Բուժում
Բնության հրաշք – երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթներ
Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթները մարդու աչքին անհասանելի արևային ճառագայթների սպեկտորի մասն են: Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթներ համարվում են 4-ից մինչև 400 մկմ երկարությամբ ալիքները, որոնց մինչև 90%-ը ունեն 8-14 մկմ երկարություն:
Մի քանի տասնամյակ առաջ գիտնականները աէրոտիեզերագնացության բնագավառում հետազոտություններ էին կատարում` ուսումնասիրելով տիեզերքում մարդու գոյատևման պայմանները` անկշռելիության, վակումի, գերծանրաբեռնվածությունների և բարձր ջերմաստիճանների դեպքում: Այդ ժամանակ նրանք հայտնաբերեցին, որ մարդու օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ է 8-14 մկմ երկարությամբ արևի ճառագայթների ստացումը: Այդ պատճառով երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթների 8-14 մկմ սպեկտորը կոչեցին «Կյանքի ճառագայթներ»: Տվյալ երկարությամբ ալիքի ճառագայթները համապատասխանում է մարդու օրգանիզմից անջատված ճառագայթներին:
Այս ճառագայթները ընկնելով մարդու օրգանիզմ, ներգործություն են ունենում բջիջներում առկա ջրի մոլեկուլների վրա, առաջացնելով ռեզոնանսի էֆեկտ, որը նպաստում է նյութափոխանակության արգասիքների դուրս բերմանը բջջից: Ինֆրակարմիր ճառագայթների բուժիչ էֆեկտի հիմքում ընկած է օրգանիզմի ներքին օրգանների և հյուսվածքների խորը տաքացումը և բացասական իոնների քանակի ավելացումը, որի արդյունքում արագանում է արյան հոսքը, բարելավում է արյան միկրոշրջանառությունը, մետաբոլիզմը և սննդարար նյութերի տեղափոխումը: Բացի այդ հանում է ջղաձգությունները, նվազեցնում է ցավի զգացողությունը, վերականգնում է ողների շարժունակությունը:
Բջիջների կենարար ակտիվության բարձրացում: Երկայնալիք ինֆրակարմիր ճառագայթների ազդեցության ներքո բարձրանում է բջջի կենսաբանական ակտիվությունը, խթանվում է սպիտակուցների և նուկեինաթթուների կանոնավոր սինթեզը: Արյան շրաջանաությունը կարգավորվում է ի հաշիվ կանոնավոր արյան մատակարարման: Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթները ներգործելով մաշկի ընկալիչների վրա հիպոթալամուսի ռեակցիայի հետևանքով թուլացնում են հարթ մկանները ինչը բերում է անոթների լայնացման:
Ինֆրակարմիր ճառագայթների ջերմային ազդեցության շնորհիվ բարելավում է նեյրոնների նյութափոխանակությունը:
Ինֆրակարմիր ճառագայթները խթանում են իմունիտետը, նպաստելով մակրոֆագերի քանակի ավելացմանը և ֆագոցիտոզի ընթացքի լավացմանը: Խթանում է իմունիտետը բջջային և հումորալ մակարդակով: Վնասազերծում է բակտերիաները և խթանում է վնասակար նյութերի դուրս բերումը:

Երկայնալիք ինֆրակարմիր ճառագայթների ազդեցությունը
Երկայնալիք ինֆրակարմիր ճառագայթները կրկնակի են դարձնում տաքացման պրոցեսը: Ջերմային ազդեցությունը և կետային մերսումը օգնում են նվազեցնել նյարդամկանային լարվածությունը և շատացնել բնական ուժերը և հնարավորությունները: Ընդունելով ինֆրակարմիր ճառագայթման պրոցեդուրաներ բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը: Տեղի է ունենում ախտաբանական մանրէների ոչնչացում: Վերանում են հոդացավերը, մկանային ցավերը, օգնում է նաև ալգոմենորեայի (ցավոտ դաշտան) և դիսմենորեայի (դաշտանի խանգարում) դեպքում: Ինֆրակարմիր ճառագայթումը օժանդակում է խոլեսթերինի իջեցմանը, որը իր հերթին բերում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի իջեցմանը և հաջողությամբ կիրառվում է հիպերտոնիկ հիվանդությունների կանխարգելման և բուժման համար: Ինֆրակարմիր ճառագայթների պրոցեդուրաների դեպքում տեղի է ունենում անոթների լայնացում, արյան շրջանառության բարելավում, որը բարենպաստ ազդեցություն է ունենում իմուն համակարգի վրա: Ինֆրակարմիր ճառագայթներն ունեն նաև հանգստացնող և քնաբեր հատկություններ: Նպաստում է վերքերի լավացմանը, հեմատոմաների ներծծմանը: Ինֆրակարմիր ճառագայթների ազդեցությունը լայնորեն կիրառվում է քաշի նվազեցման ծրագրերում, ինչպես նաև ցեյլուլիտի բուժման համար:
Այս դեպքում տեղի է ունենում ճարպային բջիջների լայնացում և ջրի հեռացում: Նպաստում է առատ քրտնարտադրությանը, որը հեշտացնում է երիկամների աշխատանքը: Քրտինքի հետ օրգանիզմից հեռանում է տոքսիկ նյութերի մեծ քանակություն: Ինֆրակամիր ճառագայթները կիրառվում են կոսմետոլոգիայում և մաշկային հիվանդությունների բուժման մեջ, ինչպիսին են փսորիազը և էկզեմաները: Ինֆրակարմիր ճառագայթման ազդեցությամբ նվազում է սպիական հյուսվածքը: Արյան հոսքը դեպի մաշկ խթանում է վիտամինների և միներալների ստացմանը:
Ջերմային թերապիա` կերամիկայի երկայնալիք ինֆրակարմիր ճառագայթներով
Կերամիկան տաքացնելու դեպքում այն արձակում է երկայնալիք ինֆրակարմիր ճառագայթներ: Նրանք մարդու օրգանիզմի վրա ամենաօգտակար ազդեցություն ունեցող ճառագայթներն են: Մարդու մարմինից մշտապես արձակվում է 8-14 մկմ երկարությամբ ինֆրակարմիր ճառագայթների ալիքներ, ուստի օրգանիզմն էլ կարիք ունի այդ կենարար ջերմության ներհոսքի:

Մարդու աչքին անտեսանելի ինֆրակարմիր ճառագայթները ունեն մեծ ջերմային էներգիա, որը ներթափանցում է հյուսվածքների մեջ 3-7 սմ խորությամբ: Ինֆրակարմիր ճառագայթների ազդեցությունից օրգանիզմում բջջային մակարդակով առաջինը ակտիվանում են ջրի մոլեկուլները: Ինչպես հայտնի է մարդու օրգանիզմը 70%-ը բաղկացած է ջրից: Այդ ակտիվացված մոլեկուլները վերականգնում են բջիջները: Տեղի է ունենում ճարպերի քայքայում և կարգավորվում է թթվահիմնային հաշվեկշիռը: Այս ճառագայթների կանոնավոր ընդունման դեպքում դիտվում է լավ տրամադրության պահպանում` շնորհիվ սերոտոնինինի, էնդորֆինի սինթեզի, ինչպես նաև վերացնում է հոգնածությունը և ապահավում աշխատունակության բարձրացումը:
Ինֆրակարմիր ճառագայթներով բուժումը կարևոր տեղ է գրավում ֆիզիոթերապիայի բուժման մեջ` շատ երկրներում: Ներկայումս բժշկության այդ բնագավառը հասել է զգալի արդյունքների:
17.07.2014 Կարդացեք նաև
Ստամոքս-աղիքային համակարգի (ՍԱՀ) վերին հատվածների որոշ հիվանդություններ առաջացնում են տարեր հատվածների լուսանցքի նեղացում, կամ լրիվ անանցանելիություն, որը սննդի ընդունումը և մարսումը դարձնում են անհնար...
24.09.2021
Հեմանգիոման անոթային ծագման բնածին բարորակ ուռուցք է, որը հանդիպում է նորածին երեխաների 10-12 տոկոսի մոտ: Այն կարող է մեծանալ, աճել, տարածվել, բայց բարեբախտաբար չարորակացում գործնականում չի լինում: Իհարկե սա չի նշանակում...
12.09.2019
Այսօր բջջային թերապիան նոր, արդեն ձևավորված բժշկական ուղղություն, որի հիմքում մարդկային օրգանիզմի ցողունային բջիջների վերականգնվելու հատկության կիրառումն է...
11.12.2018
Ցողունային բջիջների, դրանց պրակտիկ կիրառման, առանձնահատկությունների և բանկի առաջարկների մասին զրուցեցինք Բիոսթեմ ընկերության տնօրեն...
22.02.2018
Ռեֆլեքսոթերապիան (ակուպունկտուրա) արևելյան բժշկության հնագույն մեթոդներից է, որի հիմքում ընկած է մարդու մարմնի կառուցվածքի, տեղային նյարդային կենտրոնների տեղաբաշխման իմացությունը: Այն ունի մի շարք այլ...
07.03.2015
Ս.Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնում տեսողության շտկումը բացառիկ ֆեմտովարկյանային լազերի միջոցով, որը կանխատեսելի ճշգրտություն և անվտանգություն է...
10.02.2015
Փորձագետները կարծում են, որ կրիոթերապիան՝ սառեցմամբ բուժումը, շագանակագեղձի քաղցկեղի որոշ դեպքերում կարող է քաղցկեղային բջիջների ոչնչացման բավականին արդյունավետ միջոց հանդիսանալ...
22.04.2014
2000-ականնների կեսերին ամենաթեժ քննարկվող բժշկական թեմաներից էին հետազոտությունները ցողունային բջիջների շրջանում: Այսօր ցողունային բջիջներից արդեն ավելի քիչ են խոսում, սակայն հետազոտությունները շարունակվում են...
09.04.2014
Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման 8-ամյա փորձ: 2005 թ.-ից ի վեր մեր կենտրոնում իրագործվել են ավելի քան 4800 լազերային վիրահատություններ...
14.03.2014
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ