Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

ՀԻՐՈՒԴՈ ՄԵԴ բժշկական կենտրոն

Դիզենտերիա, դիսբակտերիոզ

Դիզենտերիա, դիսբակտերիոզ

Դիզենտերիան աղիքային (հատկապես հաստ աղիի) սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որն այսօր լայն տարածում ունի: Դրա պատճառներն աղիքային շիգելլ տեսակի բացիլներն են, որոնք երկար ժամանակ պահպանվում են սննդամթերքի (բանջարեղենի, կաթի, յուղի, պանրի, եւ այլն) եւ բաց, աղտոտված ջրահորերի մեջ:

 

Այս հիվանդությունն արտահայտվում է օրգանիզմի ընդհանուր թուլացմամբ, մարմնի դողով, ջերմության բարձրացմամբ, փորի շրջանում ցավերով, փորլուծությամբ (դեղնասպիտակ լորձով, երբեմն` արյունալույծ դրսեւորումներով): Մեր ընթերցողների խնդրանքով այսօր ժողովրդական որոշ միջոցներ կներկայացնենք դիզենտերիայի դեմ:

- 1 ճաշի գդալ գերչակը (կաստորկա) խառնեք 1 բաժակ գարեջրի հետ եւ միանգամից խմեք: Իհարկե, անմիջապես թուլություն կզգաք, ցավեր եւ կծկումներ կունենաք, սակայն հաղթահարեք այդ ցավը եւ քնեք: Հաջորդ առավոտյան ձեզ առողջ եւ թարմ կզգաք:

- Մոշի վրա եռջուր լցրեք եւ որպես թեյ խմեք: Արդյունքը նկատելի կլինի առաջին իսկ օրից:

- Կապույտ հապալասը (գալուբիկա) ժողովրդական բժշկության մեջ առհասարակ ճանաչված է որպես հակադիզենտերիկ միջոց: Նաեւ կարող եք հապալասի չոր պտուղների վրա եռջուր լցնել, թրմել եւ խմել:

- Հիվանդության հենց առաջին նախանշանների ժամանակ եւ բուժման ընթացքում նախաճաշելուց 30 րոպե առաջ օրը 1 անգամ 1-2 թեյի գդալ ալոէի թարմ քամած հյութ խմեք:

- 1 ճաշի գդալ թրթնջուկի արմատները (կորնի սչավելյա կոնսկոգո) 15 րոպե եռացնել 1,5 բաժակ ջրի մեջ, 4 ժամ թրմել, օրը 3-4 անգամ 1 ճ/գ խմել ուտելուց առաջ: Շատ լավ միջոց է:

Ի դեպ, թրթնջուկի մասին. Ավիցենան այս տեսակի թրթնջուկի մասին գրել է. «Թրթնջուկի արմատները քացախի մեջ եռացրած` օգնում է (վնասված) եղունգների հեռացմանը, իսկ գինու մեջ եռացրած թրթնջուկը (դրանով պատրաստված բուժիչ թրջոցները) շատ օգտակար է մկնատամ, որքին (լիշայ) հիվանդությունների դեպքում: Թրթնջուկից եւ ջրից պատրաստված թուրմի թրջոցներն օգտակար են քոսի դեպքում, իսկ բուն թրթնջուկը եւ հյութը օգտագործում են բաղնիքներում: Ատամնացավի դեպքում բերանի խոռոչը ողողում են թրթնջուկի թարմ հյութով եւ գինու հետ եռացրած թրթնջուկի թուրմով: Սա նաեւ օգնում է ականջի տակ առաջացած ուռուցքների դեպքում: Թրթնջուկը եւ նրա սերմերն ամրացնող հատկություն ունեն: Թրթնջուկը, հատկապես վայրի տեսակը, օգնում է կարիճի կծոցների դեպքում, իսկ եթե դրա սերմերն ուտեք կարիճների եւ օձերի խայթոցներից առաջ, ապա այդ կծոցները ձեզ չեն վնասի»:

- Մեր պապերը, պարզվում է, դիզենտերիան բուժել են հազարաթերթիկի միջոցով: 1ճ/գ չորացրած բույսի վրա 1 բաժակ եռջուր լցնել եւ փոքր-ինչ եռացնել: Թողնել սառչի եւ ուտելուց առաջ օրը 1 ճաշի գդալով խմել:

- Առաջին նախանշանների եւ բուժման ժամանակ հավասար քանակությամբ հազարաթերթիկի եւ արեւքուրիկի (զվերաբոյ) 1 ճաշի գդալ չոր տերեւների վրա 1 թեյի բաժակ եռջուր լցրեք եւ խմեք օրվա ընթացքում ճաշելուց առաջ:

- Ժողովրդական բժշկության մեջ այս հիվանդության բուժման համար օգտագործվում է նռան կեղեւը: 1 թեյի գդալ չոր կեղեւի վրա 1 բաժակ եռջուր լցրեք, թրմեք: Օրվա ընթացքում 2 բաժին` 2 բաժակ պատրաստեք եւ խմեք այն:

Դիզենտերիայի բուժիչ դեղատոմսերին կանդրադառնանք առաջիկայում: Այժմ նույն ընթերցողի խնդրանքով մի քանի դեղատոմսեր ներկայացնենք նաեւ դիսբակտերիոզի համար:

Դիսբակտերիոզ

Դիսբակտերիոզը օրգանիզմի, մասնավորապես` աղիների միկրոֆլորայի կազմի եւ քանակական հարաբերակցության փոփոխությունն է: Մարդու օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները չեն կարողանում պայքարել դրանց դեմ: Այս հիվանդության պատճառները մի քանիսն են. ստամոքսահյութի թթվայնության իջեցումը, աղիների անանցանելիությունը, անտիբիոտիկների չափից շատ օգտագործումը, որոնք մահացության են հասցնում միկրոֆլորայի մաս կազմող կարեւոր բաղկացուցիչներին, սննդակարգի խախտումները, ալկոհոլը, եւ այլն: Նախանշաններն են` փորլուծությունը, յուղոտ կղանքը, քաշի անկումը եւ անեմիան:

Ժողովրդական այս բուժամիջոցը ամենաարդյունավետն է համարվում դիսբակտերիոզի դեպքում: Ավելին, պատմում են, որ ակնթարթորեն բուժում է այն` մեկ օրում: Դեղատոմսի տարածման հեղինակն ապրել է գյուղում, բուժման առաջին օրերին նա կաթնամթերք է օգտագործել, քանի որ լսել էր, թե թթված կաթը բուժում է դիսբակտերիոզը: Բայց կաթը, կեֆիրը օգտագործելով հանդերձ` բուժման այդպես էլ չէր հասնում: Եվ ահա նրա ձեռքն է ընկնում մի դեղատոմս, որն օգնում է նրան: Կես լիտր կաթը տաքացնում եք, ավելացնում եք մեկական ճաշի գդալ բնական մեղր եւ շաքար: Մոտ 2 գրամ խմորիչ (դրոժի) եք ցանում վրան եւ 1 ժամ թողնում եք տաք տեղում, որպեսզի թրմվի: Հիշեք, որ 1 ժամից ավելի չի կարելի թրմել, այլապես չի ստացվի դեղամիջոցը: 1 ժամից ավելի թրմելու դեպքում կստացվի տնական յուրօրինակ գարեջուր, օղի: Դրանք հենց այն բակտերիաներն են, որոնք ոչնչացվել են: Թրմելուց հետո, ճաշելուց 1 ժամ առաջ այդ ամբողջը խմում եք: Ցանկալի է` առավոտյան: Մի քանի օր, մի քանի բաժակ դրանից խմելուց հետո դուք ամբողջովին կբուժվեք դիսբակտերիոզից:

- Կաթնաշոռի շիճուկը եւ նախկինում, եւ այսօր` ժամանակակից բժշկության մեջ դիսբակտերիոզի հիմնական բուժիչ միջոց է հանդիսանում: Պատրաստման ձեւը շատ հեշտ է: Կեֆիրը տեղադրեք տաք ջրի մեջ: Հետզհետե կեֆիրը կմասնատվի` կաթնաշոռի եւ շիճուկի: Հենց այդ շիճուկն էլ այն հրաշալի միջոցն է, որն անհրաժեշտ է բուժման` աղիների միկրոֆլորայի վերականգնման եւ նորմալ աշխատանքի համար:

- Դիսբակտերիոզը նաեւ կարող եք բուժել հետեւյալ կերպ. եռացրեք 1 լիտր կաթը, թողեք սառչի: Այնուհետեւ չորացրած սեւ հացը կտոր-կտոր տեղադրեք կաթի մեջ, թողեք 24 ժամ: Հետո կրկին չոր հացից կտորներ լցրեք մեջը: Ընդ որում, հացի այս վերջին կտորները պետք է մինչ այդ լավ ներծծված լինեն սխտորահյութով: Թթվեցրած կաթը պատրաստ է: Պետք է պահել սառնարանում, օգտագործել ուտելուց առաջ: Համեղ է եւ շատ օգտակար:

Այս հիվանդության հետ կապված դեղատոմսերին առաջիկայում եւս կանդրադառնանք։

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. narodnaiamedicina.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Ani

07.09.2012

Shnorhakalutyun ogtakar xorhurdneri hamar

Կարդացեք նաև

Բնական միջոց ոտքերի այտուցվածության դեմ. 1in.am
Բնական միջոց ոտքերի այտուցվածության դեմ. 1in.am

Ոտքերի այտուցվածությունը կարող է տարբեր պատճառներով առաջանալ. շոգ, անոթների կամ երիկամների հետ կապված խնդիրներ, հղիություն, սրտի անբավարարություն...

Ինչպես իջեցնել ճնշումը ընդամենը մեկ կետի վրա սեղմելով. tert.am
Ինչպես իջեցնել ճնշումը ընդամենը մեկ կետի վրա սեղմելով. tert.am

Ձեռքի մատների  ու ոտքերի վրա գոյություն ունեն հատուկ կետեր, որոնց օգնությամբ հնարավոր է ազատվել տանջող ցավերից: Եթե շատ վատ եք զգում, ապա սեղմեք այդ կետի վրա և երկար պահեք: Մարդու մոտ գրեթե յուրաքանչյուր...

Ցավ
Աղիները թունավոր նյութերից մաքրելու բնական միջոց` խնձորով ու մեղրով. tert.am
Աղիները թունավոր նյութերից մաքրելու բնական միջոց` խնձորով ու մեղրով. tert.am

Բժիշկները նախազգուշացնում են, որ հաստ աղու քաղցկեղի առաջացման հիմնական գործոններից է անառողջ սննդակարգը, ինչպես նաև ոչ բավականաչափ մանրաթելերի օգտագործումը սննդի մեջ...

Սնունդը և առողջությունը
Ինչպես մեկ գիշերում մաքրել օրգանիզմը թունավոր նյութերից սոխի և սխտորի միջոցով. 1in.am
Ինչպես մեկ գիշերում մաքրել օրգանիզմը թունավոր նյութերից սոխի և սխտորի միջոցով. 1in.am

Առաջին անգամ այս թրջոցներն օգտագործվել են Արևելքում: Քնելուց առաջ ոտնաթաթերին դրվում է թրջոցը, իսկ առավոտյան այն արդեն սևացած է լինում. դրանք մեր օրգանիզմից հեռացված տոքսիններն են: Նման թրջոցները նպաստում են մի շարք...

Ժողովրդական արդյունավետ միջոցներ` աչքերի տարբեր հիվանդությունների բուժման գործընթացում . norlur.am
Ժողովրդական արդյունավետ միջոցներ` աչքերի տարբեր հիվանդությունների բուժման գործընթացում . norlur.am

Ակնախոտը կամ լերդածաղիկը (լատ.՝ Euphrasia) օգտագործում են աչքի տարբեր հիվանդությունների բուժման գործընթացում: Ակնախոտը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, եթերային յուղեր, գլիկոզիդներ և թթուներ...

Դեղաբույսեր
Ամերիկացի բժիշկները պնդում են, որ այս 3 բաղադրիչները կարող են կանխարգելել քաղցկեղը. 168.am
Ամերիկացի բժիշկները պնդում են, որ այս 3 բաղադրիչները կարող են կանխարգելել քաղցկեղը. 168.am

Ըստ healthyfoodhouse.com-ի՝ ամերիկացի բժիշկ Կարոլին Անդերսոնը (Carolyn Anderson) պնդում է, որ գոյություն ունի քաղցկեղը կանխարգելող բնական դեղամիջոց: Դեղամիջոցի բաղադրատոմսը 3 բաղադրիչներից է կազմված...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Սոդա և մեղր․ համադրություն` հիվանդությունների դեմ պայքարում. past.am
Սոդա և մեղր․ համադրություն` հիվանդությունների դեմ պայքարում. past.am

Հաստատված է, որ քաղցկեղի բջիջները սնվում են շաքարով, և կարող է տարօրինակ թվալ մեղրի ու սոդայի համադրությունն՝ այս հիվանդությունների դեմ պայքարում։ Սակայն մեղրը գործում է ամբողջովին այլ տարբերակով, երբ համադրվում է...

Սնունդը և առողջությունը
Խնձորի քացախի օգտակարությունը. 1in.am
Խնձորի քացախի օգտակարությունը. 1in.am

Խնձորի քացախի բուժիչ հատկությունները բազմազան են: Այն օգտագործում են դիաբետի բուժման ժամանակ, քաշի նվազման համար, կոսմետոլոգիական...

Ինչպես մաքրել լյարդը և նիհարել կարճ ժամանակում. newsline.am
Ինչպես մաքրել լյարդը և նիհարել կարճ ժամանակում. newsline.am

Գոյություն ունի մեթոդ, որն ամբողջությամբ կմաքրի լյարդը տոքսիններից և թունավոր կուտակումներից: Ընդամենը պետք է խմել այս հյութը օրը 3 անգամ` 3 օրվա ընթացքում: Այդ ընթացքում մի ընդունեք մեծ չափաբաժնով կերակուր...

Սնունդը և առողջությունը
Բնական միջոց` հազի, մրսածության վերացման և իմունային համակարգն ամրապնդելու համար. tert.am
Բնական միջոց` հազի, մրսածության վերացման և իմունային համակարգն ամրապնդելու համար. tert.am

Healthy food star-ը իմունոլոգիական համակարգն ուժեղացնող բնական թեյի բաղադրատոմս է ներկայացրել, որը կարող է միջոց լինել մրսածության, հարբուխի ժամանակ...

Սնունդը և առողջությունը
Մրսածության դեմ անսովոր միջոցներ՝ ամբողջ աշխարհից. 1in.am
Մրսածության դեմ անսովոր միջոցներ՝ ամբողջ աշխարհից. 1in.am

Մրսածությունից բուժվելու համար շատերը դեղահաբերի փոխարեն նախընտրում են տարիներով փորձված ժողովրդական միջոցներ: Fullpicture-ը ներկայացնում է աշխարհի տարբեր երկրներում կիրառվող...

Սնունդը և առողջությունը
Բնական միջոց, որը վերացնում է պարազիտները և մաքրում օրգանիզմը թույներից.realnews.am
Բնական միջոց, որը վերացնում է պարազիտները և մաքրում օրգանիզմը թույներից.realnews.am

healthylifetricks.com-ը ներկայացրել է բնական միջոցներով պատրաստվող մի դեղատոմս, որում օգտագործվող բաղադրիչներից մեկը համարվում է քաղցկեղը կանխարգելող և բուժող միջոց: Քրքումն (куркума) օգտագործվում էր...

Սնունդը և առողջությունը
Ինչպես մաքրել միզուղիները. aravot.am
Ինչպես մաքրել միզուղիները. aravot.am

Միզուղիները կարեւոր նշանակություն ունեն մեր օրգանիզմի առողջության պահպանման համար, ուստի հարկավոր է ուշադիր լինել եւ բորբոքվածության, ավազի կամ քարի դեպքում շտապ մաքրել` հետագա...

Միզային համակարգ
Մերսեք մատը 60 վայրկյան և հետևեք արդյունքին (լուսանկարներ). 1in.am
Մերսեք մատը 60 վայրկյան և հետևեք արդյունքին (լուսանկարներ). 1in.am

Վատ ինքնազգացողության դեպքում դիմում ենք դեղերի օգնությանը: Blog.1in.am-ը ներկայացնում է այլընտրանքային միջոցներ՝ ցավի ժամանակավոր հեռացման համար...

Սոխը` օգտակար միջոց վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների դեպքում. shabat.am
Սոխը` օգտակար միջոց վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների դեպքում. shabat.am

Վաղուց հայտի է, որ սոխը մաքրում է մաշկը, սպանոմ է մանրէներին և օգնում արյան մաքրմանը՝ ֆոսֆորական թթվի շնորհիվ: Խորհուրդ է տրվում օգտագործել այս բացառիկ մթերքը նաև վահանաձև գեղձի բուժման համար...

Դեղաբույսեր

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Էլեկտրական

գլանաձև խարտոց

Scholl

ոտնահարդարման համար

Հարցրե՛ք

36°6 դեղատներում

Հեռ.: +374 11 366 366

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

4Life Research USA, LLC ամերիկյան դեղագործական ընկերություն
Трансфер Фактор
Доставка по
России и СНГ.
Без посредников,
от производителя.

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ