Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Ժողովրդական դեղամիջոցներ

Ժողովրդական դեղամիջոցներ

Դեղատոմս հոդացավերի դեմ
- Սոճու ճյուղերը կտրել, դնել 10 լիտրանոց կաթսայի մեջ մինչեւ կեսը, վրան եռման ջուր լցնել, եռացնել 5 րոպե: Ավելի լավ է դա անել առավոտյան եւ թողնել թրմվի մինչեւ երեկո: Երեկոյան ավելացնել կես կգ աղ, լավ խառնել եւ քամել: Այդ թուրմով վաննա ընդունել 15-20 րոպե, ապա կարելի է սրբիչով մի թեթեւ չորացնել մաշկը եւ պառկել քնելու: Ցանկալի է պրոցեդուրան կրկնել 5-6 անգամ` շաբաթը 2 անգամ:

Քսուք հոդացավերի դեմ

- 1 ճաշի գդալ մեղրը, 1 ճաշի գդալ մանանեխը (գորչիցա) եւ 1 ճաշի գդալ արեւածաղկի յուղը լավ խառնել իրար: Ջրի գոլորշու վրա եփել մինչեւ միասեռ զանգված դառնալը: Պատրաստի զանգվածը մերսել ցավող մասին:

Արյան բարձր ճնշման դեմ

- 1 ճ/գ առյուծագիի (պուստիրնիկ) չոր տերեւների վրա լցնել մի բաժակ եռման ջուր, 30-40 րոպե թողնել փակ թերմոսի մեջ: Ապա քամել եւ խմել օրը կես բաժակ:

- Կարելի է նաեւ բազուկի հյութը խառնել գազարի հյութի հետ 1/4 հարաբերությամբ եւ երեկոյան խմել 0,5-ական բաժակ:

Պառկելախոցի դեմ


Մատրասի մեջ ծղոտ լցնել` նախապես հեռացնելով կոշտ մասերը: Սա օգնում է, եթե հիվանդը շատ երկար ժամանակ պառկում է այսպիսի ներքնակի վրա:

Ոտքերի մաշկային հիվանդությունների բուժումը

- Ոտքերի սնկային հիվանդության ժամանակ օգնում է իշակաթնուկը (մոլոչայ): 100 գ իշակաթնուկի տերեւների վրա լցնել 1 լիտր եռման ջուր, փակել կափարիչով, դնել մարմանդ կրակի վրա եւ 10 րոպե եռացնել: Թողնել թրմվի 20 րոպե, ապա քամել: Ոտքերը դնել տաք թուրմի մեջ:

- Կրունկների չորացած, կոշտացած մաշկը կարելի է փափկեցնել հետեւյալ միջոցով: Կրունկներին

2-3 ժամ դնել հում, քերիչով անցկացրած գլուխ սոխ, ապա ոտքերը լվանալ տաք ջրով եւ քսել յուղոտ կրեմ կամ կարագ:

Բուժում ենք ինսուլտի հետեւանքները (3 թուրմի դեղատոմս)

- Խստորուկի (դիոսկորեա) արմատներից պատրաստված թուրմ: 200 գր խստորուկի արմատների վրա մեկ լիտր տաք օղի լցնել, 10 օր պահել մութ տեղում, ապա քամել: Վրան ավելացնել մաքուր, եռացրած ջուր այնքան, որ հասնի նախնական ծավալին: Այս թուրմի մեջ փաթիլի նման նստվածքի առաջացումը նորմալ երեւույթ է: Օգտագործելուց առաջ թուրմը թափահարել: Խմել օրը 2 անգամ` առավոտյան եւ ճաշին, ուտելուց կես ժամ առաջ` 1 թեյի գդալ թուրմը լուծելով 1/4 բաժակ տաք ջրի մեջ:

- Երեքնուկից եւ սոֆորայից թուրմ: Նախապես քաղել եւ չորացնել կարմիր (մարգագետնային) երեքնուկի գլուխները: Վերցնել կես լիտրանոց ապակե տարա, մինչեւ կեսը լցնել չոր երեքնուկը, վրան ավելացնել 50 գ սոֆորայի մանրացված սերմերը, տարան մինչեւ բերանը լցնել օղիով: 2 շաբաթ թողնել մութ տեղում, ապա քամել: Վրան ավելացնել այնքան ջուր, որ հասնի նախնական ծավալին: Խմել օրը մեկ անգամ` երեկոյան` 1 թ/գ թուրմը լուծելով 1/4 բաժակ տաք ջրի մեջ:

- Շագանակի (կաշտան) սերմերի կեղեւից թուրմ: 25 գրամ շագանակի սերմի կեղեւի վրա լցնել 250 մլ օղի, թողնել 2 շաբաթ, ապա քամել: Վրան լցնել այնքան ջուր, որ հասնի նախնական ծավալին: Խմել ուտելուց կես ժամ առաջ, օրը 2 անգամ` առավոտյան եւ երեկոյան`1 թ/գ թուրմը լուծելով 1/4 բաժակ տաք ջրի մեջ:

Ուշադրությո՛ւն: Խստորուկի եւ երեքնուկի ու սոֆորայի թուրմերը խմել 25 օր, ապա 5 օր դադար տալ եւ այդ 5 օրը խմել շագանակի թուրմը: Նորից 25 օր խմել առաջին երկու թուրմերը, ապա հինգ օր` միայն շագանակի թուրմը: Բուժման կուրսը` մինչեւ երեք թուրմերը վերջանան (մոտ 4 ամիս):

Մաքրում ենք երիկամները

1 թեյի գդալ կտավատի սերմի վրա մեկ բաժակ ջուր լցնել եւ եռացնել այնքան, որ սերմերը փափկեն, եւ թուրմը թանձրանա: Այս թուրմը մաքրում է ինչպես երիկամները, այնպես էլ աղեստամոքսային ողջ տրակտը, արյունը, լյարդը: Կարելի է թուրմը պատրաստել ողջ օրվա համար եւ պահել թերմոսի մեջ: Խմել կեսական բաժակ օրվա ընթացքում` յուրաքանչյուր երկու ժամը մեկ: Քանի որ այն թանձր է, հարկավոր է խմելուց առաջ թուրմը լուծել տաք ջրի մեջ: Եթե կտավատի թուրմի համը շատ տհաճ է ձեզ համար, կարող եք ավելացնել մի քիչ կիտրոնի հյութ:

Մաստոպատիայի դեմ


Հավասար քանակությամբ անթառամի ծաղիկները, կատվախոտի արմատը, առյուծագին, կատվալեզուն (փպՐպՊՈ), խնկածաղիկը մանրացնել, ավելացնել մասուր, խառնուրդից թեյ եփել եւ խմել կեսական բաժակ` օրը երեք անգամ` ուտելուց 30 րոպե առաջ: Այս թեյը խմել 1,5 ամիս, 2 շաբաթ դադար տալ, ապա նորից խմել 1,5 ամիս: Այդ ընթացքում չօգտագործել թունդ թեյ, սուրճ, շոկոլադ, ալկոհոլ եւ չծխել: Մաստոպատիայի ժամանակ կարելի է խմել նաեւ 10 կաթիլ յոդ` մեկ բաժակ ջրին: Կուրսը` մեկ ամիս:

Հազի դեմ

Մեկ լիտրանոց ապակե տարայի մեջ լցնել սոճու կանաչ կոներ (ցանկալի է՝ մեջտեղից կիսած), սոճու մի ճյուղ, կալենդուլայի երեք ծաղիկ, եզան լեզվի մի տերեւ, մի պտղունց երիցուկ, երեք պտղունց լորենու (սՌտՈ) ծաղիկներ, անանուխի (դաղձ) երեք տերեւ, ավելացնել եռման ջուր: Տարան փաթաթել խավավոր սրբիչով, թողնել 30 րոպե: Թուրմը խմել տաք վիճակում:

Մաստիտի դեմ

Աշորայի ալյուրը, սերուցքային կարագը եւ թարմ կաթը խառնել իրար, ստացված փափուկ խմորին փոքրիկ բլիթի ձեւ տալ եւ դնել հիվանդ տեղին: Թողնել ամբողջ գիշեր: Կրկնել երեք գիշեր անընդմեջ:

Նյարդային հողի վրա սրտխփոցի դեմ

Քերիչով անցկացնել 0,5 կգ կիտրոն` նախապես հանելով կորիզները, ավելացնել 200 գ մեղր. 40 գ ծիրանի աղացած կորիզ: Խառնուրդն ընդունել առավոտյան եւ երեկոյան` ուտելուց առաջ. մեկական ճաշի գդալ:

Գինին եւ սխտորը օգնում են իմպոտենցիայի դեպքում

Այս միջոցը օգտակար է եւ՛ կանանց, եւ՛ տղամարդկանց: 200 գ սպիտակ պորտվեյնի մեջ դնել մի գլուխ մաքրած սխտոր, մարմանդ կրակի վրա հասցնել եռման աստիճանի եւ 30 վայրկյան եռացնելուց հետո կրակից վերցնել: Ապա սառեցնել եւ սխտորի հետ միասին լցնել ապակե շշի մեջ: Պահել սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Ընդունել օրը երեք անգամ` ուտելուց 20 րոպե առաջ` մեկական թեյի գդալ: Կուրսը` երեք օր` սկսած լիալուսնից: Էրեկցիան լավացնելու համար պետք է այս խառնուրդը խմել երեք օր` ամեն տասնօրյակի սկզբում (1, 2, 3; 11, 12, 13; 21, 22, 23):

Մասուրը բուժում է


Մասուրը վիտամինների բնական շտեմարան է: Ձմռանը, երբ մարդիկ հատկապես ավելի շատ են զգում վիտամինների պակաս, շուտ են հոգնում, հաճախ են հիվանդանում, մասուրն ուղղակի անփոխարինելի է: Հասած մասուրի մեջ C վիտամինը 10 անգամ ավելի շատ է, քան սեւ հաղարջի, եւ 50 անգամ ավելի շատ է, քան կիտրոնի մեջ: Բացի դրանից, մասուրը պարունակում է նաեւ B1, B2, P, K եւ կարոտին: Այդ պատճառով մասուրից պատրաստված թուրմերը, եփուկները օգտագործվում են որպես կանխարգելող եւ բուժող միջոցներ ավիտամինոզի եւ հիպերվիտամինոզի դեմ: Մասուրն ունի նաեւ լեղամուղ, միզամուղ, հակաբորբոքային հատկություններ, լավացնում է հորմոնների սինթեզը, ֆերմենտների ակտիվությունը, նորացնում մկանային հյուսվածքները, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը: Մասուրն օգտագործում են նաեւ ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցային հիվանդությունների, գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում: Մասուրի արմատների եփուկն օգնում է միզապարկի բորբոքման, ռեւմատիզմի ժամանակ: Մասուրի սերմերի յուղն օգնում է վերքերի, քերծվածքների, մաշկի վնասվածքների ժամանակ:

Ուշադրությո՛ւն: Մասուրը հակացուցված է տրոմբոզների, տրոմբոֆլեբիտի, էնդոկարդիայի եւ արյան վատ շրջանառության դեպքում:

Անեմիայի` սակավարյունության, հյուծվածության, նախավիրահատական եւ հետվիրահատական շրջանում խորհուրդ է տրվում ուտել թարմ մասուր, նաեւ խմել 1/4-1/2 բաժակ մասուրի թուրմ օրը 2-3 անգամ:

Սրտխառնոցի, փսխման ժամանակ օգտակար է ծամել մայիսյան մասուրի ծաղիկների թերթիկները: Ստամոքսի ցավի դեպքում դրանցից կարելի է նաեւ թեյ սարքել, թողնել 15-20 րոպե թրմվի, ապա օրը 3-4 անգամ խմել կեսական բաժակ:

Լյարդի բորբոքման եւ քրոնիկ հեպատիտի դեպքում օգտակար են դարչնագույն մասուրի պտուղները: 20 գ չորացրած, մանրացված մասուրի վրա լցնել մի բաժակ եռման ջուր, 12 ժամ թողնել թերմոսի մեջ, ապա քամել եւ օրը երեք անգամ խմել կեսական բաժակ:

Խոլեցիստիտի դեպքում դարչնագույն մասուրի ծաղիկներից թեյ սարքել, թողնել 15-20 րոպե, խմել օրը 4 անգամ` կեսական բաժակ:

Հոդային ռեւմատիզմի բուժման համար 1,5 բաժակ մասուրի արմատները թրմել 1,5 լիտր օղու մեջ: Առաջին 3 օրերը խմել 1 թեյի գդալ` օրը 3 անգամ, հետագա օրերին`

2-ական գդալ: Այս թուրմը խորհուրդ է տրվում նաեւ հոդերում աղերի կուտակման դեպքում:

Բուժիչ միջոցներ սխտորով

Մի գլուխ սխտորը մաքրել, պճեղներն առանձնացնել, վրան լցնել երեք բաժակ մսի թանձր արգանակ: Եռացնել մարմանդ կրակի վրա 15 րոպե, ավելացնել մի կապ մաղադանոս, լավ խառնել, թողնել 1 ժամ թրմվի: Խմել 1/4 բաժակի չափով` օրը երեք անգամ` ուտելուց առաջ: Բուժման կուրսը` մեկ ամիս:

Սխտորով քացախ

Մաքրել 3-5 պճեղ սխտոր (կախված չափից), ավելացնել 3 բաժակ խնձորի (եթե չկա, կարելի է՝ նաեւ գինու) քացախ: Տարան կափարիչով փակել եւ թողնել երկու շաբաթ, ապա քամել: Սխտորի քացախն օգտագործվում է ավելի շատ ոչ թե հիվանդությունների բուժման, այլ կոսմետիկ նպատակներով: Դրանով կարելի է հեռացնել գորտնուկներն ու կոշտուկները:

Հին ռուսական դեղատոմս

Որպեսզի ավելի երկար ապրեք եւ երիտասարդ մնաք, պահպանեք լավ տեսքը, շաբաթը մեկ անգամ հարկավոր է խմել հետեւյալ խառնուրդը. մեկ բաժակ կաթի կամ ջրի մեջ եռալու պահին գցել 2 պճեղ մանրացված սխտոր եւ մեկ թեյի գդալ ծաղկափոշի (տպՐչՈ): Ապա անմիջապես վերցնել կրակից (սխտորը չեռացնել) եւ թողնել 10 րոպե:

Տրոմբոֆլեբիտ

Այս դեղամիջոցը բավական արդյունավետ է ոչ միայն տրոմբոֆլեբիտի, այլեւ ոտքերի երակների լայնացման դեպքում: 250 գրամ մանր կտրատված սխտորի վրա լցնել 350 գրամ թարմ (չպնդացած) մեղր, խառնել եւ 1 շաբաթ թողնել մութ տեղում: Ընդունել մի ճաշի գդալ` օրը երեք անգամ` ուտելուց 30-40 րոպե առաջ: Բուժման կուրսը՝ 1,5 ամիս: Կուրսը կարելի է կրկնել մեկամսյա դադարից հետո:

Գորտնուկների դեմ

Սխտորը քերիչով անցկացնել, որ դառնա շիլայանման զանգված, ավելացնել մեղր 1/2-ի հարաբերությամբ (մեկ մաս մեղր` երկու մաս սխտորին): Ստացված զանգվածը դնել գորտնուկի վրա եւ կապել: Խորհուրդ է տրվում պրոցեդուրան անել քնելուց առաջ, ամեն օր, մինչեւ գորտնուկն անհետանա: Կարելի է նաեւ սխտորի թարմ քամած հյութ կաթեցնել գորտնուկի վրա:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. otalkogolizma.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

22.10.2015

Հարգելի'  կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել:  Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

Samvel

04.10.2015

barev dzez.es unem erikamneri pielonefrit .virahatvel em erikamneric heracrel en qarer.hima annda caver em unenum ,jermutyun,srtxarnoc hnaravor e bujel .naxapes shnorakalutyun

Մեդ-Պրակտիկ

25.07.2015

Հարգելի Սոնա, բարև Ձեզ: Թոքաբորբի դեպքում հարկավոր է համալի բուժում, որն իր մեջ ներառում է հակաբիոտիկային, խորխաբեր, սիմպտոմատիկ այլ միջոցներ, միայն բժշկի նշանակմամբ և նրա հսկողության տակ: Թոքաբորբի ոչ լիարժեք բուժման հետևանքով առաջանում են մի շարք բարդություններ, ուստի խորհուրդ է տրվում դիմել թոքաբանի:

Սոնա

24.06.2015

ինչ դեղամիջոց կարելի է ընդունել թոքաբորբի դեպքում

Մեդ-Պրակտիկ

18.06.2015

Հարգելի Vika, բարև Ձեզ: Եթե ցավազրկող, հակաբորբոքային միջոցները չեն օգնում, հնարավոր է կա ծնկան հոդի լուրջ վնասվածք: Ցանկալի է կատարել ռենտգեն հետազոտություն, պարզելու համար վնասվածքի աստիճանը:

Մեդ-Պրակտիկ

15.06.2015

Հարգելի Anna, ատամնացավի դեպքում կարող եք ակնամոմի մի փոքր կտոր դնել ցավացող ատամի վրա այնպես, որ ծածկի ամբողջ մակերեսը, մի քանի րոպե հետո ցավը կմեղմանա: Կարող եք օգտագործել նաև հետևյալ միջոցը. եփեք մի քանի կարտոֆիլ կեղևով, եփելու ընթացքում շնչեք եփվող կարտոֆիլի գոլորշին, այնուհետև ողողեք այդ նույն ջրով բերանը, սակայն գոլ վիճակում: Կարող եք փորձել նաև հետևյալ միջոցը. վերցրեք մի քանի հատ միջին չափի սոխ, առանձնացրեք կեղևը, այնուհետև կեղևի վրա լցրեք եռացրած ջուր, մի փոքր թողնելուց հետո քամեք ջուրը և գոլ վիճակում պահեք բերանում 10-15 րոպե, մի քանի անգամ կրկնելուց հետո ցավը կանհետանա:

Vika

08.06.2015

Barev dzez ...vracakan parelic cunks xpelem u mkans cnki vra sharzhvume u cavum ogtagorcum em diklak gel chi ognum inch karelie anel ..naxapes shnorakalutyun

anna

05.06.2015

xndrum em aseq inchpes kangncenem atamacavs

Մեդ-Պրակտիկ

28.04.2015

Հարգելի Manush, բարև Ձեզ: Քթի փակվածության դեպքում կարող եք օգտագործել նատրիումի քլորիդի հիպոտոնիկ լուծույթ, քսիլոմետազոլին կամ օքսիմետազոլին պարունակող կաթիլներ, օգտակար կլինեն նաև ծովային աղ պարունակող կաթիլները:

manush

24.04.2015

barev des cheiq asi gripi jamanak ete qit@ pake inch anel

Մեդ-Պրակտիկ

14.04.2015

Հարգելի Օլգա, հավանաբար նկատի ունեք սենյակային բույս իշակաթնուկը, որը ռւոսերեն կոչվում է "Молочай" : Այն կարելի է գտնել սենյակային բույսերի մասնագիտացված խանութներում: Ստորև ներկայացնում ենք  հղում, որտեղ կգտնեք մանրամասն ինֆորմացիա բույսի մասին.

 

http://iplants.ru/euphorbia.htm

Օլգա

12.04.2015

Բարև ձեզ, կասեք որն է իշակաթնուկի տերևը կամ որտեղից ձեռք բերել այն

Օլգա

01.02.2015

ավելի կոնկրետ իշակաթնուկի թարմ տերևները (հյութը օգտագործելու համար)

Օլգա

01.02.2015

իշակաթնուկ բույսը որտեղից կարելի է ձեռք բերել ?

Մեդ-Պրակտիկ

18.01.2015

Հարգելի MANUSH,ցավոք պատասխանը ուշացած է:Գրիպի ժամանակ շատ կարևոր է ինչքան հնարավոր է շատ հեղուկներ օգտագործել:Կարող եք օգտագործել իմունիտետը բարձրացնող միջոցներ`մեղրով և կիտրոնով,ազնվամորիով թեյ,շատ քանայությամբ ցիտրուսներ:Քթի փակվածության համար կարող եք սովորական աղաջուր օգտագործել:Ջերմության դեպքում` եթե այն գերազանցում է 38 աստիճանից որևէ ջերմիջեցնող միջոց,օրինակ պարացետամոլ:

MANUSH

05.01.2015

BAREV DEZ INCH KARANQ ANNQ GRIPI DEM

Մեդ-Պրակտիկ

23.12.2014

Հարգելի SATENIK, եթե երեխան հաճախ է հիվանդանում, ուրեմն հարկ է առաջին հերթին դիմադրողականությունը բարձրացնող միջոցներ ձեռնարկել: Հաճախակի հիվանդացող երեխաները, ովքեր նաև ունեն ալերգիկ նախատրամադրվածություն, առաջանաում է, այսպես կոչված ռեսպիրատոր ալերգոզ, որի հիմնական ախտանաշաններից է հազը: Այս պարագայում պետք չէ անընդհատ դիմել բուժական միջոցների: Ցանկալի է դիմել մանակաբույժի ՝ հաստատելու, որ այլ խնդիրներ չկան և ստանալու համապատասխան  խորհրդատվություն՝ բարձրացնելու դիմադրողականությունը:

SATENIK

28.11.2014

IM AXCHIK@ 4 TAREKANE.NA AN@NDHAT HIVANDANUM E,NRA MOT KA AN@NDHAT KRKNVOGH HAZ.INCH XORHURD KTAQ ANEL?

Մեդ-Պրակտիկ

15.11.2014

Հարգելի Նաիրա, չի բացառվում, որ սրտխառնոցը պայմանավորված լինել ճիճվակրությամբ, ստամոքսի կամ 12-յա աղու խոցային հիվանդությամբ կամ՝ գաստրիտով և այլն: Ճիշտ կլինի դիմեք գաստրոէնտերոլոգի: Բոլոր դեպքերում՝ ստորև հեդվածի հղում է, որը կարող է օգտակար լինել.

http://zdr.ru/articles/desjat-prichin-toshnoty

Մեդ-Պրակտիկ

21.10.2014

Հարգելի Aegam, մազաթափության դեմ որոշ ավանդական դեղամիջոցներ կան դրանք հատկապես արդյունավետ են մազերին քսվող դիմակների տեսքով օգտգործելու դեպքում: Լողանալիս ձեր շամպույնի մեջ լցրեք երկու երեք սրվակ վիտամին Բ կոմպեքս և այն օգտագործեք հաճախակի:
Մանանեխի և սև պղպեղի խառնուրդով պատրաստեք քսուկ և այն խնամքով տարածեք մազարմատների վրա:

Խորհուրդ ենք տալիս ընտրել համապատասխան խորհուրդներ մազերի խնամք խորագրից: Ստորև հղումն է.

http://www.med-practic.com/arm/607/article.html

նաիրա

21.10.2014

բարեվ ձեզ ես ունեմ սրտխառնոց եվ ուտելուց առաջ եվ ուտելուց հետո խնդրումեմ կասեք ինչ անեմ վոր վերանա

Aegam

17.09.2014

Barev dzez,maztaputyan dem in4 dexamijoc karajarkeiq?,, ete hnaravor e bolor mijocner@ aseq eli (joxovrdakan dexatomder@)

Մեդ-Պրակտիկ

28.08.2014

Հարգելի Nelli, պարզելու համար Ձեր անոթների հետ կապված խնդիրները՝ հարկավոր է դիմել անոթաբանի, անցնել անոթների դուպլեքս հետազոտություն և հետո միայն ստանալ համապատասխան բուժում:

nelli

26.08.2014

BAREW ZEZ ES UNEM XNDIR ERAKNERI HET KAPWAZ AYN SKSUM E URCHEL EV ZAWUM E INCH KARACHARKEQ

Մեդ-Պրակտիկ

07.07.2014

Հարգելի Մարինե, եթե դուք ունեք նման խնդիր, ապա ճիշտ կլինի օգտագորցեք “Դրամինա” դեղամիջոցը:

Մարինե

01.07.2014

Barev dzez ,,,ete xndrem cheq asi srtxarnoci dem inch lav dexer karox em ogtacorcel,,,,shrjagayelu jamanak unenum em chanaparin srtxarnoc

Կարդացեք նաև

Մանուալ թերապիա. armobgyn.com
Մանուալ թերապիա. armobgyn.com

Մանուալ թերապիան (լատիներեն "manus"՝ ձեռք), որպես բուժման մի տեսակ, հայտնի է դեռ Հիպոկրատի ժամանակներից: Այն ժամանակ դա կոչվում էր ռախիոթերապիա...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ասեղնաբուժություն. armobgyn.com
Ասեղնաբուժություն. armobgyn.com

Ներկայումս ասեղնաբուժությունը բժշկության մեջ լայն կիրառություն է գտել: Մանկաբարձության մեջ անցկացվում են հետծննդյան բարդությունների բուժում՝ արգանդի սուբինվոլյուցիայի (թերհետաճ), սիմֆիզիտներ, հիպոգալակտիայի (թերկաթնարտադրության)...

Հղիություն, ծննդաբերություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Օստեոխոնդրոզի արդյունավետ բուժում տնային պայմաններում. armeniamedicalcenter.am
Օստեոխոնդրոզի արդյունավետ բուժում տնային պայմաններում. armeniamedicalcenter.am

Օստեոխոնդրոզը ողնաշարի ամենատարածված հիվանդություններից է: Հիվանդության զարգացման մի քանի աստիճան կա, որոնցից յուրաքանչյուրի դեպքում կա համապատասխան բուժում և բժշկական հրահանգներ: Բուժման կոմպլեքսում կարևոր դեր ունի մի քանի պարզ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Արթրիտ. 6 յուղ, որոնք կհանգստացնեն ցավերը. 168.am
Արթրիտ. 6 յուղ, որոնք կհանգստացնեն ցավերը. 168.am

Արթրիտը սուր ցավերի պատճառով նկատելիորեն բարդացնում է կյանքը: Սա բորբոքային հիվանդություն է, որը պետք է հսկվի համապատասխան մասնագետի կողմից: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ այս յուղերը կարող են օգնել...

Ազատվում ենք հազից. 168.am
Ազատվում ենք հազից. 168.am

Շնչուղիների հիվանդությունները հիմնականում ուղեկցվում են հազով: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ հարկավոր է արագ ազատվել այս խնդրից՝ բարդություններից խուսափելու համար: Հազի դեմ պայքարում կօգնեն նաև բնական միջոցները...

Շնչառական համակարգ
Ինչպես ազատվել միգրենից հիմալայան աղի օգնությամբ. 168.am
Ինչպես ազատվել միգրենից հիմալայան աղի օգնությամբ. 168.am

Միգրենը կարող է ուժեղ ցավեր առաջացնել: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այն էապես ազդում է կյանքի որակի վրա, իսկ որոշ դեպքերում նույնիսկ դեղերը չեն տալիս ցանկալի արդյունքը: Կայքի հաղորդմամբ՝ միգրենից ազատվելու գործում կարող է...

Լսողությունը բարելավող բնական միջոցներ
Լսողությունը բարելավող բնական միջոցներ

Լսողությունը տարբեր պատճառներով կարող է թուլանալ, օրինակ` մրսածության, հարբուխի հետևանքով: Պատահում է, որ անբավարար հիգիենայի հետևանքով է առաջանում ծանր լսողություն: Սակայն կա բնական...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ընկույզի կեղևի օգտակարությունը
Ընկույզի կեղևի օգտակարությունը

Հունական ընկույզի կեղևը պետք չէ նետել աղբամանը, քանի որ այն կարելի է օգտագործել` առողջ լինելու համար: Ընկույզի կեղևը դեն նետելով` մեզ զրկում ենք մեզ դրա օգտակար հատկանիշներից. դրանք բազմաթիվ խնդիրներ են լուծում...

Սնունդը և առողջությունը
Ինչպե՞ս են մրսածությունը բուժում տարբեր երկրներում
Ինչպե՞ս են մրսածությունը բուժում տարբեր երկրներում

Եթե կոկորդը ցավում է, քթից հոսում է, ոսկրերն ասես կոտրատվում են, ջերմությունը բարձրացել է, ուրեմն մրսել եք կամ, գիտական լեզվով, սուր շնչառական հիվանդություն է սկսվել: Սուր շնչառական հիվանդությունները դեռևս Հիպոկրատն է իր տրակտատներում...

Սնունդը և առողջությունը
Բնական միջոց չոր հազի դեմ. ankakh.com
Բնական միջոց չոր հազի դեմ. ankakh.com

Կիտրոնի մեջ պարունակվող նյութերը շատ արդյունավետ են պայքարում վարակների ու մանրէների դեմ, բարձրացնում են իմունիտետը:  Եթե չոր հազը խեղդում է, ապա կօգնի հետևյալ բնական միջոցը...

Սնունդը և առողջությունը
Երկարակեցության ու առողջության տիբեթյան բաղադրատոմսեր
Երկարակեցության ու առողջության տիբեթյան բաղադրատոմսեր

Տիբեթյան բժշկությունն ամենահինն է աշխարհում, իսկ նրա առաջարկած բաղադրատոմսերը` բազմաթիվ, տարբեր դեպքերի համար:
Այս միջոցն օգտագործվում է արյունատար անոթները ճարպային նստվածքներից ազատելու, կաթվածն...

Սնունդը և առողջությունը
Ճնշումը վերահսկելու 5 բնական միջոց. 168.am
Ճնշումը վերահսկելու 5 բնական միջոց. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ բարձր զարկերակային ճնշումը կարող է մի շարք բարդություններ առաջացնել, որոնք հնարավոր է կանխարգելել՝ ժամանակին անհրաժեշտ միջոցառումներ ձեռք առնելու շնորհիվ։ Կայքի փոխանցմամբ...

Սնունդը և առողջությունը
Բնական միջոցներ կոկորդի ցավի դեմ. 168.am
Բնական միջոցներ կոկորդի ցավի դեմ. 168.am

Կոկորդի ցավի հիմնական պատճառը վարակներն են, որոնք ձմռանն առավել հաճախ են անհանգստացնում։ Steptohealth.ru-ն գրում է, որ այս խնդրի դեպքում կարող են օգնել նաև բնական միջոցները...

Սնունդը և առողջությունը
Վիտամիններով հարուստ հյութ` վահանաձև գեղձի առողջությունը պահպանելու համար 168.am
Վիտամիններով հարուստ հյութ` վահանաձև գեղձի առողջությունը պահպանելու համար 168.am

Վահանաձև գեղձն ազդում է օրգանիզմի բոլոր համակարգերի վրա. այն մասնակցում է նյութափոխանակությանը, հորմոնների արտադրությանը և կենսական այլ կարևոր գործընթացների։ Վահանաձև գեղձի աշխատանքի...

Սնունդը և առողջությունը
Դափնու տերևը` առողջական խնդիրների դեպքում. 168.am
Դափնու տերևը` առողջական խնդիրների դեպքում. 168.am

Բարձր զարկերակային ճնշումը, դիաբետը, անքնությունը, արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակը բավականին տարածված խնդիրներ են։ Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ այս խնդիրները չի կարելի անուշադրության մատնել․ հարկավոր է դիմել բժշկի...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ