի ու զարգացման համար . «դատարկ կալորիաները», որոնք պարունակում են գազավորված ըմպելիքներն ու քաղցրավենիքը, միայն նպաստում են ավելորդ քաշ հավաքելուն...

Ուտելիք դպրոցականների համար. սննդաբանի խորհուրդները. 1in.am
Ուտելիք դպրոցականների համար. սննդաբանի խորհուրդները. 1in.am

Կարևոր է ո'չ միայն պարզապես կերակրել երեխային, այլև նրան սովորեցնել սնվելու ճիշտ ռեժիմին, հայտնում է goodhouse.ru-ն...

7 հարց ու պատասխան այն մասին, թե ինչու երեխաները պետք է ջուր խմեն. med.news.am
7 հարց ու պատասխան այն մասին, թե ինչու երեխաները պետք է ջուր խմեն. med.news.am

Դեռահասների ու երեխաների մեծ մասը բավականաչափ ջուր չի խմում, իսկ մոտավորապես քառորդ մասը, Harvard School of Public Health-ի տվյալներով, երբեք մաքուր...

Առողջ երեխա
Երեխաներին չի կարելի սպիտակաձավարի շիլա տալ. գիտնականներ. 1in.am
Երեխաներին չի կարելի սպիտակաձավարի շիլա տալ. գիտնականներ. 1in.am

Սպիտակաձավարի շիլան շատ վտանգավոր ուտելիք է աճող երեխայի համար: Շատերը կարծում են, որ փոքրիկ երեխաներին այն առհասարակ հակացուցված է, հաղորդում է...

Մթերքներ, որոնք զարգացնում են երեխայի գլխուղեղը. 1in.am
Մթերքներ, որոնք զարգացնում են երեխայի գլխուղեղը. 1in.am

Լավ սնունդը ո՛չ միայն ամուր առողջության գրավական է, այլև՝ մտավոր ցուցանիշների: Դրանում համոզված են ֆրանսիացի մասնագետները: Նրանք հետազոտել են...

Երբ է ցանկալի, որ երեխան հավելյալ սնունդ ընդունի. katik.am
Երբ է ցանկալի, որ երեխան հավելյալ սնունդ ընդունի. katik.am

Մայրական կաթը միակ սնունդն է, որ առողջ, հասուն ծնված երեխաները պետք է ուտեն կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում: Մայրական կաթի բաղադրությունը փոփոխվում է օրվա...

Մանկահասակ երեխաների համար առավել կարեւոր 5 սնուցիչները. news.am
Մանկահասակ երեխաների համար առավել կարեւոր 5 սնուցիչները. news.am

Մանկահասակ երեխաները, մեծավ մասամբ, քմահաճ վերաբերմունք են դրսեւորում ուտելիքի նկատմամբ: Ցանկացած նոր համ, հոտ, գույն ունեցող եւ հատկապես կանաչ սննդատեսակ դժվարությամբ է նրանց ստամոքս տանող...

Շաքարի 4 անսպասելի ազդեցություն երեխայի առողջության վրա. med.news.am
Շաքարի 4 անսպասելի ազդեցություն երեխայի առողջության վրա. med.news.am

Պաղպաղակը, ծննդյան տարեդարձի տորթը եւ թխվածքաբլիթները երեխայի սննդակարգի անբաժան մասն են կազմում, եւ ոչ ոք, կարծես թե, դեմ չէ դրան: Մինչդեռ, ինչպես հետազոտությամբ է պարզվել, մեկ օրվա ընթացքում երեխաների եւ դեռահասների...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ