Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Ճնշումը վերահսկելու 5 բնական միջոց. 168.am

Ճնշումը վերահսկելու 5 բնական միջոց. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ բարձր զարկերակային ճնշումը կարող է մի շարք բարդություններ առաջացնել, որոնք հնարավոր է կանխարգելել՝ ժամանակին անհրաժեշտ միջոցառումներ ձեռք առնելու շնորհիվ։ Կայքի փոխանցմամբ՝ կարող են օգտակար լինել նաև բնական միջոցները։

Ռեհան։ Ռեհանի թուրմը միզամուղ և հակաբորբոքային հատկություն ունի, ինչի շնորհիվ օգնում է վերահսկել բարձր ճնշումը։ Դրա օգտագործումը թույլ է տալիս կանխարգելել հեղուկի կուտակումն օրգանիզմում, ինչպես նաև նվազեցնել նատրիումի մակարդակը։ Այս երկու գործոնները մեծացնում են հիպերտոնիայի առաջացման հավանականությունը։

Բաղադրիչներ.

    1 թեյի գդալ թարմ ռեհան՝ 5 գրամ,
    1 բաժակ ջուր՝ 250 մլ։

Պատրաստման եղանակը:  Եռացրեք ջուրը, ավելացրեք ռեհանը։ Փակեք տարան, թողեք 10 րոպե։

Օգտագործման եղանակը։ Օրվա ընթացքում խմեք 2-3 բաժակ ռեհան՝ շաբաթվա ընթացքում` 3 անգամ։

Դարչին։ Այս համեմունքը հարուստ է եթերային յուղերով, հակաօքսիդանտներով, հակաբորբոքային միացություններով, որոնք օգնում են լավացնել արյան շրջանառությունը և կարգավորել զարկերակային ճնշումը։ Այն խորհուրդ է տրվում նաև շաքարային դիաբետով հիվանդներին, քանի որ դարչինն օգնում է կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։

Բաղադրիչներ.
    1 թեյի գդալ դարչին՝ 5 գրամ,
    1 բաժակ ջուր՝ 250 մլ։

Պատրաստման եղանակը։ Դարչինը լցրեք եռացրած ջրի մեջ, թողեք թրմվի 10 րոպե։

Օգտագործման եղանակը։ Մեկ բաժակ խմեք առավոտյան՝ քաղցած վիճակում։ Ցանկության դեպքում կարող եք խմել ևս մեկ բաժակ՝ օրվա երկրորդ կեսին։

Կարդամոն։  Կարդամոնն օգնում է հանգստացնել նյարդային համակարգը և իջեցնել զարկերակային ճնշումը։ Այն հանքանյութեր է պարունակում, որոնք օգնում են կարգավորել նատրիումի մակարդակը և լավացնել արյան շրջանառությունը։

Բաղադրիչներ.
    1 թեյի գդալ կարդամոն՝ 5 գրամ.
    1 բաժակ ջուր՝ 250 մլ։

Պատրաստման եղանակը:  Ջրին կարդամոն ավելացրեք և դրեք կրակին։ Եռալուց հետո թողեք թրմվի 5-10 րոպե սենյակային ջերմաստիճանի պայմաններում։

Օգտագործման եղանակը։ Օրվա ընթացքում խմեք 2-3 բաժակ` սնունդ ընդունելուց հետո։

Կտավատի սերմեր։ Կտավատը օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում, ամինաթթուներ, մանրաթելեր, ինչի արդյունքում նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Այս նյութերն օգնում են վերահսկել արյան մեջ խոլեսթերինի մակարդակը։ Արդյունքում՝ նվազում է սրտի նոպայի, աթերոսկլերոզի և այլ խնդիրների առաջացման հավանականությունը։

Բաղադրիչներ.

    1 ճաշի գդալ կտավատի սերմեր՝ 10 գրամ,
    կես բաժակ ջուր՝ 125 մլ։

Պատրաստման եղանակը: Կտավատի սերմերն ավելացրեք տաք ջրին, թողեք ամբողջ գիշեր։

Օգտագործման եղանակը։ Խմեք ամեն օր՝ քաղցած վիճակում։ Ցանկության դեպքում կարող եք մի փոքր կիտրոնի հյութ ավելացնել։

Կոճապղպեղ։ Կոճապղպեղը հիպերտոնիայի դեմ պայքարի ավանդական միջոցներից է։ Այն օգնում է լավացնել արյան շրջանառությունը։ Կոճապղպեղը հակաօքսիդանտներ, սննդային մանրաթելեր, վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում, որոնք օգնում են օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու ավելորդ հեղուկը։

Բաղադրիչներ.
    1 թեյի գդալ կոճապղպեղ՝ 5 գրամ,
    1 բաժակ ջուր՝ 250 մլ։

Պատրաստման եղանակը։ Եռացրեք ջուրը, ավելացրեք կոճապղպեղը։ Երբ ջուրը եռա, կրակը դանդաղեցրեք, թողեք ևս 2 րոպե։ Թողեք թրմվի։

Օգտագործման եղանակը։ Խմեք քաղցած վիճակում։ Օրվա ընթացքում կարող եք խմել ևս 1-2 բաժակ՝ ուտելուց հետո։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մանուալ թերապիա. armobgyn.com
Մանուալ թերապիա. armobgyn.com

Մանուալ թերապիան (լատիներեն "manus"՝ ձեռք), որպես բուժման մի տեսակ, հայտնի է դեռ Հիպոկրատի ժամանակներից: Այն ժամանակ դա կոչվում էր ռախիոթերապիա...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ասեղնաբուժություն. armobgyn.com
Ասեղնաբուժություն. armobgyn.com

Ներկայումս ասեղնաբուժությունը բժշկության մեջ լայն կիրառություն է գտել: Մանկաբարձության մեջ անցկացվում են հետծննդյան բարդությունների բուժում՝ արգանդի սուբինվոլյուցիայի (թերհետաճ), սիմֆիզիտներ, հիպոգալակտիայի (թերկաթնարտադրության)...

Հղիություն, ծննդաբերություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Օստեոխոնդրոզի արդյունավետ բուժում տնային պայմաններում. armeniamedicalcenter.am
Օստեոխոնդրոզի արդյունավետ բուժում տնային պայմաններում. armeniamedicalcenter.am

Օստեոխոնդրոզը ողնաշարի ամենատարածված հիվանդություններից է: Հիվանդության զարգացման մի քանի աստիճան կա, որոնցից յուրաքանչյուրի դեպքում կա համապատասխան բուժում և բժշկական հրահանգներ: Բուժման կոմպլեքսում կարևոր դեր ունի մի քանի պարզ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Արթրիտ. 6 յուղ, որոնք կհանգստացնեն ցավերը. 168.am
Արթրիտ. 6 յուղ, որոնք կհանգստացնեն ցավերը. 168.am

Արթրիտը սուր ցավերի պատճառով նկատելիորեն բարդացնում է կյանքը: Սա բորբոքային հիվանդություն է, որը պետք է հսկվի համապատասխան մասնագետի կողմից: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ այս յուղերը կարող են օգնել...

Ազատվում ենք հազից. 168.am
Ազատվում ենք հազից. 168.am

Շնչուղիների հիվանդությունները հիմնականում ուղեկցվում են հազով: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ հարկավոր է արագ ազատվել այս խնդրից՝ բարդություններից խուսափելու համար: Հազի դեմ պայքարում կօգնեն նաև բնական միջոցները...

Շնչառական համակարգ
Ինչպես ազատվել միգրենից հիմալայան աղի օգնությամբ. 168.am
Ինչպես ազատվել միգրենից հիմալայան աղի օգնությամբ. 168.am

Միգրենը կարող է ուժեղ ցավեր առաջացնել: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այն էապես ազդում է կյանքի որակի վրա, իսկ որոշ դեպքերում նույնիսկ դեղերը չեն տալիս ցանկալի արդյունքը: Կայքի հաղորդմամբ՝ միգրենից ազատվելու գործում կարող է...

Լսողությունը բարելավող բնական միջոցներ
Լսողությունը բարելավող բնական միջոցներ

Լսողությունը տարբեր պատճառներով կարող է թուլանալ, օրինակ` մրսածության, հարբուխի հետևանքով: Պատահում է, որ անբավարար հիգիենայի հետևանքով է առաջանում ծանր լսողություն: Սակայն կա բնական...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ընկույզի կեղևի օգտակարությունը
Ընկույզի կեղևի օգտակարությունը

Հունական ընկույզի կեղևը պետք չէ նետել աղբամանը, քանի որ այն կարելի է օգտագործել` առողջ լինելու համար: Ընկույզի կեղևը դեն նետելով` մեզ զրկում ենք մեզ դրա օգտակար հատկանիշներից. դրանք բազմաթիվ խնդիրներ են լուծում...

Սնունդը և առողջությունը
Ինչպե՞ս են մրսածությունը բուժում տարբեր երկրներում
Ինչպե՞ս են մրսածությունը բուժում տարբեր երկրներում

Եթե կոկորդը ցավում է, քթից հոսում է, ոսկրերն ասես կոտրատվում են, ջերմությունը բարձրացել է, ուրեմն մրսել եք կամ, գիտական լեզվով, սուր շնչառական հիվանդություն է սկսվել: Սուր շնչառական հիվանդությունները դեռևս Հիպոկրատն է իր տրակտատներում...

Սնունդը և առողջությունը
Բնական միջոց չոր հազի դեմ. ankakh.com
Բնական միջոց չոր հազի դեմ. ankakh.com

Կիտրոնի մեջ պարունակվող նյութերը շատ արդյունավետ են պայքարում վարակների ու մանրէների դեմ, բարձրացնում են իմունիտետը:  Եթե չոր հազը խեղդում է, ապա կօգնի հետևյալ բնական միջոցը...

Սնունդը և առողջությունը
Երկարակեցության ու առողջության տիբեթյան բաղադրատոմսեր
Երկարակեցության ու առողջության տիբեթյան բաղադրատոմսեր

Տիբեթյան բժշկությունն ամենահինն է աշխարհում, իսկ նրա առաջարկած բաղադրատոմսերը` բազմաթիվ, տարբեր դեպքերի համար:
Այս միջոցն օգտագործվում է արյունատար անոթները ճարպային նստվածքներից ազատելու, կաթվածն...

Սնունդը և առողջությունը
Բնական միջոցներ կոկորդի ցավի դեմ. 168.am
Բնական միջոցներ կոկորդի ցավի դեմ. 168.am

Կոկորդի ցավի հիմնական պատճառը վարակներն են, որոնք ձմռանն առավել հաճախ են անհանգստացնում։ Steptohealth.ru-ն գրում է, որ այս խնդրի դեպքում կարող են օգնել նաև բնական միջոցները...

Սնունդը և առողջությունը
Վիտամիններով հարուստ հյութ` վահանաձև գեղձի առողջությունը պահպանելու համար 168.am
Վիտամիններով հարուստ հյութ` վահանաձև գեղձի առողջությունը պահպանելու համար 168.am

Վահանաձև գեղձն ազդում է օրգանիզմի բոլոր համակարգերի վրա. այն մասնակցում է նյութափոխանակությանը, հորմոնների արտադրությանը և կենսական այլ կարևոր գործընթացների։ Վահանաձև գեղձի աշխատանքի...

Սնունդը և առողջությունը
Դափնու տերևը` առողջական խնդիրների դեպքում. 168.am
Դափնու տերևը` առողջական խնդիրների դեպքում. 168.am

Բարձր զարկերակային ճնշումը, դիաբետը, անքնությունը, արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակը բավականին տարածված խնդիրներ են։ Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ այս խնդիրները չի կարելի անուշադրության մատնել․ հարկավոր է դիմել բժշկի...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ