Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն

Քանաքեռ-Զեյթուն ծննդատանը պլանային կարգով տեղի է ունեցել 21 տ. կնոջ կեսարյան հատում

Քանաքեռ-Զեյթուն ծննդատանը պլանային կարգով տեղի է ունեցել 21 տ. կնոջ կեսարյան հատում

Ս.թ. փետրվարի 16-ին Քանաքեռ-Զեյթուն ծննդատանը պլանային կարգով տեղի է ունեցել 21 տ. կնոջ կեսարյան հատում՝ հետևյալ ցուցումներով. 39-40 շաբաթական հղիություն, պտղի խառը հետույքային դրություն, սակավաջրություն.։ Կեսարյան հատման արդյունքում ծնվել է հասուն և առողջ նորածին։


Ընկերքը անջատվելուց հետո կատարվել է պորտալարային արյան հավաքագրում (45 մլ), որից անջատվել են ցողունային բջիջներ և կոնսերվացվել կրիոգեն պայմաններում։

 
Պորտալարային արյունը ցողունային բջիջների բացառիկ աղբյուր է: Երեխայի ծնվելուց հետո պորտալարի և ընկերքի անոթներում մնում է 70-120 մլ պորտալարային արյուն, որը հարուստ է երիտասարդ, ակտիվ ցողունային բջիջներով, որոնցից կարող են սկիզբ առնել արյան և իմունային համակարգի բոլոր բջիջները: Բացի դրանից, պորտալարային արյան մեջ պարունակվում են կենսաբանական ակտիվ միացություններ, որոնք խթանում են վերականգնողական գործընթացները:

 

 ՔԱՆԱՔԵՌ - ԶԵՅԹՈՒՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ ՔԱՆԱՔԵՌ - ԶԵՅԹՈՒՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ

 

Պորտալարային արյան պահպանումը հնարավորություն է տալիս հոգալ ո՛չ միայն երեխայի, այլև նրա ընտանիքի անդամների առողջության մասին: 25% հավանականությամբ երեխայի պորտալարային արյունը կհամապատասխանի նրա ընտանիքի անդամներին:

 

ՔԱՆԱՔԵՌ - ԶԵՅԹՈՒՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ ՔԱՆԱՔԵՌ - ԶԵՅԹՈՒՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ


ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Օ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՔԱՆԱՔԵՌ - ԶԵՅԹՈՒՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ

Աղբյուր. Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ