Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկի ընդունարանում

Արգանդի վզիկի դիսպլազիայի բուժման ժամանակակից մեթոդները. հարցազրույց «Նաիրի» ԲԿ վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյանի հետ. nairimed.com

Արգանդի վզիկի դիսպլազիայի բուժման ժամանակակից մեթոդները. հարցազրույց «Նաիրի» ԲԿ վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյանի հետ. nairimed.com

–   Ի՞նչ է արգանդի վզիկի դիսպլազիան:

–   Դիսպլազիան արգանդի վզիկի նախաքաղցկեղային վիճակ է, որն անզեն աչքով հնարավոր չէ տեսնել, հետևաբար և ախտորոշել: Ժամանակին օգտագործվում էր «էրոզիա» տերմինը, որը գործածությունից դուրս է եկել, բժշկական մոտեցումներն ներկայում այլ են:

Նույնիսկ կոլպոսկոպիայի ժամանակ` խոշորացույցով նայելիս, այդ օջախները չեն երևում, քանի դեռ համապատասխան քիմիական նյութերով արգանդի վզիկը մշակված չէ: Այսինքն, պացիենտին միայն գինեկոլոգիական աթոռի վրա անզեն աչքով զննելը և ասելը, որ նա ունի նախաքաղցկեղ` «էրոզիա», հիմնավորված չէ:

–   Ինչպե՞ս է ախտորոշվում դիսպլազիան:

–   Նախ, կատարվում է բջջաբանական՝ ՊԱՊ (Պապանիկոլաու) քսուկի հետազոտություն: Եթե փոփոխություններ են հայտնաբերվում, կատարվում է կոլպոսկոպիկ հետազոտություն (զննում հատուկ խոշորացույցի` լուպաների միջոցով), որի ժամանակ արգանդի վզիկը մշակվում է համապատասխան նյութերով, որպեսզի տեսանելի դառնան փոփոխված (նախաքաղցկեղային) օջախները: Որոշակի դեպքերում հիվանդին ի սկզբանե կարող է առաջարկվել կոլպոսկոպիկ հետազոտություն բժշկական ցուցումից ելնելով:

Իրականացվում է նաև պոլիմերազային շղթայական ռեակցիայի (PCR) մեթոդով կատարվող հետազոտություն, հաստատելու համար պապիլոմավիրուսի առկայությունը և՛ կնոջ, և՛ ամուսնու մոտ:

Եթե վերջինս հայտնաբերվում է ամուսիններից որևէ մեկի մոտ, դա նույնպես ցուցում է կոլպոսկոպիկ հետազոտության:

Կոլպոսկոպիայի ժամանակ, արգանդի վզիկից զատ, ուսումնասիրվում է նաև արտաքին սեռական օրգանների վիճակը (վուլվոսկոպիա), հեշտոցի պատերը, որովհետև վիրուսի որոշ շտամներ կարող են դառնալ նախաքաղցկեղի առաջացման պատճառ այդ հատվածներում:

Այդ շտամները հանդիպում են նաև հետանցքի շրջանում՝ ոչ ավանդական սեռական հարաբերություն ունեցողների մոտ: 

Նախկինում նախաքաղցկեղի երկրորդ և երրորդ աստիճանի դեպքում օջախից վերցվում էր բիոպտատ (հյուսվածքի կտոր)` լաբորատոր պայմաններում դիսպլազիան հյուսվածքաբանորեն ախտորոշելու նպատակով:

–   Որո՞նք են արգանդի վզիկի դիսպլազիայի արտահայտման աստիճանները և ինչո՞վ են միմյանցից տարբերվում:

–   Տարբերում ենք արգանդի վզիկի դիսպլազիայի 3 աստիճան: Առաջին աստիճանի դեպքում  80-90 տոկոս դեպքերում,  դիսպլազիան կարող է ինքնուրույն  հետ զարգանալ, սահմանվում է հսկողություն և կրկնկի այց 2 ամիս անց: Երկրորդ և երրորդ աստիճանների դեպքերում այդ օջախները ենթակա են հեռացման:

Նույն կերպ պետք է վերաբերվել նաև առաջին աստիճանի դեպքում, երբ կինը պլանավորում է հղիություն:

 



–   Որո՞նք են դիսպլազիայի պատճառները:

–   Դիսպլազիաների պատճառը մարդու պապիլոմա վիրուսի 16 և 18 շտամներն են, որոնք ախտահարում են և՛ տղամարդկանց, և՛ կանանց, և հիմնականում փոխանցվում են սեռական ճանապարհով: Տղամարդկանց մոտ չկան ապացուցված տվյալներ, որ այդ վիրուսը քաղցկեղային հիվանդություն է առաջացնում: Դա դեռևս հետազոտման փուլում է:

Կանանց մոտ, ապացուցված է, որ այն առաջացնում է արգանդի վզիկի նախաքաղցկեղ,  և բուժման բացակայության դեպքում 5-15 տարվա ընթացքում  կարող է զարգանալ արգանդի վզիկի քաղցկեղ:

Գանգատների բացակայության դեպքում, յուրաքանչյուր 3 տարին մեկ անհրաժեշտ է կատարել արգանդի վզիկի քաղցկեղի ախտոտոշիչ հետազոտությունները:

–   Կա՞ խոցելի տարիք և ովքե՞ր են ռիսկի խմբում:

–   Խոցելի տարիքը սեռահասուն ժամանակաշրջանն է:

Ռիսկի խումբում են նրանք, ովքեր վարակված են պապիլոմավիրուսով: Պապիլոմավիրուսը համարվում է ամենահաճախակի փոխանցվող սեռավարակը:

Ռիսկի խմբում են այն կանայք, որոնք ունեն բազմաթիվ սեռական զուգընկերներ, ծխող կանայք, որովհետև նիկոտինի կիսաայրված արգասիքները բացասական ազդեցություն ունեն օրգանիզմի վրա ու նպաստող գործոն են:

–   Ինչպե՞ս է բուժվում արգանդի վզիկի դիսպլազիան:

–   Պապիլոմա վիրուսային վարակը բուժում չունի: Անգլալեզու ուղեցույցներում չկա որևէ ապացուցված տվյալ, որ ստեղծված է հակավիրուսային պատրաստուկ:

Իրականում վիրուսը բուժել պետք էլ չի, քանի որ մի քանի ամսվա ընթացքում վիրուսն ինքնուրույն օրգանիզմից հեռանում է: Բայց միշտ նորից վարակվելու վտանգը կա, եթե կինն ապրում է սեռական կյանքով:

Եթե կոլպոսկոպիստի որակավորումը և փորձառությունը թույլ են տալիս, նա չի սխալվի դիսպլազիայի աստիճանի ախտորոշման հարցում: Ներկայումս բիոպսիայի փոխարեն կատարվում է ԼԻՓ (LEEP) միջամտություն` կոլպոսկոպի հսկողությամբ:

Այս միջամտությունը մի շարք առավելություններ ունի` համեմատած մեզ մոտ մեծ տարածում ստացած կոնիզացիայի: ԼԻՓ միջամտությունը կատարվում է խոշորացույցի տակ, ինչը հնարավորություն է տալիս հեռացնել միայն ախտահարված օջախը՝ սահմաններից մի փոքր լայն, առողջ եզրերով: Այս դեպքում չի վնասվում արգանդի վզիկի խողովակը: Միջամտությունը հնարավոր է իրականացնել տեղային անզգայացմամբ, և կինը նույն օրը դուրս է գրվում, ընդ որում, թեթև է նաև ֆինանսական բեռը:

Կոնիզացիայի ժամանակ արգանդի վզիկը հեռացվում է կոնուսի նման, այսինքն, հեռացվում է ամբողջ արգանդի վզիկի խողովակը և արտաքին առողջ հյուսվածքի լայն շրջանակ: Ստացվում է, որ հեռացվում է վզիկի 90% առողջ հյուսվածք՝ 10% ախտահարված դիսպլազիայի հեռացման համար: Միջամտությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ, վիրահատարանում` նախապես մի շարք հետազոտություններ իրականացնելուց հետո:

Ավելին, հեռացնելով այդ կոնուսը, վնասում ենք արգանդի վզիկի մկանային շերտերը, որտեղ դիսպլազիա չկա: Դրա հետևանքով տուժում է արգանդի վզիկի կծկողականությունը, նեղանում է արգանդի վզիկի խողովակը, հետագա դաշտանային ցիկլերը ընթանում են ցավոտ` արյունը արգանդի խոռոչում կուտակվելու հետևանքով, իսկ ինքնուրույն հղիանալու և ծննդաբերելու հարցը դրվում է մեծ հարցականի տակ: Հղիանալիս չի թույլատրվի ինքնուրույն ծննդաբերել, քանի որ բացակայելու է արգանդի վզիկի մկանային շերտը: Նման դեպքերում ցուցվում է կեսարյան հատում:

Կոնիզացիայի միջամտությունը խիստ սահմանափակ ցուցումներ ունի: Դրանք այն դեպքերն են, երբ առկա են երրորդ աստիճանի դիսպլազիա/ քաղցկեղային ձևավորված բջիջներ՝ In situ քաղցկեղ: 

–   Ինչպե՞ս կանխարգելել արգանդի վզիկի դիսպլազիան

Ներկայում կանանց շրջանում իրականացվում է վակցինացիա, ըստ «Գարդասիլ 4» ուղեցույցների, թույլատրելի տարիքը 9-26 տարեկանն է: Մինչև սեռական կյանքի սկիզբը վակցինացվելու դեպքում արդյունավետությունն շատ ավելի բարձր է:

Սակայն վակցինացված լինելը չի ազատում սկրինինգային ծրագրերից, այսինքն, սեռական կյանքով ապրող և՛ վակցինացված, և՛ չվակցինացված կանայք պետք է պարբերաբար հետազոտվեն:

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Արտամարմնային բեղմնավորումը Հայաստանում և պետական ֆինանսավորման ծրագրերը. Գեորգի Օկոև
Արտամարմնային բեղմնավորումը Հայաստանում և պետական ֆինանսավորման ծրագրերը. Գեորգի Օկոև

Արտամարմնային բեղմնավորմնան կարևորության, ՀՀ-ում կիրառման վերջինիս ծավալների և թեմային առնչվող մի շարք կարևորագույն հարցերի մասին զրուցեցինք Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի...

Հայաստանում բժշկի շարունակական կրթության զարգացման տեսլականը. Գևորգ Յաղջյան
Հայաստանում բժշկի շարունակական կրթության զարգացման տեսլականը. Գևորգ Յաղջյան

Հայաստանում բժշկի շարունակական կրթության զարգացմանը վերաբերող հարցերն այսօր ավելի քան ակտուալ են ու արդիական: Հաշվի առնելով ներկայում խնդրի հրատապությունը, Մեդ-Պրակտիկ թիմը...

Նվազ ինվազիվ վիրահատական մեթոդ ծնկահոդի արթրոզների ժամանակ. nairimed.com
Նվազ ինվազիվ վիրահատական մեթոդ ծնկահոդի արթրոզների ժամանակ. nairimed.com

Ի՞նչ է պրոքսիմալ ֆիբուլյար օստեոտոմիան

2017 թվականից սկսած  ո՛չ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ երկրներում, ծնկահոդի արթրոզների բուժման նպատակով կիրառվում է պրոքսիմալ ֆիբուլյար օստեոտոմիան: Այդ վիրահատության միջոցով, ի տարբերություն նախկինում իրականացվող...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ո՞ր նախանշաններն են խոսում ռևմատոլոգիական հիվանդությունների մասին
Ո՞ր նախանշաններն են խոսում ռևմատոլոգիական հիվանդությունների մասին

Եթե մարդն առավոտյան արթնանում է բռնված մկաններով, դժվարանում է  շարժվել մեկ ժամից ավելի, և այդ նշանները  պարբերաբար կրկնվում  են,  սա վկայում է առավոտյան մկանային կարկամածության մասին, որը ռևմատոլոգիական հիվանդությունների...

Համակարգային հիվանդություններ
Վահանաձև գեղձի վիրահատությունը երբեք անհապաղ կամ շտապ չի իրականացվում. էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյան. nairimed.com
Վահանաձև գեղձի վիրահատությունը երբեք անհապաղ կամ շտապ չի իրականացվում. էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյան. nairimed.com

Հայաստանում, որպես յոդի պակասի էնդեմիկ գոտի, ցավոք, լայն տարածում ունեն վահանաձեւ գեղձի (ՎԳ) տարատեսակ հիվանդությունները: Հաշվի առնելով վերջին տարիներին ախտորոշիչ մեթոդների հնարավորությունների...

Վիրաբուժություն Ներզատաբանություն
Քթի պլաստիկ վիրահատություն նորագույն մեթոդով. հարցազրույց Հայկ Ենոքյանի հետ. nairimed.com
Քթի պլաստիկ վիրահատություն նորագույն մեթոդով. հարցազրույց Հայկ Ենոքյանի հետ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը ձեռք է բերել ուլտրաձայնային ժամանակակից սարք` PIEZO, որի օգնությամբ հնարավոր է կատարել քթի ոսկրերի մշակում` առանց վնասվածք պատճառելու (ոսկրի մշակում ուլտրաձայնի միջոցով)...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Պլաստիկ վիրաբուժություն
Էնդոպրոթեզավորում. որո՞նք են առավելությունները
Էնդոպրոթեզավորում. որո՞նք են առավելությունները

Եթե ունեք ոչ մշտական բնույթի ցավեր հոդի շրջանում, որոնք երբեմն կարող են ունենալ ճառագայթող բնույթ, ապա այս ախտանիշները կարող են վկայել զարգացող օստեոարթրոզի մասին։ Դեֆորմացնող օստեոարթոզը և հետվնասվածքային արթրոզները...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Փոքր մուտքերով մեծ արդյունքներ. ինչո՞ւ վիրահատվել լապարոսկոպիկ եղանակով
Փոքր մուտքերով մեծ արդյունքներ. ինչո՞ւ վիրահատվել լապարոսկոպիկ եղանակով

Ժամանակակից վիրաբուժության մեջ ներկայումս կարևորվում է ոչ միայն բուն վիրահատության արդյունավետությունը, այլև հետվիրահատական արագ ապաքինումը, կոսմետիկ առումով անցանկալի հետևանքներից խուսափելը...

Վիրաբուժություն
Գիտաբժշկական գրադարանը 80 տարեկան է. հարցազրույց փոխտնօրեն Աննա Շիրինյանի հետ
Գիտաբժշկական գրադարանը 80 տարեկան է. հարցազրույց փոխտնօրեն Աննա Շիրինյանի հետ

Այս տարի լրացավ Գիտաբժշկական գրադարանի հիմնադրման 80 տարին. բավականին պատկառելի «տարիք»:

 

Այս առիթով զրուցեցինք Գիտաբժշկական գրադարանի փոխտնօրեն Աննա Շիրինյանի հետ, ով պատմեց Գիտաբժշկական գրադարանի կայացման ճանապարհի և  սպասվելիք 80-ամյակին նվիրված առաջիկա միջոցառման մասին...

Պատմության էջերից
Թութքի բուժում՝ մեկ օրում Էրեբունի բժշկական կենտրոնում
Թութքի բուժում՝ մեկ օրում Էրեբունի բժշկական կենտրոնում

Թութքը (հեմորոյ)  կոլոպրոկտոլոգիայում ամենահաճախ հանդիպող պաթոլոգիան է, նրա տեսակարար կշիռը պրոկտոլոգիական հիվանդությունների մեջ կազմում է 40%: Հաճախականությունն ու վիրահատությունների մեծ ծավալը նպաստել են, որ աստիճանաբար զարգանան...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Վիրաբուժություն
Հեմանգիոմա. ի՞նչ բուժում է անհրաժեշտ
Հեմանգիոմա. ի՞նչ բուժում է անհրաժեշտ

Հեմանգիոման անոթային ծագման բնածին բարորակ ուռուցք է, որը  հանդիպում է նորածին երեխաների 10-12 տոկոսի մոտ: Այն կարող է մեծանալ, աճել, տարածվել, բայց բարեբախտաբար չարորակացում գործնականում չի լինում: Իհարկե սա չի նշանակում...

Բուժում Սրտանոթաբանություն
Շնորհակալություն, բժի՛շկ. nairimed.com
Շնորհակալություն, բժի՛շկ. nairimed.com

Dear Mr. Dr.Melikyan, I'm the sister of Brigitte Barnickel-Hirsch. We are so glad! Thank you.

Հարգելի պարոն Մելիքյան...

Մի պացիենտի հետքերով. Թիվ 1 համալսարանական կլինկիա, Հմայակ Սոսի Սիսակյան
Մի պացիենտի հետքերով. Թիվ 1 համալսարանական կլինկիա, Հմայակ Սոսի Սիսակյան

Մեդ-Պրակտիկ թիմը` լսելով թիմի անդամներից մեկի դրվատանքի խոսքերն` ուղղված Թիվ 1 համալսարանական կլինիկայի սրտաբանության բաժանմունքի ամբողջ անձնակազմին, որտեղ վերջին օրերին բուժվում էր իր ծեր մայրը, որոշեց պարզել` ո՞րն էր...

Բժիշկներ
Ամեն ինչ վարիկոզի մասին. Ի՞նչ անել
Ամեն ինչ վարիկոզի մասին. Ի՞նչ անել

Երակների վարիկոզ լայնացումն արտահայտվում է անոթի պատերի հանգուցանման, պարկաձև լայնացումներով և փականային անբավարարությամբ։ Այն երակային ամենատարածված պաթոլոգիաներից է, և հիմնականում հանդիպում է ստորին վերջույթներում...

Սրտանոթաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ