Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Երեխայի սնուցումը

4-7 ամսական երեխաների սնուցումը

Չորս ամսականից մեծ երեխաների սնուցումը։ Երեխայի աճին զուգընթաց կրծքի կաթը դադարում է բավարարել աճող օրգանիզմի պահանջները, եթե նույնիսկ երեխային տալիս են հավելյալ սնունդ։ Այդ պատճառով էլ, անկախ մոր կաթի քանակությունից, 4,5-5 ամսականից երեխան պետք է ստանա հավելյալ սնուցում։

 

Հավելյալ սնուցումը երեխային ավելի վաղ ժամկետներում (մինչև 4 ամսականը) խոոհուրդ է տրվում նշանակել սակավարյունության, ռախիտի, համառ գղտոցների դեպքում։ Մյուս կողմից, տարվա շոգ եղանակներին, ինչպես նաև սուր հիվանդությունների, հատկապես աղիքային խանգարումների դեպքում, հավելյալ սնուցումը նշանակվում է ավելի ուշ ժամկետներում (5-5,5 ամսականում)։


Հավելյալ սնուցում տալիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ հիմնական կանոնները.


—    հավելյալ սննդի յուրաքանչյուր տեսակը օրաբաժնի մեջ պետք է մտցնել աստիճանաբար, սկսելով 5-10 գ-ից և 10-15 օրվա ընթացքում այն հասցնել անհրաժեշտ քանակության։


—    Հավելյալ սննդի երկու նոր տեսակները չպետք է տրվեն միաժամանակ։ Նոր տեսակին կարելի է անցնել միայն այն դեպքում, երբ երեխան կընտելանա նախորդին։


—    Հավելյալ սնունդը պետք է տրվի կրծքով կերակրելուց առաջ։


—    Հավելյալ սնունդը իր կազմությամբ պետք է լինի միատարր և չպետք է դժվարացնի կլման ակտը։ Աստիճանաբար պետք է անցնել ավելի խիտ, իսկ հետո նաև պինդ սննդի, հնարավորինս երեխային վաղ ընտելացնելով գդալով ուտելուն և ծամելուն։ հավելյալ սնուցում տալու պահից երեխայի օրական կերակրումների թիվը կրճատվում է և հասնում է մինչև 5 անգամի։ Առաջին տարվա վերջում լավ զարգացող երեխաներին կարելի է օրական չորս անգամ կերակրել։


4-6 ամսական երեխայի անհրաժեշտ սննդի ծավալը կազմում է նրա մարմնի զանգվածի 1/7 մասը (900-1000 մլ), 6 ամսականից մեծ՝ 1/8 մասը (1000-1100 մլ), առաջին տարվա վերջում՝ 1/8 –1/9 մասը (1000-1200 մլ)։


Չորս ամսականից մեծ երեխաներին տրվող հյութերի և մրգերի խյուսերի քանակությունն աստիճանաբար ավելացնում են և մեկ տարեկանում հասցնում են մինչև 100-ական մլ/գ։


Հավելյալ սնուցումը նախընտրելի է սկսել բանջարեղենային խյուսից, որը պատրաստում են բազմատեսակ բանջարեղենից, գերադասելի են տարբեր զուգորդումները։


Խյուսեր պատրաստելիս կարտոֆիլը չպետք է գերազանցի կերակրաբաժնի ընդհանուր ծավալի կեսը, քանի որ հարուստ է օսլայով և աղքատ է կալցիումով։ Երեխաներին շատ օգտակար են գազարը, կաղամբը, պոմիդորը, ճակնդեղը։ Գազարը հարուստ է կարոտինով, կալիումական աղերով, կաղամբը՝ կալցիումով, մագնեզիումով, ասկորբինաթթվով։ Ծաղկակաղամբը պարունակում է երկաթ, ցինկ, կոբալտ։ Պոմիդորը հարուստ է կարոտինով, ասկորբինաթթվով, երկաթի, պղնձի, կոբալտի, մանգանի աղերով։ Ճակնդեղը պարունակում է կոբալտ։
Պետք է նշել, որ ի տարբերություն մյուս բանջարեղենի, դդումը, կաղամբը, դդմիկը պարունակում են համեմատաբար քիչ ածխաջրեր։ Այդ կարևոր հանգամանքն անհրաժեշտ է հաշվի առնել սովորականից ավելի քաշ ունեցող երեխաների կերակրման ժամանակ։


Խյուս պատրաստելիս բանջարեղենը եփում են կամ քիչ քանակությամբ ջրով կամ էլ կափարիչի տակ՝ գոլորշիով։ Պատրաստի խյուսին ավելացնում են կարագ կամ բուսական յուղ։ Կարելի է ավելացնել նաև ձվի դեղնուց, իսկ հետագայում՝ միս։
Երկրորդ հավելյալ սնունդը, որը սովորաբար նշանակվում է 5-5,5 ամսականից, ձավարից կամ ձավարի ալյուրից (բրնձի, սևաձավարի, վարսակի, սպիտակաձավարի) պատրաստած կաթնային շիլան է։ Ձավարները հարուստ են հանքային նյութերով, B խմբի վիտամիններով, բուսական սպիտակուցով։ Շիլա պատրաստելիս նպատակահարմար է օգտագործել տարբեր ձավարների խառնուրդը, որը բարձրացնում է կերակրի սննդային արժեքը։ Կաթնային շիլա եփելիս վիտամինների պահպանման և կաթնային սպիտակուցի բնազրկումը (ռենատուրացիան) նվազեցնելու նպատակով սկզբում ձավարը լավ եփում են փոքր քանակությամբ ջրով, հետո ավելացնում կաթ (չնոսրացրած) և շարունակում եփելը մինչև շիլայի լրիվ պատրաստ լինելը։ Ըստ ցուցումների (ռախիտ, կաթի նկատմամբ ալերգիա), շիլաները պատրաստվում են բանջարեղենի եփուկի վրա։ Օգտակար են բանջարեղենի և ձավարների խառը կերակրատեսակները, օրինակ՝ «վարդագույն շիլան», որը պարունակում է գոլորշեխաշ ու տրորած գազար, դդում և մի որևէ ձավար։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մանկահասակ երեխաների համար առավել կարեւոր 5 սնուցիչները. news.am
Մանկահասակ երեխաների համար առավել կարեւոր 5 սնուցիչները. news.am

Մանկահասակ երեխաները, մեծավ մասամբ, քմահաճ վերաբերմունք են դրսեւորում ուտելիքի նկատմամբ: Ցանկացած նոր համ, հոտ, գույն ունեցող եւ հատկապես կանաչ սննդատեսակ դժվարությամբ է նրանց ստամոքս տանող...

7 խորհուրդ կրծքով կերակրող մայրերին. news.am
7 խորհուրդ կրծքով կերակրող մայրերին. news.am

Ինչպե՞ս իմանամ՝ երեխաս նորմա՞լ է սնվում: Այս հարցը բոլոր՝ կրծքով կերակրող մայրերին է հուզում, հատկապես երբ երեխան առնվազն երկու ժամը մեկ սնվելու ցանկություն է արտահայտում...

Շաքարի 4 անսպասելի ազդեցություն երեխայի առողջության վրա. med.news.am
Շաքարի 4 անսպասելի ազդեցություն երեխայի առողջության վրա. med.news.am

Պաղպաղակը, ծննդյան տարեդարձի տորթը եւ թխվածքաբլիթները երեխայի սննդակարգի անբաժան մասն են կազմում, եւ ոչ ոք, կարծես թե, դեմ չէ դրան: Մինչդեռ, ինչպես հետազոտությամբ է պարզվել, մեկ օրվա ընթացքում երեխաների եւ դեռահասների...

Սնունդը և առողջությունը
Երեխաներին ջրազրկումից զերծ պահելու 7 միջոց
Երեխաներին ջրազրկումից զերծ պահելու 7 միջոց

Փորձագետներն ասում են՝ մի սպասեք մինչեւ երեխան ծարավի ու ջուր խնդրի, պարբերաբար ինքներդ ջուր, կամ որեւէ այլ բարձր բաղադրությամբ հեղուկ սնունդ առաջարկեք...

Արդյունավետ միջոցներ` առատ կրծքի կաթ ունենալու համար
Արդյունավետ միջոցներ` առատ կրծքի կաթ ունենալու համար

Կրծքի կաթի պակասի խնդիրը լուծելու համար գոյություն ունեն մի շարք ժողովրդական արդյունավետ միջոցներ, որոնք ներառում են սամիթի սերմի, նուշի, հերբալ թեյի, սխտորի, սոխի, մաղադանոսի և օրգանական...

Կրծքով կերակրելու ընթացքում հավելյալ ի՞նչ սնունդ է հարկավոր երեխաներին
Կրծքով կերակրելու ընթացքում հավելյալ ի՞նչ սնունդ է հարկավոր երեխաներին

Կրծքի կաթին և կաթնային խարնուրդներին զուգահեռ՝ սկսած վեց ամսականից, երեխային կարելի է նաև  շիլաներ տալ՝ հատկապես հատիկավորներից պատրաստված...

Ծնողների կրթությունն ազդում է երեխաների սննդի վրա
Ծնողների կրթությունն ազդում է երեխաների սննդի վրա

Միջազգային հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ծնողների կրթության մակարդակն ազդում է երեխաների՝ ճարպակալմանը նպաստող սնունդի հանդեպ հակումներին։ Բարձրագույն կրթություն ունեցող ծնողների երեխաները առանձնանում են բարձրորակ սնունդ օգտագործելով...

Ինչքան ջուր է պետք նորածին երեխային
Ինչքան ջուր է պետք նորածին երեխային

Շատ երիտասարդ մայրեր, ծննդատնից դուրս գրվելուց հետո իրենց շատ անվստահ են զգում և չգիտեն, թե ինչպես խնամել նորածնին: Ինչ-որ խորհուրդներ, իհարկե, տալիս են ծննդատանը, կամ էլ փորձառու հարազատներն ու ընկերուհիները, սակայն ամեն դեպքում, յուրաքանչյուրն...

Առողջապահության լրատու 16-17.2012
Կրծքով կերակրելը մոր եւ մանկան առողջության գրավականն է
Կրծքով կերակրելը մոր եւ մանկան առողջության գրավականն է

Երիտասարդ մայրերի համար, հատկապես, երբ առաջին ծնունդն է, ծննդաբերությունից անմիջապես հետո մյուս դժվար «գործը» երեխային կերակրելն է: Թվում է, թե դա բնազդային է եւ ինքնըստինքյան տեղի կունենա, սակայն, իրականում դա էլ իր կանոններն ունի, եւ մի փոքր...

Հղիություն, ծննդաբերություն
Հայաստանում թերաճ երեխաների թիվն ավելացել է. Նրանք հատկապես շատ են գյուղերում
Հայաստանում թերաճ երեխաների թիվն ավելացել է. Նրանք հատկապես շատ են գյուղերում

Հայաստանում թերաճ երեխաների թիվն աճել է: Այս մասին ահազանգում են «Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության-2010» զեկույցում ներառված արդյունքները, որոնք հիմնված են ՄԱԿ-ի երևանյան...

Հրատապ թեմա Հայաստանում
Հղի և կերակրող կնոջ սնունդը

Կրծքի կաթի լավ արտադրման և լավագույն բաղադրությունն ապահովելու համար մեծ նշանակություն ունի հղի և կերակրող կնոջ սննդի ճիշտ կազմակերպումը։ Հղիության առաջին կեսում սպիտակուցի պահանջն օրական կազմում է 1,5 գ` ոչ պակաս...

Հղիություն, ծննդաբերություն Երեխայի զարգացումը և սնուցումը ըստ ամիսների և տարիների
Անհաս երեխաների սնուցումը

Նորածին երեխաների համար ամենաֆիզիոլոգիական սնունդը կրծքի կաթն է։ Այն օրգանիզմն ապահովում է կառուցվածքային և էներգետիկ նյութերով, նպաստում է իմունիտետի ձևավորմանը, աղիների նորմալ միկրոֆլորայի առաջացմանը...

Երեխայի զարգացումը և սնուցումը ըստ ամիսների և տարիների
Նորածին երեխաների սնուցումը

Առողջ նորածին երեխաներին (ըստ Ապգարի սանդղակի 8-10 նիշ գնահատականով) հակացուցումների բացակայության դեպքում, անհրաժեշտ է կրծքով կերակրել ծնվելուց 6-12 ժամ հետո` անկախ կաթի առկայությունից։ Կրծքով վաղ կերակրելը ուժեղ գրգռիչ է կաթի ավելի շուտ...

Երեխայի զարգացումը և սնուցումը ըստ ամիսների և տարիների
Խառը և արհեստական սնուցում

Խառը և արհեստական սնուցում նշանակվում է միայն օբյեկտիվ ցուցումների առկայության դեպքում։ Այդ հարցը սկզբունքային լուծում է պահանջում հատկապես նորածնային շրջանի երեխաների համար։ Միաժամանակ հարկավոր է նշել, որ կրծքի...

Երեխայի զարգացումը և սնուցումը ըստ ամիսների և տարիների
Երեխայի սնուցումը կյանքի առաջին տարում

Անգնահատելի է սնուցման նշանակությունը երեխաների կյանքի առաջին տարում, երբ առկա են նրանց աճի ինտենսիվ պրոցեսները, բազմաթիվ օրգանների ու համակարգերի ձևավորումն ու կատարելագործումը...

Երեխայի զարգացումը և սնուցումը ըստ ամիսների և տարիների

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է բացառիկ վիրահատություն. գլխուղեղի արտերիո-վենոզ մալֆորմացիայի էմբոլիզացիա

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ