Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն

Արյան հետազոտությունը կհուշի ծննդաբերության բարդությունների վտանգի մասին. news.am

Արյան հետազոտությունը կհուշի ծննդաբերության բարդությունների վտանգի մասին. news.am

Հղի կանանց արյան մեջ պարունակվող սպիտակուցը կարող է օգնել կանխատեսել ծննդաբերելիս վտանգավոր բարդությունների հավանականությունը եւ պտղի զարգացման խնդիրները: Այս մասին հայտնել են Queen Mary University (Մեծ Բրիտանիա) համալսարանի գիտնականները:

Գիտնականների խոսքով՝ DLK1 կոչվող սպիտակուցը մարդկանց եւ կրծողների մայրական արյան մեջ առկա է հղիության ժամանակ: Այն կարելի է օգտագործել պտղի առողջական վիճակը որոշելու նպատակով թեստեր մշակելիս եւ հետազոտություններ կատարելիս: Դրա օգնությամբ նաեւ կարելի է պարզել՝ բարդություններից խուսափելու համար, արդյո՞ք վաղաժամ ծննդաբերության կամ կեսարյան հատման անհրաժեշտություն կա: Պարզվել է, որ DLK1-ի ցածր ցուցանիշը կարող է վկայել պտղի վատ աճի եւ ծննդաբերելիս բարդությունների մասին:

Մինչեւ վերջերս գիտությանը քիչ բան էր հայտնի տվյալ սպիտակուցի ծագման աղբյուրի, դրա դերակատարման եւ այն մասին՝ արդյո՞ք այն կապված է պտղի առողջության հետ: Մկների վրա կատարված հետազոտություններով գիտնականները պարզել են, որ պտղի կամ մոր մոտ DLK1-ի արտադրման համար պատասխանատու գենի անջատումը պտղի զարգացման ընթացքում  հանգեցնում է մի շարք խնդիրների եւ ծննդաբերելիս` բարդությունների:

Հետազոտողները նաեւ հաստատել են, որ տվյալ սպիտակուցը սինթեզվում է սաղմում, իսկ դա նշանակում է, որ մայրական արյան մեջ դրա առկայությունը ուղղակիորեն վկայում է ապագա երեխայի կենսաբանական վիճակի մասին: Ահա, թե ինչու այս սպիտակուցի մակարդակի գնահատումը, ըստ գիտնականների, կարող է դառնալ պտղի զարգացման խնդիրների եւ ծննդաբերելիս բարդությունների կանխատեսման հուսալի ոչ ինվազիվ միջոց:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. DermalAtlas.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հարց բժշկին. ցրված սկլերոզը և հղիությունը. tsnndatun.am
Հարց բժշկին. ցրված սկլերոզը և հղիությունը. tsnndatun.am

Հարց բժշկին

Ցրված սկլերոզ ախտորոշման դեպքում հիվանդությունը կարո՞ղ է արդյոք փոխանցվել երեխային և  այդ...

Լրահոս կանանց համար
Հյուսվածքների փոխհարաբերությունը կրծքագեղձերում չի ազդում կաթնարտադրության վրա. tsnndatun.am
Հյուսվածքների փոխհարաբերությունը կրծքագեղձերում չի ազդում կաթնարտադրության վրա. tsnndatun.am

Կրծքագեղձը կազմված է.

  • գեղձային հյուսվածքից, որտեղ ծննդաբերությունից հետո կաթ է արտադրվում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար
Քաղցկեղով հիվանդ կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Քաղցկեղով հիվանդ կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

26 շաբաթական հղիության ընթացքում 35-ամյա կնոջը բժիշկները կրծքագեղձի երրորդ աստիճանի քաղցկեղ էին ախտորոշել: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրա ու երեխայի կյանքը պահպանելու համար աշխատել է բժշկական երկու թիմ...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լրահոս կանանց համար Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Գործնական եզրակացություններ շարքից. մինչծննդյան դաստիարակություն հնարավոր է. tsnndatun.am
Գործնական եզրակացություններ շարքից. մինչծննդյան դաստիարակություն հնարավոր է. tsnndatun.am

Պերինատալ հոգեբանությունը հաստատում է, որ ոչ միայն կարելի է, այլ նաև անհրաժեշտ է։ Դրա համար գոյություն ունեն պերինատալ (մինչծննդյան) դաստիարակության ծրագրեր...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար
Գործնական եզրակացություններ շարքից. մինչծննդյան դաստիարակություն հնարավոր է. tsnndatun.am
Գործնական եզրակացություններ շարքից. մինչծննդյան դաստիարակություն հնարավոր է. tsnndatun.am

Պերինատալ հոգեբանությունը հաստատում է, որ ոչ միայն կարելի է, այլ նաև անհրաժեշտ է։ Դրա համար գոյություն ունեն պերինատալ (մինչծննդյան) դաստիարակության ծրագրեր...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
«Մուրացան»-ում գրանցվել է ինսուլինային պոմպի միջոցով հղիության վարման և ծննդալուծման վերահսկման առաջին դեպքը Հայաստանում
«Մուրացան»-ում գրանցվել է ինսուլինային պոմպի միջոցով հղիության վարման և ծննդալուծման վերահսկման առաջին դեպքը Հայաստանում

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի  էնդոկրինոլոգիական կլինիկա առաջինը և միակն է Հայաստանում, որտեղ իրականացվում է դիաբետի բուժում և վերահսկում ինսուլինային պոմպի և գլյուկոզայի շուրջօրյա...

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Քանաքեռ-Զեյթուն ծննդատանը պլանային կարգով տեղի է ունեցել 21 տ. կնոջ կեսարյան հատում
Քանաքեռ-Զեյթուն ծննդատանը պլանային կարգով տեղի է ունեցել 21 տ. կնոջ կեսարյան հատում

Ս.թ. փետրվարի 16-ին Քանաքեռ-Զեյթուն ծննդատանը պլանային կարգով տեղի է ունեցել 21 տ. կնոջ կեսարյան հատում՝ հետևյալ ցուցումներով. 39-40 շաբաթական հղիություն, պտղի խառը հետույքային դրություն, սակավաջրություն.։ Կեսարյան հատման արդյունքում ծնվել է...

Լրահոս կանանց համար Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Նոր սարքավորումը կհուշի, թե երբ է կինը գտնվում բեղմնունակության գագաթնակետում
Նոր սարքավորումը կհուշի, թե երբ է կինը գտնվում բեղմնունակության գագաթնակետում

Մասնագետները ստեղծել են թևնոց, որը գրեթե 90% ճշտությամբ որոշում է երեխա բեղմնավորելու համար լավագույն ժամանակը: Ava սարքավորումը վերլուծում է կնոջ օրգանիզմում տեղի ունեցող հազիվ նկատելի փոփոխությունները...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար
Բացահայտում. գլյուկոզան կարող է կրճատել ծննդաբերության ժամանակը
Բացահայտում. գլյուկոզան կարող է կրճատել ծննդաբերության ժամանակը

Երկարաձգված են համարվում այն ծննդաբերությունները, որոնք առաջնածին կանանց մոտ տևում են ավելի քան 20 ժամ, և ավելի քան 14 ժամ՝ նախկինում ծննդաբերած կանանց մոտ: Բացի այդ, այդպիսի ծննդաբերությունների ժամանակ...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար
Հղի կանանց խորհուրդ է տրվում խուսափել կոսմետիկ միջոցներից. news.am
Հղի կանանց խորհուրդ է տրվում խուսափել կոսմետիկ միջոցներից. news.am

Հղի կանանց խորհուրդ է տրվում խուսափել խնամքի կոսմետիկ միջոցներից, քանի որ դրանցում նյութեր կան, որոնք ազդում են կնոջ հետագա պահվածքի վրա եւ թույլ չեն տալիս համարժեք վերաբերվել երեխային ու նրա պահանջներին...

Լրահոս կանանց համար
Բժիշկները հղի կանանց խորհուրդ չեն տալիս մեջքի վրա պառկել. news.am
Բժիշկները հղի կանանց խորհուրդ չեն տալիս մեջքի վրա պառկել. news.am

Նոր Զելանդիայի Օքլենդի համալսարանի բժիշկները հղիության երրորդ եռամսյակում գտնվող կանանց խորհուրդ են տալիս խուսափել մեջքի վրա պառկելուց: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Physiology-ու...

Լրահոս կանանց համար
Գիտնականները կօգնեն ապագա մայրերին տեսնել պտղի 3D լուսանկարները. tert.am
Գիտնականները կօգնեն ապագա մայրերին տեսնել պտղի 3D լուսանկարները. tert.am

Բրազիլացի բժիշկներին հաջողվել է վերականգնել կնոջ արգանդում պտղի պատկերը՝ օգտագործելով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի տվյալները: Նրանց ծրագիրը, որը թույլ է տալիս կանանց տեսնել իրենց երեխային...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար
Ինչո՞վ է վտանգավոր մատուտակը հղիների համար. news.am
Ինչո՞վ է վտանգավոր մատուտակը հղիների համար. news.am

Հղիանալ ցանկացող կանանց խորհուրդ չի տրվում օգտագործել մատուտակի արմատ (лакрица) պարունակող մթերքներ, քանի որ այն օրգանիզմում նվազեցնում է կանանց հորմոն էսթրոգենների մակարդակը...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը Լրահոս կանանց համար
Հղիության ընթացքում մարզվելն օգտակար է. գիտնականներ. news.am
Հղիության ընթացքում մարզվելն օգտակար է. գիտնականներ. news.am

Հղիության ընթացքում սպորտով զբաղվելը եւ ֆիզիկական լավ վիճակը պահպանելը նվազեցնում է արտակարգ կեսարյան հատման անհրաժեշտության, նաեւ ավելորդ քաշով երեխա լույս աշխարհ բերելու հավանականությունը...

ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ Լրահոս կանանց համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ