Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Կերակրի սոդայի բուժիչ հատկությունները

Կերակրի սոդայի բուժիչ հատկությունները

Մեր սննդի մեջ հատուկ տեղ է գրավում նատրիումի հիդրոկարբոնատը (կերակրի սոդան): Առաջներում այն լայնորեն կիրառվում էր (մյուս հիմքերի նման) ստամոքսահյութի  բարձր թթվայնության , ստամոքսի խոցի և 12-մատնյա աղիքի խոցերի դեպքում. սոդան չեզոքացնում է ստամոքսահյութի  աղաթթուն:

 

Սակայն սոդայի կիրառումը միայն  ստամոքսի այրոցքն ու սպասքը փայլեցնելով չի սահմանափակվում:  Այն իր արժանի տեղն  ունի տնային դեղատուփում: Ահա այն դեպքերը, երբ կարելի է հաջողությամբ սոդա կիրառել:

Կարիեսի կանխարգելում. բերանի խոռոչում մանրէների կենսագործունեության հետևանքով  առաջացող թթվայնությունը քայքայում է ատամի էմալը: Այդ թթուները կարելի է չեզոքացնել  բերանը օրական մի քանի անգամ սոդայի լուծույթով ողողելով: Նույն արդյունքը կարելի է ստանալ նաև սոդայի մեջ թաթախած ատամի խոզանակով ատամները մաքրելով: Այն նաև հղկող ազդեցություն ունի,  ինչի շնորհիվ փայլեցնում է ատամները` առանց էմալը վնասելու:

Ոտքերի վատ հոտի դեպքում, ոտքերի համար նախատեսված ջրի մեջ մի քիչ սոդա ավելացնելով, կարող եք մանրէների արտադրած թթուները չեզոքացնել, որոնք ոտքերի տհաճ հոտի մեղավորներն են: Այն արդյունավետ է նաև թևատակերի վատ հոտի դեպքում:

Միջատների խայթոցի դեպքում. կծած տեղերը արյուն բերելու աստիճան քորելու փոխարեն, ավելի լավ է սոդան ջրով  բացել, խյուս պատրաստել  ու կծած տեղերին քսել: Այն կհանգստացնի նաև այլ բնույթի քորերը:

Շփաբորբի դեպքում. սոդայաջրով թրջոցները բարելավում են երեխաների հարված մասերը: Դրանք նվազեցնում են քորն ու արագացնում ապաքինումը:

Ցիստիտ. հիվանդածին մանրէներն ապրում են միզապարկում` թույլ թթվային միջավայրում: Եթե ձեր միզապարկը վարակի զոհ է դարձել, ուրեմն հետճաշյա գերազանց ըմպելիք է  ջրով ու սոդայի խառնուրդով պատրաստված  փրփրան կոկտեյլը:

Արևահարության դեպքում. գոլ ջրով լի վաննայի մեջ մի քիչ սոդա խառնեք, ինչը փափկացնում է ջուրը` վերածելով  այն գրգռված մաշկի համար հանգստացնող թրջոցի:

Կորկորդացավի դեպքում. խառնեք 0,5 թեյի գդալ սոդան մեկ բաժակ ջրի մեջ ու 4 ժամը մեկ ողողեք կոկորդը: Այն չեզոքացնում է թթուն, որը ցավ է առաջացնում: Այս լուծույթով  ողողումը  բերանի խոռոչի բորբոքային պրոցեսը կվերացնի:

Բերանի վատ հոտի դեպքում ջրածնի գերօքսիդի հետ խառնուրդը հզոր  օքսիդացնող հատկություն ունի, որը ոչնչացնում է վատ հոտ առաջացնող  մանրէները: Դրա համար   հարկավոր է մեկ ճաշի գդալ սոդան խառնել մեկ բաժակ ջրածնի գերօքսիդի հետ (2-3%) ու  այդ լուծույթով ողողել բերանը:

Մրսածության դեպքում օգտակար է սոդայով ինհալացիան: Դրա համար հարկավոր է ոչ մեծ թեյնիկում 1 բաժակ ջուր եռացնել 1 թեյի գդալ սոդայի հետ, ապա կոշտ թղթից կամ ստվարաթղթից խողովակ սարքել կամ ձագար, մի կողմը հագցնել թեյնիկի քթին ու 10-15 րոպե ներշնչել գոլորշին: Այս ինհալյացիան նպատակահարմար է խորխի  անջատման համար: Իսկ խորխի դուրսբերման համար օրական 2 անգամ քաղցած ստամոքսին պետք է 1/2  բաժակ   տաք ջուր խմել, որի մեջ կես թեյի գդալ սոդա ու մի պտղունց աղ է լուծված: Քթըմպանի, բերանի խոռոչի, կոկորդաբորբերի,  կոնյուկտիվիտի դեպքում օգտագործում են 0,5 – 2%-անոց սոդայի լուծույթ: Բերանի խոռոչի լորձաթաղանթն ախտազերծելու համար օգտակար է բերանը սոդայի թույլ լուծույթով ողողելը (85 գ սոդա, աղ` նույնքան .  ողողել ուտելուց հետո):

Միգրենի հաճախակի նոպաների ժամանակ պետք է ամեն օր ընդունել սոդայաջրի լուծույթ. առաջին օրը ուտելուց 30 րոպե առաջ 1 բաժակ լուծույթ խմել (0,5գ և ջուր), 2-րդ օրը` 2 բաժակ և այլն, հասցնելով քանակը 7 բաժակի, ապա նվազեցման կարգով կուրսն ավարտել:

Ծխելու դեմ. հարկավոր է բերանի խոռոչը ողողել սոդայաջրով (1 ճաշի գդալ սոդա, 200 մլ ջուր):

Մաշկի չորության ու զանազան մաշկային հիվանդությունների դեպքում (իխտիոզ, փսորիազ) հարկավոր է սոդայաջրով լոգանք ընդունել (սոդա` 35 գ, մագնեզիումի կարբոնատ` 20 գ, մանգանի պերբորատ` 15 գ): Ջրի ջերմաստիճանը պետք է 38-39 աստիճան լինի, ապա աստիճանաբար ավելացնել: Լոգանքի տևողությունը` 15 րոպե:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. zdorovie.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մրսածության և` գրիպի ժամանակ կիրառվող հին բաղադրատոմս. 168.am
Մրսածության և` գրիպի ժամանակ կիրառվող հին բաղադրատոմս. 168.am

Սխտորը բնական հակաբիոտիկ է, որը հարուստ է B վիտամինով, հակաօքսիդանտներով, այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք են ցինկն ու սելենը։ Դա է պատճառը, որ այն լավ միջոց է գրիպի ու մրսածության դեմ։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այն...

Վարակաբանություն
Բնական միջոցներ հերպեսի դեմ. 168.am
Բնական միջոցներ հերպեսի դեմ. 168.am

Հերպեսը բավականին տարածված խնդիր է։ Fithacker.ru-ն գրում է, որ վարակը կարող է տարիներով մնալ արյան մեջ, իսկ որոշակի պահի, երբ իմունային համակարգը թուլանա, կարող է արտահայտվել մաշկին՝ ցանի տեսքով։ Կայքի փոխանցմամբ...

Վարակաբանություն
Ինչպե՞ս նպաստել նյարդային բջիջների վերականգնմանը. 168.am
Ինչպե՞ս նպաստել նյարդային բջիջների վերականգնմանը. 168.am

Չնայած նեյրոգենեզը երկար ժամանակ անհնարին էր թվում, այսինքն՝ գիտնականները մտածում էին, որ հնարավոր չէ վերականգնել կորցրած նեյրոնները,  փաստորեն, իրականում դա այդպես չէր: Պետք է միայն հետևել առողջ սովորություններին...

Ինչպես ազատվել մկանային ցավերից տնային պայմաններում. 168.am
Ինչպես ազատվել մկանային ցավերից տնային պայմաններում. 168.am

Մկանային ցավերը շատերին են անհանգստացնում։ Դրանք կարող են առաջանալ մի խումբ գործոնների ազդեցությամբ, այդ թվում...

Սնունդը և առողջությունը
Կեֆիրն ու կարտոֆիլը՝ արթրիտի դեմ. 168.am
Կեֆիրն ու կարտոֆիլը՝ արթրիտի դեմ. 168.am

Կեֆիրն ու կարտոֆիլը կարող են օգնել արթրիտի դեպքում։ Fithacker.ru-ն գրում է, որ այս երկու բաղադրիչների համադրությամբ միջոցը պատրաստելու համար հարկավոր է միջին չափի կարտոֆիլն անցկացնել մանր քերիչով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Օրգանիզմը խոլեսթերինից մաքրելու 5 բնական միջոց. 168.am
Օրգանիզմը խոլեսթերինից մաքրելու 5 բնական միջոց. 168.am

Արյան մեջ խոլեսթերինի մակարդակի բարձրացմանը նպաստում է անառողջ սննդակարգը, նստակյաց կենսակերպը։ Օրգանիզմը քիչ էներգիա է ծախսում է, իսկ ավելորդ կալորիաները մնում են ճարպի և խոլեսթերինի տեսքով...

Ինչպես թեթևացնել արթրիտի, ռևմատիզմի հետևանքով առաջացող ցավերը տնային պայմաններում. 168.am
Ինչպես թեթևացնել արթրիտի, ռևմատիզմի հետևանքով առաջացող ցավերը տնային պայմաններում. 168.am

Ժամանակի ընթացքում շատերն են ցավ զգում հոդերում։ Հոդերը կարող են բորբոքվել, ինչի արդյունքում ուժեղ ցավի զգացում է առաջանում։ Budetedzorovy.ru-ն գրում է, որ արթրիտի դեպքում բորբոքվում է հոդը, որի ժամանակ առաջանում են ցավեր...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ըմպելիք, որն օգտակար է հիպոթիրեոզի ժամանակ. 168.am
Ըմպելիք, որն օգտակար է հիպոթիրեոզի ժամանակ. 168.am

Վահանաձև գեղձն կարևոր օրգաններից է, որը կարգավորում է նյութափոխանակությունը։ Դրա ճիշտ գործունեությունից են կախված օրգանիզմի մի շարք  գործառույթներ։ Fithacker.ru-ն գրում է, որ հիպոթիրեոզի...

Սնունդը և առողջությունը
Ըմպելիք, եթե արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է. 168.am
Ըմպելիք, եթե արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է. 168.am

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը վկայում է առողջական խնդիրների առկայության մասին։ Այս խնդրի դեմ պայքարում, որպես լրացուցիչ միջոց, կարող եք օգտագործել նաև բնական միջոցներ, այդ թվում...

Սնունդը և առողջությունը
Հոդերի աշխատանքը վերականգնող բաղադրատոմս. 168.am
Հոդերի աշխատանքը վերականգնող բաղադրատոմս. 168.am

Փորձագետների կարծիքով՝ ոտքերի, ձեռքերի, մեջքի ցավի հիմնական պատճառը մարմնի դիրքն է։ Այս խնդիրը կարող է առողջության հետ կապված հետագա բարդություններ առաջացնել։ Այդ պատճառով շատ կարևոր է, որքան հնարավոր է...

Սնունդը և առողջությունը
Ձիթապտղի յուղը կօգնի բուժել վարիկոզը. 168.am
Ձիթապտղի յուղը կօգնի բուժել վարիկոզը. 168.am

Առողջությունը պահպանելու լավագույն միջոցը հիվանդությունների վաղ ախտորոշումն է, և ցուցումների առկայության դեպքում բուժում ստանալը։ Եթե որևէ խնդիր տևական ժամանակ անհանգստացնում է ձեզ, մի հապաղեք. դիմեք բժշկի...

Միջոց որովայնի փքվածության դեմ. 168.am
Միջոց որովայնի փքվածության դեմ. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ որովայնի փքվածությունը կարող է առաջանալ մի շարք պատճառներով։ Եթե այս երևույթը պարբերաբար անհանգստացնում է ձեզ, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը, ով կօգնի հասկանալ խնդրի...

Սնունդը և առողջությունը
Վայրի սուսամբարի յուղի օգտակար հատկությունները. 168.am
Վայրի սուսամբարի յուղի օգտակար հատկությունները. 168.am

Վայրի սուսամբարը (ռուսերեն` орегано, անգլերեն` oregano) հիմնականում օգտագործվում է մսային կերակուրների և մակարոնեղենի պատրաստման ժամանակ։ Քչերը գիտեն այն մասին, որ այն առողջության համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի...

Միջոց, որը կօգնի ազատվել ատամների դեղնությունից, բերանի տհաճ հոտից. 168.am
Միջոց, որը կօգնի ազատվել ատամների դեղնությունից, բերանի տհաճ հոտից. 168.am

Բերանի խոռոչի առողջության մասին հոգ տանելն ու հիգիենայի պահպանումը չափազանց կարևոր են։ Budetezdorovy.ru-ն ներկայացրել է այլընտրանքային միջոց, որը հնարավորություն կտա ազատվել վնասակար...

Անձնական խնամք
Բաղադրատոմսեր մկանային ցավերի, այտուցների, հոգնածության ու գլխացավերի դեմ. 168.am
Բաղադրատոմսեր մկանային ցավերի, այտուցների, հոգնածության ու գլխացավերի դեմ. 168.am

Օրգանիզմը կարելի է մաքրել տոքսիններից, ազատվել հոգնածությունից ու հոդացավերից պարզ միջոցով։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ խորհուրդ է տրվում այս միջոցներն օգտագործել շաբաթվա ընթացքում 1-2 անգամ։ Արդեն առաջին իսկ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ