Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ՀՀ օրենքներ

ՀՀ օրենքը "Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին"

Սույն օրենքը կարգավորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց իրենց ընդունակություններին եւ կարողություններին համապատասխան կրթություն ստանալու իրավական, կազմակերպական եւ ֆինանսական հիմքերը, ինչպես նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության կազմակերպման բնագավառում հարաբերությունների մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները:

 

Ընդունվելէ 25.05.2005

 

ԳԼՈՒԽ 1 . ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 2 ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ (ԱՅԼ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ) ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 3 ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 4 ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 5 ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ԳԼՈՒԽ 6 ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ԳԼՈՒԽ 7 ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները


Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.


կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ՝ անձ, որի ֆիզիկական եւ (կամ) մտավոր, հոգեկան զարգացման առանձնահատկությունները խոչընդոտում են կրթական ծրագրերի յուրացմանը՝ առանց կրթության առանձնահատուկ պայմանների.
կրթության առանձնահատուկ պայմաններ` կրթության առանձնահատուկ պայմաններիկարիք ունեցող անձի կրթության եւ ուսուցման կազմակերպման համարանհրաժեշտ հատուկ կրթական ծրագրեր եւ ուսուցման մեթոդներ, ուսուցման անհատական տեխնիկական միջոցներ, կենսագործունեության միջավայր, ինչպես նաեւ մանկավարժական, սոցիալական եւ այլ ծառայություններ, առանց որոնց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հանրակրթական եւ մասնագիտական կրթական ծրագրերի յուրացումը դժվար է կամ անհնարին.


հատուկ կրթական ծրագրեր՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի համակողմանի զարգացմանը, նրա աշխարհայացքի ձեւավորմանը, նախասիրություններին եւ կարողություններին համապատասխան կրթության յուրաքանչյուր մակարդակի բովանդակությունը, մասնագիտական ուղղվածության եւ անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների ծավալը.


ներառականկրթություն` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության համար առանձնահատուկ պայմանների ապահովման միջոցով նրանց համատեղ ուսուցումը հանրակրթական եւ մասնագիտական ուսումնական հաստատություններում նման պայմանների կարիք չունեցող անձանց հետ.


հատուկ կրթական հաստատություն` կազմակերպություն, որը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար իրականացնում է կրթական ծրագրեր՝ կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման միջոցով.


կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցում` առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես կամ մշտապես ուսումնական հաստատություն չհաճախող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողանձի համար համապատասխան ուսումնական հաստատության մանկավարժների կողմիցտվյալ անձիտանն իրականացվող հանրակրթական եւ մասնագիտական կրթական ծրագրերի ուսուցման կազմակերպում.


ֆինանսավորման բարձրացված չափաքանակ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նվազագույն ֆինանսավորման չափ, որն անհրաժեշտ է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների լիարժեք կրթության ապահովման համար:

 

Հոդված 2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին օրենսդրությունը


  1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Ընտանեկան օրենսգիրքը, «Կրթության մասին», «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Երեխայի իրավունքների մասին» օրենքները, սույն օրենքը, այլ օրենքներ եւ իրավական ակտեր:
  2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը


Սույն օրենքի գործողությունը տարածվում է՝


1) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող՝
ա) անձանց,
բ) երեխաների ծնողների կամ օրենքով սահմանված կարգով նրանց այլ օրինական ներկայացուցիչների,
գ) չափահաս անձանց` օրենքով սահմանված կարգով լիազոր ներկայացուցիչներ ճանաչված անձանց նկատմամբ.

 

2) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթություն իրականացնող մանկավարժների, սոցիալական, առողջապահության եւ այլ ոլորտների աշխատակիցների նկատմամբ.

 

3) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթությունն ապահովող պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու նրանց պաշտոնատար անձանց նկատմամբ:

 

Հոդված 4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթությանն պատակները


  1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության նպատակը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց իրենց ընդունակություններին եւ կարողություններին համապատասխան եւ առողջությանը համարժեք ուսումնական միջավայրում նրանց հասարակական հարմարեցման, ինքնասպասարկման ունակությունների ձեռքբերման, աշխատանքային, մասնագիտական գործունեության եւ ընտանեկան կյանքին պատրաստվածության ապահովումն է:
  2. Եթե կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձը սահմանված կարգով ճանաչված է հաշմանդամ, ապա կրթության առանձնահատուկ պայմանների անհրաժեշտությունը ներառվում է հաշմանդամի անհատական վերականգնման ծրագրում` հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 5. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց պետական աջակցությունը


  1. Պետությունը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթություն ստանալու եւ սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով:
  2. Հատուկ կրթական հաստատություններում եւ ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում պետական աջակցությունից օգտվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող հետեւյալ երեխաները.
    ա) խոսքի ծանր խանգարումներ, հնչյունահնչույթային եւ խոսքի ընդհանուր թերզարգացում ունեցող երեխաները.
    բ) լսողության խանգարում` չլսող (խուլ), թույլ լսող եւ լսողության կորուստ ունեցող երեխաները.
    գ) տեսողության խանգարում` կույր, թույլ տեսնող, ուշ կուրացած, շլություն ունեցող երեխաները.
    դ) մտավոր հետամնացություն ունեցող երեխաները.
    ե) հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաները.
    զ) hոգեբանական զարգացման խնդիրներ՝ ուսումնական ունակությունների զարգացման յուրահատուկ խանգարումներ ունեցող երեխաները.
    է) վարքային եւ հուզակամային ոլորտի խանգարումներ ունեցող երեխաները:
  3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության իրավունքը ապահովելու նպատակով ուսումնական հաստատություններում կարող են առանձնացվել հատուկ կրթության կառուցվածքային ստորաբաժանումներ, բացառապես կրթության պետական կառավարման լիազոր մարմնի որոշմամբ:
  4. Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների համար կրթության պայմանների ստեղծումը, պահպանումը եւ զարգացումը, որի ծավալները որոշվում են կրթության զարգացման պետական ծրագրերին համապատասխան:
  5. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացվում են առանձին մարզական պարապմունքներ:

 

ԳԼՈՒԽ 2 


ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ (ԱՅԼ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ) ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ


Հոդված 6. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց իրավունքները


  1. Կրթության առանձնահատուկ պայմաններ սահմանելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետպատվերի շրջանակում երեխան իրավունք ունի բժշկական ստուգման եւ բժշկահոգեբանամանկավարժական գնահատման:
  2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք իրավունք ունեն կրթական ծրագրերին, իրենց զարգացման առանձնահատկություններին եւ տարիքին համապատասխան ստանալու`
    ա) նախադպրոցական, տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր եւ միջնակարգ ընդհանուր կրթություն՝ պետական եւ համայնքային հանրակրթական ուսումնական հաստատություններում ՝ անվճար հիմունքներով.
    բ) հատուկ կրթություն ՝ հատուկ եւ ներառական կրթություն իրականացնող հանրակրթական պետական ուսումնական հաստատություններում՝ անվճար հիմունքներով.
    գ) նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական եւ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական, հիմնական եւ լրացուցիչ կրթություն՝ համապատասխան ուսումնական հաստատություններում՝ պետպատվերի շրջանակում կամ օրենքով սահմանված այլ արտոնյալ հիմունքներով:
  3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք ուսումնառության ընթացքում իրավունք ունեն օգտվելու հանրակրթական եւ մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների` օրենսդրությամբ սահմանված իրավունքներից եւ պարտականություններից, ինչպես նաեւ հաշմանդամության դեպքում օգտվելու օրենքով սահմանված արտոնություններից:
  4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք կարող են ուսումնառության մեկ ձեւից անցնել այլ ձեւի կամ փոխադրվել առանձնահատուկ կրթության այլ ուսումնական հաստատություն՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգի:
  5. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ցուցաբերվում է հատուկ մանկավարժական օգնություն՝ ուսումնական հաստատություններում հաստիքագրված հատուկ մանկավարժի եւ (կամ) վերականգնողական կենտրոններում եւ համայնքներում հատուկ մանկավարժական ծառայություններ կազմակերպելու միջոցով:
  6. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք անհրաժեշտության դեպքում կարող են օգտվել օգնականի ծառայություններից: Օգնականի ծառայություններից օգտվելու կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:

 

Հոդված 7. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) իրավունքները


  1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ծնողները (այլ օրինական ներկայացուցիչները) իրավունք ունեն`
    ա) մասնակցելու երեխայի անհատական ուսումնական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը.
    բ) անձի առավել արդյունավետ դաստիարակության եւ զարգացման համար հատուկ գիտելիքներ ստանալու նպատակով որպես ունկնդիր ուսումնական հաստատության ղեկավարի թույլտվությամբ մասնակցելու միջին մասնագիտական եւ բարձրագույն մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների պարապմունքներին.
    գ) ստանալու անհրաժեշտ խորհրդատվություն հատուկ կրթության հարցերով.
    դ) օգտվելու օրենքով սահմանված այլ իրավունքներից:

 

ԳԼՈՒԽ 3 


ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ


Հոդված 8. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթությունս տանալու ձեւերը եւ դրանց իրականացման երաշխիքները


  1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթությունը կարող է իրականացվել`
    ա) պետական եւ ոչ պետական հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ ներառական կրթության եւ տնային ուսուցման ձեւով.
    բ) հատուկ կրթական հաստատություններում՝ հատուկ կրթության եւ ուսուցման ձեւով.
    գ) բուժական հաստատություններում (երկարատեւ ստացիոնար բուժման դեպքում)՝ տնային ուսուցման ձեւով.
    դ) օրենքով սահմանված այլ ձեւերով:
    Հատուկ կրթական ուսումնական հաստատությունների տիպերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  2. Պետական հատուկ կրթական ուսումնական հաստատությունները կարող են վերակազմակերպվել կամ լուծարվել, եթե սովորողների համար ապահովվում է հատուկ կրթությանը համարժեք պայմաններով ուսուցումը:
  3. Ոչ պետական հատուկ կրթական հաստատությունների վերակազմակերպման կամ լուծարման դեպքում սովորողներին երաշխավորվում է պետական ուսումնական հաստատություններում կրթության իրավունքի իրականացում:

 

Հոդված 9. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության պետական կրթական չափորոշիչները եւ ծրագրերը


  1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը սահմանվում են հանրակրթական եւ մասնագիտական չափորոշիչներով, ծրագրերով, իսկ դրանց յուրացման անհնարինության կամ դժվարության դեպքում՝ նաեւ հատուկ կրթության չափորոշիչներով եւ ծրագրերով:
  2. Պետական հատուկ կրթական չափորոշիչների մշակման, հաստատման եւ ներդրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 10. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողանձանց տնային ուսուցումը

 

  1. Առողջական վիճակի պատճառով ուսումնական հաստատություններ ժամանակավորապես կամ մշտապես հաճախել չկարողացող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար կազմակերպվում է տնային ուսուցում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգի:
    Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցումն իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց մշտական ուսումնառության վայրի ուսումնական հաստատության կամ այդ անձանց բնակության վայրին առավել մոտ գտնվող պետական, հավատարմագրված համապատասխան ուսումնական հաստատության, ինչպես նաեւ անհատականմասնագիտական ուսուցում իրականացնող եւ համապատասխան լիցենզիա ունեցող վարպետը:
  3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցումը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի, ուսումնական հաստատության, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի եւ (կամ) նրա ծնողների (օրինական ներկայացուցիչների) միջեւ պայմանագրի հիման վրա: Տնային ուսուցման պայմանագրի տիպային ձեւը հաստատում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:

 

Հոդված 11. Ուսուցումը ստացիոնար բուժական հաստատության պայմաններում


  1. Անձի կրթության իրավունքն ապահովելու նպատակով կրթության եւ առողջապահության մարմինները պարտավոր են հանրակրթական ծրագրերին համապատասխան կազմակերպել ստացիոնար բուժական հաստատություններում երկարատեւ (ոչ պակաս, քան 21 օր) բուժման մեջ գտնվող երեխաների ուսուցումը:
  2. Ստացիոնար բուժական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի կրթությունն իրականացվում է տվյալ բուժական հաստատության եւ օրենքով սահմանված կարգով իրավասու համարվող ուսումնական հաստատության միջեւ պայմանագրի հիման վրա: Պայմանագրի պատճենը ներկայացվում է կառավարության պետական կառավարման լիազոր մարմին:
  3. Ստացիոնար բուժական հիմնարկի պայմաններում ուսուցումը կազմակերպելու պայմանագրի տիպային ձեւը հաստատում են կրթության եւ առողջապահության պետական կառավարման լիազոր մարմինները:

 

Հոդված 12. Ներառական կրթությունը

 

  1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման սոցիալական հարմարվածությունը եւ նրանց հասարակական ներառումը ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնական հաստատություններում կազմակերպվում է ներառական կրթություն:
  2. Ներառական կրթություն կարող է կազմակերպվել այն ուսումնական հաստատություններում, որոնք ապահովված են կրթության առանձնահատուկ պայմաններով: Ներառական կրթության իրականացման կարգը եւ ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկը սահմանում եւ հաստատում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:

 

Հոդված 13. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ամփոփիչ ատեստավորումը


Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանրակրթական, մասնագիտական եւ հատուկ կրթական ծրագրերի ուսումնառությունն ավարտած եւ ամփոփիչ ատեստավորում անցած անձանց տրվում է կրթության համապատասխան մակարդակի ավարտական փաստաթուղթ (վկայական, ատեստատ, դիպլոմ), իսկ կրթական ծրագիրը չավարտած անձանց՝ սահմանված նմուշի ակադեմիական տեղեկանք:

 

Հոդված 14. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց բժշկահոգեբանամանկավարժական գնահատումը


  1. Երեխաների ֆիզիկական, մտավոր եւ (կամ) հոգեկան զարգացման առանձնահատկությունների բացահայտման եւ գնահատման, նրանց ընդունակություններին եւ կարողություններին համապատասխան կրթության իրականացման ձեւի ընտրության նպատակով ձեւավորվում են բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոններ: Բժշկահոգեբանամանկավարժական գնահատում իրականացնող կենտրոնների նկատմամբ պահանջները եւ դրանց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների բժշկահոգեբանամանկավարժական գնահատումը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած համապատասխան չափորոշիչների հիման վրա:
  3. Բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնները՝
    ա) սահմանում են երեխաների զարգացման առանձնահատկությունների առավել վաղ շրջանում բացահայտման, գնահատման եւ կրթության համար համարժեք պայմանների ապահովման հիմքերը.
    բ) կազմում են համապատասխան եզրակացություն՝ կրթության առանաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության համար համարժեք պայմանների վերաբերյալ.
    գ) մատուցում են խորհրդատվություն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողներին (այլ օրինական ներկայացուցիչներին).
    դ) մատուցում են խորհրդատվություն մանկավարժության, առողջապահության եւ սոցիալական ոլորտների աշխատակիցներին՝ երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման եւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կամ նրանց ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) իրավունքների վերաբերյալ.
    ե) ձեւավորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վերաբերյալ տվյալների բազա եւօրենքով սահմանված կարգով այն տրամադրում համապատասխան շահագրգիռ կազմակերպություններին:

 

Հոդված 15. Երեխային բժշկահոգեբանամանկավարժական գնահատման ներկայացնելը


  1. Կրթության առանձնահատուկ պայմաններ սահմանելու նպատակով երեխան կարող է ներկայացվել բժշկահոգեբանամանկավարժական գնահատման՝
    ա) ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) դիմումի հիման վրա՝ իր նախաձեռնությամբ կամ կրթության, առողջապահության եւ սոցիալական ապահովության համակարգի իրավասու մարմինների եւ հասարակական կազմակերպությունների առաջարկով.
    բ) դատարանի` օրինական ուժի մեջ մտածորոշման հիման վրա:
  2. Երեխայի բժշկահոգեբանամանկավարժական գնահատումը կազմակերպվում է ծնողի (կամ նրա այլ օրինական ներկայացուցչի) մասնակցությամբ:

 

Հոդված 16. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրումը


  1. Բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի գնահատման արդյունքների վերաբերյալ եզրակացության հիման վրա տարածքային կառավարման պետական մարմինը վկայագրում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը:
  2. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագիրը հիմք է երեխայի կրթության ուսումնական հաստատությունն ընտրելու համար:
  3. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագրի տիպային ձեւը մշակում եւ հաստատում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:
  4. Բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնների եւ տարածքային կառավարման պետական մարմինների պաշտոնատար անձինք Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան պատասխանատվություն են կրում սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների հավաստիության համար:

 

ԳԼՈՒԽ 4 


ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 17. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը


Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն է`


ա) հաստատել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների ստեղծման, վերակազմակերպման եւ լուծարման կարգը.


բ) հաստատել հանրակրթական եւ հատուկ պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը.


գ) սահմանել պետական հատուկ կրթության չափորոշիչների մշակման, հաստատման եւ ներդրման կարգը.


դ) հաստատել հատուկ կրթության ծրագրերի լիցենզավորման կարգը.


ե) սահմանել հատուկ կրթական ուսումնական հաստատությունների տիպերը.


զ) սահմանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը.


է) սահմանել նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթության եւ վարպետային ուսուցման այն մասնագիտությունների ցանկը, որոնք կարող են կազմակերպվել տնային ուսուցման պայմաններում.


ը) սահմանել նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթության այն մասնագիտությունների ցանկը, որոնց դեպքում պարտադիր չէ առնվազն հիմնական կրթության հիմքը.


թ) սահմանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության ապահովման ֆինանսավորման բարձրացված չափաքանակը.


ժ) սահմանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպող մանկավարժների աշխատանքի վարձատրության արտոնյալ պայմանների հաշվարկման կարգը.


ժա) սահմանել բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոններին ներկայացվող պահանջները եւ դրանց ցանկը.


ժբ) սահմանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար առանձին մարզական պարապմունքներ իրականացնելու կարգը.


ժգ) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 18. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունը


Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունն է`


ա) մշակել եւ հաստատել հատուկ, ընդհանուր եւ լրացուցիչ կրթության պետական կրթական չափորոշիչները.


բ) սահմանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման կազմակերպման կարգը.


գ) հաստատել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման պայմանագրի տիպային ձեւը.


դ) սահմանել հանրակրթական եւ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների ընդունելության կարգը.


ե) իրականացնել հսկողություն առանձնահատուկ կրթության որակի եւ ուսուցման գործընթացի նկատմամբ՝ իր լիազորությունների սահմաններում.


զ) սահմանել ներառական կրթություն իրականացնելու կարգը.


է) սահմանել ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկը.


ը) ընդունել եւ իրականացնել քաղաքացիների առողջության պահպանմանը, հաշմանդամության կանխարգելմանը, կենսագործունեության սահմանափակումներով անձանց սոցիալական հարմարեցմանն ուղղված համատեղ ծրագրեր ու միջոցառումներ: Այդ գործունեության համակարգման, հատուկ կրթության հարցերով տեղեկատվության եւ փորձի փոխանակման նպատակով կարող են ստեղծվել միջգերատեսչական հանձնաժողովներ.


թ) սահմանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց` օգնականի ծառայությունից օգտվելու կարգը.


ժ) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 19 .Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության բնագավառում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունը


Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության բնագավառում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունն է`


ա) ապահովել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության քաղաքականության իրականացումը մարզի տարածքում.


բ) համակարգել եւ վերահսկել դպրոցական տարիքի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հաշվառումը, ապահովել նրանց ընդգրկումը ուսումնական հաստատություններում.


գ) վկայագրել երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը.


դ) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:

 

Հոդված 20. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը


Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունն է`


ա) աջակցել համայնքի տարածքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության պետական քաղաքականության իրականացմանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.


բ) իրականացնել նախադպրոցական եւ դպրոցական տարիքի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հաշվառումը, ապահովել նրանց ընդգրկումը ուսումնական հաստատություններում.


գ) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:

 

Հոդված 21. Վերահսկողությունը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության կազմակերպման նկատմամբ


Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության կազմակերպման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են կրթության պետական կառավարման լիազոր մարմինը, պետական կառավարման տարածքային մարմինները, հիմնադիրները եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով լիազորված այլ մարմիններ:

 

ԳԼՈՒԽ 5


ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Հոդված 22. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության կազմակերպման ֆինանսավորումը


  1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթություն իրականացնող ուսումնական հաստատության ֆինանսավորման հիմնական աղբյուրները պետական եւ համայնքային բյուջեներն են, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց (ներառյալ` օտարերկրյա պետությունների) կատարած ներդրումները, սեփական միջոցները, որոնք գոյացել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված գործունեությունից եւ այլ աղբյուրներից:
  2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթություն իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատության ֆինանսավորման չափանիշները մեկ սովորողի հաշվարկով չեն կարող ցածր լինել պետական համանման ուսումնական հաստատությունների համար պետական չափորոշիչներով սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակից։
  3. Հատուկ կրթության հաստատություններում, ներառական կրթություն իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններում, տնային ուսուցման պայմաններում, ստացիոնար բուժական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի կրթությունն իրականացվում է ֆինանսավորման բարձրացված չափաքանակով:
  4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը՝ ըստ ուսուցման ձեւի եւ ուսումնական հաստատության տիպի, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 23. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական եւ գիտամեթոդական ապահովումը


  1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթություն իրականացնողուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան, կախված այդ հաստատությունների տիպերից եւ ձեւերից, ներառում է սովորողների համար անհրաժեշտ տարածքներ, կառույցներ, ինչպես նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսուցման համար անհատական տեխնիկական միջոցներ եւ սարքավորումներ, համակարգչային դասարաններ, ներառյալ` վերականգնողական կաբինետների կազմավորում, մարզական եւ զանգվածային միջոցառումների կազմակերպում, սննդի, բժշկական սպասարկման, առողջարարական եւ բուժիչ-կանխարգելիչ միջոցառումների կազմակերպում, կենցաղ-տնտեսական եւ սանիտարահիգիենիկ սպասարկում եւ համապատասխան ուսումնական հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում:
  2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները ապահովվում են դասագրքերով, հատուկ գրենական պիտույքներով ու հարմարանքներով, գիտամեթոդական նյութերով:
  3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության նյութատեխնիկական եւ գիտամեթոդական միջոցներով ապահովումը ֆինանսավորվում է պետական բյուջեի եւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

 

Հոդված 24. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության կազմակերպման բնագավառի մասնագետների պատրաստումը


  1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության կազմակերպման բնագավառի մասնագետների պատրաստումն իրականացվում է միջին մասնագիտական, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ուսումնական հաստատություններում եւ լրացուցիչ կրթության դասընթացներում:
  2. Պետական կրթական չափորոշիչներին համապատասխան մանկավարժական կրթության հիմնական ուսումնական ծրագրերի բովանդակությունը ներառում է հատուկ մանկավարժության հիմունքների պարտադիր նվազագույնի ուսումնասիրությունը:

 

Հոդված 25. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության իրականացմանը մասնակից անձանց սոցիալական երաշխիքները եւ արտոնությունները


Ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպող մանկավարժների աշխատանքի վարձատրության հաշվարկման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն կիրառվում են արտոնյալ պայմաններ:

 

ԳԼՈՒԽ 6


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 26. Միջազգային համագործակցությունը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության կազմակերպման բնագավառում


  1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթությանկազմակերպման բնագավառի միջազգային գործակցությունն իրականացվում է միջազգային պայմանագրերի հիման վրա եւ ուղղված է բնագավառի զարգացմանը:
  2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության կազմակերպմանն առնչվող մարմինները, հաստատությունները, պետական եւ ոչ պետական կազմակերպությունները, ինչպես նաեւ շահագրգիռ ֆիզիկական անձինք իրավունք ունեն մասնակցելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության կազմակերպման միջազգային ծրագրերին եւ նախագծերին, ներառյալ` մասնագետների պատրաստմանն առնչվող հարցերին:

 

ԳԼՈՒԽ 7


ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 27 . Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար


Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

Հոդված 28. Օրենքի ուժի մեջ մտնելը


Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005-2006 թվականների ուսումնական տարվա սկզբից (2005 թվականի սեպտեմբերի 1-ից):

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ`

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

24.06.2005 ՀՕ-136

 

Սկզբնաղբյուր. http://armaids.am/NationalProgrammeArm.html
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ՕՐԵՆՔԸ . «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ  ՕՐԵՆՔԸ . «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ...

Դեղագործական շուկա
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության նոր իրողություններին համապատասխան և համապարփակ կարգավորում...

Դեղագործական շուկա
ՆԱԽԱԳԻԾ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԴԵՂԵՐԻ  ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1.ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ


1.Սույն օրենքը կարգավորում է...

Դեղագործական շուկա
Բժիշկ-հիվանդ խնդրահարույց հարցերին պատաս­խանում է Առողջապահության նախարարությունը
Բժիշկ-հիվանդ խնդրահարույց հարցերին պատաս­խանում է Առողջապահության նախարարությունը

–   Ի՞նչ մի­ջոց­ներ է ձեռ­նակ­րում նա­խա­րա­րու­թյու­նը` խնդ­րա­հա­րույց դեպ­քե­րում, ինչքա­նով է դա հա­ջող­վում­


Ազ­գաբ­նակ­չու­թյան հետ կապն առա­վել մատ­չե­լի դարձ­նե­լու, բարձ­րաց­ված հար­ցե­րին և բո­ղոք­նե­րին արագ ար­ձա­գան­քե­լու, առող­ջա­պա­հու­թյան...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ օրենսդրությունը բուժօգնություն ստանալու իրավունքի մասին
ՀՀ օրենսդրությունը բուժօգնություն ստանալու իրավունքի մասին

Բժշկագիտության զարգացման ներկայիս փուլում մարդու բուժօգնությունը հնարավոր է կազմակերպել հիմնականում նրան զերծ պահելով ցավից և տառապանքներից...

Առողջապահություն 2.2012
Բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքներն ու ազատությունները առողջապահության բնագավառում

Առողջապահության բնագավառում հասարակության առանձին խավերի` բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքները երաշխավորվում են ինչպես ներպետական իրավական ակտերով...

Առողջապահություն 1.2009
''Դեռահասների առողջության պահպանման մասին'' օրենքը

2007 թ. վերջը նշանավորվեց նաև նրանով, որ վերջապես Հայաստանում լուրջ ուշադրություն դարձվեց դեռահասների առողջության պահպանման հարցին։ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) առողջապահության, բնապաշտպանության և սոցիալական հարցերով...

Ֆարմացևտ պրակտիկ 3.2008 (11) Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ օրենքը "Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին"

Սույն օրենքը սահմանում է մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման, իրավական, տնտեսական եւ ֆինանսական հիմունքները...

ՀՀ օրենքը "Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոց. ապահովության մասին"

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային

Ընդունված է Ազգային ժողովի կողմից 27 հոկտեմբերի 1998 թ....

ՀՀ օրենքը "Սննդամթերքի անվտանգության մասին"

Սույն օրենքը կարգավորում է սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների ներմուծման, արտահանման, արտադրության, մշակման, վերամշակման, փաթեթավորման, մակնշման, փոխադրման, պահման, իրացման, ինչպես նաև առևտրի և հանրային սննդի ոլորտում ծառայությունների մատուցման փուլերում անվտանգության հետ առնչվող հարաբերությունները (հոդված 1)...

ՀՀ օրենքը "Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին"

Սույն օրենքը կարգավորում է ծխախոտի իրացման, սպառման, օգտագործման եւ արդյունաբերության բնագավառում ծագած իրավահարաբերությունները, կոչված է ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանելու ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի՝ մարդկանց առողջության համար վնասակար ազդեցությունից, ինչպես նաեւ սոցիալական, բնապահպանական եւ այլ հետեւանքներից...

ՀՀ օրենքը "Տեղեկատվության ազատության մասին"

Սույն օրենքը ընդունվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2003 թվականի սեպտեմբերի 23-ին եւ կարգավորում է տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղեկատվության ապահովման բնագավառում տեղեկատվություն տնօրինողների իրավասությունը, ինչպես նաև տեղեկություններ ստանալու կարգը, ձևերը և պայմանները...

ՀՀ օրենքը "Մարդու իրավունքների պաշտպանի մասին"

Սույն օրենքը սահմանում է Մարդու իրավունքների պաշտպանին պաշտոնում ընտրելու և պաշտոնից ազատելու կարգը, լիազորությունները, գործունեության պայմանները և երաշխիքները...

ՀՀ օրենքը "Զանգվածային լրատվության մասին"

Սույն օրենքը կարգավորում է զանգվածային լրատվության իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանում է լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները, լրագրողի հավատարմագրման, տարածված տեղեկատվության հերքման եւ պատասխանի իրավունքի իրացման հիմնադրույթներն ու այն հիմքերը, որոնց առկայության դեպքում լրատվական գործունեություն իրականացնողները պատասխանատվության ենթակա չեն...

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ