Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջ երեխա

ՀՀ ԱՆ. Փոփոխություն՝ պատվաստումների քաղաքականության մեջ

ՀՀ ԱՆ. Փոփոխություն՝ պատվաստումների քաղաքականության մեջ

Առողջապահության նախարարությունը հայտնում է պատվաստումների քաղաքականության մեջ առաջիկա փոփոխությունների մասին: Այս առումով պարզաբանենք հետեւյալը. նախ հնգավալենտ (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուսային Բ վարակ)  և բերանային (կաթիլով ստացվող) պոլիոմիելիտի պատվաստանյութերը կփոխարինվեն միանգամից մեկ՝ վեցավալենտ պատվաստանյութով:

Երեխան պատվաստումների այսօրվա օրացույցով ստանում է 4 դեղաչափ հնգավալենտ պատվաստում եւ դրանց հետ 5 դեղաչափ բերանային կենդանի եւ 1 դեղաչափ ապաակտիվացված ներարկման պոլիոմելիտի պատվաստանյութ:


Փոփոխության արդյունքում երեխան կստանա միայն 4 դեղաչափ վեցավալենտ պատվաստանյութ՝ պահանջվող նվազագույն քանակը (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուսային Բ վարակ, ապաակտիվացված պոլիոմելիտ): Վեցավալենտն ամբողջությամբ կփոխարինի ներկայում ստացվող հնգավալենտ պատվաստմանը՝ մեկտեղելով մինչ այժմ առանձին ստացվող պատվաստանյութերը:

Բացի այդ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորմամբ, փոխվում է պոլիոմելիտի պատվաստանյութի բաղադրությունը. դրա մեջ մտնող թեեւ թուլացված, բայց կենդանի վիրուսը փոխարինվում է ոչ կենդանի, ապաակտիվացված վիրուսով:

 

Նախատեսվում է մինչև 2020 թվականն ապահովել «Աշխարհն առանց պոլիոմիելիտի» կարգավիճակը, որի շրջանակներում բոլոր երկրները  2018-ից աստիճանաբար կատարում են նշված փոփոխությունը: Հայաստանը եւս որդեգրում է ԱՀԿ մոտեցումն ու այս աշնանից փուլային անցում կկատարի պատվաստումների նոր ընթացակարգին:


Այս մոտեցումն արդեն կիրառվում է զարգացած տարբեր պետություններում, ինչպես նաև հետխորհրդային մի շարք երկրներում՝ Վրաստան, Մերձբալթյան հանրապետություններ, եւ փաստել է իր արդյունավետությունը:

Բացի պոլիոմելիտի պատվաստանյութից՝ փոփոխվում է նաեւ կապույտ հազի բաղադրիչը. դեղաչափը մնում է նույնը, փոխվում է հակածինների կազմը:

Այս համատեքստում որոնք են հնգավալենտի եւ վեցավալենտի տարբերությունները.

  • Վեցավալենտն առավել փոքր թվով երեխաների մոտ կառաջացնի ջերմային ռեակցիա, քանի որ դրա բաղադրության մեջ կապույտ հազի հակածինները մոտ հինգ անգամ պակաս են:
  • Ակնկալվում է, որ հետպատվաստումային առավել թեթեւ ընթացքի դեպքում կավելանա պատվաստումների քանակը, ինչի արդյունքում կնվազի կապույտ հազով ընհանուր հիվանդացությունը: Այնինչ, նկատենք, որ վերջին շրջանում վարակի որոշակի աշխուժացում է նկատվում:
  • Պատվաստանյութերի մեկտեղմամբ պատվաստումների թվի  կրճատումը՝ 3 ներարկման փոխարեն 2-ը, նաեւ հոգեբանական ազդեցություն կունենա:


Միաժամանակ, նախարարությունը վստահեցնում է, որ պատվաստման ողջ գործընթացի պատշաճ իրականացումը, մասնավորապես, ընթացակարգերի ճշգրիտ պահպանումը եւ հետպատվաստումային դիտարկումներն առաջնահերթ են եւ մշտապես գտնվում են ուշադրության առանցքում:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԿՅԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ…. ԾԱՐԱՎՈՎ
ԿՅԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ…. ԾԱՐԱՎՈՎ

Վերջին տարիներին շատ հարցերում, եթե իհարկե, արդեն ոչ բոլոր, մեզ առաջնորդողը դրսի հրահանգներն են, ՛՛պրոտոկոլները՛՛, ուղեցույցները, որոնք տարբեր պայմանագրերի կնքումներով դառնում են կյանք, առօրյա, ճակատագիր՝ մարդու, ազգի...

ՀՀ ԱՆ. Կրծքով կերակրվող նորածիններն առավել պաշտպանված են
ՀՀ ԱՆ. Կրծքով կերակրվող նորածիններն առավել պաշտպանված են

Կրծքով կերակրման խրախուսման իրականացմանն ուղղված միջոցառումները աշխարհում հայտնի են որպես երեխայի առողջ աճին ու զարգացմանն ուղղված առավել արդյունավետ և քիչ ծախսատար ռազմավարություն...

ՀՀ ԱՆ. Հատուկ ուշադրություն փոքրիկներին.
ՀՀ ԱՆ. Հատուկ ուշադրություն փոքրիկներին.

Եղանակային ցուրտ պայմանները շատերին են ստիպում վերանայել սովորական դարձած կենսակերպը: Ցրտի պատճառով մարդիկ ավելի քիչ են շարժվում, զբոսանքները,  համեմատաբար շարժուն կենսակերպը, փոքրիկների...

Դիսլեքսիա. izmirlianmedicalcenter.com
Դիսլեքսիա. izmirlianmedicalcenter.com

Դիսլեքսիան դիտարկվում է նյարդաբանական էնցեֆալոպաթիկ խանգարումների համախտանիշում: Այլ կերպ ասած՝ դիսլեքսիան դիտվում է կենտրոնական նյարդային համակարգի տարբեր համակարգային խանգարումներով երեխաների մոտ...

Ձայնի զարգացումը երեխաների մոտ. izmirlianmedicalcenter.com
Ձայնի զարգացումը երեխաների մոտ. izmirlianmedicalcenter.com

Ներզատական համակարգի հորմոնալ տարիքային տեղաշարժերի արդյունքում, որոնք ծագում են սեռական հասունացման շրջանում, տեղի է ունենում ինչպես ամբողջ օրգանիզմի փոփոխություն, այնպես էլ ձայնային ապարատի մուտացիա...

Խոսքային ֆունկցիայի կրիտիկական շրջանները: Կակազություն. izmirlianmedicalcenter.com
Խոսքային ֆունկցիայի կրիտիկական շրջանները: Կակազություն. izmirlianmedicalcenter.com

Առանձնացնում են խոսքի զարգացման 3 կրիտիկական շրջաններ.
1.1-2 տարեկան, երբ ձևավորվում են խոսքի նախադրյալները և սկսվում է խոսքի զարգացումը...

Լոգոպեդիա. izmirlianmedicalcenter.com
Լոգոպեդիա. izmirlianmedicalcenter.com

Լոգոպեդիան դեֆեկտոլոգիայի բնագավառ է, որն ուսումնասիրում է խոսքային խանգարումները և մշակում է մեթոդներ ու հնարներ դրանց հաղթահարման ու նախազգուշացման համար: Լոգոպեդիա տերմինն առաջացել է հունարեն...

Ինչու չարժե երեխային ամեն օր լողացնել. news.am
Ինչու չարժե երեխային ամեն օր լողացնել. news.am

Ամեն օր երեխաներին լողացնելու սովորությունն այդքան էլ օգտակար չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից, վստահեցնում են Մաշկաբանության ամերիկյան ակադեմիայի աշխատակիցները...

ՀՀ ԱՆ. Օգտակար խորհուրդներ ուսումնական տարվան ընդառաջ
ՀՀ ԱՆ. Օգտակար խորհուրդներ ուսումնական տարվան ընդառաջ

Դպրոցական երեխաների առողջական վիճակը պայմանավորված է մի շարք գործոններով: Դպրոցը պետք է լինի այն միջավայրը, որը ոչ միայն կապահովի կրթական մակարդակը, այլև կծառայի որպես առողջ միջավայր...

6 բան, որ պետք է իմանա ցանկացած ծնող. պարզաբանում է Ավանտա ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոնների ցանցի բժիշկ-օրթոդոնտ Տիգրան Դեմիրճյանը
6 բան, որ պետք է իմանա ցանկացած ծնող. պարզաբանում է Ավանտա ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոնների ցանցի բժիշկ-օրթոդոնտ Տիգրան Դեմիրճյանը

Կարծիք կա, որ ծծակի օգտագործումը կարող է վնաս հասցնել երեխայի ատամնաշարի զարգացմանը:  Արդյոք այդպե՞ս է:


–   Իհարկե, քանի որ ինչպես ծծակի երկարատև օգտագործումը, այնպես էլ երեխաների շրջանում շատ տարածված...

Երեխայի ոսկրերը ամրացնելու համար մանկաբույժի հինգ խորհուրդ. news.am
Երեխայի ոսկրերը ամրացնելու համար մանկաբույժի հինգ խորհուրդ. news.am

Կաթն անհրաժեշտ է երեխայի նորմալ զարգացման համար, վստահեցնում են գիտնականները, չէ՞ որ այն նպաստում է ոսկրային զանգվածի աճին: Բայց ի՞նչ անել, եթե երեխան կաթ չի սիրում կամ չի կարողանում խմել, քանի որ չի յուրացնում լակտոզան...

Ինչպես տանը պլաստիլին պատրաստել. 1in.am
Ինչպես տանը պլաստիլին պատրաստել. 1in.am

novate.ru-ն ներկայացնում է բաղադրատոմս, որով տնային պայմաններում կարելի է ոչ թանկարժեք և անվտանգ պլաստիլին պատրաստել...

7 հարց ու պատասխան այն մասին, թե ինչու երեխաները պետք է ջուր խմեն. med.news.am
7 հարց ու պատասխան այն մասին, թե ինչու երեխաները պետք է ջուր խմեն. med.news.am

Դեռահասների ու երեխաների մեծ մասը բավականաչափ ջուր չի խմում, իսկ մոտավորապես քառորդ մասը, Harvard School of Public Health-ի տվյալներով, երբեք մաքուր...

Երեխայի սնուցումը
Ինչպե՞ս է անքնությունն ազդում մանկական առողջության վրա. news.am
Ինչպե՞ս է անքնությունն ազդում մանկական առողջության վրա. news.am

Գլխուղեղի գիտահետազոտական ինստիտուտի ֆրանսիացի մասնագետներին հաջողվել է պարզել մանկական անքնության պատճառները եւ դրա հետեւանքները...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ