Բժշկի ընդունարանում
Հայաստանում բժշկի շարունակական կրթության զարգացման տեսլականը. Գևորգ Յաղջյան
Հայաստանում բժշկի շարունակական կրթության զարգացմանը վերաբերող հարցերն այսօր ավելի քան ակտուալ են ու արդիական: Հաշվի առնելով ներկայում խնդրի հրատապությունը, Մեդ-Պրակտիկ թիմը նախատեսում է «Հայաստանում բժշկի շարունակական կրթության զարգացման տեսլականը» խորագրով հոդվածաշար, որի շրջանակում կիրականացվեն հարցազրույցներ այդ ոլորտում փորձ և մեծ ներդրում ունեցող բժիշկների հետ: Մեր առաջին զրուցակիցը Գևորգ Յաղջայնն է, ում հետ տարիներ առաջ նույն թեմայով` Հայաստանում բժշկի շարունակական կրթության զարգացմանը հարող հարցերով հարցազրույց ենք ունեցել: Մեզ հետաքրքիր էր, թե ինչպիսին է Գ. Յաղջյանի տեսլականն այսօր, տարիներ անց:
Ստորև Գ. Յաղջյանի մեկնաբանություններն են Հայաստանում բժշկի շարունակական կրթության զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ:
«Քսան տարի առաջ բժշկական տեղեկատվության ծավալը կրկնապատկվում էր երեք տարվա ընթացքում, ներկայում՝ 100 օրվա ընթացքում։ Այսօր գոյություն ունի 60 հազար ախտորոշում (տասերորդ մասը կազմում են հազվադեպ հանդիպող հիվանդությունները) և ավելի քան վեց հազար միջամտություն։ Ընդ որում, մարդկային ուղեղը կարող է պահպանել ընդամենը 500 նոզոլոգիային վերաբերվող տվյալներ։ Այս իրավիճակում ինչպիսի՞ն պետք է լինի բժշկական կրթությունը։
Այս դեպքում ամենակարևորը ապագա բժշկին հարցը ճիշտ ձևակերպել սովորեցնելն է, որից հետո,պատասխանի որոնման ընթացքում, նա պետք է կարողանա գտնել տեղեկատվության ճիշտ աղբյուրը։ Ընդ որում, ուսուցումն` առաջին օրերից սկսած, պետք է ունենա կլինիկական ուղղվածություն։ «Եթե այսօր զարգանում է անձնավորված բժշկությունը, նշանակում է. ուսանողներին նույնպես պետք է ցուցաբերվի անհատական մոտեցում»։
Նախկինում մենք կենտրոնանում էինք «արդյունքի» վրա, այսինքն, մեզ համար կարևոր էր պատրաստել որոշակի թվով բժիշկներ և բուժքույրեր։ Այժմ անհրաժեշտ է հասկանալ, թե հատկապես ինչպիսի բժիշկներ և բուժքույրեր են մեզ անհրաժեշտ՝ հաշվի առնելով, թե ինչպիսի տեղեկատվական ծանրաբեռնվածություն պետք է նրանք կրեն։
Բժշկական բուհը՝ որպես կադրերի պատրաստման գործարան, արդեն բավական չէ, այժմ մասնագետին պետք է պատրաստել ամբողջ կյանքի ընթացքում։ Այս գործընթացում մեծ դեր կարող է ունենալ գիտաբժշկական գրադարանները:
«Կրթություն ամբողջ կյանքի համար» արտահայտությունը պետք է փոխարինել «կրթություն ամբողջ կյանքի ընթացքում» արտահայտությամբ»։
Հայաստանում բժշկի շարունակական կրթության զարգացմանը վերաբերող այլ հոդվածներ.
-
Հայաստանում բժշկի շարունակական կրթության զարգացմանը հարող հրատապ հարցեր
-
Հայաստանում բժշկի շարունակական զարգացումը կենսականորեն կարեւոր պայման է
13.11.2019 Կարդացեք նաև
Հունիսի 10-15-ը աշխատանքային այցով «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում էր Գերմանիայի Աուսբուրգի համալսարանական կլինիկայի սիրտ-անոթային և կրծքային...
19.06.2025
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
19.12.2023
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
01.09.2023
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
28.08.2023
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
12.06.2023
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
03.05.2023
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
07.03.2023
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
20.02.2023
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
15.02.2023
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
01.02.2023
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
27.01.2023
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
18.01.2023
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
16.01.2023
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148














Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ