Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Ինչպե՞ս կիրառել եթերային յուղերը հիվանդությունների դեմ (արոմաթերապիա)

Ինչպե՞ս կիրառել եթերային յուղերը հիվանդությունների դեմ (արոմաթերապիա)

Հնուց հայտնի է, որ հոտերը ակտիվորեն ներազդում են մարդու ենթագիտակցության վրա` առաջացնելով զգացմունքների և հոգեվիճակների մի ողջ ալիք։ Անուշահոտություններով բուժել են դեռևս առասպելական Ատլանտիդայում, իսկ կիրառել` Եգիպտոսում։

 

Անուշահոտությունների մասին հիշատակումներ կան անգամ 5 հազար տարի առաջ հեքիմների կողմից արված գրառումներում, մինչդեռ "խելահեղ" XXI դարի մարդիկ անքան էլ ուշադրություն չեն դարձնում առողջության և տրամադրության վրա բույրերի ներգործությանը։

 

Դարերի խորքից

 

Հին եգիպտացիները, հույներն ու հռոմեացիները ողջ կյանքում, նույնիսկ անդրշիրմյան կյանքում չէին բաժանվում անուշահոտություններից։ Բուրմունքներն իրենց ուրույն տեղն ունեին երիտասարդության ու գեղեցկության պահպանման գործում, կրոնական ծիսակարգ մատուցելիս, նույնիսկ հուղարկավորության արարողության ժամանակ։ Բուրմունքների մշակման և օգտագործման առումով առաջնային շարքում Հռոմն էր։ Հռոմեացու «աստվածային մարմնի» տարբեր մասերը օծում էին տարբեր եթերային յուղերով, մահիճը պատում ծաղկաթերթիկներով։ Ամենուր անուշահոտություններ էին խնկարկում, խնջույքների ժամանակ հյուրերին "պատվում" անուշաբույր օծանելիքներով։ Օծանելիքը ոսկու արժեք ուներ, և դրանից օգտվելու իրավունք ստանում էին միայն մեծահարուստները։ Բուրումնավետ յուղերը միայն ճոխություն չէին. դրանք օգտագործում էին հիվանդություններ բուժելու, ծննդաբերությունը խթանելու և ցավերը մեղմելու, հոգեկան անդորրը կարգավորելու, ինչպես նաև օգտագործում էին մոգության մեջ։ Եգիպտոսում, Հունաստանում և Չինաստանում կատարված պեղումների ժամանակ հնէաբանները հայտնաբերել են անուշահոտ յուղերի մնացուկներ, դրանց ստացման ու կիրառման վերաբերյալ մանրամասն գրառումներ։ Օրինակ` տիբեթյան "Չժուդ-շի" աշխատությունը հռչակում է.


"Յուղը ցուցված է ծերերին, հյուծվածներին ու տկարներին,
Հոգու նվաղման, թերսնուցման, սակավարյունության ժամանակ,
Թույլ սերմնազատման, "որովայնային քամիների"
, աչքերի փառակալման ժամանակ,
Ցուցված է նաև բոլոր նրանց, ովքեր ներքին օրգանները մաքրելու կարիք ունեն"։

 

Արոմաթերապիայի վերածնունդը


XIX դարում դեղաբույսերի և եթերային յուղերի կիրառումը որակում էին որպես հնաոճ հեքիմություն։ Արոմաթերապիային հավատարիմ մնացած բնագավառներն էին հոգեբուժությունն ու նյարդաբանությունը։ Ֆրանսիացի քիմիկոս Ռենե Հետտոֆոսը յուղաբուժությանը երկրորդ կյանք տվեց, այն էլ պատահաբար։ Փորձերից մեկի ժամանակ նա անզգուշորեն այրեց ձեռքը և ցավից ճչալով` մեխանիկորեն մտցրեց կողքին դրված նարդոսայուղի մեջ։ Ի զարմանս գիտնականի` ցավն անմիջապես անցավ, իսկ ապաքինումից հետո ձեռքին գրեթե սպիներ չմնացին։ Այդ էր պատճառը, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներն Հետտոֆոսը միտք հղացավ նարդոսայուղով մշակել վիրավոր զինվորների վերքերն ու այրվածքները։ Հետագայում գիտնականն իր ողջ կյանքը նվիրեց եթերային յուղերի հատկությունների ուսումնասիրմանը, իսկ բուժման նպատակով յուղերի կիրառումն անվանեց արոմաթերապիա։

 

Ռենե Հետտեֆոսը և իր հետնորդ ֆրանսիացի բժիշկ Ջոն Վալնեն` մարդու ֆիզիոլոգիայի իմացությունը միավորելով հին աղբյուրներից ստացած տեղեկություններին, ստեղծեցին գիտության նոր ճյուղ` "յուղաբուժություն"։

 

Եթերային յուղեր

 

Եթերային յուղը տերպենների, սպիրտների, ալդեհիդների, կետոնների և այլ նյութերի համակցությունն է եթերայուղային բույսերում։ Երկրագնդի վրա գույություն ունեն մոտ 3000 բուսատեսակներ, որոնցից կարելի է ստանալ եթերային յուղեր։ Եթերային յուղ կարող են պարունակել թե՛ ամբողջական բույսը, թե՛ նրա առանձին մասերը` ցողունը, արմատը, ծաղիկները, ասեղնատերևները, կեղևը և այլն։ Եթերային յուղերը ունեն սուր հոտ, ցնդելու հատկություն, յուղային հետք չեն թողնում, թափանցիկ են, թեթև երանգավորված, ջրի մեջ չեն լուծվում, լույսի և թթվածնի ազդեցության տակ օքսիդանում են։ Եթերային յուղերի մեջ օրգանական և ոչ որգանական միացությունների քանակը հասնում է 120-ից մինչև 500-ի։ Օրինակ` խնկայուղը պարունակում է մոտ 300 բաղադրամաս։

 

Եթերային յուղի որակը, նրա արդյունավետության մակարդակն ու անվտանգությունը, պայմանավորված են բույսերի աշխարհագրական տեղանքով, քաղելու ճիշտ ընտրված ժամանակով, պատրաստման եղանակով և պահպանման ժամկետով։ Որակյալ եթերային յուղը նստվածք չունի և մաշկը չի գրգռում։ Եթե եթերայուղերը պահեն հերմետիկորեն փակ միջավայրում, մթության մեջ, 0˚C-30˚C ջերմաստիճանի պայմաններում, պիտանելիության ժամկետն անսահմանափակ մեծ կլինի։ Ընտիր գինիների պես նրբաբույր յուղերը երկար պահպանումից միայն ազնվանում են։ Ներկայումս եթերային յուղ են անվանում նաև տարբեր սինթետիկ փոխարինողներին։

 

Ուրախության բուրմունքներ

 

Բուրմունքը մարդու հիշողության վրա ամենավառ տպավորություն թողնող երևույթներից է։ Ձնծաղիկների բույրը գարնանային տրամադրություն է ստեղծում, ասեղնատերևինը` ամանորյա տոների։ Թարմ թխվածքեղենի հոտը մեզ մանկության գիրկն է տանում... Յուրաքանչյուր կին իր կենսափորձից գիտի, թե որքան կարևոր է ճիշտ օծանելիք ընտրելը, քանզի վերջինիս բուրմունքը, միաձուլվելով մաշկի հոտին, կարող է ստեղծել անկրկնելի ներդաշնակություն և կնոջ կերպարին առանձնահատուկ հմայք հաղորդել։ Բուրմունքի ընտրությամբ մարդկանց կարելի է տարբերակել ըստ սեռի, տարիքի, կազմվածքի և խառնվածքի։ Տղամարդիկ նախընտրում են կոճապղպեղի, կիտրոնի, նիվենու, սոճու, պաչուլիի և սուսամբարի հոտերը։ Մանկական են նարնջի, վարդի, մանդարինի, վանիլի և բերգամոտի հոտերը։ Կանացի են վարդենու, սանդալի, խորդենու, հասմիկի և նարդոսի անուշահոտերը։ Տարեց մարդկանց ճաշակին բնորոշ են սանդալի, մայրու, եղևնու, հազրեվարդի, անանուխի, խնկածաղկի և մրտենու հոտերը։

 

Փխրուն, ասթենիկ կառուցվածքի տեր մարդկանց դուր են գալիս մուսկատի, բերգամոտի, խորդենու, մեղվախոտի, մեխակի և դարչինի հոտերը։ Խոշորամարմին մարդիկ նախընտրում են աղավնարոտի, բուրանոճու, գիհու, եղեսպակի, հազրևարդի և ցիտրուսների հոտերը։ Խոլերիկների համար գրավչական են սանդալի, բերգամոտի, սոճու, թուրինջի, զմռսախոտի և նոճու հոտերը։ Սանգվինիկներին խորհուրդ է տրվում օգտագործել մուսկատի, չինական կիտրոնաթփի կոճապղպեղի, մանդարինի և ուրցի բուրմունքով օծանելիք։

 

Տանը հարմարավետ և հանգիստ մթնոլորտ ստեղծելու նպատակով խորհուրդ է տրվում օգտագործել ուրցի, բերգամոտի և կիտրոնի անուշահոտությունների բույլը (3 կաթիլ ուրցի և 5-ական կաթիլ բերգամոտի ու կիտրոնի յուղերի ծխեցում)։ Խոհանոցում ցանկալի է ունենալ նիվենու և չիչխանի յուղեր, որոնք օգտագործվում են այրվածքների և կտրած վերքերի բուժման ժամանակ։ Տհաճ հոտերը կարելի է վերացնել սանդալի, անանուխի և հազրեվարդի յուղերի ծխեցումով։ Մանկական սենյակի համար իդեալական է վարդի, սանդալի և խնկենու հոտերի համակցությունը (յուրաքանչյուրից 2 կաթիլ ծխեցում)։

 

Առանձնակի մոտեցում է պետք ցուցաբերել ննջասենյակին։ Անուշահոտությունները միշտ էլ սիրո արվեստի անքակտելի մասն են եղել։ Եգիպտական քրմուհիները, գործի դնելով բուրավետ յուղերն ու անուշահոտությունները, տղամարդկանց մոտ ամենանվիրական ցանկություններն էին արթնացնում և հասցնում ցանկասիրության գագաթնակետին։ Սիրո կախարդանքին հմտորեն տիրապետող այնպիսի հայտնի սիրեկաններ, ինչպիսիք են Կլեոպատրան, Ալեքսանդր Մակեդոնացին, Մարգո թագուհին, Եկատերինա II-ը և Կազանովան, կատարելապես տիրապետում էին արոմաէրոտիկայի արվեստին, որի միջոցով ընդմիշտ հմայում և գրավում էին իրենց ընտրյալների սրտերը։ Իզուր չէ, որ մեր նախնիներն ասում էին. «Բուրմունքի կախարդանքին տիրապետողը սրտերի տիրակալ կլինի»։

 

Հին ավանդապատման համաձայն հույն լաստավար Փաոնը, որը սարսափազդու տգեղ էր, նվաճեց հրաշագեղ Սաֆոյի սիրտը` շնորհիվ աստվածային հեղուկի, որը որպես ընծա ստացել էր Ափրոդիտեից (3-ական կաթիլ իլանգ-իլանգի, վարդի և 2-ական կաթիլ սանդալի և մուսկատի յուղ)։


Բուրմունքասերների համար ստորև ներկայացվում են մի քանի հնագույն բաղադրատոմսեր մաշկի ու լոգանքի համար և պարզապես ծխեցման համար.


Խթանիչ. 3 կաթիլ գիհու, 2-ական կաթիլ սոճու և սուսամբարի մզվածք։
Նրբացնող. 3 կաթիլ սանդալի, 2-ական կաթիլ բերգամոտի և անանուխի մզվածք։
Ուժեղացնող. 4 կաթիլ պաչուլիի, 3-ական կաթիլ կոճապղպեղի, բերգամոտի և 2 կաթիլ դարչինի մզվածք։

 

Ննջասենյակում առողջ և հանգիստ քուն ապահովելու համար ցանկալի է հետևյալ բաղադրությունը. 5 կաթիլ սանդալի, 4 կաթիլ մրտենու և 3 կաթիլ խնկենու յուղ։

 

Բուրմունքներ հիվանդությունների դեմ

 

Մարդու հոտառության կենտրոնները գտնվում են ուղեղի կեղևի այն մասում, որը պատասխանատու է հուզական ոլորտի համար։ Այդ իսկ պատճառով բնության մեջ գոյություն ունեցող բոլոր հոտերը "հուզական երանգ" ունեն։ Այս երևույթի հիման վրա էլ ստեղծվել է արոմաթերապիան։ Եթերային յուղերի օգնությամբ կարելի է ոչ միայն հավասարակշռության բերել հույզերը, այլև ձերբազատվել սթրեսից, կարգավորել կենտրոնական նյարդային համակարգի լարվածությունը և արգելակումը։ Եթե ավելացնենք, որ կենտրոնական նյարդային համակարգն է կանոնավորում ներքին օրգանների գործունեությունը, պարզ կդառնա, որ արոմաթերապիան ազդում է օրգանիզմի ողջ համակարգի վրա և, ամենակարևորը, յուղերը օգնում են օրգանիզմին` բացահայտելու իր մեջ ամբարված պաշարները։ Այս է պատճառը, որ վերջին տարիներին յուղահիմքերից բազմաթիվ դեղամիջոցներ են պատրաստվել, որոնք գրանցվել են դեղաբանական ձեռնարկներում։


Գործնականում բոլոր եթերային յուղերն ունեն մանրէասպան, հականեխիչ և հակաբորբոքային հատկություններ։ Բոլոր յուղերը, առանց բացառության, ներազդում են նյարդային համակարգի վրա և բաժանվում հետևյալ խմբերի՝ խթանիչներ, ադապտոգեններ և հանգստացնողներ։ Բոլոր անուշահոտությունները բարերար են ազդում հուզական ոլորտի և կենսաէներգետիկայի վրա, օժտված են մաշկը " հարդարելու" և բուժելու հատկություններով։ Յուղերը նաև խթանում են օրգանիզմի ինքնակարգավորումը։ Այս ամենով հանդերձ` յուրաքանչյուր յուղ ունի իր ուրույն հատությունը և կիրառման ոլորտը։

 

Ինչպե՞ս կիրառել յուղերը

 

Դիմահարդարման մեջ օգտագործելու դեպքում եթերային յուղերը կարելի է ավելացնել դիմամածուկին (ընդամենը մի քանի կաթիլ), դիմակին, ջրին (դեմքի, մազերի և լոգանքի համար նախապես պատրաստված թույլ աղաջրին հավելել 5-6 կաթիլ եթերային յուղ)։ Հարդարանքի հեղուկ պատրաստելու համար պետք է պահպանել հետևյալ հարաբերակցությունը. 2-4 կաթիլ եթերային յուղ և 40-50մլ 5% սպիրտային լուծույթ։

 

Յուղերն օգտագործվում են բազմաթիվ հիվանդությունների բուժման նպատակով։ Տաք և սառը ինհալացիայի դեպքում 3-5 կաթիլ յուղը կաթեցնում են ջրով լցված հախճապակե թեյնիկի մեջ ու շնչում մոտ 10 րոպե։ Ինհալացիան կարելի է կրկնել օրը մի քանի անգամ։

 

Ներքին օգտագործման համար 1-2 կաթիլ եթերային յուղն ավելացնում են շաքարի վրա, թեյին, ջրին կամ մեղրին։ Չնոսրացրած յուղերը ներքին oգտագործման համար կիրառելի չեն։ Ականջի և քթի մեջ կաթեցնելու համար 1 կաթիլ եթերային յուղը լուծում են 4-5 կաթիլ ձիթապտղի կամ արևածաղկի յուղի մեջ։ Տաքացնող կոմպրեսի համար 10 մլ սպիրտային լուծույթին ավելացնում են 5 կաթիլ յուղ։

 

Արոմաթերապիայի կանոնները


  • Մաշկին և լորձաթաղանթին չնոսրացրած յուղ չքսել։

  • Եթերային յուղն առաջին անգամ օգտագործելու դեպքում պարզել նրա հանդեպ օրգանիզմի զգայունությունը։ Մեկ կաթիլ եթերային յուղը կաթեցնել թաշկինակին և օրվա մեջ մի քանի անգամ շնչել։ Եթե հարբուխ, արցունքահոսություն կամ գլխացավ չառաջանա, այն կարելի է օգտագործել։

  • Յուղը սկզբնական շրջանում օգտագործել նվազագույն չափով, հետո չգերազանցել թույլատրելին։

  • Դիմահարդարման նպատակով օգտագործելիս սկզբում մի քանի կաթիլ յուղը խառնել փոքր քանակությամբ մածուկին, մի քանի օր փորձարկել դեմքի վրա` պարզելու. այն համապատսախանում է մաշկին, հետո միայն յուղն ու մածուկն օգտագործել ամբողջությամբ։

  • Բուրումնալոգանքի առաջին ընդունումը պետք է տևի 3-5 րոպե, հետագայում լոգանքի տևողությունը կարելի է հասցնել մինչև 20 րոպե։

  • Արոմաէրոտիկայի նպատակով յուղ կիրառելիս զուգընկերոջից պարզել` արդյո՞ք ընտրած հոտը նրան դուր է գալիս։

  • Եթե անուշահոտությունը ծխեցվում է փակ տարածքում, առաջին երկու սեանսի ժամանակ պետք է սահմանափակվել 20 րոպեով։

  • Մտապահեք` արոմաթերապիան հակացուցված է հղիության ընթացքում, հակաէպիլեպտիկ, հակաալերգիկ և հոմեոպաթիկ միջոցների օգտագործման դեպքում։

Աղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 2-2007 (2)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Զախարին-Գեդի գոտիներ. armeniamedicalcenter.am
Զախարին-Գեդի գոտիներ. armeniamedicalcenter.am

1883 թվականին Գ․ Զախարինը, իսկ տասնհինգ տարի անց Գ․ Գեդը հայտնաբերեցին յուրաքանչյուր օրգանին համապատասխանող մաշկային հատվածներ, որոնք օրգանի ախտաբանության ժամանակ դառնում են զգայուն...

Յոգա. Սալուտեմ ամսագիր №2
Յոգա. Սալուտեմ ամսագիր №2

Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...

Սալուտեմ 2.2021
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Դեղաբույսեր Վարակաբանություն
Ինչո՞վ է օգտակար շունչը պահելը
Ինչո՞վ է օգտակար շունչը պահելը

Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...

Շնչառական համակարգ
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման

Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը Ցավ
Մանդարինի կեղևը՝ հազից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազատվելու միջոց
Մանդարինի կեղևը՝ հազից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազատվելու միջոց

Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր
Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Դեղաբույսեր ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Դեղաբույսեր Ճարպակալում
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Դեղաբույսեր
Մասուրն ու մեղրը կօգնեն քրոնիկ հոգնածության դեպքում
Մասուրն ու մեղրը կօգնեն քրոնիկ հոգնածության դեպքում

Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...

Սնունդը և առողջությունը
Օրգանիզմի երիտասարդացումն ու ծոծրակի Ֆեն-Ֆու կետը
Օրգանիզմի երիտասարդացումն ու ծոծրակի Ֆեն-Ֆու կետը

Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...

Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Դեղաբույսեր Շնչառական համակարգ
7 եթերային յուղ, որոնք կկարգավորեն հորմոնները. 168.am
7 եթերային յուղ, որոնք կկարգավորեն հորմոնները. 168.am

Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։  Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին...

Բուժական լոգանքներ` մրսածության ժամանակ
Բուժական լոգանքներ` մրսածության ժամանակ

Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել...

Թերապիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ