Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ՄԱԲՀ

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Առողջ երեխա

Մանկական օրգանիզմի զարգացումը

Երեխաների ֆիզիկական զարգացումը օրգանիզմի մոոֆոֆունկցիոնալ վիճակի հիմնական ցուցանիշներից է: Քանի որ զանազան կլիմայական-աշխարհագրական գոտիներում, քաղաքային և գյուղական վայրերում բնակվող երեխաների ֆիզիկական զարգացման տեմպերը կարող են տարբեր լինել, ուստի երեխաների ֆիզիկական զարգացումը գնահատելիս ներկայումս ընդունված է հաշվի առնել նաև նրանց կենսաբանական տարիքը։


Կենսաբանական տարիքը որոշելիս ուշադրություն է դարձվում մարմնազննման և մարմնաչափական հետազոտությունների տվյալներին, ոսկրացման կետերի առաջացման, կաթնատամների ու մշտական ատամների ծկթման ժամկետների և քանակության, սեռական հասունացման նշանների առկայության և արտահայտվածության վրա։


Կենսաբանական տարիքը բնորոշող ցուցանիշների նկատելի շեղումները որոշակիորեն կախված են երեխայի ժառանգական գործոններից, ազգությունից և այլն։


Ինչպե՞ս չափել մինչև 1 տարեկան երեխաների հասակը


Մինչև մեկ տարեկան երեխաների հասակը (մարմնի երկարությունը) չափում են երեխայի պառկած դիրքում՝ ոտքերն ուղղած և ոտնաթաթերն ուղիղ անկյան տակ թեքած։ Մեկ տարեկանից մեծ երեխաների հասակը չափում են հասակաչափով։ Երեխան պետք է կանգնի ուղիղ, «զգաստ» դիրքում՝ գլխով, թիակներով և հետույքով հպվելով հասակաչափի հենակին։ Հասակի ցուցանիշը նշվում է հասակաչափի հենակին գլխի հետ շփվող շարժատախտակի ստորին եզրով։


Մինչև 1 տարեկան երեխաների կրծքավանդակի շրջագիծը


Կրծքավանդակի շրջագիծը չափում են երեխայի հանգիստ շնչառության ժամանակ և ձեռքերն իջեցված վիճակում, սանտիմետրային ժապավենը մեջքի կողմից դրվում է թիակների ստորին անկյան տակ, իսկ առջևից՝ կրծքապտկիկների եզրերին։ Եթե աղջիկների մոտ առկա է կրծքագեղձերի զարգացումը, ժապավենը դրվում է չորրորդ կողի վերին եզրով։


Կրծքավանդակի շրջագիծը կյանքի առաջին եռամսյակում մեծանում է յուրաքանչյուր ամիս մոտավորապես 2,5-3 սմ, երկրորդ եռամսյակում՝ 1-1,5 սմ, իսկ կյանքի երկրորդ կիսամյակում՝ 0,5-1 սմ չափով։ Մեկ տարեկանում կրծքավանդակի շրջագծի չափերը ավելանում են 13-15 սմ-ով։ Եթե ծնվելիս կրծքավանդակի շրջագիծը 1-2 սմ փոքր է գլխի շրջագծից, ապա 2-3 ամսականում այդ ցուցանիշները հավասարվում են։ Հետագայում կրծքավանդակի շրջագիծը գերազանցում է գլխի շրջագիծն այնքան թիվ-սանտիմետրով, որքան մոտավորապես երեխայի տարիքն է։


Մինչև 1 տարեկան երեխաների գլխի շրջագիծը


Գլխի շրջագիծը չափելիս սանտիմետրային ժապավենը տեղադրվում է ետևից՝ ծոծրակային թմբի, առջևից՝ վերհոնքային աղեղների վրայով։ Բազկի շրջագիծը որոշում են վերին երկրորդականում, անմիջականորեն անութային փոսի շրջանում։ Ազդրի շրջագիծը որոշում են նրա ամենալայն հատվածում, մոտավորապես շեքի մակարդակով։ Սրունքի շրջագիծը չափելիս սանտիմեարային ժապավենը տարվում է ձկնամկանների ամենալայն մասով։


Գլխի շրջագծի արագ մեծացումը նկատվում է կյանքի առաջին տարում։ Առաջին 3 ամիսներին գլխի շրջագծի ամենամսյա մեծացումը կազմում է մոտ 2 սմ, 3-6 ամսականում՝ 1 սմ։ Կյանքի առաջին տարվա երկրորդ կեսում գլխի շրջագիծը մեծանում է 2,5 սմ-ով։ Մեկ տարեկանում գլխի շրջագիծը կազմում է 47-48 սմ, 3 տարեկանում՝ մոտ 50 սմ, իսկ 14-15 տարեկանում՝ 52-56 սմ։ Պետք է նշել, որ աղջիկների գլխի շրջագիծը սեռական հասունացման շրջանում 5-8 սմ փոքր է տղաների գլխի շրջագծից։


Երեխաների գանգի մեծացումը լայնությամբ և բարձրությամբ ընթանում է անհավասարաչափ։ Նորածնի գանգը համեմատաբար լայն է և նրա մեծացումը կյանքի առաջին տարում տեղի է ունենում գերազանցապես լայնությամբ։ Գանգի բարձրության աճը հիմնականում տեղի է ունենում նախադպրոցական և դպրոցական տարիքում։


Ինչպե՞ս որոշել մինչև 1 տարեկան երեխաների ենթամաշկային շերտի հաստությունը


Ենթամաշկային շերտի հաստությունը որոշում են կալիպերով՝ երեք տեղամասերում, պորտի շրջանում, թիակի ստորին անկյան տակ և բազկի հետին երեսով (եռագլուխ մկանի միջնամասում)։ Ստացված արդյունքը՝ երեք չափումների ընդհանուր գումարը երեքի բաժանելուց հետո, արտահայտում է ենթամաշկային ճարպաշերտի հաստությունը։ Որոշ հեղինակներ առաջարկում են ճարպային ծալքի հաստությունը որոշել 4-10 տեղամասերում։


Երեխայի հասակի և մարմնի զանգվածի աճը տարիքային տարբեր շրջաններում


Երեխաների հասակի ու մարմնի զանգվածի մոտավոր գնահատման համար Ա.Ֆ. Տուրն առաջարկում է օգտվել հետևյալ բանաձևերից։
Մարմնի հասակը (սմ) մինչև մեկ տարեկան երեխայի համար հավասար է մարմնի երկարությանը ծնվելիս +3x ամիսների թվով (մինչև 3 ամսական երեխաների համար), +2,5x ամիսների թիվը՝ 3 (3-6 ամսական երեխաների համար), +1,5x ամիսների թիվը՝ 6, (6-9 ամսական երեխաների համար), +1x ամիսների թիվը՝ 9, (9-12 ամսական երեխաների hամար)։


Հասակը (սմ) մեկ տարեկանից մեծ երեխայի համար = 75 + (5X տարիների թիվը)։


Մարմնի զանգվածը (գ) մինչև մեկ տարեկան երեխայի համար 3250+(600 կամ 500x կյանքի ամիսների թվով), որտեղ 600-ն օգտագործում են երեխայի կյանքի աոաջին կես տարվա, իսկ 500-ը՝ երկրորդ կես տարվա համար։


Վերջին տասնամյակներում hատկապես պարզորոշ դարձան երեխաների ֆիզիկական զարգացման արագացած պրոցեսները՝ աքսելերացիան։ Այդ իսկ պատճառով էլ փոխվել են հասակի և մարմնի զանգվածի մոտավոր գնահատման էմպիրիկ բանաձևերը։


Քանի որ նշված բանաձևերը ներկայումս պատկերացում են տալիս միայն նորմայի ստորին սահմանների մասին, ուստի Ի.Մ. Վորոնցովն առաջարկել է ֆիզիկական զարգացման գնահատման համար հետևյալ բանաձևերը.


1.    Երեխաների հասակը կյանքի առաջին կես տարում՝ 50+30xn (սմ), որտեղ՝ ո-ը կյանքի ամիսների թիվն է։ Երեխաների հասակը 7-12 ամսում՝ 64+ո (սմ), որտեղ՝ ո-ը կյանքի ամիսների թիվն է։ Թույլատրելի տատանումների սահմանը՝ ±4 սմ։


2.    Մարմնի զանգվածը երեխաների կյանքի առաջին տարում` 8200 գ (8400) = 6 ամսական երեխայի մարմնի զանգվածին։ Յուրաքանչյուր պակասող ամսվա համար — 800 գ։ Յուրաքանչյուր հաջորդող ամսվա համար` +400 գ: Թույլատրելի տատանումների սահմանը՝ 0 -6 ամս. ±1000 գ, 1-12 ամս ±1500 գ


3.    2-15 տարեկան երեխաների հասակը. 8 տարեկանում = 130 սմ։ Յուրաքանչյուր պակասող տարվա համար հանվում է 7 սմ։ Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար գումարվում է 5 սմ։ Տատանման սահմանները՝ 1-5 տարեկանում՝ ±6 սմ, 5-10 տարեկանում՝ ±9 սմ, 10-15 տարեկանում՝ ±10 սմ։


4.    Մարմնի զանգվածը 2-12 տարեկանում. մարմնի զանգվածը 5 տարեկանում = 19 կգ, յուրաքանչյուր պակասող տարվա համար հանվում է 2 կգ, յուրաքանչյուր հաջորդող տարվա համար գումարվում է 3 կգ։


5.    Մարմնի զանգվածը 12-14 տարեկան երեխաների մոտ՝ 5n հանած 20-ական կգ, որտեղ՝ ո-ը կյանքի տարիներն են։ Տատանման սահմանները՝ 1-5 տ.՝ ±3 կգ, 5-10 տ.՝ ±6 կգ, 10-15 տ.՝ ±10 կգ:


Երեխայի հասակի և մարմնի զանգվածի աճը տարիքային տարբեր շրջաններում տարբեր է։ Այսպես, կյանքի աոաջին 4 ամիսներին մարմնի երկարության և զանգվածի աճի միջին ինտենսիվություն է լինում, իսկ հաջորդ 4 ամիսները բնորոշվում են մարմնի երկարության ինտենսիվ աճով։ Սկզբնական շրջանում մարմնի զանգվածը չի փոփոխվում կամ էլ նույնիսկ փոքր-ինչ պակասում է և միայն առաջին տարվա երկրորդ եռամսյակի վերջում է նկատվում զանգվածի որոշ ավելացում։ Տարվա վերջին 4 ամիսները մարմնի երկարության ամենափոքր աճի և մարմնի զանգվածի ամենամեծ ավելացման շրջանն են։


Գաղթունի մասին


Նորածնի գանգի երկու կողմնային և ճակատոսկրերի միակցման տեղում գտնվում է շարակցահյուսվածքային թաղանթը՝ մեծ գաղտունը:
Նորածինների մեծ գաղտունի չափերը սովորաբար տատանվում են 1,5x2,0 սմ մինչև 2,8x4,0 սմ սահմաններում։ Որոշ նորածինների մոտ մեծ գաղտունը կարող է լինել և զգալիորեն փոքր՝ 0,5x1,0 սմ։ Երեխաների մեծ մասի մոտ մեծ գաղտունը փակվում է մեկ տարեկանում, որոշ դեպքերում՝ մինչև 1,5 տարեկանը։ Սակայն ներկայումս, ոչ hազվադեպ, այն փակվում է 6-7 ամսականում և նույնիսկ ավելի վաղ։ Վ.Ա. Տաբոլինը և համահեղինակները (1968) գտնում են, որ ըստ տարիքի գլխի նորմալ շրջագիծ ունեցող երեխաների մոտ մեծ գաղտունի վաղաժամ փակվելը չի փոխում գլխի հետագա աճի դինամիկան և ռախիտի կանխարգելման համար հակացուցում չէ։ Մեծ գաղտունի փոքր չափերով և գլխի փոքր շրջագծով երեխաների մոտ, կրծքավանդակի շրջագծի համեմատությամբ, հետագայում գլխի անբավարար մեծացումը կարող է անհանգստացնող նշան լինել՝ երեխայի նյարդահոգեկան թերզարգացման առումով։ Հեղինակների դիտարկումներում դա հանդիպել է միայն այն երեխաների մոտ, որոնք ծնվել են շնչահեղձությամբ և ունեցել են գլխուղեղային արյունազեղման երևույթներ։


Փոքր (ծոծրակային) գաղտունը (կողմնային և ծոծրակային ոսկրերի միջև) հասուն նորածինների մեծ մասի մոտ ծնվելիս կամ փակ է լինում կամ էլ փոքր չափեր է ունենում։ Բոլոր առողջ երեխաների կյանքի առաջին 2-3 ամիսներին փոքր գաղտունը փակվում է;


Ինչպե՞ս գնահատել մինչև 1 տարեկան երեխաների ներդաշնակ զարգացումը


Որոշ հեղինակներ երեխաների ներդաշնակ զարգացումը գնահատելու համար առաջարկում են որոշել մարմնի զանգվածի և կրծքավանդակի համապատասխանությունն ըստ հասակի։ Հասակի, մարմնի զանգվածի և կրծքավանդակի շրջագծի հարաբերությամբ ֆիզիկական զարգացման գնահատականը տալու այդ փորձն ըստ էության ճիշտ է, քանի որ մարմինը իրոք ծավալային հասկացողություն է, այսինքն՝ եռաչափ է։ Գիտնականները վաղուց են նշել ֆիզիկական զարգացման գնահատման ժամանակ մարմնի զանգվածը հասակի հետ համեմատելու անլիարժեքությունը։ Իրոք, լայն կրծքավանդակ ու հենք ունեցող երկու տարբեր երեխաներ միևնույն հասակն ու միևնույն զանգվածն են ունենում, չնայած նրանցից մեկն ունի նիհար, իսկ մյուսը՝ գերսնված տեսք։ Այդ պատճառով էլ բազմաթիվ փորձեր են կատարվել` գտնելու երեխաների ֆիզիկական զարգացումը բնորոշող ավելի ամբողջական հատկանիշներ, (քան հասակն ու մարմնի զանգվածը), որտեղ հաշվի են առնվում և համեմատվում մարմնի մի քանի չափանիշները, ինչպես նաև գրաֆիկորեն պատկերվում են զարգացումը բնութագրող որոշ երևույթներ։


Ըստ Լ,.Դ. Զայացի (1975), Վ.Դ. Կրավչիկի, Տ.Մ. Գլիբինայի (1975) առանձնացվում են հետևյալ ձևաբանական տեսակները.


—    նորմալ (բոլոր չափերի օպտիմալ հարաբերություն),
—    թերհաս (կոնքի, կրծքավանդակի և հասակի թերչափերի դեպքում),
—    ասթենիկ (կոնքի և կրծքավանդակի թերչափերի և հաճախ բարձր հասակի դեպքում),
—    ընդհանուր գերազանցող (կոնքի, կրծքավանդակի և հասակի մեծացած չափերի դեպքում),
—    բրախիսկելիա (կոնքի և կրծքավանդակի գերչափերի, հասակի թեր կամ նորմալ չափերի դեպքում),
—    ինտերսեքսուալ կամ ատլետիկ (կրծքավանդակի գերզարգացումն անկախ հասակից, կոնքի թերչափերի դեպքում)
—    այլ (միայն կոնքի կամ կրծքավանդակի թեր կամ գերչափերի դեպքում, տարբեր զուգորդություններով)։

 

Ի՞նչ է աքսելերացիան


«Աքսելերացիա» (լատիներեն acceleration — արագացում բառից) տերմինը 1935 թ. առաջարկել Է գերմանացի բժիշկ Կոխը։ Աքսելերացիան արտահայտում Է վերջին հարյուրամյակի ընթացքում երեխաների տարիքային զարգացման արագացած պրոցեսը: Ներկայումս այդ տերմինը սովորաբար գործածվում Է մարդու արագացած անհատական զարգացման երևույթն արտահայտելու համար (հասակի աճ, սեռական հասունացում, հոգեկան արագ զարգացում և այլն)։


Համաձայն Յու.Ե. Վելտիշչևի և Գ.Ս. Գրաչյովայի (1979), աքսելերացիայի հիմնական արտահայտությունները կարելի Է համարել՝ ներկայիս նորածինների մարմնի մեծ երկարությունն ու մեծ զանգվածը անցյալ դարի և մեր դարի 20-30-ական թվականների նորածինների նույն ցուցանիշների համեմատությամբ,


—     առաջին ատամների ավելի վաղ ծկթումը,


—    կրծքի երեխայի մարմնի զանգվածի և երկարության միջին բարձր ցուցանիշները՝ դարասկզբի նույն տարիքի երեխաների համեմատությամբ,


—     նախադպրոցական և դպրոցական տարիքում մարմնի զանգվածի և երկարության ավելի վաղ ավելացումը,


—    մշտական ատամների ավելի վաղ ծկթումը (անցյալ դարի երեխաների համեմատությամբ՝ մեկ տարի ավելի շուտ),


—    նախորդ սերնդի համեմատությամբ ներկա սերնդի մարմնի ավելի մեծ երկարությունը։ Վերջին 100 տարիների ընթացքում անչափահասների հասակն ավելացել է միջին հաշվով 15-20 սմ,


—    աոաջին դաշտանի զգալիորեն վաղ հայտնվելը։ Ամփոփիչ տվյալներով յուրաքանչյուր 10 տարի դաշտանի սկսման ժամկետն արագանում է 4-6 ամսով։ Արևմտյան Եվրոպայի բազմաթիվ երկրներում և ԱՄՆ-ում դաշտանի սկսման միջին ժամկետը՝ 12-13 տարեկանն է (50 տարի առաջ՝ 15-16 տարեկանն էր)։ Նկատվում է տղաների ավելի վաղ սեռական հասունացում 0,5-2 տարով)։

 

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Sona

27.05.2015

Hargeli bjishk! Kanxav shnorhakal em dzer bolor ogtakar xosrhurdneri hamar! Erexas 8 amsakan e,ahavor sharjun u lackan! Der atamner chuni! Ir anhangstutyun@ karox em kapel dra het?nshem vor cnvac orvanic aydpisina exel!Mankabuyji karciqov voreve xndir chka! Kcankanayi imanalda normal e? Evs mek harc! 7 amsekanum kshrum er 8.500kg.hima evs nuyn qashin e! Shat qich e utum u djvarutyamb!inch xorhurd ktaq inch anem?

Մեդ-Պրակտիկ

22.05.2015

Հարգելի Vera, բարև Ձեզ: Ըստ ԱՀԿ տվյալների`  երկու տարեկան աղջիկ երեխաների քաշը նորմայում պետք է լինի 9-14.5 կգ, իսկ տղաներինը` 9.7-15.3 կգ: Ձեր բալիկի քաշը նորմայի սահմաններում է, անհանգստանալու կարիք չկա:

Մեդ-Պրակտիկ

22.05.2015

Հարգելի Anna, ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության տվյալների 1 տարեկան աղջիկ երեխաների քաշը նորմայում պետք է լինի 7.0-11.5 կգ, հասակը 69-79 սմ , իսկ տղաներինը 7.7-12 կգ, հասակը 71-80 սմ: Ձեր երեխայի քաշը և հասակը նորմայի սահմաններում են, անհանգստանալու կարիք չկա:

vera

18.05.2015

barev dez normale 2 tarekan 5amsekan erexay qas@ 13kg 400g

Anna

17.05.2015

Hargeli Bjishk,normal e ,erb 1 tarekan erexayi hasaky 73 sm e,isk qashy 8 kg 500 g

Մեդ-Պրակտիկ

10.05.2015

Հարգելի Anna, արհեստական կաթնախառնուրդը, նույնիսկ ամենաբարձր որակի, երբեք չի կարող իր որակական հատկանիշներով լիարժեք փոխարինել մայրական կաթին: Միայն մայրական կաթով սնվող երեխայի քաշը կարող է հետ ընկնել նորմայից այն դեպքում, երբ այն չի բավականացնում երեխային: Այդ դեպքում հարկավոր կլինի հավելյալ սնունդ տալ:

Anna

06.05.2015

Hargeli Bjishk im erekhan shutov 1 tarekan klini,normal e ayn vor na der chi karoxanum brnvelov inch vor henakic kangnel?

Anna

06.05.2015

Hargeli Bjishk,xndrum em cheiq asi chisht e ayn karciqy, vor arhestakan katov snvogh erekhanery qashov aveli tsanr en linum,qan mayrakan katov snvogh nuyn tariqi erekhanery?

Anna

04.05.2015

Shnorhakal em

karine

04.05.2015

shnorhakalutyun shat

Մեդ-Պրակտիկ

02.05.2015

Հարգելի Karine, եթե օրգանիզմը ոչ բավարար քանակությամ է կալցիում ստանում, վիտամին D-ի օգտագործումը արդյունք չի տա: Այն ընդամենը օգնում է կալցիումի ներծծվելուն: Ցանկալի է ուղղակի ստուգել կալցիումի քանակն արյան մեջ: Ինչ վերաբերում է լացի ժամանակ շունչը պահելուն, դա կապված է նյարդային համակարգի հետ, և ցանկալի կլինի դիմել մանկական նյարդաբանի:

Մեդ-Պրակտիկ

02.05.2015

Հարգելի Anna, նախ որպեսզի բալիկը կարողանա ուտել կտորներով ուտելիք, պետք է կարողանա լիարժեք ծամել, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ատամների մեծ մասն արդեն դուրս եկած լինի: Եթե երեխայի ատամները նոր են ծկթում, կտորներով ուտելիք ցանկալի չէ տալ: Իսկ եթե արդեն ատամների մեծ մասը ծկթել են, սկզբի համար ուտելիքը տվեք մանր կտորներով, երբ երեխան արդեն լիարժեք կարողանա ծամել, կտորների չափը կարող եք մի փոքր մեծացնել:

Anna

30.04.2015

Hargeli Bjishk,nax shat shnorhakal em harceris patasxanelu hamar,erexas 11 amsekan e minch hima utum e amboxjovin mervac chashikner,ete linum e mi poqr mec zangvac xeghdvum e.Inchpes karox em sovoracnel arden normal kerakur utelun?

karine

30.04.2015

shnorhakal em shat .hoktember amsic talis em vitamin D ,bayc ardyunq@ nuynn e,ete kareli e evs mi harc shat mtahogox 7 amsekanic laceluc shunch@ pahum e kaptum tulanum ,es inqs elem em aydpisi exel chgitem dimel mankabuji.

Մեդ-Պրակտիկ

30.04.2015

Հարգելի Karine, բարև Ձեզ: Նման բան կարող է լինել երեխայի իմունիտետի անկման և արյան մեջ կալցիումի քանակի նվազման ժամանակ: Ցանկալի է ստուգել կալցիումի քանակն արյան մեջ: 

Մեդ-Պրակտիկ

28.04.2015

Հարգելի Anush, նման բան կլիներ, եթե լիներ նյարդի կենտրոնական վնասում, այսինքն գլխուղեղում կամ ուղնուղեղում: Իսկ ծայրամասային վնասման դեպքում նշված ախտանիշները հավանական են: Մկանների թերզարգացվածությունը կապված է հենց նյարդի ֆունկցիայի խանգարման հետ:

karine

27.04.2015

barev dzez bjishk im axjikn 1 tarekan 2 amsekan en shat e qrtnum chgitem inch anel xndrum em mi xorurt tveq.naxapes shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

26.04.2015

Հարգելի Anna, այդ տարիքի երեխաներին իհարկե բնորոշ է մթությունից վախը, եթե Ձեր փոքրիկը չի վախենում մթությունից, դա նհանգստանալու առիթ չէ: Ինչ վերաբերում է ցերեկները անպայման Ձեր ուղեկցությամբ բակ գնալուն, հնարավոր է դա ընդամենը երեխայական կամակորություն է: Եթե կնկատեք, որ այդ ամենի հետ երեխան դրսևորում է իր տարիքին ոչ համապատասխան վարք ցանկալի է դիմել բժշկի:

Anush

25.04.2015

shnorakalem shat bayc ete vnacvac liner niard@ baliks pti nayev chkaroxanar sharjel dzax votqn u tatik@ te sxalvumem? isk ete voch te nyardne vnasvac ayl parzapes mkanner@ zargacac chi da kzargana te voch? u inchic karoxer vnasvel nyard@ nshem vor baliks cnvele kesaryan hatumov

Anna

22.04.2015

Hargeli Bjishk im erexan 4 tarekan e,na mtutyunic chi vaxenum,karox e miaynak erekoyan durs gal bak,sakayn erb cerekn e xaghum bakum anpayman es petq e linem nra het.Hnaravor e ,vor da uxaki erexayakan kapriz e?

Մեդ-Պրակտիկ

21.04.2015

Հարգելի Anush, Դուք նշում եք, որ բացի աչքերի խնդրից, տարբերություն նկատում եք աջ և ձախ այտերի միջև, այսինքն բացի աչքերի մկանների թերզարգացությունից կա նաև դեմքի այտային հատվածի մկանների թերզարգացում, իսկ դա կարող է կապված լինել դիմային կամ եռորյակ նյարդի վնասման հետ, իհարկե միանշանակ ասել դժվար է: Բուժման արդյունավետությունը կախված է վնասվածքի աստիճանից, դա կարող է որոշել միայն մանկական նյարդաբանը:

Anush

18.04.2015

HARGELI BJISHK IHARKE DIMELEM BAYC BJISHKNER@ MEKNABANMEIN VOR DER EREXAYI ACHQI MKANNER@ ZARGACAC CHI U AYN ZARGANUME MICHEV VEC AMSEKAN KZARGANA KUXXVI VOCHINCH CHKA AMEN INCH NORMALE ISK HIMA ASUMEN KA XNTIR< NSHEM VOR BNAKVUMEM FRANSIAYUM> ETE DJVAR CHI KAROXEQ ASEL INCHIC KAROXE DA LINEL U AYN KBUJVI HETAGAYUM??????

Մեդ-Պրակտիկ

17.04.2015

Հարգելի Anush, եթե նկատել եք նման խնդիր ծնված օրվանից ցանկալի էր հենց այդ ժամանակ էլ բժշկի դիմել: Չի բացառվում, որ խնդիրը կապված է նյարդային համակարգի հետ, սակայն վնասումը կենտրոնական, թե ծայրամասային է դժվար է ասել: Հարկավոր է անպայման դիմել մանկական նյարդաբանի և վիրաբույժի:

Մեդ-Պրակտիկ

15.04.2015

Հարգելի Ani, բարև Ձեզ: Նորմայում երեխաները սկսում են քայլել մինչև 12 ամսեկանը, որոշ դեպքերում նաև մինչև 10, 11 ամսեկանը: Սակայն շատ նորմալ զարգացող երեխաներ սկսում են քայլել 14-17 ամսեկանից, դա ևս նորմալ է: Որոշ երեխաներ ավելի երկար են չորեքթաթ քայլում, մյուսները ավելի կարճ ժամանակահատվածից հետո սկսում են ինքնուրույն քայլել: Այժմ անհանգստանալու կարիք չկա: Պետք է նշել նաև, որ անհաս ժամեկում ծնված նորածինները ավելի ուշ են սկսում քայլել: Եթե երեխայի քայլելը կուշանա նշված ժամկետներից, հարկավոր է դիմել մանկաբույժի պատճառը պարզելու համար: 

Anush

14.04.2015

hargeli Bjishk ingz anhangstacnum im erexayi glxi karucvacqn, balikis mot ka xndir dzax koxmi achq@ erb poqr inch hoqnume kam lac e linum poranume u arhasrak ayd acchqi bib@ aveli xorne qan aj achqi bib@ nayev dzax komi tushik@ aveli kax e inchov karox e d Pymanavorvac linel ev inch bujman tarberakner kan nshem vor baliks 6 amsakane isk xntir@ ka cnvac orvanic

Ani

13.04.2015

Barev Dzez,im erexan 11 amsekan e,sakayn choreqtat chi qaylum ev qaylelu porcel chi anum.Hnaravor e ,vor miangamic sksi qaylel?Dimel em mankabuyji votqeri het amen inch normal e,xndir chka

Anna

13.04.2015

Shnorhakal em shaaaat

Մեդ-Պրակտիկ

11.04.2015

Հարգելի Anna, բարև Ձեզ: Նորմայում ատամների ծկթելը պետք է սկսվի 7-8 ամսեկանից, սակայն որոշ դեպքերում, օրինակ եթե  դա համընկնում է ձմռան կամ գարնան ամիսների հետ տեղի է ունենում ուշացում: Ձեր բալիկի մոտ ամենայն հավանականությամբ դա ևս կապված է եղանակի հետ: 

Anna

05.04.2015

Barev Dzez,im erexan 11 amsekan e,nor sksel e atam hanel,naxqan ayd arden anhangstanum ei,bayc ardyoq kariq kar anhangstanalu?

Մեդ-Պրակտիկ

05.03.2015

Հարգելի Անահիտ,  մի փոքր դժվար կլինի 4 ամսեկան բալիկի հետ կատարել վարժություններ, քանի որ դրանք նախատեսված են ավել մեծ տարիքի երեխաների համար: Ձեզ ենք ներկայացնում ռուսական կայքի հղումը, որտեղ կգտնեք վարժություններ տնային պայմաններում կատարելու համար.

 

http://narodniesredstva.ru/bolezni_glaz/81-kak-vylechit-kosoglazie-u-detey-v-domashnih-usloviyah-uprazhneniya-podrobnaya-metodika.html

Կարդացեք նաև

Ինչպե՞ս է անքնությունն ազդում մանկական առողջության վրա. news.am
Ինչպե՞ս է անքնությունն ազդում մանկական առողջության վրա. news.am

Գլխուղեղի գիտահետազոտական ինստիտուտի ֆրանսիացի մասնագետներին հաջողվել է պարզել մանկական անքնության պատճառները եւ դրա հետեւանքները...

Գիշերամիզություն
Գիշերամիզություն

«Չոր գիշերների» մասին երազում են բոլոր մայրիկները: Երեխան մեծացել է տակդիրների հասակից, սակայն գիշերը դեռևս շարունակում է միզել անկողնում: Լվացք, ներքնակի չորացում, սպիտակեղեն փոխելու անընդհատ հոգս, նյարդայնություն...

Միզային համակարգ
6 մոլորություն՝ պատվաստանյութերի մասին. news.am
6 մոլորություն՝ պատվաստանյութերի մասին. news.am

Որքան էլ որ պատվաստանյութերը կարեւոր նշանակություն ունեն բժշկության մեջ եւ կարող են իմունային համակարգի խթանման միջոցով մի շարք հիվանդությունների, ներառյալ՝ գրիպի դեմ պրոֆիլակտիկ պայքարի գերարդյունավետ...

Կանխարգելում Դեղամիջոցներ ...
Ի՞նչ անել քրտնախաշի դեպքում. news.am
Ի՞նչ անել քրտնախաշի դեպքում. news.am

Քրտնախաշը հաճախ երեխաների հետ է ասոցացվում, չնայած այն կարող է, նույն հավականությամբ, չափահաս մարդկանց մոտ էլ ի հայտ գալ: Մասնավորապես, երբ խոսքը շոգ եւ խոնավ եղանակի ազդեցությանն է վերաբերում...

Ի՞նչ անել, եթե երեխան այրվածք կամ արեւային հարված է ստացել. med.news.am
Ի՞նչ անել, եթե երեխան այրվածք կամ արեւային հարված է ստացել. med.news.am

Եթե տանը առաջին օգնության համար նախատեսված դեղատուփ ունեք, դեռեւս չի նշանակում, որ հանգիստ կարող եք կյանքը վայելել, զգուշացնում է Medical Observer-ը: Իսկ եթե, Աստված չանի, երեխային մի բա՞ն պատահի...

Առաջին նախաբժշկական օգնություն
Առաջին օգնությունը երեխաների մոտ արյունահոսության ժամանակ
Առաջին օգնությունը երեխաների մոտ արյունահոսության ժամանակ

Եթե տանն առաջին օգնության համար նախատեսված դեղատուփ ունեք, դեռեւս չի նշանակում, որ հանգիստ կարող եք կյանքը վայելել, զգուշացնում է Medical Observer-ը...

Առաջին նախաբժշկական օգնություն
Ի՞նչ անել, եթե երեխան խաղալիք, մագնիս կամ մարտկոց է կուլ տվել
Ի՞նչ անել, եթե երեխան խաղալիք, մագնիս կամ մարտկոց է կուլ տվել

Ծնողները լավ գիտեն, որ երեխաները հաճախ են փորձում ձեռքի տակ ընկած իրերը բերանը տանել: Լինում են դեպքեր, երբ փոքրիկը հրաժարվում է ամենահամեղ սնունդն անգամ ընդունել, բայց դեմ չէ, ասենք՝ կավճի կամ խաղալիքի համը տեսնել...

Առաջին նախաբժշկական օգնություն
Պատվաստումների հակացուցումները. ե՞րբ երեխաներին չի կարելի պատվաստել. med.news.am
Պատվաստումների հակացուցումները. ե՞րբ երեխաներին չի կարելի պատվաստել. med.news.am

Գրեթե բոլոր ծնողները ցանկանում են իմանալ, թե որո՞նք են պատվաստումների հիմնական հակացուցումները, եւ ո՞ր դեպքերում երեխաներին չի կարելի պատվաստել...

Սա պետք է իմանան բոլորը. ինչի՞ վրա ուշադրություն դարձնել երեխային պատվաստելիս. med.news.am
Սա պետք է իմանան բոլորը. ինչի՞ վրա ուշադրություն դարձնել երեխային պատվաստելիս. med.news.am

Որոշել եք, որ Ձեր երեխան պետք է պատվաստու՞մ ստանա: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մանրէային պատրաստուկների բաժնի վարիչ Ալմաստ Հարոյանը պատմեց NEWS.am Medicine-ի թղթակցին...

Սիրված երեխա` առողջ երեխա
Սիրված երեխա` առողջ երեխա

Սիրված երեխաներն առողջ  են մեծանում. դա է ապացուցում առողջ հասուն մարդկանց կյանքի ուսումնասիրությունը: Այդ հետազոտության արդյունքներից դատելով` կարելի է մարդու առողջության կարևորագույն չափանիշ ու պայման համարել սիրված լինելը...

Առաջին բուժօգնություն երեխային
Առաջին բուժօգնություն երեխային

Եթե երեխան վիրավորվում է, մեղքը հիմնականում ծնողներինն ու մեծահասակներինն է, քանի որ անտեսում ենք անվտանգության տարրական նորմերը...

Առաջին նախաբժշկական օգնություն
Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է
Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է

ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան» «Մարիոթ» հյուրանոցի կոնֆերենց-սրահում նոյեմբերի 2-3-ը կազմակերպել էր մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը...

Առողջապահության լրատու 16-17.2012
Երեխային բարուրելը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ. Մեր հյուրն է Արա Այվազյանը
Երեխային բարուրելը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ. Մեր հյուրն է Արա Այվազյանը

1970-ականներին Ճապոնիայում գրեթե համատարած բոլորը բարուրում էին նորածիններին: Հենց այնտեղ առաջին անգամ փորձեցին վիճակագրական տվյալներ ստանալ, որի արդյունքներն ապշեցուցիչ էին. այն երեխաները, որոնց չէին բարուրում, զգալիորեն ավելի առողջ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Բժշկի ընդունարանում ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Բժիշկներ
Մանկական տակդիրները վնաս են հատկապես տղա երեխաներին, իսկ բարուրելը`բոլոր նորածիններին
Մանկական տակդիրները վնաս են հատկապես տղա երեխաներին, իսկ բարուրելը`բոլոր նորածիններին

Մանկաբույժները խորհուրդ են տալիս չչարաշահել մանակական տակդիրների օգտագործումը. հատկապես տղա երեխաների համար դա կարող է ոչ ցանկալի հետևանքներ ունենալ...

Կաթնատամների հեռացումը. ցուցումներ, հակացուցումներ, հեռացման մեթոդներ
Կաթնատամների հեռացումը. ցուցումներ, հակացուցումներ, հեռացման մեթոդներ

Կաթնատամների փոխումը հիմնական ատամների նորմայում տեղի է ունենում 6-13 տարեկան հասակում: Դա բնական գործընթաց է, երբ մշտական հիմնական ատամը դուրս է հանում ժամանակավոր կաթնատամին...

Ստոմատոլոգիա Առողջապահության լրատու 10-11.2012

 

4Life Research USA, LLC ամերիկյան դեղագործական ընկերություն
Трансфер Фактор
Доставка по
России и СНГ.
Без посредников,
от производителя.
 
Հանրապետական գիտաբժշկական գրադարան
 

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ