Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ՀՀ օրենքներ

ՀՀ օրենքը "Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից սոցիալական ապահովագրության մասին"

Սույն օրենքը կարգավորում է ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության իրականացմանն առնչվող հարաբերությունները:

 

Ընդունվել է 24.10.2005

 

ԳԼՈՒԽ 1 . ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 2 ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
ԳԼՈՒԽ 3 ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 4 ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 5 ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 6 ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ, ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 7 ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 8 ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան


  1. Սույն օրենքը կարգավորում է ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության իրականացմանն առնչվող հարաբերությունները, սահմանում է՝
    1) ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության հասկացությունը եւ իրավական երաշխիքները.
    2) ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության շրջանակներում ապահովագրական հատուցման (այսուհետ` ապահովագրական նպաստներ) իրավունք ձեռք բերելու պայմանները.
    3) ապահովագրական նպաստների տեսակները, դրանց հաշվարկման, նշանակման եւ վճարման պայմանները:
  2. Սույն օրենքը չի կարգավորում արտադրությունում դժբախտ դեպքերի կամ մասնագիտական հիվանդությունների հետեւանքով ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրությանն առնչվող հարաբերությունները:
  3. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում զինծառայողների վրա:

 

Հոդված 2. Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին օրենսդրությունը


Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, «Պարտադիր uոցիալական ապահովության վճարների մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով եւ այլ իրավական ակտերով:


Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

(2-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.10.2007 ՀՕ-244)

 

Հոդված 3. Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության հասկացությունը


Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրությունը բնակչության սոցիալական պաշտպանության համակարգի բաղկացուցիչ մասը կազմող պետական ծրագիր է, որը ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության ենթակա անձանց, սույն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, ապահովում է ապահովագրական նպաստներով:

 

(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.10.2007 ՀՕ-244)

 

Հոդված 4. Ապահովագրական նպաստների ֆինանսավորման աղբյուրները


  1. Uույն oրենքով uահմանված ապահովագրական նպաuտները վճարվում են Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով:
  2. Եթե գործատուն oրենքով uահմանված կարգով ազատված է պարտադիր uոցիալական ապահովության վճարներ կատարելու պարտավորությունից, ապա uույն oրենքի 7-րդ հոդվածով uահմանված ապահովագրական նպաuտները վճարվում են գործատուի միջոցների հաշվին:

 

(4-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.10.2007 ՀՕ-244)

 

ԳԼՈՒԽ 2 

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ


Հոդված 5. Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության ենթակա եւ ապահովագրական նպաստի իրավունք ունեցող անձինք


Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության ենթակա են`


1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք (այսուհետ` վարձու աշխատողներ).
2) անհատ ձեռնարկատերերը, նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք):


Անձն ապահովագրական նպաստի իրավունք ունի սույն օրենքով սահմանված պայմանների բավարարման եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, իսկ մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր uոցիալական ապահովագրության վճարներ (այսուհետ` uոցիալական վճար) կատարած լինելու դեպքում:


Սույն օրենքով սահմանված ապահովագրական նպաստները տրվում են, եթե դրանց ստանալու իրավունքն առաջացել է աշխատանքի ժամանակաշրջանում (ներառյալ` փորձաշրջանը):

 

(5-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.10.2007 ՀՕ-244)

 

Հոդված 6. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ապահովագրական նպաստի իրավունքը


Oտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը uույն oրենքով uահմանված ապահովագրական նպաuտի իրավունք ունի Հայաuտանի Հանրապետության քաղաքացուն հավաuար` այդ անձի կողմից uոցիալական վճարներ կատարելու պարտավորություն uտանձնելու մաuին սոցիալական ապահովության ոլորտում Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այuուհետ` լիազոր մարմին) դիմում ներկայացնելու եւ oրենքով uահմանված կարգով uոցիալական վճարներ կատարած լինելու դեպքում:


(6-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.10.2007 ՀՕ-244)

 

ԳԼՈՒԽ 3


ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ


Հոդված 7. Վարձու աշխատողներին տրվող ապահովագրական նպաստները


Վարձու աշխատողներին տրվում են հետեւյալ տեսակի ապահովագրական նպաստները.


1) հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` հիվանդության նպաստ).


2) պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` պրոթեզավորման նպաստ).


3) առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` առողջարանային բուժման նպաստ).


4) հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` հղիության ու ծննդաբերության նպաստ).


5) ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ):

 

Հոդված 8. Վարձու աշխատողին տրվող հիվանդության նպաստը


Վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է հիվանդության (վնասվածքի) ամբողջ ժամանակաշրջանի համար` աշխատունակությունը կորցնելու օրվանից մինչեւ դրա վերականգնումը կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:


Տեւական հիվանդության դեպքում հիվանդները բժշկասոցիալական փորձաքննության են ուղարկվում անաշխատունակությունը սկսելու օրից 3 ամսից ոչ ուշ: Եթե բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի եզրակացության համաձայն վարձու աշխատողը հաշմանդամ չի ճանաչվում, բայց շարունակում է դեռեւս մնալ անաշխատունակ, ապա հիվանդության նպաստ ստանալու նրա իրավունքը կարող է շարունակվել, բայց ոչ ավելի, քան մինչեւ 3 ամիս ժամկետով կամ մինչեւ օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելը:

 

Հոդված 9. Վարձու աշխատողներին տրվող պրոթեզավորման նպաստը


Վարձու աշխատողին պրոթեզավորման նպաստ տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:

 

Հոդված 10. Վարձու աշխատողին տրվող առողջարանային բուժման նպաստը


Առողջարանային բուժման նպաստը տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունից (ստացիոնարից) անմիջապես առողջարան լիաբուժման ուղարկված վարձու աշխատողին, ինչպես նաեւ տուբերկուլյոզային առողջարան մեկնած վարձու աշխատողին` առողջարանում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:


Առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 11. Վարձու աշխատողին տրվող հղիության ու ծննդաբերության նպաստը

 

  1. Վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության նպաստ տրվում է՝
    1) 140 օր տեւողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության՝ 70 օրացուցային օր, ծննդաբերության` 70 օրացուցային օր).
    2) 155 օր տեւողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության՝ 70 օրացուցային օր, ծննդաբերության՝ 85 օրացուցային օր)` բարդ ծննդաբերության դեպքում.
    3) 180 օր տեւողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության՝ 70 օրացուցային օր, ծննդաբերության՝ 110 օրացուցային օր)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում:
    Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի համար: Նպաստը վճարվում է որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական դառնալը (երկու եւ ավելի նորածին որդեգրած կամ խնամակալ նշանակված անձին` մինչեւ 110 օրական դառնալը):
  2. Հղիության եւ ծննդաբերության արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում ժամկետից շուտ կամ ուշ ծննդաբերելու դեպքում սույն հոդվածի առաջին մասով սահմանված հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ընդհանուր օրերի թիվը եւ դրանց համար վճարվող հղիության ու ծննդաբերության նպաստի չափը մնում են անփոփոխ:

 

3. Հղիության 154 օրից հետո վաղաժամ ծննդաբերելու եւ հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում նպաստը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի համար:


4. Հղիության արհեստական (այդ թվում` բժշկական եւ սոցիալական ցուցումներով) կամ ինքնաբեր ընդհատման դեպքերում ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակաշրջանի համար տրվում է հիվանդության նպաստ՝ սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 12. Վարձու աշխատողին տրվող ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը


  1. Վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ է տրվում`
    1) տնային (ամբուլատոր) պայմաններում ընտանիքի հիվանդ չափահաս անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում` 7 օրացուցային օրից ոչ ավելի.
    2) տնային (ամբուլատոր) պայմաններում հիվանդ երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 24 օրացուցային օրից ոչ ավելի, իսկ վարակիչ հիվանդությունների պատճառով երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 28 օրացուցային օրից ոչ ավելի.
    3) հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող հիվանդ երեխայի խնամքն իրականացնելու դեպքում` հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար.
    4) մինչեւ 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու դեպքում` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ուղեգրում նշված ժամանակաշրջանից ոչ ավելի: Ընդ որում, նպաստ է տրվում օրացուցային տարում մեկ անգամ:
  2. Մինչեւ 3 տարեկան երեխայի կամ մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխայի խնամքի համար, եթե մայրը (խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի մյուս հիվանդ անդամի հետ հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ տրվում է երեխայի խնամքն իրականացնող վարձու աշխատողին, երեխայի մոր (խնամակալի, հոգաբարձուի) հիվանդության կամ նրա հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:

 

Հոդված 13. Ապահովագրական նպաստի տրամադրումը չվճարվող արձակուրդում կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողներին


Չվճարվող արձակուրդում կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում ապահովագրական նպաստ չի տրվում, բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի: Եթե անաշխատունակությունը շարունակվում է նաեւ արձակուրդի ավարտից հետո, ապա ապահովագրական նպաստը տրվում է այն օրվանից, երբ աշխատողը պետք է անցներ աշխատանքի:


Չվճարվող արձակուրդում կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում վարձու աշխատողներին հղիության եւ ծննդաբերության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով` հղիության եւ ծննդաբերության բոլոր օրերի համար:

 

Հոդված 14. Ապահովագրական նպաստի տրամադրումը աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի ժամանակաշրջանում


Աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի ժամանակաշրջանում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության դեպքում ապահովագրական նպաստ տրվում է գործատուի նախաձեռնությամբ վարձու աշխատողին աշխատանքում վերականգնման մասին որոշման կամ աշխատանքում վերականգնման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` ժամանակավոր անաշխատունակության օրերի համար:

 

Հոդված 15. Ապահովագրական նպաստի տրամադրումը վարձու աշխատողին ամենամյա արձակուրդի ընթացքում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում


Ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս վարձու աշխատողին ապահովագրական նպաստ, բացառությամբ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի, տրվում է ժամանակավոր անաշխատունակության բոլոր օրերի համար:

 

Հոդված 16. Ապահովագրական նպաստի տրամադրումը գործատուի հետ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքած վարձու աշխատողին


  1. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության դեպքերում ապահովագրական նպաստ տրվում է սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում, բայց ոչ ավելի, քան մինչեւ աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը:
  2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին ապահովագրական նպաստ տրվում է, եթե նա վերջին մեկ տարվա ընթացքում մինչեւ ժամանակավոր անաշխատունակության ծագումը աշխատել է 3 ամսից ոչ պակաս կամ վերջին 2 տարվա ընթացքում` 10 ամսից ոչ պակաս:
  3. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին ապահովագրական նպաստի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ԳԼՈՒԽ 4 

 

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ


Հոդված 17. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող ապահովագրական նպաստները


Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվում են հետեւյալ տեսակի ապահովագրական նպաստները.


1) հիվանդության նպաստ.
2) պրոթեզավորման նպաստ.
3) հղիության ու ծննդաբերության նպաստ.
4) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ:

 

Հոդված 18. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող հիվանդության նպաստը


Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց հիվանդության նպաստ տրվում է միայն հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) բուժման ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց մեկ օրացուցային տարվա ընթացքում 60 օրացուցային օրից ոչ ավելի:

 

Հոդված 19. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող պրոթեզավորման նպաստը

 

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց պրոթեզավորման նպաստ տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:

 

Հոդված 20. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող հղիության ու ծննդաբերության նպաստը


Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց հղիության ու ծննդաբերության նպաստ տրվում է սույն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն:

 

Հոդված 21. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը


Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը տրվում է սույն օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ եւ 4-րդ կետերի համաձայն:

 

ԳԼՈՒԽ 5


ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ


Հոդված 22. Ապահովագրական նպաստները հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին աշխատավարձը (եկամուտը)


  1. Ապահովագրական նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական աշխատավարձից (եկամտից):
  2. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 օրացուցային ամիսներին տվյալ աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից եւ դրանց հավասարեցված եկամուտներից, որոնցից օրենքով սահմանված կարգով կատարվել են սոցիալական վճարներ:
    Եթե ապահովագրական դեպքին նախորդող եռամսյա ժամանակաշրջանում վարձու աշխատողը սույն հոդվածի երկրորդ մասի առաջին պարբերությամբ սահմանված որեւէ եկամուտ չի ունեցել, ապա որպես միջին ամսական աշխատավարձ (եկամուտ) հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 13-ապատիկը:
    Եթե ապահովագրական դեպքին նախորդող` տվյալ գործատուի մոտ աշխատանքի ժամանակաշրջանը պակաս է 3 օրացուցային ամիսներից, ապա միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է փաստացի աշխատած ամիսների (օրերի) համար հաշվարկված եկամտից:
  3. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա համար տարեկան եկամուտների մասին հայտարարագրով ներկայացված` տվյալ անձի համար օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտից:
    Եթե ապահովագրական դեպքին նախորդող տարում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը սույն հոդվածի երրորդ մասի առաջին պարբերությամբ սահմանված որեւէ եկամուտ չի ունեցել, ապա որպես միջին ամսական աշխատավարձ (եկամուտ) հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 13-ապատիկը:
  4. Ապահովագրական նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի (եկամտի) հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

(22-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.10.2007 ՀՕ-244)

 

Հոդված 23. Հղիության ու ծննդաբերության նպաստի հաշվարկումը


Հղիության ու ծննդաբերության նպաստը հաշվարկելիս հիմք ընդունվող միջին աշխատավարձը վերցվում է 100 տոկոսի չափով` անկախ ապահովագրական ստաժի տեւողությունից:


Հղիության ու ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար միջին աշխատավարձը բաժանվում է 30,4-ի (մեկ ամսվա միջին օրերի) վրա եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:

 

Հոդված 24. Հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման եւ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստների հաշվարկումը


  1. Հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման եւ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստները հաշվարկելիս հիմք ընդունվող միջին աշխատավարձը վերցվում է 100 տոկոսի չափով, եթե այն չի գերազանցում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկը, իսկ 100-ապատիկի չափը գերազանցելու դեպքում` 100.000-ին գումարած 100.000-ը գերազանցող գումարի 30 տոկոսը:
  2. Սույն հոդվածի առաջին մասին համապատասխան հաշվարկված միջին աշխատավարձը վերցվում է 100 տոկոսի չափով այն աշխատողների համար, ովքեր ունեն 8 եւ ավելի տարվա ապահովագրական (աշխատանքային) ստաժ, իսկ 80 տոկոսի չափով այն աշխատողների համար, ովքեր ունեն մինչեւ 8 տարվա ապահովագրական (աշխատանքային) ստաժ:
  3. Սույն հոդվածի առաջին մասին համապատասխան հաշվարկված միջին աշխատավարձը, անկախ ապահովագրական ստաժից, վերցվում է 100 տոկոսի չափով այն աշխատողների համար, ովքեր`
    1) իրենց խնամքի տակ ունեն 18 տարին չլրացած հաշմանդամ երեխա կամ երեք եւ ավելի երեխա.
    2) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-ից 23 տարեկան անձինք են.
    3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մարտական գործողությունների մասնակիցներ են կամ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը վերացնելու ընթացքում հաշմանդամ են դարձել:
  4. Հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման եւ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստները հաշվարկելու համար սույն հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերին համապատասխան հաշվարկված միջին աշխատավարձը բաժանվում է 30,4-ի (մեկ ամսվա միջին օրերի) վրա եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:
  5. Ապահովագրական նպաստ հաշվարկելիս ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային գործունեության տեսակները, դրանց հաշվառման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 25. Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին տրվող ապահովագրական նպաստի հաշվարկումը եւ վճարումը


Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին ապահովագրական նպաստի հաշվարկման եւ վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ԳԼՈՒԽ 6 


ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ, ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ


Հոդված 26. Ապահովագրական նպաստի հաշվարկումը, նշանակումը եւ վճարումը


  1. Վարձու աշխատողների ապահովագրական նպաստի հաշվարկումը, նշանակումը եւ վճարումն իրականացնում է գործատուն: Ապահովագրական նպաստը վճարվում է դրա նշանակումից հետո՝ առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
    Սոցիալական վճարներ կատարելուց օրենքով սահմանված կարգով ազատված գործատուների կողմից վարձու աշխատողներին ապահովագրական նպաստները վճարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  2. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ապահովագրական նպաստը հաշվարկում, նշանակում եւ վճարում է լիազոր մարմինը իր տարածքային կենտրոնների միջոցով (այսուհետ՝ տարածքային կենտրոն):
    Տարածքային կենտրոնը ապահովագրական նպաստը վճարում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:
  3. Ժամանակավոր անաշխատունակության բոլոր դեպքերի համար գործատուն վարձու աշխատողներին ապահովագրական նպաստը վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարների հաշվին:
    Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարները բավարար չեն, ապա գործատուն ապահովագրական նպաստը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը գործատուի կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների վերաբերյալ եռամսյակային հաշվետվության հետ մեկտեղ հարկային մարմին ներկայացված համապատասխան տեղեկանքի հիման վրա՝ հարկային մարմնի հաստատած տեղեկանքը լիազոր մարմին ներկայացնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
    Գործատուի` վարձու աշխատողների ապահովագրական նպաստների վճարմանն ուղղված միջոցները փոխհատուցելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  4. Գործատուի վերակազմակերպման դեպքում վարձու աշխատողներին ապահովագրական նպաստ նշանակում եւ վճարում է նրա իրավահաջորդը, իսկ լուծարման դեպքում` տարածքային կենտրոնը:
  5. Ապահովագրական նպաստ չի տրվում`
    1) այն անձանց, որոնց ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է նրանց կողմից հանցագործություն կամ այլ հակաիրավական արարք կատարելիս ստացված վնասվածքների հետեւանքով.
    2) եթե աշխատողը աշխատանքից չի ազատվել եւ կալանքի տակ է.
    3) բժշկի սահմանած բուժման ռեժիմն առանց հարգելի պատճառի խախտած օրերի համար:
  6. Ապահովագրական նպաստը նշանակվում է, եթե դրա համար պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են աշխատունակության վերականգնման, հղիության եւ ծննդաբերության արձակուրդի (ժամանակաշրջանի) ավարտման կամ հաշմանդամության խումբ սահմանելու օրվանից սկսած վեցամսյա ժամկետում:
    Ապահովագրական նպաստի հաշվարկման, նշանակման եւ վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

(26-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.10.2007 ՀՕ-244)

 

Հոդված 27. Ապահովագրական նպաստի նշանակման համար անհրաժեշտ փաստաթղթերը

 

  1. Ապահովագրական նպաստի նշանակման համար հիմք է համարվում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, որի ձեւը, լրացման ու տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  2. Առողջարանային բուժման նպաստի, մինչեւ 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող երեխային կամ հաշմանդամ երեխային առողջարանում խնամելու դեպքում ապահովագրական նպաստի նշանակման եւ վճարման համար, բացի ժամանակավոր անաշխատունակության թերթիկից, ներկայացվում է նաեւ առողջարանային բուժման ուղեգրի պատճենը:
  3. Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին ապահովագրական նպաստ նշանակելու համար հիմնական աշխատավայրի գործատուի համար հիմք է համարվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մյուս գործատուի (գործատուների) համար` հիմնական աշխատավայրի գործատուի հաշվապահության կողմից կնքված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի պատճենը:
  4. Օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը հիմք է համարվում ապահովագրական նպաստի նշանակման համար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 28. Ապահովագրական նպաստ ստացողի մահվան պատճառով չստացված ապահովագրական նպաստը վճարելը
Աշխատողին հասանելիք եւ նրա մահվան պատճառով չստացված ապահովագրական նպաստի գումարը վճարվում է մահացողի ընտանիքի անդամին՝ դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը աշխատողի մահվանից հետո՝ վեցամսյա ժամկետում, ներկայացնելու դեպքում:
Չստացված ապահովագրական նպաստը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ դրանք ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 29. Պակաս վճարված ապահովագրական նպաստի վճարումը, ավել վճարված ապահովագրական նպաստի գումարի հետպահումը


  1. Սխալ հաշվարկելու հետեւանքով պակաս վճարված ապահովագրական նպաստի գումարի վճարումը կատարվում է առանց ժամկետի սահմանափակման: Ընդ որում, վարձու աշխատողներին պակաս վճարված ապահովագրական նպաստի գումարը գործատուն վճարում է իր միջոցներից:
  2. Ավել վճարված ապահովագրական նպաստի գումարի հետպահումները կատարվում են գործատուի կամ տարածքային կենտրոնի որոշմամբ, եթե ապահովագրական նպաստը նշանակվել եւ վճարվել է թվաբանական սխալի կամ ապահովագրական նպաստը ստացողի կողմից սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետեւանքով:
    Ավել վճարված գումարը հետ է պահվում ամբողջությամբ: Հետպահումը կատարվում է ապահովագրական նպաստի հաջորդ վճարումներից կամ աշխատավարձից, ընդ որում, հետպահվող գումարի չափը յուրաքանչյուր անգամ չի կարող գերազանցել վճարվող ապահովագրական նպաստի կամ աշխատավարձի 20 տոկոսը:
  3. Եթե ապահովագրական նպաստը նշանակվել եւ վճարվել է թվաբանական սխալով, ապա ավել վճարված ապահովագրական նպաստի գումարի հետպահումները կարող են կատարվել, եթե ապահովագրական նպաստի նշանակման օրվանից չի անցել 3 ամսից ավել, իսկ սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետեւանքով ավել վճարված ապահովագրական նպաստի գումարի հետպահումները կատարվում են առանց ժամկետի սահմանափակման:
  4. Եթե ապահովագրական նպաստ ստացող անձն ազատվել է աշխատանքից կամ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցրել է իր գործունեությունը, ապա ավել վճարված նպաստի գումարը բռնագանձվում է դատական կարգով, սույն հոդվածի երրորդ մասով սահմանված ժամկետներում:

 

ԳԼՈՒԽ 7


ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 30. Լիազորված պետական մարմինների իրավասությունները


  1. Հարկային մարմինը սոցիալական վճարների ճշտությանն ուղղված դեպքերում օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ժամանակ հսկողություն է իրականացնում գործատուների կողմից վարձու աշխատողներին ապահովագրական նպաստների հաշվարկման, նշանակման եւ վճարման ճշտության նկատմամբ:
  2. Լիազոր մարմինը`
    1) սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկում, նշանակում եւ վճարում է ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ապահովագրական նպաստները.
    2) գործատուի կողմից վարձու աշխատողներին ապահովագրական նպաստների վճարման միջոցների անբավարարության դեպքում, գործատուի ներկայացրած տեղեկանքի հիման վրա, փոխհատուցում է գործատուի` վարձու աշխատողների ապահովագրական նպաստների վճարմանն ուղղված միջոցները.
    3) իր լիազորությունների շրջանակում գործատուներից, կազմակերպություն-ներից եւ ֆիզիկական անձանցից պահանջում է ապահովագրական նպաստ նշանակելու եւ վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկում է ապահովագրական նպաստներին վերաբերող բողոքները.
    4) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում է ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության ենթակա անձանց եւ նրանց վճարվող ապահովագրական նպաստներին վերաբերող տվյալները.
    5) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:
    (30-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.10.2007 ՀՕ-244)

 

Հոդված 31. Ապահովագրական նպաստներին վերաբերող որոշումների բողոքարկումը


  1. Տարածքային կենտրոնի՝ ապահովագրական նպաստներին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
  2. Գործատուի` ապահովագրական նպաստներին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

 

Հոդված 32. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար


Սույն օրենքը խախտող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 33. Օրենքի կիրառմանը վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտերը


Սույն օրենքի կիրառմանը վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտերը համատեղ ընդունում են լիազոր մարմինը եւ հարկային մարմինը:


(33-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.10.2007 ՀՕ-244)

 

ԳԼՈՒԽ 8

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 34. Անցումային դրույթներ


  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
  2. Մինչեւ արտադրությունում դժբախտ դեպքերից կամ մասնագիտական հիվանդություններից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը վարձու աշխատողների` արտադրությունում դժբախտ դեպքերից կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության նպաստների նշանակումն ու հաշվարկումը կատարվում են սույն օրենքի 22-23-րդ հոդվածներով սահմանված կարգով` անկախ ապահովագրական (աշխատանքային) ստաժի տեւողությունից` ապահովագրական նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին աշխատավարձը հաշվառելով 100 տոկոսի չափով, իսկ վճարումը կատարվում է գործատուի միջոցներից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ`
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

25.11.2005
ՀՕ-208

 

Սկզբնաղբյուր. http://armaids.am/NationalProgrammeArm.html
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Թագուհի

29.01.2011

01,12,2010թ-ից գործում է նոր ՀՀ օրենքը <<Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին>>:http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=3912&lang=arm

Կարդացեք նաև

ՀՀ ՕՐԵՆՔԸ . «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ  ՕՐԵՆՔԸ . «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ...

Դեղագործական շուկա
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության նոր իրողություններին համապատասխան և համապարփակ կարգավորում...

Դեղագործական շուկա
ՆԱԽԱԳԻԾ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԴԵՂԵՐԻ  ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1.ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ


1.Սույն օրենքը կարգավորում է...

Դեղագործական շուկա
Բժիշկ-հիվանդ խնդրահարույց հարցերին պատաս­խանում է Առողջապահության նախարարությունը
Բժիշկ-հիվանդ խնդրահարույց հարցերին պատաս­խանում է Առողջապահության նախարարությունը

–   Ի՞նչ մի­ջոց­ներ է ձեռ­նակ­րում նա­խա­րա­րու­թյու­նը` խնդ­րա­հա­րույց դեպ­քե­րում, ինչքա­նով է դա հա­ջող­վում­


Ազ­գաբ­նակ­չու­թյան հետ կապն առա­վել մատ­չե­լի դարձ­նե­լու, բարձ­րաց­ված հար­ցե­րին և բո­ղոք­նե­րին արագ ար­ձա­գան­քե­լու, առող­ջա­պա­հու­թյան...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ օրենսդրությունը բուժօգնություն ստանալու իրավունքի մասին
ՀՀ օրենսդրությունը բուժօգնություն ստանալու իրավունքի մասին

Բժշկագիտության զարգացման ներկայիս փուլում մարդու բուժօգնությունը հնարավոր է կազմակերպել հիմնականում նրան զերծ պահելով ցավից և տառապանքներից...

Առողջապահություն 2.2012
Բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքներն ու ազատությունները առողջապահության բնագավառում

Առողջապահության բնագավառում հասարակության առանձին խավերի` բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքները երաշխավորվում են ինչպես ներպետական իրավական ակտերով...

Առողջապահություն 1.2009
''Դեռահասների առողջության պահպանման մասին'' օրենքը

2007 թ. վերջը նշանավորվեց նաև նրանով, որ վերջապես Հայաստանում լուրջ ուշադրություն դարձվեց դեռահասների առողջության պահպանման հարցին։ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) առողջապահության, բնապաշտպանության և սոցիալական հարցերով...

Ֆարմացևտ պրակտիկ 3.2008 (11) Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ օրենքը "Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին"

Սույն օրենքը սահմանում է մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման, իրավական, տնտեսական եւ ֆինանսական հիմունքները...

ՀՀ օրենքը "Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոց. ապահովության մասին"

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային

Ընդունված է Ազգային ժողովի կողմից 27 հոկտեմբերի 1998 թ....

ՀՀ օրենքը "Սննդամթերքի անվտանգության մասին"

Սույն օրենքը կարգավորում է սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների ներմուծման, արտահանման, արտադրության, մշակման, վերամշակման, փաթեթավորման, մակնշման, փոխադրման, պահման, իրացման, ինչպես նաև առևտրի և հանրային սննդի ոլորտում ծառայությունների մատուցման փուլերում անվտանգության հետ առնչվող հարաբերությունները (հոդված 1)...

ՀՀ օրենքը "Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին"

Սույն օրենքը կարգավորում է ծխախոտի իրացման, սպառման, օգտագործման եւ արդյունաբերության բնագավառում ծագած իրավահարաբերությունները, կոչված է ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանելու ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի՝ մարդկանց առողջության համար վնասակար ազդեցությունից, ինչպես նաեւ սոցիալական, բնապահպանական եւ այլ հետեւանքներից...

ՀՀ օրենքը "Տեղեկատվության ազատության մասին"

Սույն օրենքը ընդունվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2003 թվականի սեպտեմբերի 23-ին եւ կարգավորում է տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղեկատվության ապահովման բնագավառում տեղեկատվություն տնօրինողների իրավասությունը, ինչպես նաև տեղեկություններ ստանալու կարգը, ձևերը և պայմանները...

ՀՀ օրենքը "Մարդու իրավունքների պաշտպանի մասին"

Սույն օրենքը սահմանում է Մարդու իրավունքների պաշտպանին պաշտոնում ընտրելու և պաշտոնից ազատելու կարգը, լիազորությունները, գործունեության պայմանները և երաշխիքները...

ՀՀ օրենքը "Զանգվածային լրատվության մասին"

Սույն օրենքը կարգավորում է զանգվածային լրատվության իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանում է լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները, լրագրողի հավատարմագրման, տարածված տեղեկատվության հերքման եւ պատասխանի իրավունքի իրացման հիմնադրույթներն ու այն հիմքերը, որոնց առկայության դեպքում լրատվական գործունեություն իրականացնողները պատասխանատվության ենթակա չեն...

 

4Life Research USA, LLC ամերիկյան դեղագործական ընկերություն
Трансфер Фактор
Доставка по
России и СНГ.
Без посредников,
от производителя.
 
Հանրապետական գիտաբժշկական գրադարան
 

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ